Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նի պատասխան հոդվածը (<«Pro domo sua» հոդվածին), «նորից Չարենցի մասին» վերնագրով (էջ 45—46), որտեղ հեղինակը շարունակում է պաշտպանել իր գրախոսության զբունքները։ Նկատենք, որ «гРго domo ՏԱՅ» հոդվածում Չ-ը, Ժխտելով իր առնչությունները իմաժինիստնևրի հետ, հպարտանում էր Մայակովսկու և իր պոեզիա¬ յի ընդհանրությամբ։ Անդրադառնալով դրան, պատասխան հոդվա¬ ծում Աարինյանը դրում է. <րնույնքան անհիմն է և նրա այն պնդումը, թե ինքը Մ այակովսկու և ոչ թե իմաժինիստների հետևողն է։ Եթե Չ արենցին հաճույք է պատճառում աոաջին ենթադրությունը, այդ նրան ոչ ոք չի խանգարում։ Բայց մենք էլ, հասարակ մահկանա¬ ցուներս, իրավունք ունենք կարդալ, համեմատություններ անել և որոշել պոետի իսկական տեղը» (տե՛ս Պք, 1923, Mr 3, էջ 46)։ Որ Չ-ը տարված էր Վլփ Մ այակովսկու ստեղծագործությամբ վկայում է գրականագետ Տ. Հախումյանը։ Հախումյանը պատմում է, թե ինչպես մի անգամ ինքն այցելել է իր րարեկամին (տպագրված հուշերում ասված չէ, թե Հր րարեկամին, բանավոր զրույցում հաս¬ տատեց, որ Մամիկոն Գևորգյանն է) և գտել նրան տաք֊տաք վիճե¬ լիս ցածրահասակ մի երիտասարդի հետ։ Դեռ ներս չմտած երիտա¬ սարդը, որ Չ-ն էր, դիմում է իրեն հարցով, օր— Դե թո'ղ նա ասի,— երևում է նույնպես դրական մարդ է,,, Մայակովսկին խոշոր բանա¬ ստեղծ է, թե ոչ։ Հարցի հանկարծակիությունից չէի հասցրել ուշքի գալ,— շա¬ րունակում է Հախում յանը,— երբ բարեկամս բարկացած շպրտեց. — նախ պետք է ապացուցել առհասարակ նա բանաստեղծ է, թե ոչ, և հետո միայն մասշտաբներից խոսել.,, Մ յուսը նույն ակնթարթին վեր թռավ մահճակալից, որի վրա նստած էր և շրթունքների միջից,., թունոտ նետեց, — Ի՜նչ խոսես մի մարդու հետ, որը դեռ դա չի հասկացել,— և գնաց թափով խփելով դուռը» (տե՛ս Т. АхуМЯИ, «ЛИтерЭТурНЫв статьи и воспоминания», Ереван, 1966, стр. 306—307). Հախում յանը գրում է, որ իր այդ աոաջին հանդիպումր 9֊ ի հետ վերաբերում է 1921 թ.։ Բվում է սխալվում է, քանի որ Մ. Գևորգյա- նը Երևան է փոխադրվել 1921 թ, աշնանը (տե'ս <րՀիշողություններ Ե* Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 258)։ Այդ ժամանակ Չ-ն արդեն մեկնել էր Մոսկվա և վերադարձավ միայն 1922-ին։ Ուրեմն հանդի¬ պումը պետք է որ վերաբերի 1922-ի ամռանը։ 587