Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Փետրվարի 19-ին տեղի է ունենում մի այլ դասախոսություն: Ունկնդիր ստորադրությամբ ԽՀ N36-ում տպվում է դասախոսության հաղորդումը՝ «Տիգրան Հախումյանի դասախոսությունը Եղիշե Չարենցի մասին»։ Հաղորդման մեջ ասված է. «Վերջացնելով իր խոսքը՝ դասախոսը հայտնեց իր խոր հավատը, որ Չարենցի պես մի խոշոր և բազմակողմանի տաղանդ երբեք չի կարող չզգալ ժամանակների հզոր շունչն ու թափը և չտալ մեզ այնպիսի գործեր, որոնք ավելի ևս հեղափոխական ոգի և գեղարվեստական արժանիքներ ունենան, քան այն բոլորը, ինչ նա տվել է մեր պոեզիային մինչև այսօր»։

 Ասվում է և, որ «Հակաճառողներից ոմանք, Ազատ Վշտունին և Արշալույս Տեր-Հովնանյանը (նո՞ր ֆրոնտ) «ապացուցում» էին, որ Չարենցը «բառացի» կերպով հետևում է Մայակովսկուն։ Սակայն բերած «զորավոր նմուշներից» պարզվեց, որ հակաճառողները ո՜չ կարդալ գիտեն Մայակովսկուն և ո՛չ էլ հասկանալ:... 
 Ազատ Վշտունու նկատողությունը, թե Չարենցի «Ամենապոեմը» պատճենն է Մայակովսկու «150 000 000»-ի, ցույց տվեց մի նոր երևույթ ստեղծագործական աշխարհում. այն է,— որ կարելի է մի գործ գրել ավելի շատ առաջ, քան «150 000 000»-ը և այնուամենայնիվ ազդվել նրանից, այսինքն արտագրել մի գործից, որը դեռ գրված չէր»։
 Մեջբերված առարկությունները, անշուշտ, Չ֊ի առարկություններն են՝ առնված նույն երեկոյի նրա ընդարձակ ելույթից. «Երեկոն վերջացավ գիշերվա ժամը 12-ից կես անց՝ Եղիշե Չարենցի և Տիգրան Հախումյանի պատասխանից հետո»,— հայտնում է Ունկնդիրը։ (Տ. Հախումյանի նույն դասախոսության վերաբերյալ Մրճ N4-ում (1923 թ. ապրիլ) եղած հաղորդումից պարզվում է, որ Ունկնդիրը՝ Տ. Հախումյանն էր):
 ԽՀ փետրվարի 22-ի № 37-ում «Հայաստանի պրոլետգրողների միության գործադիր մարմին» ստորագրությամբ տպվում է «Տիգրան Հախումյանի դասախոսության առթիվ» մի նամակ, որին և պատասխանում է Չ-ը ծանոթագրվող սույն գրությամբ:
 Պրոլետգրողների գործադիր մարմնի նամակում ասվում էր. «Տիգրան Հախումյանը իր փետր. 19-ին կարդացած անբովանդակ դասախոսությամբ, ցույց տվեց, որ նա մի անճարակ պաշտպան է ֆուտուրիստ Չարենցի և նրա ուսուցիչ Մայակովսկու: Չարենց — Հախումյան—Հալարյան— այդ դասախոսությամբ կազմում էին ֆուտուրիստական ֆրոնտը ընդդեմ Հայաստանի պրոլետարական գրոների։ Այդ խմբակից մեկը — Հախումյանը հանդես եկավ որպես