Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դա, իհարկե, չի փոխում դրությունը։ Չգիտեմ ո՞ւմ կարող են հետաքրքրել օր. Միխայիլ Կուզմինի այն բանաստեղծությունները, որ լույս են տեսել «Нездешние вечера» խորագրով։ Կամ Բայլմոնտի «Перстень»48 և կամ Սոլոգուբի «Фимиамы»49 ժողովածուն։ Ահա ձեզ մի երկու օրինակ։—

Կուզմինից (հենց առաջին պոեզը).—

У всех одинаково бьется,
Но разно у всех живет,
Сердце, сердце, придется
Вести тебе с небом счет.
Что значит: «сердечные муки»?
Что значит: «любви восторг»?50


և այլն և այլն—մինչև վերջ նման քնքշություններ:

Կամ Անդրեյ Բելուց («Звезда» ժողովածուից).

Опять—золотеющий волос,
Ласкающий взор голубой;
Опять—уплывающий голос;
Опять я: и—Твой, и—с Тобой51.


Твой ու Тобой-ը, իհարկե, գլխատառերով, ա՜խ քիչ է մնում արտասվեմ…

Երևակայեցեք հիմա, որ հիսուն-վաթսուն տարեկան մարդիկ դեռ մինչև օրս, պատերազմի և հեղափոխության այն ահռելի տարիներից հետո, իրենց ծերունիների թքակալ շրթունքներով շարունակում են նվալ նման գիմնազիստական քնքշություններ և մինչև օրս էլ շարունակում են կնոջն ուղղված «դուն» գրել գլխատառով!