Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ևս, որովհետև քաղաքացիական ռազմական ֆրոնտները լիկվիդացիայի ենթարկելուց հետո իդեոլոգիական ֆրոնտը միակ ֆրոնտն է այսօր, ուր տեղափոխվել են սկսեք բոլոր հակամետ ուժերի կրքերն ու ինտերեսները։ Օգտվելով թերևս այն առիթից, որ այդ ֆրոնտի ամենաթույլ պաշտպանված թևը (գեղեցիկ դրականության ասպարեզը), այսպես թե այնպես լեգալ է, համարյա թե անցենզուր, այնպես որ ամեն ոք, որ պարտություն է կրեք քաղաքացիական կովի կամ անձնական կարիերայի այլ ասպարեզներում, առանց ամենափոքր ռիսկի անդամ կարող է այդ ֆրոնտը խուժել և ընդհանուր շփոթիս օգտվելով՝ նույնիսկ շահել կարծեցյալ հաղթանակներ և թիթեղե դափնիներ, — օգտվելով, կարճ ասած, այդ միանգամայն անպաշտպան ֆրոնտի միանգամայն լքյալ վիճակից—այսօր, մեր աչքերի առաջ, այդ ֆրոնտն են խուժել հազար ու մի տեսակ ավանտյուրիստներ և կասկածելի անձնավորություններ և անում են իրենց խուլիգանական գործը, ոտնատակ անելով մի կողմից «պրոլետարական» կոչեցյալ կուլտուրայի բողբոջները, մյուս կողմից՝ ընդհանրապես մարդկային կուլտուրան՝ լեզուն, գրական խոսքը, արվեստն ու գրականությունը՝ «պրոլետարական», միշտ «պրոլետարական» կուլտուրայի անունից հասցնելով դրական կուլտուրան վանդալական վիճակի, կապկային հոտենտոտության։ Թե ինչպիսի՞ շփոթ է Աքիրում այդ ասպարեզում—դժվար է պատկերացնել։ «Որոշված է», ինչպես ասում են, «որ պետք է լինի պրոլետարական դրականություն» — և հարգը համարված է փակված. ամեն ոք, թեկուզ տգետ ու ավանտյուրիստ, եթե միայն ընդունում է այդ «պարտադիր որոշումը» և խոսում է դրա անունից—ինչպես ասում են «տեղ ունի մեր գլխին», ոչ ոք չի էլ մտածի, թե վերջ ի վերջո ո՞վքեր են «պրոլետարական կուլտուրայի»