Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պսակը» կարելի է համարել «Քուրան» և, մանավանդ, «Կոկորդիլոսը»։

Ամենից առաջ «Քուրան»։

«Օրգան պրոլետարական ստեղծագործության»— այսպես է գրված այդ ողորմելի թերթուկի վրա։ Այլ կերպ, իհարկե, չէր էլ կարող լինել.— «պրոլետարական» անունը այսօր այն լաթն է, որ տխմարների կարծիքով և մեր անփութության շնորհիվ կարող է ծածկել ամեն մի մերկություն, անգամ, երբեմն, «բորոտություն» (տե՛ս «Կոկորդիլոսը»): Ահա այդ «մերկության» նմուշները.

Ես չունեմ պալատներ այս կլանքում.
Չը գիտեմ երկնային և եդեմ.
Մինչ ցավով ծնվեցի մսուրքում—
Իմ աչքերն ես բացի խնդադեմ9


Տեսաք լեզո՞ւն։ Տեսա՞ք այդ նոր քրիստոսիկը, որ ծնվել է մսուրքում. (թերևս հեղինակը քրիստոսին չի աչքի առաջ ունեցել այդ տխմարագույն քառյակը գրելիս, այլ այն կենդանիներին, որոնք ծնվում են մսուրքների մոտ. այս դեպքում պատկերը, իհարկե, ավելի քան կատարյալ է)։

Այս քանքարը պատկանում է իրեն — Գուրգեն Հայկունուն։

Արշ. Արշարունին տպել է մի խղճուկ նմանություն (Չարենց-Նամեին», որ կոչվում է «Կարմիր Նարեկ»։ Առհասարակ կղերական տերմինոլոգիան, ինչպես այս երկու օրինակից տեսաք, տիրապետում է «Քուրայում»:

Անկողնում տապոտ ու տկար,
Բորբոքումը թոքիս այտերին
Բացվել էր մեխակի նման…
Քառասուն և մեկ աստիճան տաքության մեջ,