Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չունքի որ մենք պոետներ չենք... Ի՜նչ գլուխդ ցավացնենք, թե ձեր երկրում մեզ պես անառակ զավակների համար տեղ կգտնվի, դու ձեռաց խաբար արա…». Հասկացա՞ք դրանց դարդը Ասպարեզից տգիտության ու անշնորհքության և այլ և այլ մեղքերի համար փածների դարդն է դա, որ սև մաղձի փոխվելով թափել է; այդ սև՜հարյուրակային թերթուկի էջերին ղազրելի հերյուրանքներ։ Եվ այս ամենր, այս հոգեկան բորոտությանը ծածկելով կարմիր լաթոփ հրամցվում է մեզ որպես«պրոլետարական կուլտուրայի» նմուշ, որպես «հանրօգուտ ու պատվավոր» երևույթ, որի կողքից «լռությամբ» չպետք է անցնի պատմագիրը

Այո՛, լռությամբ չպետք է անցնի այս զազրելի խուլիգանության, անձնական կարիերիզմից բխող այս պրովոկացիոն աշխատանքի կողքից ոչ թե պատմագիրը, այլ, առաջին հերթին մեր կուսակցությանը, որի պրեստիժի դեմ է ուղղված ամենից առաջ կարիերիստների ոխակալ ու քինոտ այդ պրովոկացիան։ Հարկավոր է ամենախիստ միջոցների դիմել այդ խուլիգանության դեմր առնելու համար, մանավանդ այն պատճառով, որ այստեղ Հայաստանում ևս կան անձնավորություններ, որոնք նման պատճառներից դրդված' գործակալների պաշտոնն են կատարում «Կոկորդիլոսի» խմբագիրներին. տարածում են ալստեղ նրանց հերլուրանքներր։ ь ա կենդանի ապացույցը գտնվում է «Կոկորդիլոսի» 5՜րդ երեսում^, ուր բառացի ասված է. «Հայաստանի պրոլետ գրողների նախագահ Ազատ Վշտունուց էոեդեկանա|ով և այլն»։ Եվ ամենացավալին այն է, որ կրկնում ենք, այս ամենը կատարվում է «պրոլետարական» գրականության