Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև ստորև հրատարակած իմ երկերից շատ-շատերը կարող են թվալ անհասկանալի և, որ ավելի հավանական է՝ անտեղի։ Բայց սխալված կլինեն այդպես մտածողները։ Ամեն մի հեղինակ պարտավոր է իրեն հրատարակել այնպես, ինչպես ինքն է հասկանում և ոչ թե այնպես, ինչպես պատահմամբ հրատարակած երկերի վրա հիմնվելով՝ պատահկան տպավորություն են ստացել ուրիշները։

Այսքանը — Pro domo sua2. Մի քանի խոսք ևս ավելորդ չէր լինի ասել հրատարակության կարգի մասին։


«Երկրի ժողովածուն» խմբագրելիս ես գլխավորպես մտահոգված եմ եղել նրանով, որ ամբողջ հրատարակությունը, եթե ոչ լիակատար—գոնե մոտավոր պատկերը հանդիսանա իմ մինչայժմյա ստեղծագործոլթյան։

Այդ նպատակով ես ամբողջ գործը բաժանել եմ երկու ստվար հատորների, ըստ որում առաջինի մեջ մտնում են լիրիկական բանաստեղծությունները և պոեմները, իսկ երկրորդի մեջ—էպիկական պոեմներըЗ։ Ինչպես առաջին, նույնպես և երկրորդ հատորում ես բանաստեղծություններն ու պոեմները դասավորել եմ ժամանակագրական կարգով, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ բանաստեղծությունը դրվում է տվյալ թվականին ոչ՛ թե պատահմամբ, այլ, եթե կարելի է այսպես արտահայտվել ներքին ժամանակագրական կարգով, որը և ամենաէականն է որևէ բանաստեղծի հասկանալու համար։ Այս թերևս մի քիչ չի վերաբերում «Խառն բանաստեղծություններին», որոնք տեղավորված են, թեպետ և նույնպես ժամանակագրական կարգով, բայց բանաստեղծական շարքերից առանձին՝ գրքի վերջին մասում՝ գրքի ամբողջությունը չխախտելու նկատառումով։