Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվում էր նրան, որ «թռչում է դեռ իր մտքում թևը արնոտ ու մոլոր»8։ Մեկ-մեկ էլ տխրում էր խորթ ու անհասկանալի քաղաքն ընկած այդ կախարդ լոռեցին, աչքերը արցունք էին կապում, զգում էր, որ ուրիշ են օրերը իր շուրջը, օտար ու անհաղորդ. մղկտում էր այդ պահերին պոետի սիրտը, և նա գերեզմանային ձայնով կանչում էր հինը, միշտ հինը, հեռուն ու անդառնալին։

Ե՛տ եկե՜ք,
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք9։

Որ գային—ի՞նչ պիտի լիներ...

Բայց մի՜թե կարելի է ասել, թե ինչո՞ւ է մարդ սիրում մանկությունը. — մանկությունը, որքան էլ մութ լինի ու դժվար, նման է գերերկրային երաժշտության։ Մեր անդառնալի մանկության, մեր հասարակական կյանքի մանկական խանձարուրից ելած կախարդ քնարերգով էր Հով. Թումանյանը, — այն օրերի, երբ դեռ մեր հասարակական կյանքում տոն տվողը գյուղից նոր քաղաք ընկած վարժապետն էր, գյուղական ինտելիգենտը. նա, Ղազարոս Աղայանը, Պռոշյանը և ուրիշները: Նրանք գնացին, անցան, հուշ դարձան ժամանակին և թողեցին մենակ լոռեցի Հովհաննեսին, գուցե նրա՞նց էր այնքան սրտամորմոք ձայնով հետ կանչում որբացած պոետը, որ եկել հասել էր նոր ժամանակների և օրերի։

Նրա աչքերի առաջից անցել էին գրական երկու սերունդներ, նրա աչքերի առաջ մեծացել էր Ավետիք Իսահակյանը և մանկական խանձարուրից ելած՝ վաստակել ու մեռել էր Տերյանը... նա կար, նա ապրում