Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանաստեղծության վերածած։ Մեր մինչ֊հեղափոխական կյանքի լիրիկականացած վերնաշենքը։

****

Հով. Թումանյանից մինչև Վահան Տերյան...

Սա նշանակում է` Պուշկինից մինչև Բլոկ կամ Բայլմոնտ...

Եվ այս համեմատությունն անելուց հետո է միայն, որ հասկանալի է դառնում նրանց ժամանակակիցներ լինելու զարմանալի աբսուրդը, երևակայո՞ւմ եք Պուշկինին Բայլմոնտի ու Բրյուսովի հետ մեկտեղ Մոսկվայի այսօրվա փողոցներում!!

Այսպես էր մեզանում։

Այսպես է լինում տնտեսապես հետամնաց երկրներում, ուր նահապետական գյուղի մնացորդների կողքին — Թիֆլիսն է, Բաքուն — արդյունաբերական այդ կենտրոնները, որոնցից մինչև նահապետական գյուղը առնվազն... երեք դար ժամանակ կա (մեր, ռուսաստանյան կյանքում) — եթե ոչ ավելի։

Նահապետական գյուղից, մեջ առնելով մանրբուրժուական արհեստավորական քաղաքը—մինչև ժամանակակից խոշոր կապիտալիստական քաղաքը, — ահա այն գիծը, որով զարգացել է մեր հասարակական կյանքը. և մեր հասարակական կյանքի այդ երեք ֆազերից ելած ինտելիգենտների պոեզիան է եղել մեր երեկվա բանաստեղծությունը։

***

Անցյալի այս հուշերն ու տրամադրությունները արթնացան իմ հոգում, երբ լսեցի նրա մահվան զույժը, ելան, տարիների մուժից սահեցին մշուշանման14 իմ տխրած հոգում նրանց հեռու ու հարազատ