Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ֆոիտոիրիզմ՜ի շոիրջը

— Թերթիդ երեկվա (101) համարում զետեղված* Լ. Հ,-ի «Ֆուտուրիզմր որպես գրական ռեակցիա» հոդվածում սպրդվա՛ծ կան մի քանի փաստացի անճշտություններ,— և քանի որ դրանք, ուղղակի թե անուղղակի- կերպով, վերաբերվում են ինձ—թույլ տվեք թերթիդ էջերում ղետեղել սույն դրությունս։ 1. Հոդվածագիրն ասում է, որ իմ «Ռուսական արդի պոեզիան» հոդվածը2, որի մի մասն է միայն տպված' Երևանի «Պայքարում)), «ծաղկաքաղ» է Վ. Բրյուսովի «Вчера, сегодня и завтра русской литературы» հոդվածից։ Հայտարարում եմ, որ նման հայտարարությունը միանգամայն անհիմն է, որովհետև բավական է գոնե մի անգամ կարդալ այդ երկու հոդվածները, որպեսզի հասկանալի դառնա, որ գրանցում չկա և ոչ մի նմանություն։ Հիշյալ հոդվածիս առաջին մասում (տըպված) ես խոսում եմ սիմվոլիզմի մասին և փորձում եմ վեր հանել դրական այդ ուղղության նասարակական իմաստը, այնինչ Բրյուսովի վերոհիշյալ հոդվածում սոցիոլոգիական անալիզը իսպառ բացակայում ,է, ինչպես և ասված է իմ հոդվածում։ Բրյուսովը իր այդ հոդվածում պոեզիային մոտեցել է որպես զտարյուն ֆորմալիսա^, որի մասին և նաշեշտում է իր փոքրիկ աոաջաբանում, — և իզուր է հոդվածագիրը վերադրում նրան մտքեր, որ ոչ միայն չի հայտնել Վ. Բրյուսովը, այլև իր դրական հասկացողությունների տեսակետից չէր էլ կարող հայտնել։ 2. Հոդվածագիրը պնդում է, որ իբր թե ԲրյուսովԱ է արել4 այն հայտարարությունը, թե ռուսական ֆուտ ու֊ րիղմր ոչ մի առնչություն չունի իտալականին։ Այդ պնդումը աոաջին անդամ արել է ոչ այլ ոք, քան ինքը Ա. Վ. Լունաչարսկին։ Լերսի «РуССКИЙ футу 05