Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թող չկարծվի սակայն, որ ես այստեղ ուզում եմ իմ վրայից քերել Տիգրան Հախումյանի հետ «զինակից» լինելու անպատվությունը. բնավ երբեք: Ես փաստն եմ միայն արձանագրում, ուրիշ ոչինչ: Տիգրսւն Հախումյանը հեռու է իմ պաշտպանած գրական տեասկետներից:

ՍՏԱՆԴԱՐՏԻ ԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

922-ի ամառը տողերիս գրողը Աբովի և Ազատ Վշտունու ընկերակցությամբ հրատարակեց «Երեքի» դեկլարացիան1:

Այսօր, 2 տարի անց, մենք հրատարակում ենք «Ստանդարտը»։

Եվ ահա թե ինչու։

«Երեքի» դեկլարացիան առաջին փորձն էր ձևակերպելու մեր հետհոկտեմբերյան բանաստեղծության անելիքները, և որպես այդպիսին, որպես փորձ` զուրկ չէր որոշ նշանակութունից։ Նա այն ժամանակ տեղին ու հարկավոր էր ամենից առաջ որպես ժխտում հնի, որպես գրական-հասարակական մի ակտ, որ կազմակերպված ձևով եզրափակում էր մեր պոեզիայի «տերյանյան» շրջանը և հիմք էր դնում նոր շրջանի։ Մի բան նա լավ գիտեր, — այն, որ «հինը» վերջացել է, ու չկա վերադարձ այդ հնին,—բայց թե ի՞նչը պիտի բռնի նրա տեղը—դեռ մութ էր «Երեքի» համար, անկոնկրետ, անորոշ Պարզ «Երեքի» դեկլարացիան ավելի քան անկար էր ու խառնաշփոթ իր դրական ծրագրում, ավելի ճիշտ` այդպիսին նա համարյա թե չուներ։ Եվ չէր էլ կարող ունենալ մի երկրռւմ, ուր նոր էր հաստատվել Խորհրդային իշխանությունը։ Պարզ է, որ այսօր, Հոկտեմբերից 7 տարի, իսկ Հայաստանի խորհրդայնացումից 3 տարի անց մենք գրական մի ամբողջ շկոլայի գրական ծրագիր