Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Այդ քաղաքական ամուսնություն ըսածը,− շարունակեց,- Հաջս Հայաստանյաց Եկեղեցվո, բնավ կարևորություն չունի, և այս Ղուկաս էֆենտիի աղջիկը պարզապես Լևոն էֆենտիի հարճը կնկատվի։

− Եղածը եղած է, ատոնք ալ ասկե ետքը պարապ խոսքեր են,− պատասխանեց տիկին Անթառամ։

− Ինչ ըսել է պարապ խոսք,− պնդեց Տ․ Միքիաս քահանան, որ իր մասնավոր նկատումները ուներ և կուզեր վերջին զենք մը րնել այդ քաղաքական ամուսնությունը։

− Ես այն գիտեմ, որ զավակս ձեոքես գնաց։

Հետո, հիշեց Լևոնին գրած նամակը, որուն մեջ ակնարկություններ կային Տ. Միքիասի մասին։

− Տեր հայր,− ըսավ դառնացած շեշտով մը,− այս եղածներուն մեջ դուն ալ բաժին ունիս… եթե ինծի այնչափ չգրգռեիր, գործը այստեղվանքը չպիտի հասներ։

− Վայ, հիմա ես եղա հանցավորը․․․– գոչեց քահանան,– բայց, տիկին Անթառամ, դեռ իրար դատապարտելու ժամանակը չէ, ամեն բան եղած լմնցած չէ… տակավին մեջտեղ ամուսնություն չի կա։

Ճանըմ, դուն ալ, ասկե ետքը եթե ուզեն եկեղեցական պսակն ալ կրնան կատարել, Փարիզի մեջ մատուռ չի կա՞, քահանա չի կա՞…

− Ահա ճիշտ հոդ է խնդիրը,− գոչեց Տ. Միքիաս հաղթական կերպարանքով,− Փարիզի մեջ մատուռ ալ կա, քահանա ալ կա, սակայն ատոնք բավական չեն պսակը կատարելու համար…

− Իրավ որ, տեր հայր, միտքդ չեմ հասկնար կոր։

− Հիմա պիտի բացատրեմ, որպեսզի Փարիզի քահանան կարենա պսակը կատարել, պետք է, որ Պատրիարքարանեն արտոնվի, այսինքն հսսկե պաշտոնապես հաղորդե թե, աղջիկն ու մանչը ամուրի են և որովհետև ես ալ Կրոնական Ժողովի անդամ եմ ու Պատրիարքարանի մեջ բավական ազդեցություն ունիմ, արտոնության դեմ կրնամ շատ դժվարություններ հարուցանել և գործը ձգձգել…

− Ատոր արդյունքը ի՞նչ կըլլա։

− Ատոր օգուտը այն կըլլա, որ ժամանակ կշահինք․․․ խնդիրը այդ ժամանակ օգտակարապես գործածվելուն վրա է։ Տես, տիկին Անթառամ, ես ինչ կխորհիմ. դուն հիմա զավկիդ նամակ մը