Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Խորհուրդ մարդկան՝ կամք Երանիկ հանըմի,- պատասխանեց վաճառականը, որ իր զվարթությունը գտած էր խորհրդակից մտերիմը տեսնելով։

− Ի՞նչ, նոր բան կա՞…

− Այո, շատ նոր բաներ։

− Նամակը առե՞ր է, ի՞նչ ազդեցություն ըրեր է․․․ ինծի դեմ կատղած ըլլալու է խեղճ կինը։

− Մեր հուսացածեն բոլորովին տարբեր ազդեցություն ըրավ նամակը, իցիվ թե գրած ըլլայինք, գործը բոլորովին խանդարեցինք։

− Ի՞նչ կըսես, Ղուկաս էֆենտի, զիս դող կհանես կոր։

− Այդ նամակին համար, երեկ իրիկուն զիս պարզապես տանեն դուրս նետեց և գիշերը ստիպվեցա Պեոյուք Տերե օթել մը անցնելու։

Քերովբե էֆենտի զարմացած ակնարկ մը ուղղեց իր բարեկամին, ակնարկ մը, որ միանգամայն տարակույս կհայտներ։

− Բացե ի բաց եղածը կըսեմ,− շարունակեց վաճառականը,− բայց ամենը այդ չէ։ Ինչ որ է, երեկ գիշեր պանդոկը անցուցի, առտուն ելա, բարեկամի մը հետ բավական խմելե ու ճաշելե ետք, ենթադրելով, որ մեր Երանիկին բարկությունը անցած ըլլալու է, նավակ մը նստա և Սարը Յար գացի… ի՞նչ տեսնամ աղեկ, Երանիկը այս առտու, աղջիկը առեր, Պոլիս իջեր է և ըսեր է, որ իրիկունն ալ չպիտի գա… ի՞նչ կըսես ասոր։

− Զարմանալի բան,− բացականչեց Քերովբե էֆենտի, որ իրապես անմեկնելի կգտներ այդ անակնկալ անհայտացումը։

Հետո քիչ մը ետքը, հարցուց իր բարեկամին։

− Հիմա ի՞նչ պիտի ընես, չպիտի՞ փնտռես զինքը։

− Առայժմ պետք է սպասել,− պատասխանեց վաճառականը,− վաղը իրիկունը կրկին Սարը Յար պիտի երթամ և եթե դարձյալ տունը չգտնեմ զինքը, այն ատեն կխորհինք թե ինչ ընելու ենք… ամեն պարագայի կարծեմ այդ նամակը գրելու չէինք։

Իր ըսածին համեմատ, Ղուկաս էֆենտի, հետևյալ իրիկուն կրկին Սարը Յար իր քենիին տունը գնաց, բայց դարձյալ ոչ ոք կար հոն, սպասուհիեն զատ։

− Հանըմըս մեջտեղ չելավ,− բացատրեց այս վերջինը,− թեև ըսած էր, որ այսօր պիտի վերադառնար։

Ի զուր վաճառականը երկարորեն ուզեց հարցուփորձել սպասուհին,