Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Մարդուն բուն բարեկամը ձախողության մեջ հայտնի կըլլա։

− Շատ ճիշտ է։

− Հաջողության ատեն ամեն մարդ բարեկամ է քեզի։

− Շաա ճշմարիտ կխոսիս կոր, Ճանիկ աղա։

− Ես կարդացած մարդ չեմ՝ բայց փորձառություն ունիմ։ Հիմա քեզի անկեղծորեն խոսի՞մ․․․

− Խոսեցե՛ք։

− Բայց չպիտի բարկանաս… խոսք տուր, որ չպիտի բարկանաս։

− Ի՞նչ կա բարկանալու, խոսեցե՛ք տեսնենք։

− Կարելի է պիտի ըսես, որ այս մարդը ինչո՞ւ իմ գործիս կխառնվի կոր, բայց առաջվընե ըսի, ես քեզ կսիրեմ, և մարդս երբ սիրած մարդը նեղության մեջ տեսնա, ձեռքը չէ, կուզե որ բան մը ընե… ես հարուստ չեմ, դրամ չունիմ, որ դրամով օգնեմ, բայց ես ալ ուրիշ կերպով կրնամ օգնել և քանի որ ձեռքես կուգա, ինչո՞ւ չընեմ…

− Այնպես է,− պատասխանեց պր․ Թորգոմ, առանց ըմբռնելու այս խոսքերուն թաքուն իմաստը։

− Հիմա գանք բուն խնդրին,− ըսավ Մեռոնսըզ Ճանիկ,– վարժապետ, դուն այդ գործը չպիտի կրնաս հաջողցել։

− Ո՞ր գործը,− հարցուց ուսուցիչը։

− Սա թուղթ մը կպտտցնես կոր նե, հանրագրությո՞ւն է, ի՞նչ է։

− Այո՛, այսինքն, թաղեցիներուն կողմե բողոքագիր մը Վարչության ուղղված…

− Գիտեմ, ճանըմ, գիտեմ ինչ ըլլալը… մինչև հիմա քանի՞ ստորագրություն ժողվեցիր։

− Դեռ նոր սկսանք…

− Տաս օր է կպտտիս կոր, վարժապե՛տ, ինե բան մի ծածկեր, ես ամեն բան գիտեմ, քանի՞ իմզա ժողվեցիր։

− Բավական եղավ,– կմկմաց Թորգոմ։

− Բան մըն ալ չեղավ,– գոչեց Մեռոնսըզ Ճանիկ,– միայն Համբիկը ստորագրած է։

− Ճիշտ է,− խոստովանեցավ ուսուցիչը։

− Տեսա՞ր, որ ամեն բանե տեղեկություն ունիմ։

− Աշխատես ալ նե, անօգուտ,– վճռեց մյուսը,− ասիկա քո