Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էֆ-են հետո, երբ ստորագրությունները հավաքվին, վստահ եմ, որ մնացած հինգ ոսկին ալ գոհունակությամբ կվճարե:

Վաճառականը նույն առտուն լավ տրամադրության մեջ էր և շատ սիրալիր ընդունելություն մը ըրավ պր. Թորգոմին։

− Վստահ եմ որ,− գոչեց,− հանրագրությունը բերիր, ամբողջ թաղեցիներուն ստորագրությամբ ծածկված:

− Ոչ, տակավին,− կրկնեց ուսուցիչը։

− Հիսո՞ւն…

− Կաշխատինք կոր, Պողոս էֆենտի, միայն թե ժամանակի կարոտ է։

− Հանրագրությունը քո՞վդ է, տուր տեսնեմ, քանի՞ ստորագրություն հավաքած ես մինչև այսօր։

− Հանրագրությունը քովս չէ… ուրիշի քովն է,− պատասխանեց ուսուցիչը,– թաղեցիի մը տվի, որպեսզի ստորագրություն հավաքե:

− Բայց մինչև հիմա քանիի՞ հասավ ստորագրություններու թիվը:

− Շիտակը չեմ համրած, բայց բավական կա… կարծեմ երեսունը անցած է,− կմկմաց պր. Թորգոմ, ներքնապես ամոթ զգալով իր խոսած սուտեն:

− Երեսո՞ւն,− ըսավ Պողոս էֆենտի− ինչ որ է, բավական բան է…

− Բայց հիմա վստահ եմ, որ շատ ավելի պիտի կրնանք հավաքել, քանի մը հոգի հանձն առին աշխատելու։

− Կեցցե՜ս, ահա այսպես գործը կհաջողի, արդեն առջի օրեն ուրիշներու ձեռքով ընելու էիր։

− Այնպես է, միայն թե ուրիշներու ձեռքով ընել տալն ալ իր անպատեհությունն ունի։

− Ի՞նչ անպատեհություն…

− Վերջապես, ուրիշները երբոր աշխատին, փոխարինություն մը կսպասեն… Օրինակի համար, հիմա մեկը գտած եմ, որ բոլոր թաղը պիտի շրջի, խոսի՛, համոզե՛, ամբողջ ժամանակը ատոր պիտի զոհե՛, սակայն ատոր փոխարեն ալ բան մը կպահանջե կոր:

− Ի՞նչ բան, տեսնենք իր պահանջումը:

– Մեծ բան մը չէ, Պողոս էֆ. միայն թե ես դժբախտաբար