Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/720

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ես ալ չեմ կրնար… ջիղերս թունդ կելլեն։

− Դուն էրիկ մարդ ես, պետք է որ դուն ըսես…

− Դուն ծեր կին ես, քեզ ավելի հարմար է…

Նույն միջոցին փողոցին դուոը զարկին:

− Համբարձում աղան է,− գոչեց ծաոան։

Համբարձում աղա մտավ ներքնահարկի սենյակը, լուրջ, հանդիսական, համրաքայլ, ինչպես միշտ։ Դժբախտ լուրը հաղորդեցին իրեն։

− Խեղճ Սերգիս աղա, աս ինչ սոսկալի փորձանք է եկավ գլխուն,− ըսավ Համբարձում աղա խորապես հուզված։– Պետք է անմիջապես մեղմությամբ իմացնել,− վճռեց։

− Ամա՜ն, Համբարձում աղա, մենք և ոչ մեկերնիս պիտի կրնանք ընել ատիկա, կխնդրենք դուն իմացուր, դուն կերպը գիտես հարկավ, ասանկ դժբախտություն մը մեծ զգուշավորաթյամբ ու վարպետությամբ պետք է իմացնել,− աղաչեց մայրս։

Համբարձում աղա վայրկյան մը լուռ մտածեց, հետո տիրական շեշտով մը ըսավ.

− Աղեկ, ես հիմակ իմաց կուտամ պետք եղած կերպով. սա՜ եղբորը նամակը ինծի տվեք, դուք ալ վեր ելեք նստեցեք, բայց չխոսեք, մենակ մտիկ ըրեք, ասանկ բաները պետք է կամաց կամաց և փափուկ կերպով իմաց տալ, չըլլա որ խոսքի մեջ մտնեք և ըսելիքներս խանգարեք։

− Շատ աղեկ, Համբարձում աղա…

− Դուք վեր ելե՜ք նստեցե՜ք, ես ալ քիչ մը ետքը կուգամ։

Սերգիս աղա բազմոցին անկյունը առանձին մնացած էր. երբ ներս մտանք ուրախության աղաղակով մը ընդունեց մեզի։

− Ո՞ւր եք, աղբար, ժամ մըն է իս մենակ ձգեր եք, սանկ չի գաք, չնստի՞ք… Ուրախության օր է այսօր… Եկե՛ք ձեռքովս մեյ մեկ օղի լեցնեմ ձեզի։

Կարելի չէ երևակայել ավելի ցավատանջ, ավելի դառնակսկիծ բան մը քան այդ րոպեին Սերգիս աղայի ցույց տված զվարթությունը։

Քիչ հետո սենյակին դուռը բացվեցավ և Համբարձում աղա երեցավ սեմին վրա… աննշմարելի սարսուռ մը անցավ ամենուս վրայեն։

− Վա՜յ, Համբարձում աղա, եկո՛ւր նայինք,− գոչեց Սերգիս