Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստեղծագործության մասին՝ նա ընդգծում է վերջինիս մի հատկանիշ եւս՝ նրա փիլիսոփայական որակը, քանի որ գործ ունի ընդհանուրի հետ, ուստի եւ ընդհանրացման հետ։ Այս առումով չափազանց լայն է պոեզիայի թեմա– տիկ դիապազոնը. «Ես աշխարհն եմ», —այսպես է բնորոշվում նրա տեսա¬ դաշտի պարզ սխեման։ Տեսադաշտի ազատության պայմաններում, սա¬ կայն, վճռական նշանակություն է ձեռք բերում բանաստեղծի հասցեագ¬ րում ունեցող մտածողության խորքը, առանց որի հնարավոր չէ ստեղծել բանաստեղծական նշանակալից այւժեք։ Պոեզիայի բնորոշ առանձնա¬ հատկություններին անդրադառնալիս՝ Ռոման Յակոբսոնը այն կարծիքն է հայտնում, թե քնարական բանաստեղծության մեջ լսվում է միայն հեղինա¬ կի ձայնը, էպիկական ստեղծագործություններում կամ դրամատիկական երկերում հեղինակը թաքնվում է գործող հերոսների թիկունքում։ Այս դեպ¬ քում գրական ստեղծագործությունը դիտվում է պատումի հեղինակային դիրքորոշման տեսանկյունից, որ ամենեւին էլ բանավեճի տեղիք չի տալիս։ Ձեւապաշտական դպրոցի այս մոտեցումը, թերեւս, ավելի ընդունելի է, քան բովանդակային-թեմատիկը՝ հայրենասիրական, սիրային, խոհական եւ այլն, որոնց վերջ չկա, ուստի եւ դասակարգումը գիտական չէ։ Բոլոր ժան¬ րերում, հատկապես բանաստեղծության մեջ, մշտապես բովանդակությու¬ նը վերաճում է ձեփ, առանց որի դժվար է պատկերացնել պոեզիան։ Թու– մանյանը հենց այս երեւույթը նկատի ուներ, երբ ասում էր, թե ամեն ինչ աս¬ ված է, կարեւորը ձեւն է, պետք է գտնել ասելիքի ձեւը։ Առանձին տեսաբան¬ ներ այն կարծիքն են առաջ քաշում, որ բանաստեղծի գիտակցության մեջ նախ ծնվում է բովանդակությունը եւ նոր միայն ձեւը։ Այստեղ, ինչ խոսք, բովանդակությունը շփոթվում է բանաստեղծության կենսափաստի եւ սրա¬ նից բխող տրամադրության հետ։ Ինչպես հայտնի է, Վլադիմիր Մայակովս– կին ստեղծագործելու պահին, ելնելով հենց այս տրամադրությունից, սկզբում որոնում էր նրան համապատասխանող ռիթմը, մեղեդին, արխի– տեկտոնիկան, նոր միայն ասելիքը։ Բանաստեղծությանը, հատկապես ա– րեւելյան, հատուկ է մոտիվի պահպանողականությունը՝ կյանք, մահ, սեր, բնություն, որոնք շարունակ ուղեկցում են պոեզիային։ Սակայն խնդիրը ձե– ւային լուծումների մեջ է, եւ, եթե մենք հաշվի չառնենք վերջինս, բանաս¬ տեղծությունը կդատապարտենք անշարժության։ Ձեւը այստեղ դառնում է հոգա շարժման, միեւնույն տրամադրության երանգային հայտնաբերում¬ ների միջոցը։ Պոեզիան, հատկապես նրա քնարական դրսետրումները, չա¬ փազանց դժվար են տրվում տեսական կտրուկ կանոնակարգումների։ Բա¬ նաստեղծությունը մյուս ժանրերի համեմատությամբ փակ է։ Այն չի սիրում բաց տեքստը, այստեղից էլ սյուժեի իսպառ բացակայությունը։ Բանաս–