Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ Սյուժեի հետ ունեցած պատկերի դիրքային կեցվածքով տարբեր ձեվով է արտահայտվում արձակում եւ բանաստեղծության մեջ։ Պատկերի դիրքը արձակում, պատկերավոր ասած, կարելի է համեմատել սաղարթաշատ ծառի հետ։ Ակտիվ գործառության ունեցող պատկերները կարող են հանդես գալ ծառի ճյուղերի ձեվով, մնացածները՝ տերեւների։ Այստեղ, իրավամբ, դժվար է գերագնահատել յուրաքանչյուրի դերը ծառի գոյության մեջ, բայց մի բան պարզ է՝ անտերեւ ծառը կորցնում է իր կենդանի գեղեցկությունը։ Այլ է պատկերի գործառության ձեւը քնարական բանաստեղծության մեջ։ Նրանում խորքային սյուժեն ստեղծվում է պատկերների համադրման միջոցով, երբ պատկերը հանդես է գափս սյուժեի դերում, սյուժեն՝ պատկերի։ Դա առաջին հայացքից անտեսանելի է, եւ որքան անտեսանելի է այն, նույնքան նուրբ է բանաստեղծությունը։ Դիպքում է բնորոշում երեւույթը Պ. Սեւակը այս տալերում՝ Թող որ ամեն բան բաց պատկերված չէ, Սակայն ամեն բան. պատկերացված է։ Այսինքն՝ պատկերի կոնֆիգուրացիան վերացարկվող երեւույթի առարկայական սահմանագիծ ու կոնկրետություն չունի, բայց ունի նրա խորքային փիլիսոփայությունը։ Պատկերի շարակարգային ցիկլերի մեջ, հատկապես գեղարվեստական արձակում, իր ակտիվ դերն ունի դիմանկար պատկերը։ Պատկերի կառուցվածքային եւ տեքստի մեջ նրա դիրքային դրսեւորումները շատ ավելի շոշափելի են։ Ի տարբերություն գեղանկարի, գրական դիմանկարը հարափոփոխ վիճակների ձգվող մի շղթա է։ Շղթայի ամեն մի օղակը, պահպանելով դիմանկարի հիմնական գծերը, սյուժեի զարգացման ընթացքում շարունակ փոխվում է՝ ձեռք բերելով կինեմատոգրաֆիկ շարժունակություն։ Ըստ Դ. Դեմիրճյանի, գրական ստեղծագործության մեջ պատկերի գոյակերպը պայմանավորված է «նյութի բովանդակության, հոգեբանության իդեալի հանգույցի զարգացման եւ լուծման ողջ ընթացքի հետ»։ Դ. Դեմիրճյանը ճշտագույնս պահպանում է դիմապատկերին վերաբերող իր իսկ առաջադրած պահանջները։ «Վարդանանք»–ից բերենք միայն մի օրինակ։ «Նա կանաչ պատմուճան ուներ հագին․ - «փիրահեն» եւ ոսկեհուռ սեւ բեհեզ անդրավարտիք. - «վելի» եւ գլխին ատամնավոր բուրգի ձեւի ոսկեհուռ թագ, որի ճակատին բոլորակ գնդակ կար՝ ի նշան լուսնի եւ արեգակի»։ Սա Հազկերտի դիմանկարի մի շերտն է, որի մեջ ներկայացվում են հերոսի սո–