Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«բաշխված» չէ հերոսներին, երբ դեռ վերջիններս չունեն իրենց սյուժեն։ Սյուժեն ճյուղավորումներ է տալիս այն ժամանակ, երբ ֆաբուլային ընդդի¬ մությունը ներկայանում է բաց կոնֆլիկտների եւ ինտրիգների ձեւով։ Բե¬ րենք մի օրինակ Դ.Դեմիրճյանի «Վարդանանք»–ից, ուր Պարսկաստան– Հայաստան խորքային հակասությունը հերոսների միջոցով մասնավորվում է։ «Տիրեց լարված լռություն... Դենշապուհը զգաց, որ այսպիսի ստիպմամբ հրովարտակի պատասխանը կգրվի ով գիտե ինչ բովանդակությամբ, որի պատասխանատուն դառնում է ինքը, թեեւ պակաս չափով, զգաց նաեւ Վեհմիհր հազարապետը, բայց որպես գործիք Դենշապուհը հույս ուներ դուրս մնալու պատասխանատվությունից։ Իսկ Վասակը, որ վերջին օրերին ելքի մասին էր խորհում եւ չէր գտնում, կարծես թե սրանով գտավ, այն է, որ իրեն «ճնշեցին», «շտապեցին» արքայի պաշտոնյաները, եւ ինքը «ստիպ¬ վեց»։ Արդեն բարի բան չէր սպասվում այդ պատասխանից։ Բայց նա վճ¬ ռեց գործի այս կերպարանքը ընդունելուց օգտվել եւ մի ճարպիկ շարժումով ելք գտնել դուրս գալ ջրի երեսը՝ տապալելով Դենշապուհին»։ Գործողությունների այս շղթայում (սյուժեի ճյուղավորումները) առկա է հետեւյալ օրինաչափությունը։ ա) Դեպքերի զարգացման սկզբնական շրջանում վիպական գործողու¬ թյունների մեջ հանդես եկող հերոսները իրենց խմբավորման օղակներում միատարր չեն, հերոսները դեռեւս ի վիճակի չեն ճշտել իրենց դիրքերը։ Դրա համար էլ խմբից խումբ անցման հաճախականությունը մեծ է։ բ) Գնալով խմբերի, օղակների կազմը միատարրվում է, համախոհները գտնում են իրար՝ ստեղծելով միջխմբային պատնեշներ։ գ) Հակադիր խմբերի միջել ստեղծվում է նաեւ չեզոքների օղակը, որը երկդիմի եւ ճկուն է, գոյատեւելու համար գործակցում է կամ մեկին, կամ մյուսին։ Այս տիպի հերոսների սյուժեն զիգզագավոր է կապված իրենց հո¬ գեբանական դեգերունների հետ։ Հերոսների բազմաձայնությունը այստեղ ակնառու է։ Խորքային կոնֆլիկտից բխող համընդհանուր սյուժեն, մասնավորվելով, ճյուղավորումներ է տալիս; Այս տեսակետից, երբ մենք նայում ենք ժամա¬ նակակից, հատկապես արեւմտյան վեպին, պատկերը որոշակիորեն փոխ¬ վում է։ Ի տարբերություն դասականի, ժամանակակից գրականության մեջ բնավորությունները ձերբազատվել են իրադարձային հետաքրքրաշարժու¬ թյուններից՝ խորանալով իրենց ներքին աշխարհների մեջ, ինչը բացառում է արտաքին գործողությունների սյուժեն։ Գործողությունների սյուժեն դառ¬ նում է հերոսների ապրումների, տվայտանքների սյուժե։ Ներքինը, այսպի– սով, ածանցվում է արտաքին սյուժեից, նրա հորիզոնական ընթացքից շ