Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յաց»։ Առայժմ մենք խոսում ենք գրական երկի բովանդակության մեջ դրսե– տրվող խրոնոստոպի մասին։ Իսկ ինչպե՞ս է այն դրսեւորվում ձեւային կա¬ ոուցվածքների մեջ։ Գեղարվեստական ստեղծագործության եւ ձեւը, եւ բո¬ վանդակությանը հավասարապես ենթարկված են խրոնոտոպի պահանջ¬ ներին։ Ձեւի մեջ նույնպես ժամանակի եւ տարածության սեղմվածություն կա։ Դա հատկապես պարզ երելում է ժանրային կառույցների մեջ։ Ցանկա¬ ցած ժանրի ընթերցման ժամանակը նրա գեղարվեստական ժամանակն է։ Դրամայի ժամանակը վեպի համեմատությամբ ավելի սեղմ է։ Դրաման վե¬ պի ընդգրկումը չունի։ Այստեղ ներկայացվում է մարդու կյանքի մի քանի դրվագ։ Այսպես, հանդիսատեսը դահլիճում չի կարող 2-3 օր շարունակ հե– տեւել հերոսների գործողություններին, ինչպես, ասենք, ժամանակակից բագմասերիանոց ֆիլմերն են, որոնք շարունակվում են ամիսներ, տարի¬ ներ։ Կլասիցիստների գործերում գործողությունների համար ժամանակի կայուն չափ գոյություն ուներ՝ 24 ժամ։ Գեղարվեստական ժամանակը նախ եւ առաջ դրսեւորվում է սյուժեի միջոցով։ Այն սյուժեի ծավալման ժամա¬ նակն է, սյուժեի կարճությունն ու ձգվածությունը նաեւ նրա տարածու¬ թյունն է։ Երկարը, կարճը հավասարապես տարածաժամանակային տար¬ րեր են։ ժամանակի առումով սյուժեն հնարավոր չէ պատկերացնել առանց կոմպոզիցիայի Այն սյուժեի տրամաբանությունն է։ Կոմպոզիցիայով է պայմանավորված սյուժեի կառուցվածքը։ Արմատապես սխալ են այն տե¬ սաբանները, որ գրական երկի նախադրության, հանգույցի, լուծման մասին խոսելիս նկատի են ունենում միայն սյուժեն, երբ սյուժեն ընդամենը «հում նյութ է»։ Այս հաջորդականությունը հերոսի կյանքի զարգացման բնական ընթացքն է, սա ֆաբուլայի կառուցվածքն է։ Բայց հենց որ գրական երկի մեջ նախադրությունը, հանգույցը, ավարտը փոխում են իրենց տեղերը, սկ¬ սում են հիշել կոմպոզիցիայի մասին։ Մենք կոմպոզիցիայի մասին արդեն խոսել ենք, բայց քանի որ ժամանա¬ կի եւ տարածության խնդիրը արմատապես կապված է կոմպոզիցիայի հետ, պիտի շարունակենք բացել վերջինիս էությունը։ Կոմպոզիցիան ժամանակի եւ տարածության մեջ կատարվող գործողու¬ թյունների գեղարվեստորեն նպատակահարմար դասավորությունն է։ Այս առումով դիտենք սոնետի կառուցվածքը՝ նկատի ունենալով հենց կոմպոզի¬ ցիան։ Բանաստեղծության դեպքում սովորաբար կոմպոզիցիայի մասին չեն խոսում, որ սխալ է։ Արձակում դա պարզ երեւացող բան է։ 14 տողից բաղկացած բանաստեղծությունը կազմված է 2 մասից՝ աոաջինը երկու քա– • տոտալից, երկրորդը՝ երկու եռատողից։ Սա կոմպոզիցիայի արտաքին պատկերն է։ Ներքին կոմպոզիցիայի տեսանկյունից պարզ նկատվում է, որ