Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ

Չկար ոչինչ ուրիշ նրանցից բացի.
Որտեղի՞ց հայտնվեց այս ստեղծագործությանը,
Թե՞ ինքն է իրեն ստեղծել եւ կամ թե ոչ,
Միայն նա գիտի դա, կամ էլ չգիտի։


Այս համադրական նշանների առկայաթյունը առավել ցայտուն է երեւում Մերձավոր Արեւելքի, մասնավորապես՝ Միջագետքի ժողովուրդների (եգիպտացիներ, աքքադացիներ, խեթեր, խուրիացիներ եւ այլն) դիցաբանության մեջ։ Սանսկրիտով պահպանված հնագույն հնդկական հիմներգություններում խոսվում է այն մասին, որ աստվածները քամիների նման սլանում են դեպի աշխարհի տարբեր ծայրերը։ Նրանք շարժվում են ցանկացած ուղղությամբ, իսկ դա նշան է այն բանի, որ աստվածները հավասարապես բոլորինն էին։ Մտածողության թեմատիկ դրսեւորումները, դրանց արտացոլման ձեւերը, եղանակները այնքան նույնացված են, այնպիսի կոսմոգենիկ բնույթ ունեն, որ դժվար է ուղղահայաց կտրվածքով (առանձին, առանձին–իրար տակ) տարբերակել ինչ-ինչ էթնոմտածողության առանձնահատկություններ։ Հայերս, իբրեւ հնագույն ժողովուրդներից մեկը, նույնպես դուրս չէինք այս օրինաչափությունից։ «Ազգերի հոգեբանությունը նույն կուլտուրական զարգացման նախաշրջաններում նույնը կհանդիսանա ամենուրեք։ Հայ ժաղովուրդը գնացել է նույն շավղով, որ անցել էին նույն հարեւան ազգերը, որի անվան հետ կապված էր նախնյաց առաջին գալստյան հիշատակը ի հույս, նա նույնիսկ երկրային սատկածների շարքին դասելով, փոխել է նրա պայծառագույն աստվածատունը, որ Հայք կկոչեին»²°։

Մովսես Խորանացու «Հայոց պատմությունից» հայտնի է, որ Տիգրան II հայոց թագավորը Միջագեքից Հայաստան է բերում կուռքերի արձաններ եւ ցրում երկրով մեկ։ (Արտեմիս, Հերակլ, Ապոլոն, Աֆրոդիտե, Դիոս, Աթանաս, Հեփեստոս եւ այլն)։ Մանուկ Աբեդյանը, հենվելով Փիլոն Եբրայացու «Վասն տասնաբանեան օրինաց» գրքի տվյալների վրա, Վահագնին համեմատում է պարսից Վերեթրագնայի հետ՝ ընդհանրություններ տեսնելով նաեւ հնդկական Ագնիի եւ հայկական Վահագնի միջեւ։

Ժոդովուրդների հնագույն դիցաբանության այս համընդհանուր ըմբռնումներն իրենց որոշակի դրսեւորումներն են գտել համեմատաբար ավելի նոր շրջանների ժոդոփւդական բանահյուսության մեջ՝ փոխանցելով նաեւ գրականությանն ու արվեստին։ Մարդու գիտակցության մեջ աշխարհի միասնական օրգանիզմ լինելը իր փիլիսոփայական մեկնաբանությունն է գտել անտիկ շրջանի մտածողների գործերում, հատկապես հելենիստական շրջանի փիլիսոփայության մեջ։Ալեքսանդր Մակեդոնացու նվաճած

30