Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ

ցում ապրեցին գրականությունն ու արվեստի մյուս տեսակներր։ Հռոմի մշակութային հոգևոր ուժր գալիս էր Հունաստանից։ Փաստորեն Հոոմը առաջինն բացում հույների հոգեւոր հարստությունը՝ դառնալով միջնորդ Հունական մշակույթի եւ Արեւմուտքի շատ ժողովուրդների մշակույթներ միջեւ։ Այս փոխանցումը կատարվում էր ոչ թե ուղղակի, այլ հռոմեական «խմբագրումների» ձեւով։ Նշանակալից եղավ Ցիցերոնի դերը Հռոմեական գրականության մեջ։ «Պետության մասին», «Օրենքների մասին», «Պարտականությունների մասին», «Չարի եւ բարու սահմանների մասին», «Ակադեմիկա» գործերը ինքնին խոսում են ոչ միայն մշակութային խնդիրների ընդգրկունության, այլեւ պետական ամուր կաոուցվածքներ ունեցող Հռոմի մասին։ Մշակութային այս տարածաշրջանում անգնահատելի դեր խաղացին բյուզանդական գրականությունը, արվեստը, փիլիսոփայությունը։ Ազդեցության այդ ոլորտնեըն առավել շատ ընդլայնվեցին մ.թ.ա. 1–V դդ.։ Քրիստոնեության մուտքը Բյուզանդիա լուրջ հակասություններ առաջ բերեց ոչ միայն քաղաքականության մեջ, պետական կառուցվածքներում,այլեւ մշակութային առնչություններում։ Փլավդիոս Հուլիանոսը իր «Նահանջ» գրքում պաշտպանում էր քրիստոնեության գաղափարախոսությունը, իսկ Աֆանասի Ալեքսանդրացին պայքարում էր հեթանոսության վերականգնման համար։ Նոր հավատքի ջերմ պաշտպաններ դարձան Վասիլ (Բարսիլիոս) Կեսարացին եւ իր եղբայր Գրիգոր եպիսկոպոս Նիսը, Գրիգոր Նազիանզացին, հատկապես իր հոգեւոր միստիկական պոեզիայով, որի նշանները զգալի են Գրիգոր Նարեկացու «Մատյանում»։ Փայլուն գործեր ստեղծեցին Նոննան, Պալլադը։ Մեծ եղավ Պրոկոպիոս Կեսարացու ազդեցությունը ողջ քրիստոնեական մշակույթի վրա։ Այսպիով, հիշյալ գրականություններին վերաբերող ամենաթռուցիկ անդրադարձն անգամ խոսում է այն հորիզոնական ընդհանրությունների եւ ուղղահայաց տարբերությունների մասին, որ գոյություն է ունեցել Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների մեջ։ Սրանք մեզ հնարավորություն են տալիս զգալ երկու աշխարհատարածքների գրականությունների կերպը։

Մեզ հարկավոր է տիպաբանական ամենասեղմ զուգահեռների ձեւով ներկայացնել Արեւեւքի եւ Արեւմուտքի աշխարհամտածողության տարբերությունները։

Փիլիսոփայական պլանով իրարից տարբերվում են Արեւմուտքի պոզետիվիզմը եւ արեւելյան միստիկական ռեալիզմը։ Աըեւելքը շատ ավելի ուժեղ է ընդհանրական կեցության, քան պատմական փիլիսոփայության գաղափարախոսությամբ։ Արեւելյան մտքի թռիչքը շատ ավելի հեռահար է հորիզոնական պլանով, քան ուղղահայաց, որ հատուկ է Արեւմուտքին։ Արե– 40