Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րագրումներով տառապող կենսագրությունները չեն կարող հոգեբանական դիտարկումների հիմք դառնալ:

Վարքը հին գրականության վավերագրական ժանրերից է, որի մեջ այս կամ այն չափով ներկայացվում է մատենագիր կենսագրական տեղեկությունները(Կորյունի «Վարք Մաշտոցին», Ներսես Շնորհալու, Գևորգ Սկևռացու վարքերը և այլն:)։ Կենսագրությունների համար տեղեկագրական աղբյուրներ կարող են հանդիսանալ նաև վկայաբանությունները, ներբողյանները:Այս կենսագրական բնույթի պատումները, սակայն, անբողջական չեն այն իմաստով, որ նրանցում չեն ընդգրկվում վարքագրական հերոսի կենսագրական ողջ մանրամասները, այլ շեշտը դրվում է նրա կյանքի ամենանշանակալից իրողության, փաստի վրա: Առանձնացվող փաստերն էլ ներկայացվում են հերոսի իդեալականացման սկզբունքով, ինչը չեզոքացնում է նրա հողեղեն կյանքի իրական շեշտը։ Այս աղբյուրների վրա հենվող հոգեվերլուծական ենթադրությունները չեն կարոդ հանդես բերվել մաքուր տեսքով, քանի որ վերլուծության աղբյուրը միջնորդավորված է. վարքագրի ձայնը խանգարում է վարքագրական հերոսի ձայնի ինքնությանը։ Փաստագրական շերտերի սուբյեկտիվացումը հանգեցնում է նրան, որ հետագա շրջանի Ուսումնասիրողներին տեղ է թողնում կամայական ենթադրություններ անել, հեղինակին դարս բերել իր ապրած ժամանակաշրջանից, ետ ու առաջ տանել։ Նման ճակատագրի են արժանացել V դ. հայ պատմիչները՝ Խորենացին, Եղիշեն։ Հայ եւ արեւմտյան շատ գիտնականներ Խորենացուն V դարից տարել հասցրել են 7-9-րդ դդ։ (Քարիեր,Գուտշ– միդտ, Թոմսոն, Մանանդյան եւ արիշներ)։ Կենսագրության հավաստիությունը հատկապես կարետր է մատենագրի, գրողի այս կամ այն ստեղծա- գործության գրության թվականի ճշտման համար։ Վերջինս շատ բան է տալիս տվյալ գործի բովանդակային շերտերը բացելու առումով։ Դիպուկ օրինակ է Սայաթ-Նովայի ծննդյան եւ նրա առանձին գործերի գրության թվերի անորոշության փաստը, որը մինչեւ այսօր տաք բանավեճերի տեղիք է տափս։ Գրական երկի գրության, ինչպես նաեւ նրա հղացման կենսափաստի հավաստիությունը լայն հնարավորաթյուն է ընձեռում հասկանալու ստեղծագործության ներքին բովանդակությանը, այն տրամադրությունը, որն ուղղակի թե անուղղակի կապ ունի ժամանակաշրջանի հասարակական կյանքի ընդհանուր տրամադրությունների հետ։ Արեւմտյան հոգեվերլածության թեփ աոանձին մասնագետներ, ելնելով այս սկզբունքից, Շեքսպիրի ապրած կյանքի դեպրեսիվ վիճակների հետ են կապում նրա ողբերգությունների լույս աշխարհ գալը։ Այս մոտեցումը, իհարկե, միշտ չէ որ գիտական քննություն է բռնում։ Մեզանում Հակոբ Պարոնյանի ապրած