տության մեջ ժանրային տիպաբանության ընդհանուր առանձնահատկությունները տեսնելու համար միշտ էլ կողք կողքի են դրվել համաշխարհային էպոսի դասական նմուշները՝ շումերական «Գիլգեմաշը», հունական «Իլիականը» եւ «Ոդիսականը», հնդկական «Ասք Ռամի», «Ասք Կրիշնայի մասին», հայկական «Սասունցի Դավիթը», ֆիննական «Կալեվալան», գերմանական «Նիբերլունգների երգը», իսպանական «Սիդը», ֆրանսիական «Ռոլանդի երգը», իրանական «Շահնամեն», ռուսական «Ասք Իգորի գնդի մասին»։
Գիտնականները նկատել են, որ ծագումնաբանական առումով դժվար է հստակորեն ճշտել պատմական այն իրադարձությունը, որ ընկած է. այս կամ այն էպոսի սյուժեի հիմքում։ Էպոսին հատուկ է ոչ միայն ժանրային, բանարվեստային, այլեւ պատմական տարբեր իրադարձությունների համադրման սկզբունքը։ Գաղափարի հիմնային ուղղվածությունը հերոսականությունն է, որի հաստատման համար ժողովուրդը խտրականություն չի դնում ժամանակագրորեն իրարից հեռու հերոսական դեպքերի եւ դեմքերի միջեւ։ Բայց ահա կոմպոզիցիոն պլանով էպոսը պահպանում է մասերի ինքնուրույնության սկզբունքը։ Այդ մասերից յուրաքանչյուրը, ինքնուրույն ստեղծագործություն լինելով հանդերձ․ միեւնույն ժամանակ կազմում է մեկ ընդհանուր ամբողջություն։ Երկու դեպքում էլ հայկական հերոսական էպոսը լավագույն օրինակ է։ Էպոսի «Սասնա ծռեր» առաջին ճյուղը, ինչպես նկատել է ակադեմիկոս Օրբելին, իր դեպքերի ու դեմքերի ժամանակագրությամբ եւ դիցամտածողությամբ կտրուկ տարբերվում է վերջին երեք ճյուղերից, քանի որ այն ծագումնաբանական արմատներով շատ ավելի հին պատմություն անի։ Սա էպոսին վերաբերող նոր տեսության նկատելի ներմուծումներից է։ Մի ուրիշ օրինաչափություն եւս։ Էպոսի գործողությունների լայն ընթացքի մեջ տոհմի, ընտանիքի գաղափարը վերաճում է պետության, երկրի գաղափարի։ Սասնա ծռեր, Սասնա տուն, Սասնա բերդ, Սասնա հասկացությունների գաղափարական տարողությունը դրա ապացույցն է։ Հերոսները անձնական, ընտանեկան խնդիրները ետին պլան մղելով՝ կարեւորում են երկրի, պետության, հայրենիքի գաղափարը։ Բոլոր դեպքերում էլ հիմնական նպատակը տրոհված երկիրը (էպոսի տիեզերքը)
ներդաշնակության բերելն է, որը իրականացվում է հատուցման ու փոխհատուցման սկզբունքով։ Պայմանի խախտումը ծանրագույն հետեւանքներ կարող է ունենալ ոչ միայն խնդիրը իրականացնող հերոսների համար, այլեւ՝ երկրի։ Այս ընթացքում էպոսի կոնկրետ հերոսները դառնում են ժողովրդի հավաքական ուժը խտացնող խորհրդանիշ-կերպարներ։ Տեղի է ունենում մի ուրիշ գործընթաց՝ բացասական հերոսները գնալով աստիճանա
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆԸ։ ՁՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ