Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

մակարգչային տեխնիկայի դերի գերագնահատում, ռոբոտները փոխարինելու են գալիս մարդկանց եւ այլն։ Դարի մեքենայացված ջղաձիգ ռիթմը գնալով ստիպում է մարդկանց հետադարձ հայացք նետել անցյալ ժամանակների հովվերգությանը։ Մարդիկ տենչում են ժամանակի տեւականության մեջ խաթարված ու քայքայված արժեքների վերագնահատմանը, փորձում են իմաստավորել պատմության հեռավոր ճանապարհներին մոռացության տված պատմական ու միֆական դեպքերն ու դեմքերը։ Նրանք հոգեբանորեն անցյալի մարդա ասպետականությունը հակադրում են իր տեղում չգտնվող, սակայն հասարակական բարձր դիրք գրավող մարդու անտարբերությանն ու օտարացմանը։ Ձգտում են իրերը դնել իրենց տեղերում, իրերը կոչել իրենց անուններով, ճշտել մարդու դերն ու դիրքը, կարողությունը, իրավունքը սոցիալական ֆունկցիայի շրջանակները, հստակ տարբերակում մտցնել արժանիի ու անարժանիի, բարիք ստեղծողի ու սպառողի միջեւ։

ՍԻՄՎՈԼԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ս իմվոլ (հուն. - նշան) եւ պատկեր հասկացությունները գրականության մեջ հաճախ դիտվում են համարժեքության նույն դաշտի վրա։ Երկուսն էլ լայն կիրառություն են գտնում իմաստաբանական տարբեր կոնտեքստներում։ Որպես տերմին, սիմվոլ հասկացությունը, գրականությունից եւ արվեստաբանությունից բացի, լայնորեն օգտագործվում է տրամաբանության, մաթեմատիկայի, աստվածաբանության մեջ։ Ամեն մի բնագավառ ունի սիմվոլի ըմբռնման իր յուրովի տեսակետը: Մաթեմատիկայում, եթե այն պայմանական ըմբռնում է՝ պարտադիր բոլորի համար, կրոնական գիտակցության մեջ սիմվոլը հիմնվում է այն ներքին կապի վրա, որը բխում է իմաստի եւ իմաստավորման հարաբերակցությունից։ Խորհրդանիշի ըմբռնման շուրջ գրականության մեջ տարբեր կարծիքներ են առաջ քաշվել։ Տարբերակվում է երկու տիպի սիմվոլ՝ մաքուր եւ անհատականացված-պայմանական։ Մաքուր սիմվոլներ կրոնի եւ արվեստի մեջ դիտվում են կամ զգացմունքային պատկերները (սրանք, կառուցվում են հատուկ կանոններով՝ հիմքում տրանսցենդենտալ իրականության բարոյափիլիսոփայությունն է, կամ էլ այս սիմվոլները դիտվում են իբրեւ գաղափարների խտացում։ Գրականության տեսությունը ամեն դեպքում ձգտում է որոշակի սահման դնել սիմվոլի եւ պատկերի միջեւ։ Խորհրդանիշին հատուկ է կրկնելիությունը եւ իմաստային կայունությունը, մինչդեռ պատկերը կամ փոխաբե

132