հասու լինենք կատարվածին այնպես, ինչպես տեղի է ունեցել ճշմարաապես։ Ուստի, սկսենք որտեղից արժանի է սկսել։ Այսպես․ իր թագավորության երկրորդ թե երրորդ տարում...»։ Վիպական սյուժեի մեջ ժամանակ առ ժամանակ «ներխուժող» հեղինակպատմողի խոսքը նախապատրաստում է այնգործողությունների մուտքը, որոնց հեղինակը դեռ պիտի անդրադառնա։ Նա ոչ միայն հիշեցնում է պատմելիքը, այլեւ նախապես տալիս է նրա զգացմանքային գնահատականը՝ բորբոքելով ընթերցողի հետաքրքրասիրությունը։ Նախորդ եւ նոր դեպքերի ժամանակային անհամապատասխանությունն է ընկած պատումի այս ձեւի կիրառման հիմքում։ Պատմող-հեղինակը իր ընթերցողին մի ուրիշ առիթով էլ է դիմում. «Ընթերցողը վաղուց երեւի զգում է, որ վեպի այս միջանկյալը երկարում է... Բայց դա հեղինակի մեղքը չէ, դեպքերը այնքան կարետր են, որ հնարավոր չէ անտեսել կամ պատմել ավելի հակիրճ, մանավանդ, որ դժգոհ նախարարները իրենք շարունակ ակնարկում են անցյալի այդ իսկ դեպքերը։ Մի փոքր համբերության, էլ հեղինակը կավարտի այս երկար միջանկյալը։ Շարունակենք, ուրեմն, որտեղից պետք է»։ Պատմողի անսովոր անմիջականությունից բացի, այն տպավորությունն է ստեղծվում, թե գրողը (պատմողը) ներկա է, զրուցում է ունկնդրի, ընթերցողի հետ։ ժամանակային այս հատույթում հեղինակը ներկա է նաեւ ընթացող գործողությունների մեջ («մանավանդ, որ դժգոհ նախարարները շարունակ ակնարկում են անցյալի այդ իսկ դեպքերը»)։
Պատումի գիտակցական եւ ենթագիտակցական ուշագրավ դրսեւորումներո Աբովյանի «Վերք Հայաստանին»։Ժամանակ առ ժամանակ Աբովյանը ընդհատում է դեպքերի ընթացքը, ընկնում մտորումների մեջ, հետո, սթափվելով, ներողություն է խնդրում ընթերցողից։
Բանավոր խոսքի պատումին հատուկ կոմպոզիցիան այս տիպի ընդմիջարկումները շաղկապում են սյուժետային ընդհատումները՝ սեղմելով սյուժեի ժամանակը։ Պատումի մեջ պարզ դրսեւորվում է նաեւ հեղինակի կերպարը։Վ․Վինոգրադովը դա հաստատում է՝ հիմնվելով Էյզենշտեյնի այն կարծիքի վրա, թե ոչ միայն դիպաշարի, այլեւ կոմպոզիցիայի մեջ հեղինակի կերպարը միշտ ներկա է։ Նրանում հեղինակը դրսեւորում է իր վերաբերմունքը ոչ միայն նյութի, այլեւ ընթերցողի նկատմամբ։ Ռոմանտիկական երկերում գումարվում է նաեւ հերոսների՝ երեույթների նկատմամբ ունեցած հեղինակի զգացմունքային վերաբերմունքը։ Սա ինքը՝ «ոճական ռոմանտիզմն» է, որ Դեմիրճյանը օգտագործում է Թումանյանի առիթով։ Հեղինակի գիտակցությունը անմնացորդ ներթափանցված է վիպական աշխարհի բոլոր տարրերի մեջ։ Ըստ Վ․Վինոգրադովի, անգամ, «հերոսի ներքին մենախոսությունը