ամբողջական գործերի, այլեւ բանաստեղծության մի տողի, մի բառի շուրջ։ Գործի անստորագիր լինելը, բնագրային աղավաղումները, աղճատումները շատ դեպքերում գալիս են գրաքննադատական միջամտություններից։ Գործը անստորագիր հրատարակելը, կամ գրաքննության պահանջով այս կամ այն արտահայտությանը, նախադասությունը, բառը փոխելը նորություն չէ։ Գրողը հաճախ ստիպված է լինում լռել, չասել այն ինչ ուզում է ասել։ «Մեր էն լավ խոսքերը անգիր մնացին,– ցավով նկատել է Թումանյանը,– ցենզուրան եւ արյունը թույլ չէին տալիս»9։ Այսպիսի պայմաններում հայ գրողը ստիպված է եղել խեղդել իր ցասումը։ Ցարական գրաքննության պահանջով Թամանյանը «Դեպի անհունը» պոեմի մեջ առանձին փոփոխություններ է արել, ջնջել որոշ բառեր, տողեր։ 1901թ. «Վտակում» տպագրած (էջ 64-80) տեքստի փորձօրինակում ստիպված է եղել ջնջել այս տողերը՝
|
Ցենզուրային միջամտությունը հատկապես անողոք էր խորհրդային տարիներին։ Հիշենք միայն Պարույր Սեւակի «Եղիցի լույսի» հետ կապված պատմությունը։ Ճշմարիտ գրողը չափազանց բծախնդիր է հրատարակվող տեքստի նկատմամբ։ Ամեն երկում չէ, որ կիրառվում են բնագրի անձեռնմխելիության հեղինակային իրավունքի պահանջները։ Թամանյանը, օրինակ, չի հանդուրժել երբ հրատարակիչները առանց իր թույլտվության փոխել են այս կամ այն բառը, անգամ կետադրական նշանը։ Նման դեպքերում, անգամ, կանգնեցրել է հրատարակությունը, պահանջել է տպագրել այնպես, ինչպես ինքն է գրել։ «Ստացել եմ ձեր հեռագիր-նամակը, «ա» եւ «բ» թերթերի սրբագրությունը,– Բաքվից Թամանյանին գրել է Երվանդ Թաղիանոսյանը,– այդ նույն թերթերն էլ սրբագրել եմ համաձայն ձեր ուղղումների»10։ 1882 թ. Թամանյանը Մկրտիչ Բաբախանյանին գրել է. «Պետք է հասկանար թե ինչ նշանակության ունի հեղինակի համար ընդհանրապես, եւ բանաստեղծի համար՝ մասնավորապես, ամեն մի խոսքը, մի կետը»։ Ելնելով ժողովրդական լեզվի առանձնահատկություններից, իր լեզվազգացողությանից, բանաստեղծը երբեմն շեղվել է նորմատիվ քերականության կանոններից։ Բնագրաբանը իրավունք չունի հաշվի չնստել հեղինակային «շեղումների» հետ։
Դիկկենսը իր «Նիկոլաս Նիկլբիի կյանքն ու արկածները» գրքի առաջաբանում նկատել է. «Եթե անուշադիր լինենք հեղինակային կետադրության