I նորդները Իր էթնիկական խայտաբղետության պատճառով Մերձավոր Արեւելքը. հատկապես Միջագետքր, չափազանց անհանգիստ էր։ Ներքին հակասություններով լի, տեղի տալով տարածաշրջանի մտածողության միասնության տրոհմանր, ինչը առավել զգալի գարձավ Ալևքսանդրյան կայսրության կործանումից հետո։ Բայց ահա անգամ հելենիզմի ավարտից հետո էլ, նրա իմաստասիրության աոանձին հաեցակարգերը նորոկի իմաստավորումներ գտան հետագա ժամանակի մտածողության մեջ։ Այդպիսին էր նոր պլատոնականությունր, որ նրբորեն համադրում էր ստոիցիզմն ու էպիկուրիզմը։ Սա, ըստ էության, համապատասխանում էր ճորտատիրական հասարակության բարձր խավերի գադափարական պահանջներին, ինչի արձագանքները մենք տեսնում ենք Դիոնիս Արեոպագացու գործերում։
Այս ժամանակներում էր, որ ստեղծվեց հայտնի Ալևքսանդրյան դպրոցը, որին հարում էին շատ հայ մտածողներ, անգամ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը արդեն պաշտոնապես ընդունվել էր Հայաստանում։
Քրիստոնեության համադրական գադափարաբանաթյան հիմնական դրույթները, որոնք ամուր հիմք հանդիսացան քրիստոնյա ժողովուրդների մշակույթների զարգացման համար, սերում էին մի կախից հրեական բանահյուսությունից եկող իդուիզմի փիլիսոփայությունից, մյուս կողմից Մերձավոր Արեւելքի ժողովուրդների ու անտիկ Հունաստանի դիցաբանությունից։ Իդուիզմի փիլիսոփայության հիմքում ընկած էր «միության», «փոխ¬ համաձայնության» գադափարը աստծո եւ մարդու միջեւ, րստ որի մարդը ընդունում էր աստծո խորհուրդները եւ գործում երկրի վրա, իսկ աստված երկնքից հանդես էր գալիս պահապանի եւ վերահսկողի դերում։ Մետաֆիզիկական միասնության այս գաղափարին զուգահեռվեց անդրաշխարհային կյանքի գոյության միտքը, որ առկա էր հույների եւ այլ ժոդովուրդների դիցաբանության մեջ՝ վերաիմաստավորվելով Պլատոնի դատողություններում։ Նա հիշատակում է Հայաստանի որդու գոյության միֆը, որն իր մահից հետո ապրել է անդրաշխարհում լուրեր բերելով այնտեղից, իրար կապել աշխարհի երկու հարկերը։ Քրիստոնեությունը, որ արդյունք է այս աշխար– հատարածության էթնիկական ու կրոնական բարդույթների, նպատակ ուներ վերստին համերաշխության բերել մարդկանց պահպանեըո համար աշխարհի հավասարակշռությունը։ Սուրբ գիրքը ընդունելով հանդեըձ աշխարհի տրոհման վտանգը, հնարավոր ապոկալիպսիսի գաղափարը փորձում էր դրանով հավասարակշռել մարդկային կրքերը՝ կապված մահվան վախի հետ, առաջադրելով նաեւ անդրշիրիմյան կյանքի գոյության լավա– 32 տեսական գաղափարը։ Մարդուն այս կյանքում բարոյականության բարձր