Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորմերի մեջ պահելու նպատակով քրիստոնեությունը ընդունեց նաեւ | դժոխքի եւ դրախտի գոյությունը։ Ապոկալիպսիսով ի ցույց է արվում աշխարհի ճակատագրի ավարտը, իբրեւ չարի եւ բարու վերջին հանդիպում։ Հիմնարար այս գաղափարները իրենց խորքային դրսեւորումները գտան աշխարհի ժողվուրդների մտածողության մեջ՝ դառնալով հատկապես միջնադարյան շրջանի գրականությունների եւ արվեստների բազում հղացումների աղբյուր պահպանելով եւ շարունակելով նախնադարյան հորիզոնական սինկրետիզմի ավանդույթները։ Քրիստոնեության հոգեւոր, դավանաբանական հայեցակարգը բխում է հենց այս համադրականությունից (սինկ¬ րետիզմից)։ Այն իրար է մոտեցնում մի կողմից արեւելյան, կոնկրետ՝ իրա¬ նական էսխոտոլոգիական դուալիզմը (չարի եւ բարու գաղափարը), մյուս կողմից՝ ինդուսիաստական «միասնությունը», «փոխհամաձայնությանը»՝ ամ¬ րակայելով այն հունական իդեալիստական փիլիսոփայության տրամաբա¬ նության օրենքներով։ Կրոններն, այսպիսով, իրենց ծագումնաբանական համադրությամբ հանգում են համամարդկայինին։ Քրիստոնեության աստվածաբանական այդ կողմնորոշումը հնարավո¬ րություն տվեց նրա արագ տարածմանը, հատկապես այն շրջանում, երբ Սուրբ գիրքը սկսեցին թարգման եւ տարբեր լեզուներով։ Անտիկ շրջանի այլաշխարհային միստիցիզմը քրիստոնեության գաղա¬ փարաբանության մեջ նպատակադիր համակարգվածության ենթարկվե¬ լով, դառնում է մի հոգեւոր ուսմունք, որը պիտի ունենար իր քարոզչական ինստիտուտը եկեղեցին, իր հոգեւոր հայրերով հանդերձ՝ հենվելով ոչ թե ստիպելու, այլ համոզելու արդունավետ մեթոդի վրա։ Ժամանակներն, այս¬ պիսով, պահպանում էին մարդկային բարոյակրթության սկզբունքների միասնությունը, որը ուներ ազդեցության զորեղ կռվաններ, եւ որոնք շարու¬ նակ ներմուծվում էին ձեւավորվող նոր կրոնների ու փիլիսոփայական ուս¬ մունքների մեջ։ Մանիկենիականությանը այդ գոյակցության դրսեւվրումնե– րից էր։ Նույն բանը կարելի է ասել բուդդիզմի մասին, որը, ձեւավորվելով Հնդկաստանում իր բարոյաէթիկական սկզբունքների ճկունության պատ¬ ճառով, կարողացավ ընդլայնել ազդեցության աշխարհագրական սահման¬ ները Չինաստան, Մոնղոլիս։ Ճապոնիա եւ այլուր։ Այն ներմուծվեց նաեւ Միջին Ասիա, սակայն պատմական հանգամանքների բերումով այստեղ չդիմացավ։ Հնագիտական պեղումների ընթացքում արեւելյան Թուրքմենս– տանում հայտնաբերվել է բուդդայական կանոնների Դոամմապադի ամ¬ բողջական բնագիր։ Դավանաբանական այս ճյուղավորումները ավատա¬ տիրական հասարակության յուրահատուկ պայմաններում (միջնադարյան անջատվածաթյուն) գնալով հեռացան իրարից՝ տալով որակապես նոր դր— 33 3 Գրականության տեսության