Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ևւ չար ոգիներ, որոնք, ըստ էության, կազմում են Զրադաշտի հիմքը։ Բարին ներկայացնում է աշխարհային կյանքի ներդաշնակությունը, չարը ճիշտ հակառակ դերում է. «Ավեստիայի» մեջ կանոնակարգված են դիցաբանական կրոնական հիմներ, աղոթքներ, առասպելներ, որոնք խորքային աղերսներ անեն հնդկական վեդաների հետ։ «Ավեստան» վերագրվում է Հին Արեւելքի ամենախորհրդավոր ստասպալական դեմքերից մեկին՝ Զրադաշտին. այստեղից էլ՝ զրադաշտականությունը։ Ինչպես տեսնում ենք, իրանական հին գրականությունը շարունակում է մշակութային համադրության ավանդական սկզբունքը։ Սասանյանների շրջանում ծայր են առնում կրոնական, մշակութային ընդդիմությունների գործընթացներ, որոնք հիմնականում ուղղված էին հելենիստական գաղափարաբանության դեմ, եւ որոնք որոշակի դրսեւվորումներ տվեցին նաեւ քրիստոնկան թեւի մեջ։ Սշակութաբանական բնույթի այս հարակցական դրսեւորումների ոլորտում իր որոշակի դերն է ունեցել հին հնդկական գրավոր մշակույթը (II հազ. մ.թ.ա.)։ Հին հնդկական վեդաները ժանրային իմաստով բարդ կառուցվածք ունեն եւ բաժանված են չորս խմբավորումների՝ սամհիթներ, բրահմաններ, արանյակներ, ուպանիշադներ։ Վեդա նշանակում է գիտելիք, իմացություն։ Սրանցից ծավալով ամենափոքրը «Ռիգվեդան» է, որ բաղկացած է 1028 տողից։ Վեդաներում աստվածները շարունակ կերպարանափոխվում են՝ (անտրոպոմորֆիկա) մարմնավորելով բնության ու մարդու ներաշխարհի ֆունկցիաները։ Մարդն ու բնությունը սրանցում անընդհատ իրար հետ են, իրար մեջ՝ մահվան եւ զոհաբերության հավերժական շղթայում։ Հիմնական գաղափարը սրանցում այն է, որ մարդը աստվածայինը կարող է ընդունել միայն զոհաբերության միջոցով։ Մարդը զոհվում է մարդկանց համար եւ աստվածանում։ Սա հավերժական պայքարն է չարի դեմ (վրիթա) եւ բարության հաղթանակը։ Վերջինս Սուրբ գրքի գաղափարական պահանջից բացի, հիշեցնում է նաեւ հունական Զեւսի եւ Տիֆոնի պայքարը (Ինդրա-Վրի–թա)։ Հնդկական հնագույն շրջանի պոետական մտածողությունը չափազանց վերացական ու բարդ է։ Խոսքը, բառը ներկայանում են իբրեւ կեցության ընդհանրացված փոխանորդ՝ ձեռք բերելով բացարձակ իշխանություն իրերի, ճակատագրերի վրա։ Իռացիոնալով ռացիոնալին հասնելու միստիկական սկզբունքն է։ Քրիստոնեական միստիկական պոեզիան, թերեւս, այստեղից է գալիս։ Սրանում չափազանց զորեղ է բանաստեղծական ներշնչանքը։ «Ուպանիշների» առանցքը մարդն է, մարդու խնդիրը, բացարձակապես օտարված է հավերժականի մետաֆիզիկայից։ Ուշադրության կենտրոնում մարդու բարոյական աշխարհն է, մարդկային բարոյատենչ հոգու տառապանքները։ Արվեստների համամարդկային ընդհանրություն ՍեԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ 38