Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայոց պատմությանը դիմելիս։ Հայկական կլասիցիզմը ռոմանտիզացված էր հենց այս պատճառով։ Հայոց նոր գրականության ազգային ոգեղենությունը հատկապես ցայտուն դրսևորվեց Աբովյանի, Պեշիկթաշլյանի, Դուրյանի, Պատկանյանի, Րաֆֆու ստեղծագործություններում։ Իբրեւ հայ նոր գրականության հիմնադիր, առանձնակի է հատկապես Խաչատուր Աբովյանի դերը։ Արևելյանից բացի նա յուրացրել էր եվրոպական մշակույթի նվաճումները, գրական ասմունքները, բանարվեստային օրենքները։ Աբո¬ վյանի երկերում, մասնավորապես «Վերքում», պարզորոշ երևում է այս յուրահատուկ համադրությունը, որը ուղենիշ հանդիսացավ հայ հետագա շրջանի գրականության համար։ Աբովյանը զգում էր այդ համադրության անհրաժեշտությունը։ «Եվրոպա թե Ասիա՝ ինձ անդադար ձեն են տալիս, թե հայկազյան եմ ես, ուստի հարկավոր է բացել Հայոց միջի հունարը»։ Ինչպես տեսնում ենք, եվրոպա- կանը եւ ասիականը խորապես զգացող Աբովյանը որոնում էր հայկականի դրսևորման ձևը։ ժուկովսկուն գրած նամակում նա այսպիսի մի խոստովանություն է անում. «Որովհետեւ որոշ չափով իսկ հայտնի է իմ արեւելյան հայրենակիցների՝ հայերի եւ ուրիշների մտածելակերպը եւ կյանքը, ուստի այլ միջոցով չեն կարող ամենից լավ եւ արագ իսկական կրթության եւ լուսավորության հասնել, քան գեղեցիկ արվեստների բանաստեղծության, երաժշտության եւ նկարչության միջոցով։ Եվ երբ Եվրոպայում առաջին անգամ տեսա այդ արվեստները իրենց իսկական լույսով եւ զգացի նրանց ներգործությունը նախ եւ առաջ եվրոպացիների եւ հետո էլ ինձ վրա, ապա իմ առաջին եւ ամենագեղեցիկ ցանկությունը այն եղավ, որ ես աշխատեմ տարածել այդ արվեստները իմ հայրենի երկրում» ³¹: Աբովյանի, ինչպես նաև մինչաբովյանական շրջանի հայ գրականության եւ արվեստի հակվածությունը դեպի արեւմտյանը, դրսևորվում է հայկականի յուրահատուկ վերաճման ձևով։ «Վերք Հայաստանի» որմնաշարը արեւելյան վիպասանությունն է, որի կառուցվածքի բովանդակության մեջ մտել են եվյտպական ռոմանի էլե¬ մենտները» ³² - գրել է Դ. Դեմիրճյանը։ Սի ուրիշ կարծիքի մեջ նա ավելի է նրբերանգում հարցը. «Եվրոպական կուլտուրական» վեպը չէր տեղավորի այսքան մեծ մտքերի ու զգացմունքների հորդումը։ Նա կճնշեր, կմեռցներ հեղինակի կրակե ապրումները։ Եվ եվրոպական վեպին քաջ տեղյակ Աբովյանը ընտրեց արևելյան վիպասանությանը ձևը ազատ ու անափ ծովի նման» ³³։ Երկու դեպքում էլ Դ. Դեմիրճյանը համադրման փաստը ճիշտ նկատելով, սակայն շեշտը հատկապես դնում է ձևի, այլ ոչ վերջինիս բովանդա– 47

                       ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ