ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ
գրականություն երևույթի ուսումնասիրման երկու մոտեցում դիտարկման իրենց սկզբունքներով հանդերձ։ Այսինքն՝ գրական ստեղծագործությունը կարելի է ուսումնասիրել ե՛ւ իբրեւ ինքնանկախ միավոր, որով զբաղվում է քննադատությունը, ե՝ւ իբրեւ այդ միավորների պատմական շղթա (գրականության պատմություն), ե՛լ իբրեւ այս երկուսի համագործակցության ընդհանուր օրինաչափություններ (գրականության տեսություն)։ Գրականության պատմությունը, տեսությունը, քննադատությունը գործառնական առումով առանձնանալով հանդերձ, փոխպայմանավորված են, հնարավոր չէ մեկի գոյությունը պատկերացնել առանց մյուսի։ Այստեղ էլ մենք նորից կանգ ենք առնում գրականագիտությանը հատուկ մեթոդական մի ուրիշ բարդույթի առջեւ՝ որքանով են դրանք ինքնուրույն եւ, իբրեւ փոխադարձ կապի դրսեւորում, որքանով են միջամտում միմյանց խնդիրներին։ Չենք կարող չընդունել, որ ինչպես գրականության պատմությունը, այնպես էլ քննադատությունը հիմնվում են ուսումնասիրվելիք առարկան մասնավորելու մեթոդի վրա։ Գրականության պատմաբանը միշտ գործ ունի կոնկրետ ժողովրդի ընդհանուր կամ էլ առանձին շրջափուլերի գրականության շղթայի հետ, քննադատը՝ կոնկրետ հեղինակի կոնկրետ ստեղծագործության։ Տեսության խնդիրը շատ ավելի ընդհանուր է. գրականագետները վերջինիս կատակով «մեղադրում են» կոսմոպոլիտիզմի մեջ։ Ինչպես տեսնում ենք, այս առումով նրանց տարբերությունները ակնառու են։ Բայց, ահա, մյուս կողմից տեսությունը հնարավոր չէ պատկերացնել առանց գրականության պատմության կամ քննադատության։ Պատմությունն ու քննադատությունը իրենց հերթին մեթոդական արմատներով կապված են գրականության տեսությանը։ Ընդ որում՝ այս կապը գրական գործընթացին զուգընթաց շարունակ վերանայվում, վերակառուցվում է։ Ինչպես հասարակական կյանքում, այնպես էլ այստեղ բացարձակ անկախությունը քննություն չի բռնում։ Ամեն ստեղծագործություն չէ, որ կարող է հանդես գալ իբրեւ գրականության պատմության շղթայի մի օղակ, կամ դառնալ քննադատի ուշադրության առարկա։ Իր հերթին գրականության տեսությունը չի կարող ընդհանրացումներ անել՝ հաշվի չառնելով գրականության պատմության կամ քննադատության առարկայական հասցեագրումներ ունեցող փորձը։ Գրականության պատմաբանը կայք կայքի է դնում եւ կոնկրետ գրական ստեղծագործությունը, ե՚ւ նրա մասին ստեղծված քննադատական կարծիքները՝ դիտելով դրանք պատմական ժամանակաշրջանի ընդհանուր շղթայի մեջ։ Ինչպիսի՞ն կլիներ Րաֆֆու ստեղծագործությունների մասին 50 պատմաբանի կարծիքը, եթե սահմանափակվեր միայն այդ ստեցծագոր–