Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ

| հատորում։ Դ. Դեմիրճյանի եւ Ստ. Զորյանի հետ հակառակն է կատարվել նոր շրջանի գրականության պատմությունից նրանց ամբողջովին տեղափոխել են «Սովետահայ գրականության պատմություն»։ «Ամենագիտական» գաղափարաբանաթյունը հայ գրականության պատմաբաններին ստիպել է խախտել ոչ միայն պատմականության, այլեւ արժեքայնության օրենքները։ Այդ պատճառով էլ Ալիշանը, Պեշիկթաշլյանը, Շանթը եւ շատ ու շատ ուրիշ հեղինակներ խորհրդային գրականության պատմության էջերում ավելի քիչ տեղ են գրավում, քան «հեղափոխության գրական մարտիկները»։ Այս պատմության մեջ մեր անցյալի գրականության պատմության բոլոր մեծերը պիտակավորված են՝ պահպանողական, լիբերալ, դեմոկրատ, ազգայնական, անհատապաշտ եւ այլն եւ այլն։ Ակնհայտ է նաեւ մեթոդական խտրականությունը՝ կլասիցիզմը մեղադրվում է պահպանողականության, ռոմանտիզմը՝ սուբյեկտիվիզմի, սիմվոլիզմը՝ անհատապաշտության մեջ։ Առաջնային տեղը հատկացվում է քննադատական եւ հատկապես սոց. ռեալիզմին։ Շատ դեպքերում ակնհայտ մեծերին «փրկելու» համար տեղափոխում են այս անվտանգ մեթոդների ոլորտը, քանի որ դրանք «ամենից լայն եւ ամենից արդյունավետ» գրական ուղղություններն են»։ Հասարակական ու մշակութային կյանքի ՜օբյեկտիվ պատկերը, ինչպես տեսնում ենք, մեթոդական սուբյեկտիվիզմի պատճառով գրականության պատմության մեջ ներկայացվում է աղավաղված ձեւով, ինչն էլ գիտությանը ստիպում է մտածել այս ուղղությամբ, մշակել այնպիսի մեթոդներ, որոնք կարող են բացառել «գիտական» կամայականությունը։ Իրո-ղությունը հաճախ հանգեցնում է մյուս ծայրահեղությանը։ Գրականության տեսաբաններից ոմանք չեն ընդունում գրականության պատմության գոյությունը որպես այդպիսին։ Նրանց կարծիքով գեղարվեստական երկը իր ստեղծման պահից գոյություն ունի մեկ եւ ընդմիշտ, ու այնուհետեւ հավերժական է։ Ուստի, չկա գրականության պատմություն, այլ կա գրող մարդկանց կյանքի պատմություն, որ ներկայացվում է ծննդյան եւ մահվան տարածաժամանակային հատույթում, մնացածը վերաբերում է գրական ստեղծագործության պատմագործառնության ոլորտին, որ գրականագիտության այլ ասպարեզ է։ Գրականության պատմության այս մեթոդական որոնումների խայտաբղետությունը, հակասականությունը մեզ չպիտի հանգեցնի գրականության օբյեկտիվ պատմության ստեղծման անհնարի- նության գաղափարին, այլ պիտի հիմք դառնան հայտնաբերելու համար գիտական այն մոտեցումները, որոնք ի վիճակի են կանխելու վերագրողականությունը, պատմաշինարարությունը։ Գրականության եւ իրականության կապի գոյությունը անմերժելի է. խնդիրը արտացոլման տեսության 60 խորքային օրենքների հայտնաբերման մեջ է։