1. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆԱԿ, II
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն եւ հասարակական կյանք փոխադարձ կապի խնդիրը արտացոլման տեսության առաջնային պայմանն է, որին ուշադրություն են դարձրել Պլատոնը, Արիստոտելը եւ հեռավոր անցյալի շատ ու շատ մտածողներ ¹։ Այն, որ գրականությունը «ընդօրինակում է» (Ա– րիստոտելի ձեւակերպումն է) ինչպես բնության առարկայական պատկերը, այնպես էլ մարդկային հոգու բազմաբարդ աշխարհը, հայտնի է բոլորին։ Երեւույթը, սակայն, այս չափ միանշանակ չէ, այդ պատճառով էլ դարձել է ու շարունակում է մնալ գրականության տեսության եւ գեղագիտական մտքի ուշադրության կենտրոնն ու տարակարծությունների խճճված հանգույցը։ Տարակարծությունները խմբավորվում են հայեցակետային երեք ըմբռնումների շրջանակներում՝ գրականությունը եւ արվեստը բնության, հասարակական կյանքի եւ մարդու ներաշխարհի կատարյալ ընդօրինակումն են, արվեստը եւ գրականությունը վերացարկված կենսական իրականության գեղարվեստական պատկերն են, արվեստը եւ գրականությունը կապ չունեն իրականության հետ, այստեղից էլ՝ արվեստը արվեստի համար տեսությունը։ Ինչպես տեսնում ենք, տարակարծությունների ատաղձը ոչ միայն արտացոլման առարկան է, այլեւ վերջինիս սուբյեկտիվ ըմբռնումը, գեղարվեստական վերացարկումը։ Կարելի է բերել ճանաչված բազմաթիվ գրողների, արվեստագետների՝ կոնկրետ ժամանակների արգասիքը հանդիսացող կենսական փաստերի այնպիսի օրինակներ, որոնք համարվել են այս կամ այն ստեղծագործության գեղարվեստական հղացման ազդակ, բայց ոչ երբեք ուղղակի արտապատկերումը։ Բոլոր դեպքերում կենսական իրականությունը ներկայանում է իր ժամանակի մեջ, այսինքն՝ այդ իրականությունը ժամանակի արգասիքն է, նրա տեսանելի, շոշափելի առարկայացումը։ ժամանակը ուղղված է իրականությանը։ Իրականությունը՝ ժամանակին։ Գրականության եւ արվեստի արժեքայնության գործակիցը մշտապես պայմանավորված է փիլիսոփայական այս միասնությամբ։
«Թև ուզում ես երգդ լսեն, Ժամանակի շունչը դարձիր»։
Սակայն, եթե ընթերցողներս Չարենցի այս թեւավոր խոսքը ընկալենք իր ուղղակի իմաստով՝ իբրեւ տրամաբանական փոխադարձված կապ, ա– պա կկորցնենք նրա խորքային հեռահարությունը, որ փիլիսոփայական, 63
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ