Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս մասին ուշագրավ խոստովանությունները շատ են 15։ Մեծ արվեստագետների գիտակցության մեջ երեւույթի վերացարկման պահը անսպասելի եւ արագ դրսևորում ունի։ Ենթագիտակցական այս մտահոգությունը պահի մեջ նվաճում է այն, ինչ ընդունակ չէ անել տրամաբանությունը։ «Ամենաուժեղ բանը ինտուիցիան է, - նկատել է Թումանյանը իր զրույցներում, - պայծառատեսությունը, հայտնությունը։ Նա կայծակի թռիչք ունի վայր- կենապես լուսավորում է. հրաբխի ուժ՝ կատաղի կերպով ժայթքում է» 16։ ժամանակակիցների գործերից երևում է, որ բանաստեղծին շատ են հետաքրքրել մեծ արվեստագետների ստեղծագործական կյանքի հետ կապված երեաւյթները։ Նման գրանցումների մենք հանդիպում ենք Թումանյանի օրագրերում, գրառումներում, ծոցատետրերում։ Հոգեբանական բռնկումների այսպիսի պահեր Թումանյանը շատ է ունեցել։ Այս առիթով բանաստեղծը ուշագրավ մտքեր է փոխանակել գրչակից ընկերների հետ։ Նվ. Թումանյանը գրում է. «... Զրուցում էին բանաստեղծի ստեղծագործական աշխարհի, ստեղծագործական պրոցեսի շուրջ, խոսում էին փիլիսո- փաներից Կանտ, Պետրաժիցկի։ Հայրիկը Բերգսոնի գիրքն էր կարդացել ու շատ էր հավանել» 17։ «Կարետրը կանխատեսությունն է, ինտուիցիան, - մի ուրիշ անգամ նկատել է բանաստեղծը, - երևակայությունը, ներդաշնակության զգացումը, հոգու խորթությունը, երբ բանաստեղծը խորասուզվում է ստեղծագործական ոլորտները, երբ շարժվում են նրա ինտուիտիվ զգացումները, երբ լցված, ներշնչված ապրում է մեծ սարսուռը։ Հենց են ժամանակ է բանաստեղծը բանաստեղծ»18։ Բանաստեղծությունը խորհուրղներով, օրենքներով չեն գրում։ Եթե բանաստեղծի մեջ առաջանում է այս ներքին մղումը, նա գրում է։ Երիտասարդ բանաստեղծին ուղղված իր խոսքում Թումանյանը նկատել է «Ամենից շատ եւ ամենից լավ բանաստեղծը ինքն է իրեն հասկանում, եւ իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուժեղ առաջնորդը» 19։ Դեկարտի բնորոշմամբ՝ ինտուիցիան ամբողջական մտքի անսպասելի նվաճում է։ Իսկ Բերգսոնը այն համարում է «ինտելեկտուալ համակրանքի» իմացություն։ Սրանք սկզբնապես գրողի գիտակցության մեջ հանդես են գալիս անշոշափելի, ցրված տպավորությունների ձեւով։ Չարենցը իր օրագրում այսպիսի մի գրառում ունի։ «cie profundia» * 13.4.1937, Երեւանում, իմ բնակարանում, անկողնում, ինչպես միշտ։ Մարտի 1-ին լրացավ իմ կյանքի քառասուն տարին։ Յուրա- քանչյուր գաղափար վերջերս սկսվում է ճյուղավորվել իմ ուղեղում եւ զարգանալ «ճյուղավոր» հաջորդականությամբ։ Մի ներքին անզսպելի մղում «ոստային» սիստեմով, այսինքն ինչպես աճում է ծառը։ Հիմնական զաղա ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ 80