ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
ման շրջանի սինկրետիզմի (համադրականության) օրենքը, որը գործում է այնքան ժամանակ, մինչեւ այդ նորը չի հասնում իր բյուրեղացման վերջնակետին։ Օրինաչափությունը հատկապես տարածվում է նաեւ գրականության զարգացման շղթայի բոլոր օղակների վրա, այդ թվում եւ՝ ստեղծագործական մեթոդների։ Այստեդ գրականության զարգացում տերմինը գիտականորեն կիրառելի չէ։ Այն պետք է փոխարինել գործընթացով։ Գրականության առաջընթացի գործընթացը նաեւ ետդարձեր ունի։ Գրականության պատմության շղթայի մեջ ետդարձի հաճախականությունը զգալի է։ Նույնքան զգալի են թռիչքները։ Անցյալում բարձր մշակույթ ունեցող ժողովուրդները նորի զարգացման ընթացքում օգտագործում են ոչ միայն իրենց,այլեւ ուրիշ ժողովուրդների գրականության կենսական նվաճումները։ Կան ժողովուրդներ, որոնք անցյալում մշակույթ չեն ստեղծել, մշակութային ավանդույթներ չեն ունեցել, մինչդեռ նոր ժամանակներում, օգտագործելով ուրիշներինը, ավելի առաջ են գնացել, քան ավանդույթներ ունեցողները։ 17-րդ դարում ֆրանսիական կլասիցիզմի զարգացումը գիտության մեջ կապում են Լյուդովիկոս 14-րդի ստեղծած աբսոլյուտիզմի հետ։ Մինչդեռ ֆրանսիացի գրողները՝ Կոռնելը, Ռասսինը, Մոլիերը, Լաֆոնտեն եւ ուրիշները նոր ուղղության որոնման ճանապարհին հետետւմ էին հունահռոմեական դասական արվեստի նվաճումներին։ Ուրեմն, խնդիրը ոչ այնքան արտագրական հանգամանքներով է պայմանավորված, որքան ներգրական: Արիստոտելը դեռ իր ժամանակին տվել է կլասիցիզմի ժառանգած եռամիասնության տեսությունը։ Ընդգծում է գործողությունների արտացոլման տեղը, 24-ժամյա ընթացքը ընդգրկման, ինչպես նաեւ հինգ արարվածից բաղկացած ողբերգության պահանջի անհրաժեշտությունը։
Խոսում է նաեւ ողբերգության ժանրի առաջնության մասին՝ ետին տեղ տալով կատակերգությանը։ Հասկացությունները, որոնք առանց սրբագրման տեղ են գտել Բուալոյի տեսության մեջ։ Իսկ, եթե ավելացնենք Արիստոտելի առաջ քաշած «բարձր ոճի», «բարձր գաղափար հետապնդող հերոսի», դրույթները, ապա ֆրանսիական կլասիցիզմին սեփական ոչինչ չի մնում։ Թերեւս հայկական կլասիցիզմը, որ անպայման սերվում է ֆրանսիականից, իր մեթոդական վերակառուցումներով ավելի է տարբերվում մյուսներից։ Մխիթարյան միաբանության հայ բանաստեղծներն ու տեսաբանները (էդվարդ Հուրմուզյանը, Արսեն Բագրատունին, Ջախջախյանը եւ ուրիշներ) իրենց տեսական դրույթներով եւ գեղարվեստական չափանիշներով մի անգամ եւս հաստատում են կլասիցիստական մեթոդի ոչ միանշանակ լինելը։ Մեթոդների դրսեւրման ու զարգացման իմաստով որոշակի տարբերություններ կան Արեւելքի եւ Արեւմուտքի գրականությունների մի
98