ՀԱՎԵԼՎԱԾ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ
(Որոշ կրճատումներով)[1]
Ներկա 1909 տարվա «Արարատ» ամսագրի հունվար ամսաթվի մեջ պատասխանելով հարգելի գիտնական պրոֆ. Մառի «Շարք Անւոյ» № 2 գրքույկի միջոցով Ձեզ ուղղված մեկ հարցումին[2], համոզում կհայտնեք, որ պրոֆ. Մառ, մեքենաբար ենթարկվելով ազդեցություններով փսփսուքներու, և որ ավելին է՝ իմ հեղինակությանս պաշտպանության համար, զՁեզ վիրավորեր է։ Որպես թե պրոֆ. Մառ այնքան միամիտ և դյուրահավատ մարդ է, որ աոանց որևէ գործնական փաստերու ընդունակ է մեղադրանքներ թափելու ուրիշների վրա։
Ձեր շոշափած խնդիրներուն մի առ մի պատասխանելե աрաջ, հարկ կը տեսնեմ շատ համառոտ կերպով պատմել մի իրողություն, որուն միակ վկան Դուք եք և Ձեր վկայությունները՝ մասամբ հրատարակված «Ազգագրական հանդեսի» 1907, XV գրքի մեջ։
1904 թվականի աշնան, հոկտեմբեր ամսո մեջ, Անիեն դարձիս՝ երբ գնացի Էջմիածին դարմանվելու, նույն ատեն եկավ նաև ճարտարապետ պ. Տեր-Սարգսյանն ալ։ Ի սկզբան ես, ծանոթ չըլլալով այդ ճարտարապետին հետ, Ձեր միջոցավ իմացա, որ նա ևս եկած է Զվարթնոցով զբաղվելու և թե՝ չէ ընդունում՝ իմ կարծիքները Զվարթնոցի վերակազմության մասին։
Քանի մը օր հետո, երբ ես Հանգուցյալ Հաջիի սենյակը կգտնվեի, եկավ Ձեր ծառան, զիս կանչեց՝ «Վարպետ, հայր սուրբը քեզ կանչում է» ըսելով։ Շտապեցի անմիջապես գալ և Ձեր սենյակին մեջ գտա նաև ճարտարապետ պ. Տեր-Սարգսյանին, որուն հետ զիս ծանոթացնելու փութացիք։
Ընդհանրապես, սովորական դարձած քանի մը քաղաքավարական խոսակցություններե հետո, երկուքդ մեկանց չուշացաք նաև Զվարթնոցի կազմության մասին իմ կարծիքս հարցնելու, որն որ արդեն ըստ իմ հայեցողության ամբողջովին վերակազմեր էի նույն տարվան գարնան մեջ։ Բայց որովհետև այդ վերակազմության պատկերները Խաչիկ վարդապետ ամիսներ առաջ միասին տարած էր Ռուսաստան, ստիպված եղա բերանացի բացատրել, որ չափ որ հնար էր։
- ↑ «Մշակ», 1909, Մ. 52—54, 57—60, Թորամանյան Թ., Նյութեր..., հ. 2, էջ 283—286։ «Նամակներ», էջ 122—129։
- ↑ Այդ հարցումը հետևյալն է. «Но разве О. Месропу неизвестно, что архитектор Тораманян не только нарисовал общий план всех построек, но первый разгадал своеобразную структуру круглого храма бдящих сил, первый же составил соответственно подробный, притом мотивированный план этой «главный»(բուն) церкви?, и Т. Тораманян давно уже напечатал... Многоуважаемый О. Месроп, надеюсь, после сих моих строк найдет целесообразным заблаговременно высказаться в печати как вполне сведущее в данном пункте лицо, насколько это замечательное совпадение возникло зависимо или , наоборот, независимо от реконструкции архитектора Тороса Тораманяна» Ն. Մառ, «Անվո շարք» № 2, 1908, Ս.Պետերբուրգ: