Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ալ ըլլա ընթերցող այդ տողերուն՝ ուրիշ կերպ չէ կարող հասկնալ, բայց եթե այդ աշխատության բոլոր մանրամասնությունը պ. Քրիստափոր Տեր-Սարգսյանին նվիրված, քանի որ բարեխղճորեն բացատրված և զանազանված չէ յուրաքանչյուրիս կողմանե եղած աշխատանքին տեսակները, ուստի բնական էր, որ այդ անորոշ գրվածքը տեղի տար թյուրիմացություններու և ծնունդ՝ ծանոթ հարցումին։

Հիմա, իհարկե, պարզ կտեսնեք, թե պրոֆ. Մառի հարցման գլխավոր շեշտը կկայանա ոչ թե համալսարանական ճարտարապետի մը հատակագիծ կազմելու կարողության կամ անկարողության վրա, այլ Ձեր մանրազնին բառին վրա, որուն միմիայն իմ արդար սեփականությունս ըլլալուն, բացի Ձեզմե՝ ուրիշ շատ վկաներ ալ կան։

Ինչպես ինձմե առաջ աշխատողներու, նույնպես ալ պ. Տեր-Սարգսյանի կազմած հատակագծի արտաքին բոլորակ պատը սև շրջանակ մը միայն կներկայացներ վրան՝ բացված դռներով և ներքին բարակ որմասյուներով։ 1904 թվականին մարտ ամիսեն մինչև հունիսի վերջը իմ աշխատանքի գլխավոր մասերեն մեկը եղավ՝ առաջին անգամ դասավորել արտաքին որմասյուները և պատուհանները, որոնց ճիշտ դասավորության համոզվիլ ուզողները թող տեսնեն Անիի գագկաշեն ս. Գրիգորը և Զվարթնոցի իսկական պատկեր՝ Բանակի եկեղեցին։

Ուստի, երբ պ. Տեր–Սարգսյանի հետ գնացինք Զվարթնոց, Ձեր ներկայության ցույց տվի նաև սյուներուն և պատուհաններուն դասավորությունները, որն որ ընդունելի համարվելով նույն ճարտարապետին կողմանե, ավելցվեցան Ձեզ համար նորոգ կազմված հատակագծին վրա, ինչպես ութ կոր կամարներու շրջագիծը ներկայացնող բոլորակները արծվաքանդակ կրող սյուներու վրայեն անցած։

Այլևս կասկած չի մնար կարծեմ պ. Տեր–Սարգսյանի ինձմե օգտված ըլլալուն և մանրազնին բառին իմ աշխատությանս վերաբերվելուն. ուստի ավելի ուղիղ կըլլար, որ փոխանակ գրելու՝ «երբեմն խոսակցելով նրա հետ՝ գուցե սրա մտքերից ընդունել կամ յուրացրել է»[1] գրեիք առանց «գուցե»–ի։ Իսկ գալով «յուրացրել» բառին, Ձեզի կվերադարձնեմ, անոր պարզապես գրգռիչ իմաստ պարունակելուն համար, որովհետև մինչև այսօր պ. Տեր-Սարգսյան, պաշտոնական շրջանակի մեջ կամ մամուլի միջոցով, փաստացի կերպով դեռ ձեոնամուխ չէ եղած իմ սեփականություններուս Ձեր գրվածքներն են միայն հրապարակի վրա և անոնց մեջ շփոթված միույն կամ մյուսին իրավունքները։

Ուրեմն եզրակացությունը պարզ է, որ ես եմ մանրազնին հատակագիծը պատրաստողը և Տեր-Սարգսյան ինձմե ընդօրինակող եղած է տեղին վրա անհետացած մասերու, նաև՝ բացի հատակագծեն, առաջին հարկի ամբողջ բարձրության մեջ։ Իսկ ինչ կվերաբերի գմբեթի կազմության մասին ինձմե տարբեր կարծիք ունենալուն, ցանկալի էր, որ մինչև այսօր իր կարծիքը հրապարակի վրա դրված ըլլար և ենթարկվեր կարող մասնագետ ներդ անաչառ քննադատության։

«Ենթադրյալ գաղտնիքների մեջ ի՞նչ մասնակցություն կարող էի և պետք է ունենայի» խոսքերնիդ անարդար խուսափում մը ցույց կուտա. ընդհակառակը, Դուք իրավամբ պետք է պարծենաք, որ եթե օր մը Զվարթնոց եկեղեվո վերակազմության խնդիրը իր ցանկալի լուծումը ստանա, այն ալ Ձեր ջանքերուն պիտի պարտինք, որովհետև միայն դուք եք ի սկզբանե այդ խնդիրը հուզող, անոր մասին վիճող և զանազան կարող ճարտարապետներու քննության ենթարկողը։ Կհավատամ նաև, որ մինչև վերջը պիտի տանիք, ինչո՞ւ ուրեմն խույս տալ այդ արդար փառասիրութենեն։ Միայն կցավիմ, որ հաճախ պատահեր եմ էջմիածին, երբ Դուք կարող ճարտարապետներու ընկերակցությամբ գնացեր եք Զվարթնոցը ուսումնասիրելու և չեք բարեհաճեր զիս այ անոնց մեջ տեսնել՝ կարծիքներու փոխանակության համար, և կամ գոնե այդ գործին վրա իբրև ամենեն շատ աշխատող մարդ ուսումնասիրությանց դյուրություն տալու համար։ Չգիտեմ իմ վարպետի աստիճանս էր արգելք, թե մի ուրիշ ավելի զորեղ պատճառ՝ այդ պատիվեն զրկվելուս։ Ձեզ միայն հայտնի է։

Կամա թե ակամա կրկնակի սխալեցաք այն ատեն, երբ Ձեր ներկայացուցած հատակագիծը

  1. Տեր-Սարգսյան, Ակամա պատասխան, «Արարատ», 1909, № 1, էջ 66