Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկատմամբ (486—547), սակայն ճակատագրապես տառապանքի դատապարտված Հայաստանը կարճ խաղաղաթենե հետո վերստին ինկավ ներքին և արտաքին ալեկոծություններու մեջ։ Թեև Վարդանյան և Վահանյան աշխարհավեր պատերազմներ չի կրկնվեցան, բայց պարբերաբար ծագող չարաբաստիկ պատահարներ հանգիստ չի տվին Հայաստանին գրեթե ամբողջ V դարու շրջանին և անկեց ալ քիչ մը անդին։

Հունաց և պարսից մեջ պարբերաբար տեղի ունեցող ծանր և թեթև ընդհարումներ երկու պետությանց հպատակ հայերուն ակամա եղբայրասպանության կմղեին, որովհետև իբրև հպատակներ երկու բաժնին մեջ ալ նախարարներ պարտավոր էին իրենց գնդերով օգնել պատերազին, որոնք հաճախ առաջապահ գունդեր էին պատերազմի ճակատին վրա։ Այս հանգամանքը նաև առիթ կուտար ներքին անկարգություններու։ Պատերազմի ժամանակ յուրաքանչյուր պետդություն կասկածանքով նայելով իր հպատակ հայերու վրա, խիստ ու դԺնդակ պայմաններ կստեղծեր ներքին վարչության մեջ, իրենց ի բնե ատելի եղող հայ տարրը մաշեցնելու համար։ Բավական էր որ մեկը կամ մյուսը, լինի կաթողիկոս, իշխան կամ նախարար, կասկածանքի տեղի տային իրենց օտարասիրության վրա, կասկածանքի ենթարկվողին վիճակված էր անմիջապես մահ, բանտարկություն կամ աքսոր։ Բացի այս, հաճախ այս երկու պետություններու պատերազմները տեղի կունենային Հայաստանի հողին վրա, որու պատճառով հայ ժողովուրդը ընդհարվող բանակներու ոտնակոխ կլիներ, ենթարկվելով կոտորածներու և թալաններու։

Ոչ նվազ աղետալի էր Հայաստանի համար քաղկեդոնական ըսված չարաբաստիկ հարցը, որ հաճախ կհուզվեր բյուզանդական արքունիքի կողմանե։ Հունական գործակալներ անդադար կգործեին երկրին ներսը և երբեմն այնքան կմեծնային վեճերը, որ պետական միջամտության հարկ կլիներ՝ անշուշտ հաճախ ի վնաս հայերուն, եթե միջամտողը բյուզանդական արքունիքն էր։ Այս տեսակետով բնորոշ օրինակ է Ներսես Շինողի ժամանակ բյուզանդական զինվորներու գանգատը և այդ գանգատի հետևանքով կայսեր պահանջը քաղկեդոնականությունը ընդունել տալու համար. կայսերական միջամըտությունը այնքան ուժեղ կերպով եղավ, որ նախապես քաղկեդոնականության հակառակ վճիռ ստորագրող Ներսես Շինողը ստիպեցավ քաղկեդոնիկ ծեսով հաղորդություն առնել Դվնո եկեղեցվո մեջ, գեթ հայ Ժողովուրդին ֆիզիկապես փրկելու համար։

Պարսկական բաժինն ալ ուրիշ ցավոտ կողմ ուներ հանձին պարսիկ մարզպաններու, որոնք հաճախ լինելով կրոնամոլ, անբարոյական և գազանային քմահաճույքներու տեր, Հայաստանը արյունահեղություններու և ներքին տագնապներու թատերաբեմ կդարձնեին։ Եթե պատահեր, որ դույզն ըմբոստություն ցույց տրվեր այս մարդախոշոշ մարզպաններու արարքներու դեմ, անմիջապես պետական ճնշիչ միջոցներ ձեռք կառնվեին հայ ժողովուրդին պատժելու համար։

Երբ հույները արշավանք սկսեցին Պարսկաստանի և Հայաստանի սահմաններուն վրա (515), Մժեժ Գնունիի ղեկավարության տակ եղող հայկական գունդերը քաջությամբ կռվելով՝ թշնամին հանեցին երկրին սահմաններեն։

Մժեժի այս ծառայությունը գնահատվելով պարսից արքունիքի կողմանե, անոր մարզպան նշանակեց Հայաստանի վրա։ Մժեժ հեռատես և խոհական քաղաքագիտությամբ մոտ երեսուն տարի կառավարեց Հայաստանը, հնար եղածին չափ աշխատելով, որ ներքին խաղաղությունը չի վրդովվի։ Անոր օրով Հայաստանի սահմաններուն արդեն կռիվներ կային Պարսից և Հունաց մեջ։ Հուստինիանոս գահ բարձրանալուն պես առաջին գործը եղեր է պարսից հետ պատերազմի բռնվել հյուսիսեն և հարավեն։ Այս պատերազմեն, ինչքան հնար էր, Մժեժ հեռու պահեց Հայաստանի պարսկական բաժինը, իսկ հունական բաժնին մեջ ապահով չէր հայությունը բացի այս պատերազմեն նաև Հուստինիանոսի հայտարարած ներքին կռիվեն, «վասն զի ել հրաման ի նմանէ (Յուստինոսէ) և քարոզ ժողովոյն Քադկեդոնի հեծելօք ընդ ամենայն երկիր և հալածեալ լինեին ուղղափառքն և յաթոռոյ զրկեալք»[1]։

Մժեժի կյանքն ալ սահմանավոր էր, նա մեռավ 547-548 թթ., և Հայաստան մարզպան եկավ Դենշապուհը, որ «զշնամոլութիւնն շատացոյց և զորմզդական հուրն վառեաց ի Ռշտունիս. և ստիպեր զՔրիստոնեայս կրակի երկիր պագանել. յաղագս որոյ բազումք մեռան»։[2]:

  1. Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան պատմաթիւն նախապես տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 84։
  2. Նույն տեղում։