Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քրիստոնեության խորհրդանշանին ձևը տված են. խաչաձև շինած են։

Մեծ սյուներու խարիսխները բյուզանդական են, իսկ խոյակները՝ բոլորովին ինքնատիպ, բացի վրաները հարմարեցված հունական խոյողներեն volute (վոլյուտա)։ Կողովներու մանվածո քանդակները զուտ հայկական են։ Բոլորովին ինքնատիպ է նաև արծվաքանդակ կրող խոյակներու ձևը, որը միմիայն Զվարթնոց եկեղեցիին մեջ գործածված է. պետքն է, որ ստեղծեր է այդ ձևը և արտասովոր մեծությունը, ոչ թե ճաշակը։ Այդ խոյակներուն վրա է, որ նստեր են աջ ու ձախ կողմերեն ութ մեծ աղեղներու յուրաքանչյուր ծայրերը, ետևի կողմեն զիրենք մայր սյուներուն միացնող գմբեթներու ոտքը, և առջևեն, դրսի պատեն մեկնող կամարին մասը։ Այդ ձևով և այդ մեծությամբ խոյակ մը միայն կրնար հանգիստ տալ չորս զանազան կողմերե անհավասար չափերով և անկանոն ուղղությամբ եկող կամարներու ծայրերուն։

Ներսի բոլորակ պատին կպած փոքր որմասյուներու խոյակները զուտ հռոմեական են, լերկ կմախքը՝ կորնթական, զարդախոյակներու այս ձևը շատ հաճախ գործածված է հռոմեական հին շենքերու մեջ։ Նույնպես արտաքին երեսի զույգ սյուները միացնող կամարներու խաղող քանդակված մասերը հռոմեական են. միակ տարբերությունը այն է, որ Զվարթնոցի կամարներուն վրա քանդակված խաղողին տեղ՝ հռոմեացիներ քանդակած են իրենց ոճին հատուկ ծաղիկներ և տերևներ՝ նույնպես ոլորուն ցողունի մը վրա։ Իսկ moulure–ներուն մեջ բյուզանդականին խառն հայկական գծեր կնշմարվին, թեև իրենց ամբողջությամբ հպատակած են հայկական ճարտարապետության ընդհանուր օրենքին, այսինքն՝ հունական կամ բյուզանդական ոճերու նման moulure–ները փոխանակ հետզհետե դեպի խորը գնալու, քանդակված են հավասար բարձրության վրա, բան մը, որ հատուկ է միայն հայ ոճին։

Շենքին պսակը զուտ հայկական է թե՛ ձևով և թե՛ քանդակով։

Ամփոփելով մեր խոսքը, ըսենք, որ զետեղել՝ հասարակ հրաբխային քարե չորս սյուներու և չորս փոքր կամարներու վրա, դրսի պատին զուգահեռական կորությամբ ութ աղեղներ, և այդ աղեղներու կողերը լեցնելով գագաթին հավասարեցնել, կազմելու համար հորիզոնական պատվանդան մը, 85 մետր երկայնությամբ, աղեղներ, որոնք իրենց վրա կկրեն առնվազն 6-7 մետր բարձրությամբ շուրջանակի հսկա պատի մը ծանրությունը և դրսի պատեն մեկնող կամարի զանգվածին կեսեն ավելի ծանրությունը ու նույնպես տանիքին ծանրությունը՝ հանճարի այնպիսի հանդուգն և հոյակապ սլացք մըն է, որ պատիվ կբերե հայ անունին։

Այստեղ ոչ վայրենի ուժն է մեզ զարմացնողը, ինչպես Եգիպտոսի պիրամիդներու և այլ շենքերու մեջ, ուր կտեսնենք 20 խորանարդ մետր ծանրությամբ միապաղաղ քարը մինչև 30-40 մետր բարձրությամբ հանված, և ոչ ալ ճարտարապետական քանդակներու և ոչ էլ զարդանկարներու կատարելության հասած նրբությունը, ինչպես հունական և հռոմեական հիշատակարաններու մեջ, այլ ասոնցմե տարբեր և գուցե ասոնցմե շատ վեր ճարտարապետական այն խիզախ հղացումը, որով հայ մարդը 80 սմ տրամագիծ ունեցող քարե չորս սյուներու և 60 սմ տրամագծով երկու սյուները իրար միացնող չորս աղեղներու վրա կախեր է հազարներով տոննա ծանրություն, տարողությանց նրբին հաշիվներու մասին իր ունեցած կատարյալ հմտության վրա վստահ։


Կկարծվի որ Զվարթնոց եկեղեցիի նման հոյակապ կոթող մը, եթե հիմնահատակ չի կործանեցին, բայց այնպիսի վիճակի մը հասցուցին, որ կործանումի տարբերություն [1]։ …Պեղումներու ժամանակ որոշ տեսնվեցավ, թե երկրաշարժով մը կործանվեր է հանկարծ ճեղքվելովս չորս կողմին վրա համանման բեկորներ թափելով։ Թեև նշաններ ալ երևցան, որ, նախքան երկրաշարժը, բարբարոս ձեռքեր պատերու ստորին մասերեն քարեր քանդեր էին, աստիճաններեն շատերը հաներ էին և շուրջը քանդակված մարդոց պատկերներու երեսները տաշեր էին։ Այս պարագան ալ ոչ նվազ նպաստեր է հանկարծական փլուզման երկրաշարժի մը [2]։

«1816-ի հինգետասաներորդ աւուր ամսեան Տեր Պողոս վարդապետ թունի ուղեցոյց՝ զոր և Դալիվալի կոչեին, և ես՝ ընդ անագանելն տուն եան ելաք յԷջմիածնայ, և վարիալ ի հիւսիսոյ և

  1. չուներ Հայ ճարտարապետության շրջանները, «Անահիտ», 1911,էջ 16։
  2. ժամանակՆորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին, «Անահիտ», 1911, էջ 204։ 31