Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապա ուղիղ ընդ արևելս գնացեալ՝ զվկայարանօք Շողակաթի և Հոիփսիմեայ՝ եկաք ի հանգուցեալն եկեղեցի սրբոյն Գրիգորի, զոր Ներսէս Շինող հայրապետ հայոց կառույց յԱռապարին և զոր յետինք արարին հակառակ աթոռ կաթողիկոսարան համօրեն ազգին։ Քառածը հիմունք պարսպաց նորա և քառաթիւ սիւնքն հաստակառոյցք, որք իբրև բրգունս ի միափաղաղ վիմաց ձուլեալս հզօր շաղախօք կրոյ և ձուոյ՝ յանկման անդ իւրեանց անգամ՝ երևեցուցանեն զնախնի մեծափառութիւն տաճարին վայելչութեան։ Զավերմանէ օրուն չունիմ ինչ ստուգիւ ի գրոց մերոց, եթե թաղցուգ զԱոաքել Դավրիժեցի ի շփոթս գրոց իւրոց։ Այլ Պօղոս վարդապետ ետ ցուցանելոյ ինձ պարզողաբար զամենայն պղտորմունս հնությանց, յաւել ասել, թե յավուրս տիրապետութեան Սեֆաֆյանց աշխարհին Պարսից, իբր 300 ամօք յառաջ՝ կուսակալ երևանայ ո՞ գիտե յումմէ դրդեալ, առաքէ այսր զմի հավատարիմ պալատականաց իւրոց, հանդերձ բազմութեամբ պարսիկ սպասաւորաց։ Ընդունի զնոսա աոաջնորդ սորա հիւրամեծարյարգանօք, ուտեն և ըմպեն առհասարակ և յարուցէալ զկիսով գիշերոյն սպանանեն զմի ոմն յուդտապանաց խանին մեծի, և արկանեն ի գուբ ինչ վանացն։ Եվ յառավօտուց զարթուցեալ իբրե յանգետս զչարեացն կատարելոց՝ որոնեն զայրն և գտեալ զգեշ նորա ի գուբ անդր, իսկոյն աղաղակ բառնան ի վանականս նորա արկանելով զվնասն բովանդակ։ Զայս աոիթ պատեհի առեալ ասէ, հրամայէ իւրոց ածել դնել ի մեջ եկեղեցւոյն երկոտաստան խորգս վարօդոյ, և ի խուսել բանակին հուր հարկանել ի նոսա. որոց բորբոքեալ բուռն զորութեամբ պայթուցանեն զկազմութիւն շինվածողն և երկիր ի վայր տապալեն։ Այս այսօրպես պատմի՝ ասաց երանելին, բայց նշանք հանգուցմանն կրկնեաց, ոչ ցուցանեն զդոյն։ Տես, զի եթէ վառօդով ցնդեալ լինէր շինուածն, պարտ էր մասանց նորա բացած ի միմեանց՝ խառն ի խուռն անկանել, որք չեն այսպես։

Ուրեմն յավետ յերկրաշարժէ եղեալ զպատահարն ճանաչեմ, քան թե յոր իցէ արտաքին բոնաթենէ» [1]։

Զվարթնոց եկեղեցին, որ 35 մետր տրամագիծ ունի և նույնքանից ավելի բարձրություն, նաև կաոուցվածքի մեջ տարողության տեսակետով չափազանց պատասխանատու մասեր պարունակելով հանդերձ, պատերի հաստությունը 90—95 սմ է [2]։

Պատերը միահամուռ շինված են սև, գորշ և առավելագույն չափով կարմրագույն քարերով՝ միշտ խառն ու աններդաշնակ դասավորված։ Գաճ ու կրի շաղախը բաղադրված է մանր ավազներե զատ նաև զանազան մեծությամբ խճաքարերն՝ սկսած սիսեռի մեծութենեն մինչև հավկիթաչափ, բացի այն խիպարներեն, որոնք ծաոայել ե՛ն քարերու թողած բացը լեցնելու։

Պատերու քարերը ներսեն և դրսեն մինչև 125 սմ մեծություն ունեցողներ կան երկայնությամբ, իսկ խորության չափերը անհավասար են. ոմանք հազիվ 18 սմ թանձրությամբ plaque–ներ (սալ) են, իսկ ոմանք ետևի անտաշ մասերով մինչև 45 սմ թանձրության կհասնին։ Երկու երեսեն դրված են քարերը, մեջտեղը կրաշաղախ և խիպար լեցված է. խիպարները դրված են հորիզոնական [3]։

Gorniche-ները (քիվ) անհամեմատ դուրս ցցված են հայկական ոճեն։ Ունին նաև շատ կանոնավոր larmier-ներ՝ (քիվի առաջակարկառ մասը) շուրջանակի։ Նույնպես անհամեմատ երկար մաս ունին պատին վրա հանգչած, մինչև 50-90 սմ երկարությամբ [4]։

  1. Մ. Թաղիադյանց. ճանապարհորդություն ի Հայս, հ. 1, Կալկաթա, 1847, էջ 114—116։ Այրվածի նշանները գոյություն ունին ճշտիվ, ուստի այս մասին ալ խորհրդածություն։ Ըստ իս, այսպիսի դեպք պատահել է անվրեպ
  2. Սևագիր նշումներ (կազմողներ)
  3. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 90։
  4. Նույն տեղում, էջ 91։