⁂
Անիի Գագկաշեն ս. Գրիգորը, որ ուղիղ ընդօրինականաթյունն է Զվարթնոց եկեղեցիի, բացի զանազան ակամա տարբերություններե՝ տրամագիծն ալ 60 սմ տարբերություն ունի[1]։
⁂
Գագիկ Ա XI դարու սկիզբը (1000 թվին) կանգնել է Անիի ս. Գրիգոր եկեղեցին Զվարթնոցի պատճենով, բայց ի՞նչ անհամեմատ տարբերություն կա այս երկու միանման շենքերու ճարտարապետներուն հեռատեսությանը մեջ. Զվարթնոցի ճարտարապետը ճնշում սպառնացող մասերուն վրա թեթև ավազաքար կամ չեչաքար գործածեր է, մինչդեռ Անիի մեջ հրաբխային սովորական քարերով են ծանրաբեռնված նույն մասերը. և ահա այդ անհեռատեսությունը շուտով ունեցեր է իր աղետալի հետևանքը, հազիվ 10—12 տարի անցած, արդեն շենքը ամեն կողմե սկսեր է ճեղքվիլ ու գրեթե անգործածելի եղած է։ Մայիս, 1910[2]։
⁂
Երրորդ վերածնության գլուխգործոցներն են Անիի Կաթողիկեն Ա գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցին» որ բացվեցավ 1905—1906 թվականներուն` պր. Ն. Մառի պեղումներով։
Գագկաշեն ս. Գրիգորի գոյությունը պատմությամբ ծանոթ էր, բայց տեղը անհայտ էր, անոր տեղը ճշտելու պատիվը կվերաբերի Ա. Վրույրի, որ առաջին անգամ հայտարարած է 1902 թվականին։
Շատ ճիշտ էր գրած պատմագիրը անոր մասին։ Չափով, ձևով ոչ մեկ տարբերություն չունի Զվարթնոցեն, միայն զարդաքանդակներն են, որ Զվարթնոցին օտար են. IX դարու զուտ հայկական քանդակներով զարդարված է՝ հունական թեթև խառնուրդով։ Մայիս, 1910[3]։
⁂
(13,20) Տասնևերեք մետր քսան սմ է բոլորակ ս. Գրիգորի արևելյան կողմի մեծ ետնաշեն հենարան սյունին բարձրությունը, սկսած ներքին բարակ որմասյուներու խարիսխները հանգչած աստիճանեն մինչև հյուսիսի ճակատին վրա շարված վերջին քարը, հավանաբար վերն ալ եղեր են մեկ կամ երկու քարեր, սակայն այս բարձրութենեն արդեն հայտնի է գալըռին (սրահ) ծածկող կամարին կորությունը կաղապարված։ Գագկաշեն ս. Գրիգորի պատին քարերը 80 սմ մինչև 125 սմ քառակոաի մեծություն ունեն։ Դրսի աստիճաններու քարերը սկսյալ մեկ մետրեն մինչև 230 սմ. առհասարակ երկայն են, շատ քիչերը կարճ են։
Հարավային դռան քանդակազարդ բարավորները կազմած է 70 սմ. խոր, 60 սմ. ճակատ և 170 սմ. բարձրությամբ միակտուր քարե, վերնասյամը նույնպես իր ամբողջ քանդակներով միակտուր քար է։
Ներսի խաչաձև քոլոնատի սյուները թեև ամբողջովին միակտուր չեն, սակայն 150 սմ ոչ պակաս և մինչև 250-ը անցնող կտորներե բաղկացած է. պինդ որձաքար կտորները իրարու վրա դրված և ամրացած են կեդրոններեն երկաթյա գիվանայով՝ կապարով պնդացված։
Այս մեծ սյուներու խոյակներու վրա կարմիր ներկվածքի նշաններ կան՝ տեղ-տեղ ալ դեղնագույն։
Մեծ մայր (4) սյուներու վրայի դրված քարերը ավելի խոշոր են ք<ան> դուրսի պատին վրա շարվածները, երբեմն տեղերու վրա սյուներուն ամբողջ լայնություն<ը> գրաված է միակտուր քար մը։
Գետինը սալահատակված է չափավոր մեծությամբ քարերով, նույնպես բոլորակ գալըռին. գալըռին մեկ աստիճան ցած է ներքին խաչաձևի հատակեն։
Պատերուն վրա առհասարակ ներկի կամ ծեփի նշաններ չկան, միշտ պարզ է եղած և բավական սրբատաշ քարերու արտակարգ մաքուր շարվածքը։
Արևելյան կողմի փոքր մատուռին դռնեն (մասանց խորան?) դեպի հյուսիս, երրորդ սյունին խարիսխին վրա կա անկյունեն ծակված՝ ձի կամ անասուններ կապելու հատուկ, որով հայտնի