Jump to content

Էքսպրոմտ (Մեր տան պատի տակ...)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էքսպրոմտ
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 3)։

ԷՔՍՊՐՈՄՏ



Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝
Նստել, նայում եմ ծնվող աշխարհին։

Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝
Նստել, նայում եմ ապրող աշխարհին։

Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝
Նստել, նայում եմ... անցնող աշխարհին։

01.06.1988, Բաքու-Կազան (գնացքում)