Jump to content

Թշվառ պանդուխտ (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թշվառ պանդուխտ
Կուգան ու կերթան

Թշվառ պանդուխտ


Թշվառ պանդուխտ, հայրենիքիդ արա այց,
Օտարներու մոտը վերքիդ չկա դեղ,
Հայրենիքից հեռանալը ցավ չէ, բայց
Երախտավոր հայրեր, մայրեր կան այնտեղ։

Մայրենի երկիրը ծնող է հատուկ,
Առանց նորան մարդն է ինչպես որբ մանուկ,
Թեև կապրի իրավ, բայց իբրև թզուկ,
Մորից խլված գառը չի լինի ուժեղ։

Ջիվանի, քեզ նման տկար պանդուխտը
Անգործ ման է գալիս, շվար պանդուխտը,
Հայրենիքից հեռու օտար պանդուխտը,
Վիզը ծուռն է, ոտքերը կաղ, ձեռքը խեղ։