Jump to content

Ժամանակը...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ժամանակը...
Աղբյուր՝ Անսաստ երկիր (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 6-7)։

***



Ժամանակը
Քանի՜երորդ անգամ նորից
Ձգեց պրկված զսպանակը
Ու մեզ հանեց սահմանից դուրս։
Մնացինք մենք անօթևան`
Անտուն-անտեղ,
Բայց ո'չ երբեք` անհայրենիք:
Մենք հեռացանք,
Բայց մեր հոգում,
Մեր սրտի մեջ
Հայրենիքը ապրում է դեռ
Ու կապրի հար։
Մեր մտքի մեջ,
Մեր երազում`
Միշտ կունենա'նք ծննդավայր։

Պիտի ապրենք,
Պիտի տքնենք
Ու մաքառենք,
Միշտ մեր մտքում պիտի պահենք
Շրշյունն անգամ`
Քնքուշ հովի հայրենական,
Որ միշտ լինենք մենք միակամ`
Հանուն այն վեհ, արդար մտքի,
Սկզբունքի,
Որ ինչ անես` ո'չ մի դեպքում
Չի իջնելու երբեք ծունկի։
Չի վերածվի
Լպիրշ,
Ճղճիմ,
Ու անիմաստ ինչ որ խոսքի,
Անկապ բառի,
Այլ կլինի միշտ կենսունակ
Ու միշտ արի,
Միշտ աշխատող մեխանիզմը
Պահի,
Ժամվա,
Օրվա...
Դարի։
Միշտ կլինի վկան` խիղճը
Մեր անցյալի ու ներկայի։
Միշտ կլինի ուղեկիցը,
Ինչքան էլ` այն լինի դժվար,
Մեր անցնելիք ճանապարհի։

22.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
29.11.2023 թ., Երևան, Շենգավիթ