Ինչու է Արաքսի ջուրը պղտոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ինչու է Արաքսի ջուրը պղտոր

Արիս Արսենի


Ինչու է Արաքսի ջուրը պղտոր
Էսսեներ

ՄՈՒՏՔԻ ԽՈՍՔ[խմբագրել]

Մեքենան դուրս եկավ Վայոց ձորի լեռնագոտուց։ Լայնատարած դաշտավայրը փայլում էր միջօրեի կիզիչ արևի ճաճանչներից։ Ռազմամարզական վարժարանի շրջանավարտներին մայրաքաղաք ուղեկցող փոխգնդապետ Առստամյանի հայացքը սլացավ հեռու։ Ներքևում երևում էր հայոց ահեղամռունչ մայր գետը, Քյարքի գյուղը, հետո՝ Երասխավանը։ Մտապատկերվեցին ոչ վաղ անցյալի դեպքերը, երբ Սադարակից հանգիստ չէին տալիս, մինչև որ չզգացվեց հայոց զենքի ուժը, հայ ռազմիկների անձնվիրությունը։ Հիշեց Մովսես Գորգիսյանին, մյուսներին։
Տղաներից մեկը նկատեց փոխգնդապետի հուզմունքը։ Ինքն էլ, առաջին անգամ հայտնվելով այդ տարածքում, անակնկալի եկած, կլանված դիտում էր շրջապատը, առաջին անգամ զգում Մասիսների ջերմ շունչը։
Տղաների հետաքրքրասիրությունը փոխգնդապետին ստիպեց տեղի տալ, բացվել։
- Իսկ գիտե՞ք, որ Արաքսի ջուրը միշտ պղտոր է լինում,- հանկարծ հարցրեց նա։
Տղաները անակնկալի եկան՝ ինչո՞ւ...
- Իսկ երբևէ կմաքրվե՞ն, կհստակվե՞ն նրա ջրերը, հարցրեց տղաներից մեկը։
- Եթե հանդարտվի, հանգստանա։
- Իսկ կհանգստանա՞, կհանդարտվի՞, ե՞րբ...
...Արաքսի՝ դպրոցական նստարանից տպավորված «քանի որ իմ զավակունք անվերջ կու մնան պանդուխտ...» դասական պատասխանը շատ սերունդների է հուզել։ Շատերն էին մտահոգված, ուստի, ոտքի ելան՝ մարտնչելու ու հաղթելու։ Որքա՜ն նվիրյալներ խոնարհեցին իրենց հպարտ գլուխները։ Զոհ գնացին նախճիրի, դավի, հերոսացան մարտադաշտերում, բայց Արաքսը դեռ շարունակում է հեծեծալ, մռնչալ, ու վազում է սևափրփուր ջրերով, փախչում իր ափերից։
Հայոց վերջին ազատամարտն Արցախում շատ հարցականներ բացահայտեց, շատ ինչուներ պատասխանավորվեցին, իսկ այս հարցը՝ «Ինչո՞ւ է Արաքսի ջուրը պղտոր», երբևէ կունենա՞ պատասխան։


ԱՆՆՎԱՃ ԲԱՐՁՈՒՆՔ[խմբագրել]

Աննվաճ բարձունք։ Իսկ բարձունքի գագաթին՝ հսկայական ափսե։ Գյուղն՝ ամփոփված ափսեի մեջ։ Գյուղը՝ հին, նահապետական։ Հին նկարի պես։ Առնվազն՝ երկու հարյուրամյակի հնության։ Տները՝ իրար կիպ, իրար վրա։ Դարսդարս։ Ամուր բռնած՝ պահում են մեկմեկու, որ չընկնեն, չընկրկեն։ Իսկ երբ հերթական արշավանքն սկսեց վաչկատուն ցեղը, գյուղը կրկին փորձեց իր ամրությունը։ Փորձեց ու գոհացավ. - Փա՜ռքդ շատ, Աստվա°ծ, որ չլքեցիր մեզ վտանգի պահին։

Իսկ թշնամին գալիս էր ու գալիս... գյուղի ամրությունը փորձելո՞ւ։ Ո°չ, կոխկրտելո°ւ, խորտակելո°ւ, ավերելո°ւ, ավարելո°ւ։ Ընկան շրջակա գյուղերը։ Ընկան նաև 12 կտրիճները, որ Հին Թաղերը մնա։ Եվ՝ մնա՛ց։

Արփագետուկում խորհրդային զինվորները գնդակահարեցին գյուղում մնացած բոլոր բնակիչներին։

Դոլանլարը չորրորդ անգամ հրդեհվեց։ Յասաման տատիկի դեռ թարմ գերեզմանը բուլդոզերի բերանն ընկած՝ գնաց հասավ հազա՜ր տարվա մեռելներին։ Նույն Յասաման տատիկի, ով տեսել ու միշտ հիշում էր նախորդ երեք հրդեհները, թոռներին անընդհատ հիշեցնում այդ մասին։ Գիտե՞ր, արդյոք, դոլանլարցի ծեր կինը, որ պղտոր սելավի պես արշավող չորրորդ հրդեհը երկրի երեսից պիտի ջնջի ի՛ր գերեզմանը։ Որ գաղթական դարձած Էդիկ որդին կգա հետո, կտեսնի այս ամենը, լաց կլինի ողջ կյանքի ընթացքում կառուցած տան ավերակների վրա ու... - Չե՛մ կարող տեսնել այս ամենը, ինչո՛ւ եկա, ինչո՛ւ տեսա, կասի և գլխիկոր կհեռանա կրկին, այս անգամ արդեն... ինքնակամ։

...Հին Թաղերում հարսանիք է, գյուղովի։ Դպրոցի բակում լայն բացված պարահրապարակը բաց է բոլորի առաջ։ Այդպիսի հարսանիք վերջին քանի՜ տարում չկար։ Այդպիսի պար գյուղը չի հիշում։ Պարում է գյուղը՝ իր հին տների կղմինդրածածկ տանիքներով, հին՝ օգտագործման ժամկետը վաղուց սպառած պատշգամբներով, հին, բայց կենսախնդությունը երբեք չկորցրած տղամարդկանցով, ժամանակից շուտ ծերացածներով... Գյուղն իր պարն է պարում, որ հին տների կողքին կառուցվեն նորերը, որ այսօրվա հարսանիքի երկսյունը՝ նորահարս Արմինեն և նորափեսա Գարունը, հավատարմորեն պահպանեն նահապետական ավանդույթները, բայց և՝ նորովի իմաստավորումներով։ Որ նորանա կյանքը՝ ջահել տղաաղջիկների առատությամբ։

Շամոն՝ Շմավոն Սաֆարյանը, դեռ էն գլխից էր ասել, որ տղայի հարսանիքը հենց էսպես էլ պիտի լինի։ Չորս քրոջ գլխին ծնված մինուճարի։ Եվ կա՞ այնպիսի պարունակիչ, որ իր մեջ տեղավորեր չորս քույրերի անափ ուրախությունը։ Շամոն և Համբարձումյան Էդիկը հին ընկերներ են։ Մանկության թանձրթանձր ծալքերում պահվող քաղցրմեղցր հիշողություններ ունեն։ Էդիկը («Գեներալը») ուրախ է Շամոյի համար։ Ընկերոջ ուրախությունը նաև իր ուրախությունն է։ Թեև սրտում թաքուն ցավ ունի պահած։ Բայց ուրախության օրը այդ մասին՝ ի՞նչ։ Ուրախության օրը պիտի ուրախանալ կարողանաս, մյուսների պես, մյուսների չափ։ Հետո էլ՝ նրանք այսպիսի օրվա համար չգնացի՞ն։ Հը՞։ «Գեներալ» Էդիկ, քո Հայկ որդին, որ 25-ը չհասցրեց բոլորել, բայց Հին Թաղերում ու Սարենշենում բազում մարտերի մասնակցած՝ գյուղամերձ «Տանը խութը» տեղամասում, թշնամու հետ անհավասար մարտում, 1992-ի հունիսի 14ին կնքեց մահկանացուն։ Մյուս 11ն էլ՝ նույն ձևով, անմնացորդ։ Մի փոքրիկ գյուղից... Ափսեաչափ... Թշնամու աչքը՝ գյուղի վրա։ Բայց՝ փախավ այդ սարերից, իսկ աչքի ծակությունը երևի մինչև հիմա էլ զգացնել է տալիս իրեն. «Ախր ինչպե՜ս չկարողացանք գետնել Հին Թաղերին»։

Էդիկը Երկրորդ աշխարհամարտում զոհված հոր՝ Հայկի անունով էր կնքել առաջնեկին, որ հոր կարոտ առնի նրանից, իսկ որդի Հայկին էլ... ա՛յս պատերազմը կլանեց։ Բայց, դե, Էդիկը շատ չի սրտնեղում արդեն, թեև հաճախ է առիթներ ունենում։ Երկրորդ որդուն՝ Արմենին, ամուսնացրեց Շամոյի աղջկա՝ Լիլիայի հետ, անխառն ընկերությանը նաև խնամիություն գումարեց։ Թոռանը կրկին Հայկ անունով կնքեց։ Թող ապրի մեծ պապի, հորեղբոր ու ի°ր փոխարեն, Էդիկ պապիկի սրտով։

Ու թռվռում է փոքրիկ Հայկը՝ խաղալիք ինքնաձիգը ձեռքին։ Թող հիմիկվանից զենք կրել սովորի։ Էդիկը հոր ու որդու կարոտ է առնում նրա անհոգ թռվռումներից, գոհանում Աստծո տվածով.

- Փա՜ռքդ շատ, Աստվա՛ծ, որ չե՛ս լքի մեզ...

Հին Թաղերի այս մի օրն էլ այսպես անցավ։ Ուրախության դրսևորումներով ու տխուր խոհերով միախառնված։ Աշխարհի և Աստծո հետ հաշտ ու համերաշխ...

«Մարտիկ» թերթ, 2001 թ., No 36 (434), էջ 4


ԱՊՐԱԾ ՉԱՊՐԱԾ ԿՅԱՆՔ[խմբագրել]

2007ի հունվարի 29ի համար ևս, նախորդ օրերի նման, տաք ու արևկող եղանակ էր խոստացվել։ Սովորականի պես բացված առավոտյան նա վերջին անգամ դուրս եկավ բակ։

- Ձյուն է սպասվում, մրմնջաց մտահոգ։

Ոտքերն այլևս չէին դիմանում։ 73ի մեջ էր դեռ, բայց մարմինը հյուծվել էր արդեն, իր ժամանակը սպառած ծերունու նման դժվարությամբ էր կանգնում, քայլ անում, ոտքերն իրենք իրենց ծալվում էին։ Ու այդպես, դժվարաքայլ, հազիվ մոտեցավ մահճակալի մոտ դրված աթոռին, մահճակալին հասնել չկարողացավ։ Քյոխվանց Գասպարյան Էդիկը՝ դոլանլարցի «Գեներալը», որ սիրում էր «քյոխվաքյոխվա» զրույցներ անել, հիմա կծկված, մի բուռ դարձած (Դոլանլարից շատ հեռու, Դպրաբակ դարձած Չայքենդի նկուղանման իր բնակարանում)՝ նստել էր աթոռին, գլուխն աթոռի թիկնակին հենել ու սպասում էր...

...Դոլանլարն արդեն Արևշատ էր, բայց դրանից արևը չշատացավ Հադրութի լեռնային այդ գյուղի համար։ Ավելին, կատաղեցրեց թշնամուն։ Ախր ով էլ լիներ՝ «կկատաղեր», չէ՞։ Գյուղը երեք անգամ հրդեհես-ավերես, բայց դեռ էլի շարունակի ապրե՞լ, իսկ հիմա էլ՝ «Արևշա՞տ»։ Չէ՛ մի, ու... «Գեներալ» Էդիկին Դոլանլարում (իմա՝ Արևշատում) ապրելու իրավունք չտվին.

- Գնա՛, ասացին, «միացում» գանչել ե՞ս, Հայաստան ուզում ե՞ս...

Ու եկան ոհմակներով։ Լկտիացած թուրքը 20 կոպեկանոցը շպրտեց սեղանին, ու՝ էս հեռուստացույցն իմն է։ Մյուսներն արդեն անասուններն էին սեփականացրել։ Թրքաբարո քրքիջ-հռհռոցով լցվել էր «Գեներալ» Էդիկի տունն ու բակը, ողջ գյուղը։ Էդիկն ասես մղձավանջի մեջ է. քանի՜ անգամ է հետները կիսել հացի պատառը, քիրվայությո՜ւն արել, իսկ հիմա եկել են, թե՝ «դու այստեղ ապրելու իրավունք չունես, քեզ Հայաստա՛ն ենք տանում, սա մե՛ր հողն է, իսկ հողից բաժին չեն հանում»։

...Գասպարյան «Գեներալ» Էդիկի զրույցները Դոլանլարից չէին հեռանում։ Ինչից խոսում էր, չէր խոսում՝ վերջը գալիս Դոլանլար-Արևշատում էր հատվում։ Հե՜յ, օրե՛ր, օրե՛ր... Դոլանլարը, հարևան գյուղերը լրիվ դատարկվեցին, մարդկանց լցրին ավտոմեքենաներն ու Խորհրդային Հայաստանի սահմանում թափեցին... Օգտագործման ժամկետը սպառած իրերի պես։ Խնձորեսկը պատսպարեց նրանց, հետո՝ ցրվեցին, «բոլոր չորս կողմերով»։

Եվ այստեղ, այս չոր լեռների արանքում ծվարած գյուղում, իր կյանքի հետագա տարիներն էր ձգտում իմաստավորել դոլանլարցի Էդիկը, նաև՝ բոլոր նրանք, ովքեր Շամքորի Բարսում և Մարտունի գյուղերում են թողել ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած իրենց ողջ ունեցվածքը։ Ու գալիս էին՝ մեկմեկ, խմբերով։ Արդեն՝ հարազատացած։ Էդիկն իր հարևանների մեջ խտրություն չէր դնում, ով գալիս էր՝ աչքի վրա տեղ ունի։ Շամքորի Մարտունի ու Բարսում գյուղերից գաղթած Վարդանյան Սպարտակի, Բադալյան Արտուշի, Ստեփանյան Ռազմիկի, Թանանյան Ռազմիկի, Ջիվանի, Աբգարի, Մանվելյան Գուրգենի ու նրա Արթուր որդու, Պետիկի, Կոլիկի, Մարության Բորիկի, Վարդանյան Արթուրի, Արզումանյան Արամայիսի, մյուսների երկար ձգվող զրույցներն ինքնստինքյան «հետին տոմարով» էին ստացվում։

...Խնամի Արգոն, որդու՝ Սեյրանի աները, Շամքորի Մարտունու գյուղական խորհրդի նախկին եռանդուն նախագահ Սպարտակ Վարդանյանը, հենց որ մտնում է զրույցի տարերքի մեջ՝ կենսախնդությունը պահանջվող մակարդակ է ձեռք բերում։ Իսկ նրա զրույցները հայրենի գյուղից են գալիս, Երևանում ու Բաքվում սովորելու տարիներից, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներից։ Վերջերս բոլորովին վատառողջ էր դարձել, նույնիսկ խնամի Էդիկի հուղարկավորությանը չկարողացավ ներկայանալ։ Ստեփանյան Ռազմիկն էլ գյուղից բացակայում էր, զանգեց, ցավակցեց։ Բարսումցի Արզումանյան Արամայիսը տեսնելով՝ զարմանում է. - Էս գնացել՝ եկել ե՞ք նորից։

- Չենք գնացել, ասում եմ, մնացել ենք «յոթն» էլ տանք՝ նոր գնանք։ «Քառասունքին» էլի գալու ենք։ Կրկին ցավակցում է, համբերություն մաղթում ու ծանրաքայլ հեռանում. չկա այլևս իր լավ հարևանն ու զրուցակիցը, հեռացել է Դոլանլարից էլ, աշխարհից էլ՝ խռոված սրտով, չապրածի° համար։

Մի ժամանակ «իրենց» Սյոմայից էր հարցնում.

Հոր՝ Խորենի հետ ծոցծոցի ենք մեծացել, ասում էր։ Բարեկամությամբ հեռու ենք, ճիշտ է, բայց մոտիկ հարևաններ էինք, որտեղ մթնում էր՝ էնտեղ էլ քնում էինք։

Ասացի, որ խստապահանջ է իր բարեկամ Սյոման՝ գեներալմայոր Սեմյոն Հակոբյանը, միաժամանակ՝ բարյացակամ։ (Մի անգամ էլ, երբ Պաշտպանության բանակի շտաբի պետն էր, ինձ է դիտողություն արել սանրվածքի կարգը խախտելու համար։ Եվ իմանալով, որ բանակային թերթի թղթակիցն եմ՝ հուշեց իր մասին էլ «գրել» թերթում՝ ինձ դիտողություն անելու կապակցությամբ։ Խոստացա գրել՝ հենց որ առիթը ներկայանա)։

Իսկ Գզողյան Ֆելիքսի ակորդեոնի ձայնը բարսումցի Մարության Բորիկի ունկերում է դեռ։ Հադրութի Ցոր գյուղից բանակի ընկեր ուներ Բորիկը, Ջրակուսում՝ բարեկամներ։ Ամեն տեղ եղել է, Ղարաբաղում՝ չէ։ Դառնություն կա նրա խոստովանության մեջ։ Անդառնալի կորստյան խոստովանություն։

Նախկինում նման բան կարելի՞ էր պատկերացնել՝ դոլանլարցին ո՜ւր, Գեղարքունիքի մարզի անտառապատ այս անկյունում ծվարած Դպրաբա՞կն ուր, կամ էլ՝ բարսումմարտունեցին։ Բարսումցիներիմարտունեցիների շրջապատում Էդիկն ասես մոռացել է իր «գեներալ» լինելը, «քյոխվա» լինելը։ Անողոք ցավն էլ խլեց Զարինե դստերը՝ կենսախինդ այդ աղջկան, ում սրտում ցավը երևի թե եռակիքառակի անգամ էր հավաքվելկուտակվել և ողջ գիտակցական կյանքը պայքար էր հանուն այն բանի, որ մայր կոչվելու իրավունքը ոչ ոք չհամարձակվի խլել իրենից։ Հիշո՞ւմ եք Շիրազի տողը. «Գրկես խլված իմ բալիկն էլ ինձ միշտ օտար մնաց...»։ Եվ գուցե թե վերջին պահին միայն հանգստացավ՝ Լիզա դստեր շուրթերով հավաստվեց այդ արդար ընդվզման իրավացիությունը։ Մայր ու դուստր՝ երևի թե առաջին անգամ էին իրար այդքան մոտ ու հարազատ։ Եվ՝ վերջին անգամ։ Ճակատագրի դառը քմահաճույքով։ Պառկած էր Զարինեն, այն շրջազգեստով, որ կրում էր, երբ որովայնում խայտում էր դեռ չծնված այդ էակը։ Եվ 19ամյա դստեր ներկայությունն ասես չէր զգում։ Նա արդեն Յասաման տատիկի մոտ էր։ Բայց ո՞ւր է Յասաման տատիկի գերեզմանը, կա՞« արդյոք« աշխարհի երեսին։ Թողեցի՞ն բարբարոսները։ Չորրորդ անգամ հրկիզվածավերված ԴոլանլարԱրևշատում։

Լուրն անակնկալի չբերեց. սպասումը օրօրի ձգվումերկարում էր։ Հիվանդությունը հյուծել էր նրա մարմինը, և, ահա, պառկած է նա՝ քնած արքայադստեր նման, նույն անսքող ու անսպառ գեղեցկությամբ։

Զարինե°... Ցավը, ինչքան էլ դաժան, չի կարողացել դժգունացնել այդ պատկերը, որ վերջին պահի կնիքն է առել իր վրա։ Վերջին, հավերժական պահի։

Մի ժամանակ «քյոխվաքյոխվա» զրուցներ անող, հիմա կծկված, մի բուռ դարձած «Գեներալ» Էդիկն ասես չգիտե՝ ինչ անի, ինչ ասի.

- Բա գյուղում գիտե՞ն... - Գիտեն։ Գալու են։ Համենայնդեպս՝ խոստացել են գալ։

...Զարինեն տարավ «գեներալ» Էդիկի սրտի կեսը։ Հիմա ինքն է գնում ծերունական հասակում մահացած Յասաման մայրիկի, անժամանակ հեռացած Սարգիս հոր, քույրեղբայրների մոտ։ Գնում է՝ աշխարհից ու մարդուց խռոված, որ իրեն ծնած ու սնած հողին արժանանալ չկարողացավ։

Իսկ հունվարի 29ի առավոտյան ժամը ութից սկսած ու երկու օր շարունակ տեղացող ձյունը, որ արդեն ձյունաճերմակ հաստ սավանով ծածկել էր ողջ Դպրաբակը, այդ օրն ավելի հանգիստ ու լայնափաթիլ էր թափվում երկնքից։ Ասես՝ յուրովի հրաժեշտ էր տալիս վերջին անգամ Դպրաբակի իր տան բակում դեմքով դեպի երկինքը պառկած և աշխարհի հետ իր բոլոր հաշիվները փակած ու երկնային ճանապարհը բռնած մարդուն։ Վերջին հրաժեշտի են գալիս բոլորը՝ անդառնալի կորստյան ցավը կիսելու։ Բայց կիսվո՞ւմ է, արդյոք, այդ ցավ կոչվածը։ Մարդկանց մխիթարական խոսքերից թեթևանո՞ւմ է մտատանջությունը։ Եվ մի՞թե կարող է քաղցրմեղցր խոսք ու զրույցներով քաղցրանալ բաժակի այն պարունակությունը, որ արդեն օրգանիզմի մեջ է և իր դառնությամբ ողողել է շրջակայքը։ Երևի՝ ոչ։ Բայց, ամեն դեպքում, ընդունված կարգ է վիշտը կիսելը։

«Մարտիկ» թերթ, 2007 թ., No 8 (720), էջ 6

ՃԱԿԱՏԱԳԻՐ[խմբագրել]

2007ի հուլիսի 29ի օրը վաղուց արդեն երեկոյացել էր։ Մտավ բակ։ Խնձորենու ճյուղից կախեց գերանդին, աչքը բանջարանոցին գցեց. ճուփճուփ, մախաթակալած, լոբու ճիպոտներն ի վեր ագահորեն մագլցած թոշնող թփերը գրավեցին ուշադրությունը։

- Ջուր է պետք, շտապ, եղավ որոշումը։

Անմիջապես ձեռքն առավ բահը։ Էդուլիկն ընկերացավ հորը։ Դեռևս յոթերորդ դասարան փոխադրված երեխան՝ Գասպարյան Էդուարդկրտսերը, իրեն արդեն մեծավարի է պահում, հոր հետ նաև խոտհարքի է գնում, օգնում՝ հավաքել ու դիզել չորացած խոտը։ Հիմա էլ չէր կարող հորը մենակ թողնել։

Միասին բարձրացան վերև՝ ջրի ակունքը։ Արծվաշենցին արդեն բացել էր ջրի հոսքը, բայց էլի թույլ նվվոցով էր ջուրը ներքև իջնում։ Սեյրանը փորձեց հեռացնել ակունքը փակող հսկայական քարաբեկորը։ Քիչ բարձրացնելով՝ սուր ծակոց զգաց կրծքավանդակում, աչքերը մթնեցին, ոտքերը թուլացան։

- Մի քիչ հանգստանամ՝ էլի կփորձեմ, արդարանալու նման ասաց շվարած որդուն, նստեց, գլուխն ափերի մեջ առավ։

Հաջորդ փորձով հաջողվեց անելիքը, քարաբեկորն այլևս չէր կարող խոչընդոտել ջրի ազատ ընթացքին։ Ջուրն արդեն կոհակկոհակ վազում էր ներքև՝ դեպի պապակ մարգերը։

Ինքն էլ որդու հետ կամացկամաց շարժվեց դեպի տուն։

Ջուրը հարևան Արթուրի մոտ էր՝ կարտոֆիլի մարգերն էր ջրում։ Մտավ բակ, նստեց սրահում՝ մոր կողքին։ Արթուրն ուր որ է՝ կպրծնի, ինքը ջուրը կբերի բանջարանոց, մայրն ու կինը կջրեն, ու, օրվա եռուզեռից հոգնած, քիչ կհանգստանա։ Իսկ մինչ այդ՝ մտատանջության մեջ էր դեռ.

- Խոտից պրծնեմ՝ պապայի գերեզմանաքարով պիտի զբաղվեմ...

Չի ուզում ուշացնել։ Ի՞նչ գիտես, ձմեռն ինչպիսի՞ եղանակ կմատուցի... Հիշում է հոր հուղարկավորության օրը, երկնքից առատորեն թափվող մեծափաթիլ, բքախառն ձյան քուլաները։

Մի քանի րոպե մտատանջության մեջ մնաց, հետո նստած տեղից միանգամից գլորվեց առաջ։ Մոր ձեռքերը հազիվ հասցրին գրկել որդու գլուխը, որ հանկարծ հատակին չտա։

- Սեյրա՜ն, բալա՜ս, ի՞նչ եղավ քեզ...

Պատասխան չկար։ 42ամյա Սեյրանն այլևս անկարող էր խոսել, շարժում անել։ Նա արդեն հավիտյան էր փակել աչքերը...

...1965ի մայիսի 9ը անափ ուրախությամբ լցրեց Գասպարյանների ընտանիքի անդամների ու բոլոր դոլանլարցիների սրտերը՝ չորս քրոջ վրա արու զավակ էր ծնվել ամբողջ Հադրութով մեկ ճանաչված կոմբայնավար Էդուարդ Գասպարյանի հարկի տակ։

- Էդիկ, հաղթանակի օրն է ծնվել՝ անունն էլ Հաղթանակ դիր, հուշում էին դրկիցբարեկամները։

- Հաղթանա՜կ, չէ° մի...

Էդիկը վաղուց էր անվանակոչել որդուն։ Դեռ չծնված։ Գրադարանավարուհի կինը՝ Գոհարը, ընթերցող էր դարձրել նաև մշտազբաղ ամուսնուն։ Ու Շիրվանզադեի հերոսն այնպես էր արմատավորվել Էդիկի հոգու խորքում, որ որդին ծնվեց թե չէ՝ անունն արդեն հետը կար։

Օրը օրվա, տարին տարվա հետ՝ մեծանում էր Սեյրանը։ Ամենամյա մայիսիննյան տոնական միջոցառումներից հետո գյուղովի հավաքվում էին Էդիկի հարկի տակ, ճոխ սեղանի շուրջ։ Հաղթանակն ու Սեյրանն ասես երկվորյակներ լինեին։ Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կար։ Հաղթանակի տոնը ցերեկն էր նշվում, Սեյրանի ծննդյան տարեդարձը՝ երեկոյան։

Հայրենի գյուղում միջնակարգ կրթություն ստացավ, Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում անասնաբույժի մասնագիտություն ձեռք բերեց։ Ընթացքում՝ ծառայեց Խորհրդային բանակում։ Գյուղական մասնագիտություն ընտրած երիտասարդը, սակայն, գյուղում ապրելու ու աշխատելու հնարավորություն չունեցավ։ Նույն Խորհրդային բանակի սպառազեն ստորաբաժանումների գործուն աջակցությամբ ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինները Հադրութի հայաշեն ու հայահոծ 14 գյուղերը մաքրեցին բնիկներից։ Ալանթալանն ընկել էր Դոլանլարը, հարևան գյուղերը։ Իրենց հազարամյա բնօրրանից տեղահանված հայերի՝ ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած ունեցվածքը նրանց այլալեզու և այլադավան քիրվաներն էին թալանում, որոնց հետ հայր Էդիկը, որդի Սեյրանը, մյուս դոլանլարցիները ամեն օր աղ ու հաց էին կիսում։ Փոխվել էին ժամանակները, փոխվել էին բարքերը, «աղ ու հաց» հիշող չկար այլևս... Չկա՛ր...

Խնձորեսկը պատսպարեց հայրենակորուստ դոլանլարցիներին, սփոփեց նրանց։ Բայց սփոփվեցի՞ն, արդյոք, հայրենակարոտ մարդիկ, ծերերն ու կանայք, երեխաները։ Երեխաները, որոնց աչքերում դեռ վառվում էր իրենց «երջանիկ ու անհոգ» մանկությունը։

Խնձորեսկում պատսպարվեց Գասպարյանների ընտանիքը, ճակատագիրը հետո Դպրաբակ տարավ։

Սեյրանը, սակայն, կրկին Հադրութ վերադարձավ։ Մնաց քիչ՝ պատերազմական վտանգի տակ գտնվող Հայրենիքի հանդեպ իր որդիական պարտքը կատարելու համար, բայց ընտանիքը կրկին սահմանամերձ տարածքում էր հայտնվել։ Ամեն օր նորանոր հաղորդումներ էին ստացվում Վահան ու Ճամբարակ բնակավայրերի վրա կատարվող թշնամական հարձակումների մասին։ Սեյրանը չէր կարող հանգիստ պաշտպանել Հադրութը, երբ իր հարազատները, Հադրութից շատ հեռու, նույնպես հայտնվել էին վտանգավոր գոտում։ Ու... գնաց...

Իր փախստական, արդեն համագյուղացի դարձած, հասակակիցների, նաև՝ տարեցների հետ սահմանային գոտում էր հերթապահում, ու, թեև ռազմական լուրջ գործողություններ չծավալվեցին այդ տարածքում, միայն Արծվաշենը հայտնվեց հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, այնուամենայնիվ, ամենօրյա վտանգն անխուսափելի էր։

Եվ հրադադարի հաստատումից հետո միայն Սեյրանն անցավ խաղաղ աշխատանքի, ամուսնացավ, տունտեղ դրեց։ Նա արդեն անասնաբույժի իր իսկական դերի մեջ էր ոչ միայն Դպրաբակում։ Հարևան Ձորավանք, Բարեպատ, Կալավան, Անտառամեջ գյուղերում էլ միշտ անհամբերությամբ էին սպասում նրա այցերին, գոհունակությամբ ընդունում իր մասնագիտության անգերազանցելի ու անշահախնդիր նվիրյալի ծառայությունները։

Բայց Աստված Դպրաբակը չընծայեց Գասպարյաններին՝ որպես Հայրենիք։ Նրանք եկան այստեղ ոչ թե ապրելուարարելու, այլ տառապելու համար։ Ու... մեռելու... Եվ առաջինն անբուժելի հիվանդությամբ տառապող քույրը՝ Զարինեն, տեղի տվեց, դաժան հիվանդությունը հյուծել էր 38ամյա երիտասարդ մարմինը։ Ու երբ այլևս անկարող էր դիմադրել՝ կանչեց եղբորը, բարուրմանկիկը գրկին դրեց։ Եղբայրը խոստացավ, որ քրոջ որդին երբեք որբ չի զգա իրեն։ Ու շարունակեցին ապրել միասին։ Փոքրիկ Գևորգին այնպես էր թվում, թե քեռի Սեյրանն իր հարազատ հայրն է, իսկ քեռակին Ժաննան՝ մայրը։

Զարինեի մահն անչափ ազդեց հոր ու եղբոր զգայուն ներաշխարհի վրա։ Հայրը չդիմացավ, գամվեց անկողնուն, եղբայրն ամեն ինչ տարավ ոտքի վրա։ Բայց սիրտն իր «հասանելիքն», այնուամենայնիվ, ստացավ։ Իսկ հոր երկամյա հիվանդությունից հետո վրա հասած մահն ավելի խորացրեց Սեյրանի հոգու վերքը. նրան թվում էր, թե այլևս չի դիմանա։ Այսքան մեծ ցավն ինչպե՞ս կարող էր տանել Սեյրանի փխրուն սիրտը։ Ու... չդիմացավ։

- Պի°նդ կաց, մա՜մ...

«Մարտիկ» թերթ, 2007 թ., No 34 (746), էջ 6


ՀՐԱԴԱԴԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է։
ԿԱՆ ՆԱԵՎ ԿՐԱԿՈՑՆԵՐ
[խմբագրել]

- Իսկ դուք չե՞ք կրակում...

- Ոչ...

- Ինչո՞ւ...

- Հենց էնպես՝ ի՞նչ կրակենք։ Ա՜յ, եթե պետք լինի՝ ուրիշ հարց է։

- Իսկ ի՞նչ եք կարծում, կրակելու առիթ լինելո՞ւ է։

- Բա հո կռիվը չպրծա՞վ... Չե՞ք տեսնում՝ թուրքը Շուշի է ուզում, Լաչին ու Քելբաջար։

- Իսկ տվո՞ղն ով է,- արհամարհանքով շպրտում է զինվորներից մեկը։

Արշոյի գումարտակի դիրքերում զինվորների հետ երկար զրուցեցինք։ Իհարկե, ձգձգվող բանակցությունները նրանց մտածել են տալիս գործողությունների վերսկսման հավանականության շուրջ, բայց որ կրակոցներին չեն պատասխանում, դա էլ, իհարկե, չի նշանակում, թե հոգնել են, կամ էլ...

- Պարզապես չենք ուզում գլուխ դնել հետները, ունկերիս մեջ անընդհատ հնչում է շարքային Բաբայան Արամի խոսքը։ Մեքենան առաջ է սլանում։ Ճանապարհի երկու կողմերին արևից ու հրդեհներից խանձված խաղողայգիներ են։ Տեղտեղ ծիկրակին տվող կանաչ շիվեր էլ կան, որ, թվում է, կենդանության շունչ են հաղորդում աղանձված որթատունկերին։

Վաշտի հրամանատար Խաչատրյան Սերգեյը լավ կարծիք ունի իր ենթակայության տակ գտնվող զինվորների մասին։

- Պահակային ծառայությունը գերազանց են տանում, ասում է, անտրտունջ հաղթահարում են բոլոր դժվարությունները։

Մտնում ենք Գյուլիջա։ Գյուղամիջյան ճանապարհով մեքենան մեզ տանում է առաջ։ Իսկ հուշերով՝ ես ոչ վաղ անցյալի Գյուլիջայում եմ կրկին...

...Կապիտան Անդրեյ Մելքումյանը գրգռված է. ռադիոկապով հրամայել են դադարեցնել առաջխաղացումը։ Պատճա՞ռը՝ թևերը ետ են մնում։ Զինվորները ևս դժգոհությամբ են ընդունում այդ լուրը. «Ուրեմն՝ էսօր էլ չմտանք Գյուլիջա»։ Իսկ հակառակորդ զինվորները նկատելով, որ այլևս հետապնդող չունեն, մեկմեկ վերադառնում են խրամատներն ու կրկին դիրքավորվում, որոշ ժամանակ անց էլ՝ սկսում են կրակահերթերով սանրել մեր դիրքերը։ Հակառակորդի ՀՄՄ-2ը կրակելով առաջ է շարժվում, գալիս ու կանգնում է՝ չնկատելով թաքստոցում գտնվող մեր տանկը։ Բայց հանկարծ կտրուկ շրջվում ու պոկվում է տեղից։ Նռնականետերից բացված կրակն արդյունք չի տալիս։

Կեսօրին մոտ՝ փոխհրաձգությունն ավելի է սաստկանում։

- Խաղողայգիներում մարդիկ են երևում, ասում է զինվորներից մեկը՝ ետ նայելով։

- Է՜հ, առաջին գումարտակի տղաները կլինեն, հանգիստ պատասխանում է ընկերը։

Ես ևս նկատում եմ։ Արդեն մոտիկ են, ու պարզ երևում է, որ մեր տարբերանշանները չկան նրանց համազգեստի վրա։ Իսկույն կանչում եմ գնդացրորդ Սուրիկին.

- Կրակի՛ր, թուրքեր են...

- Չէ, մերոնցից են, երկմտում է։

- Չե՞ս տեսնում, որ նրանք մեզ նման սպիտակ թևկապերով չեն, կրակի՛ր։

Արդեն ուշ է։ Մխիթարյան Սուրիկը ողջ պատերազմի ընթացքում առաջին անգամ հապաղում է։ Հակառակորդի զինվորները ձախ կողմից մտնում են մեր խրամատները։ Կրակում են երեք կողմից։ Երեք կողմից սեղմվում է օղակը. ի՞նչ անենք։ Վաշտի հրամանատար նշանակված գնդացրորդ Եփրանոսյան Տիգրանը հինգերորդ վաշտի դիրքերն է գնացել։ Այսպես ասած՝ հյուրընկալության։ Երեք ժամ է՝ չկա։ Հետը տարել է նաև ռադիոկապը։ Մնում է՝ ինքներս մի բան ձեռնարկենք։ Ես և դասակի հրամանատար Հովսեփյան Վահագնը անձնակազմը բաժանում ենք երեք խմբի ու երեք ուղղություններով միաժամանակյա կրակ բացում։ Քիչ անց Օհանյան Գրիգորին վիրավորվում է ոտքից և իրավիճակը քիչ-ինչ բարդանում է։ Նախ՝ վիրավորին կրակի գծից հանելու, և հետո, քանի որ օղակը երեք կողմից սեղմվում էր, իսկ օգնություն ակնկալելու հույս անգամ չկա, շրջափակման մեջ հայտնվելու վտանգից խուսափելու համար որոշում ենք խրամատով հեռանալ դեպի աջ։ Երկուերեք զինվոր վերցնում են Գրիգորիին, ու, անցնելով գետը՝ հասնում ենք հինգերորդ վաշտի դիրքերը։ Խաղողայգիներում դիրքավորված հակառակորդը շարունակում է կրակել, ինչը մերթընդմերթ ընդմիջվում է հրթիռահրետանային համազարկերով...

…Սթափվում եմ մտքերից ու հայացքս կրկին կլանում են խանձված խաղողայգիները։ Քիչ անց՝ հերթական պահակակետում ենք։

- Եկել ենք ձեզ փոխարինելու, ուզո՞ւմ եք, բեռնատարի թափքից կատակով կանչում են պահակակետի տղաներին։

- Ուզո՜ւմ եք՝ էդ էլ խո՞սք է...

Հավաքում են իրերը, որ թափքը բարձրանան։

- Ո՞նց եք, տղե°րք, հարցնում եմ, կարողանո՞ւմ եք հսկել սահմանը։

- Իհարկե, ինքնավստահ է շարքային Ավագիմյան Վազգենը, մեր պարտքն է։ Մենք պետք է սահմանագծում շարունակենք հսկողությունն այնքան ժամանակ, ինչքան պահանջվի...

...Փորած խրամատներ չկան։ Փորելու ժամանակ ու հնարավորություն կա՞ որ... Հենց այնպես, որևէ ծառի կամ թմբի ետևից հսկում ենք մեր դիմացի լայնատարած խաղողայգիները։ Բայց դե, խրամատներից հսկողություն իրականացնելն անվտանգ է։

- Ամենքդ ձեզ համար խրամատ փորեք, ասում եմ տղաներին։

- Ճիշտ է ասում «զամպալիտը», գնդացրորդ Հըրանտն է, ես արդեն սկսել եմ փորելը։

Գալոյան Սերգեյը ևս սկսում է փորել։ Երեկոյան արդեն երկուսի խրամատներն էլ պատրաստ են, բայց տղաների միջև վեճն էլի չի դադարում։ Մեղադրողը կրկին Բեգլարյան Հրանտն է, իսկ թիրախը` Գալստյան Հրաչիկը։

- Գիշերները վատ ես պահակություն անում, քնկոտ ես, այնպես ես խռմփացնում, որ...

- Ե՞ս,- ջղայնանում է Հրաչիկը,- կտեսնե՛նք…

...Կրկին սթափվում եմ։ Մեքենայի ղեկը ավտովարորդ Գրիգորյան Գարիկի ձեռքերում ասես խաղալիք լինի։

- Այս մեքենան էլ է ռազմավար, հիացմունքով ասում է նա, Սումմայի մարտում ենք առգրավել թշնամուց։

Գարիկի «Ուրալը» մռնչալով հաղթահարում է ճանապարհային խոչընդոտները` ետևում փոշու գորշավուն հաստ ամպաշերտեր թողնելով։

...Ասես երազի մեջ լինեմ, ինչոր անհասկանալի ձայներ են հասնում ինձ, չընդհատվող՝ ծանոթանծանոթ ձայներ։

- Կանգնի՛ր, կկրակե՛մ... Ո՞վ ես...

- Հրաչիկն եմ, Հրանտ, մի՛ կրակիր...

- Ի՞նչ ես վերցրել...

- «Զամպալիտի» ավտոմատը, խոստովանում է Հրաչիկը։

- Չշարժվե՛ս, կկրակե՛մ, Հրանտի ասածում լրջությունն այնպես խիստ է ընդգծված, որ Հրաչիկը խոսել անգամ չի համարձակվում, ուր մնաց՝ շարժվի, քայլ անի։

Անհերթափոխ դիրքապահությունում էինք ու անքնությունս չէր կարող տեղի չտալ ու նիրհել էի մի պահ։ Իսկույն մոտենում եմ Հրաչիկին, վերցնում ինքնաձիգս։

- Ի՞նչ է պատահել...

- Որոշել էի փորձել հերթափոխն ընդունած Հրանտի զգոնությունը, և, ահա, թե ինչպիսի աղմուկ բարձրացավ, փորձում է արդարանալ Հրաչիկը։

Գուցե նաև` դիրքի անհերթափոխ պատասխանատուի՛, այսինքն՝ ի՛մ, անցնում է մտքովս։ Ինչևէ, կրքերը հանդարտվում են, վեճերը՝ դադարում…

Հերթափոխն իրականացնող մեքենայով հաջորդ պահակակետ ենք հասնում։ Տղաները գրգռված են, դժգոհ, որովհետև իրենց փոխարինողները չեն եկել։

- Ես մեղավո՞ր եմ, որ չեն եկել, արդարանում է հերթափոխն ուղեկցող սպան` Սերգեյ Խաչատրյանը, ձեր ընկերներն են, չէ՞, գային էլի, թե՞ հրամանատարությունը սխալ է վարվում պահակությունից ազատ օրերին տուն թողնելով։

- Հացը վերցրե՛ք, կանչում են «Ուրալի» թափքից, ջրաման է°լ բերեք։

- Բա՜ն չկա, կատակում են թափքում տեղավորվածները, մի քանի օր էլ պահակություն արեք, մինչև գան։

...Կրկին նույն տեսքով «ներկայանում են» անցած օրերը։ Դիրքերում ենք` անհերթափոխ։ Ամեն անգամ խուսափողական պատասխան եմ տալիս տղաներին։ Բայց` կրկին.

- Մինչև ե՞րբ ենք մնալու...

- Չգիտեմ, կարճ եմ կապում։

Իսկ հերթափոխ չկա...

...Իջնում ենք մեքենայի խցիկից։ Ուղեկցողն առաջարկում է ոտքով գնալ։

- Հաջորդ պահակակետը մոտիկ է,- ասում է նա։

Կածանով շարժվում ենք առաջ։

- Վտանգավոր է, զգուշացնում է, կարող են խփել։

- Իսկ պատահարներ լինո՞ւմ են։

- Ոչ, տղաները շատ են զգույշ, խրամուղիներով են տեղաշարժվում։

Ցերեկային դիտակետից դիտորդը նայում է առաջ։

- Հակառակորդի դիրքերը մոտի՞կ են, մոտենում եմ։

- Մի 400-500 մետր կլինի։ Այ, տեսնո՞ւմ եք, ձեռքը մեկնում է դեպի հակառակորդի պահակակետը։

Ուշադրությունս լարում եմ։ Քիչ անց շիֆերածածկ փոքրիկ տնակից երկու հոգի են դուրս գալիս։ Առանց զենքի։ Մեկը բաճկոնակով է, մյուսը` ոչ։

- Կրակո՞ւմ են։

- Մե՛կ-մեկ...

Սերգեյը մտնում է բլինդաժ.

- Պատրաստվե°ք, ձեր հերթափոխը եկել է, մեքենան ուր որ է՝ կմոտենա...

- Երբ են, է՜, ազատելու` գնանք մեր գործին, պահակակետերն էլ հանձնենք ժամկետային ծառայողներին, մեքենայի թափքում տեղավորվող զինվորների դժգոհությունը այնքան էլ սուր երանգներ չունի, պարզապես սովոր չեն մի դիրքում երկար մնալ, բայց քանի որ հրադադար է հաստատված` առաջ գնալ էլ չեն կարող։

Հասնում ենք Շուրաբադ։ Մեքենան գյուղամիջով սլանում է առաջ։ Շրջվելով դեպի ձախ` կանգնում է։ Պահակակետից քիչ հեռու։

- Երկու կիլոմետրանոց ճանապարհ է` ո՞նց ենք քարշ տալու մթերքները, ջուրը, դժգոհում են տղաները, գոնե մի քիչ մոտենայիր։

- Հո չե՞մ քշելու մինչև խրամատները, իր հերթին վարորդն է ձայնը բարձրացնում, չե՞ս տեսնում, որ ճանապարհը վատ է։

Անասելի սաստիկ շոգ է։ Նստած տեղդ` քրտինքը կաթիլկաթիլ իրար գալով` շիթ է դառնում ու հոսում ցած։ Մեքենայի ընթացքի պահին գոնե մի քիչ քամհարում է ու հաճելի խլրտոցը խաղում է մարմնիդ վրայով հոսող քրտինքաշիթի հետ։

...Սահմանագծում հրադադար է հաստատվել։ Հակառակորդը մեր կողմից այլևս առաջխաղացում չսպասելով` կրկին լկտիության դրսևորումներ է հանդես բերում։ Ճիշտ է, առաջ գալ չի հանդգնում, բայց, դե, ո՞վ է ձեռքը բռնում` մի կուշտ կրակում է։ Ամեն գիշեր։ Ուղիղ ժամը 2ին։ Տաս րոպե տևողությամբ ճարճատում են հակառակորդի ինքնաձիգներն ու գնդացիրները։ Անընդհատ։ Լուսածիրները լուսավորում են գիշերային երկինքը` ասես հաղթանակի հրավառություն լինի։ Այսինքն` նրանց համար հրադադարի պայմանագիր ձեռք բերելն էլ` արդեն իսկ հաղթանա՞կ է։ Գուցե։ Ու այդպես` ամեն գիշեր։ Տաս րոպե տևողությամբ։ Ու հետո լռում են մինչև առավոտ։ Ովքեր տեսել են դա՝ դժվար թե մոռանան կյանքում…

...Մեքենան կտրուկ արգելակվում է գինեգործարանի մոտ ու կրկին սթափվում եմ մտքերից։ Տհաճ հոտը ծծվել է օդի մեջ, համակել շրջապատը։

Գինեգործարանի պահակակետում էլ զինվորները ծառայությունից ազատվելու մասին են խոսում.

- Ես արդեն զեկուցագիր եմ ներկայացրել, սպասում եմ ազատման հրամանին, ասում է տարեց զինվորներից մեկը։

Ըստ գումարտակի շտաբի պետի տեղակալ Ռաֆիկ Ալեքսանյանի` առաջին հերթին ազատվում են առողջական անբավարար վիճակի, ծնողների միակ խնամակալը լինելու, հինգ և ավելի երեխաներ ունենալու դեպքերում միայն։

Տղաներն ըմբռնումով են մոտենում գումհրամանատարության այդ որոշմանն ու համբերությամբ սպասում իրենց հերթին։ Իսկ մինչ այդ` ծառայությունը մնում է ծառայություն, խրամատը` իրենց «մշտական բնակության վայրը»։

- Այնքա°ն ենք կանգնելու, որքան պետք լինի, միայն այսպիսին պիտի լինի պատասխանն այն տղաների, ովքեր ապրել են պատերազմական ողջ դառնությունը, դժվարություններն ու հաջողությունները ճաշակել լիուլի։

...Գարիկը բռնում է ետդարձի ճանապարհը։ Թափքում պահակությունը հանձնած տղաներն են, վաստակած հանգստի են գնում` իրենց տեղը թողնելով փոխարինելու եկածներին։

Ճակատային գիծը մնում է ետևում` իր հետաքրքրություններով ու դժվարություններով։

Խանձված որթատունկերի շարքերը հերթով ետ են ընկրկում։ Գորշ համայնապատկերի վրա տեղտեղ ծիկրակին են տալիս որ, իրոք, կգա մի այնպիսի ժամանակ, երբ շունչ կառնեն չորացած որթատունկերն անգամ...

«Մարտիկ» թերթ, 1995 թ., No 35 (129), էջ 3


ԱՅՐՎԻՐ,
ՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԵՍ ՇՐՋԱՊԱՏԴ
[խմբագրել]

«Արշոյի գումարտակ». երբվանի՞ց և ինչո՞ւ սկսեց այդպես կոչվել։ Նախ՝ ինչո՞ւ։ Կարծում եմ, այստեղ կարևոր դեր ունի հրամանատարի հեղինակության գործոնը։ Իսկ թե Արշոն (նույն ինքը՝ Արշավիր Ղարամյանը) երբ և ինչպես է վաստակել այդ հեղինակությունը՝ հայտնի է ո°չ միայն Արցախում։ Բայց ինքը ե՞րբ է իր մարտական լրիվ կենսագրությունը ներկայացրել ո՜ր... ...Զորամասի մշտական տեղակայման վայրը հասնելով, անմիջապես ներկայանում ենք։ Բանակային թերթի ֆոտոթղթակից Աշոտ Երամիշյանն իսկույն «անմահացնում է» գրասեղանի շուրջ բազմած հրամանատարին, իսկ ես, զինվորական լրագրողի իրավունքով զրույցի եմ հրավիրում նրան։ Զրույցը կայանում է, որին հետևում է Արշոյի խոստովանությունը.

Ես դեռ ոչ ոքի մոտ այսպես մինչև վերջ չեմ «անկեղծացել», և՝ քմծիծաղում է միայն իրեն հատուկ «առոգանությամբ»...

...Արշավիր Ղարամյանի համար պատերազմը երևի թե «սկսվել» է 1989ին, երբ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիկացիայի և էլեկտրոնիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողը հանկարծ որոշել է տեղափոխվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության հեռակա բաժին ու վերադառնալ Արցախ։ Նպատակը երևի թե հասկանալի է, սակայն՝ քողարկված այլևայլ պատճառներով... Կարևորն այն է, որ նա կրկին գյուղում է և բոլոր հարցերն արդեն «կարգավորվելու» են նրա՝ կոլտնտեսության նորանշանակ տնտեսագետի միջոցով։ Նույն պահից էլ, ինչպես Ակնաղբյուրում, ձորակի մյուս գյուղերում ևս սկսվել են զենք ու զինամթերքի հայթաթման համար տարվող համապատասխան աշխատանքները, քանզի արդեն պարզ երևում էր, որ առանց զինված պաշտպանության՝ հաջողության չեն հասնի։ 1990ին, որսորդական հրացաններով ու ինքնաշեն զենքերով զինված ութ հոգանոց մարտական ջոկատը կազմ ու պատրաստ էր, իսկ «աշխատանքի բնույթը», հիմնականում, հերթապահությունն էր Ամարասի հովտում ու Քարին տակի շրջակայքում։ 1991ի դեկտեմբերին՝ Ամարասի վանքի մերձակա, ինչպես նաև Վերին Դիվանլար գյուղի թշնամական կրակակետերի ոչնչացման գործողություններին մասնակցելուց հետո, ջոկատը սկսեց կամացկամաց համալրվել ու 1992ի հունվարին, Քարին տակի մարտից հետո, վերաճեց վաշտի, իր կազմի մեջ ընդգրկելով նաև Սարուշենի՝ Կարմեն Ավետիսյանի հրամանատարությամբ գործող ջոկատի տղաներին՝ թվով 18 հոգի ու Արշավիր Ղարամյանի հրամանատարությամբ գործող վաշտի կազմում հաջորդ ամսվա՝ փետրվարի տվյալներով արդեն 72 ազատամարտիկ էր գրանցված։ Շարունակվում էր մարտական հերթապահությունը ՍոսՄաճկալաշեն ուղղությամբ, Ամարասի հովտում։ Ապրիլի սկզբից վաշտի մի մասը մնաց Ամարասում, իսկ մյուս մասը տեղափոխվեց Ավետարանոց՝ Չախմախ և Նաբիլար տեղամասերում հերթապահելուհետախուզելու՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությունը նախապատրաստելու համար։ Իսկ Շուշիի ազատագրմանն Արշոյի (Ակնաղբյուրի) վաշտն ամբողջությամբ էր մասնակցում։ Մայիսի 7ի գիշերը վաշտի տղաները շարժվեցին մշտական տեղակայման վայրից։ Ոտքով պիտի կտրեին մոտ 20 կմ ճանապարհ՝ դժվարամատչելի սարերով, և հաջորդ օրվա կեսօրին մոտ հասան նշանակված վայր ու Զարիսլու գյուղի մոտ փակեցին ՇուշիԼաչին խճուղու այդ հատվածը։ Տղաների տրամադրությունը բարձր էր, և այն համատարած ինքնավստահությունն էր իշխում, որ Շուշին անպայման կազատագրվի։ Շուշիի ազատագրումից հետո Արշոն հրաման ստացավ գրավել Զարիսլու գյուղը և դիրքեր զբաղեցնել Լաչինի ուղղությամբ։ Առաջադրանքը կատարվեց մայիսի 12ին, իսկ հաջորդ օրը հակառակորդը մեծաքանակ տեխնիկայով ու հետևակով կրկին հակահարձակում ձեռնարկեց՝ փորձելով մտնել Զարիսլու և շարժվել դեպի Շուշի։ Բայց նախորդ գիշերվա ընթացքում մեր տղաների տեղադրած ականների վրա պայթեց հակառակորդի Տ72 տիպի մեկ տանկ։ Ծավալված փոխհրաձգության ընթացքում կորցնելով 40ից ավելի զինվոր՝ թշնամին ստիպված էր հրաժարվել իր մտադրությունից ու նահանջեց մինչև ելման դիրքերը։ Հերթափոխվելով Ժիրոյի ջոկատի և Քարին տակի վաշտի տղաների հետ՝ Արշոյի վաշտի անձնակազմը մինչև մայիսի 17ը հերթապահում էր Զարիսլուի դիրքերում, որից հետո նոր առաջադրանք ստացավ գրավել Լիսագորի «հեռուստաաշտարակ» կոչվող բարձունքը և միջանցք բացել մեր զորքերի հետագա առաջխաղացման համար։ Առաջին փորձը, սակայն, անհաջող ստացվեց։ Այնուամենայնիվ, կատարվեց մարտական առաջադրանքն ու Արշոն իր տղաների հետ հաջողությամբ շարժվեց դեպի Լաչին։ Այդ, և դրան հաջորդած բոլոր ռազմագործողությունների ընթացքում Արշավիր Ղարամյանի հրամանատարությամբ գործող Ակնաղբյուրի վաշտը միշտ էլ պատվով էր կատարում մարտական բոլոր առաջադրանքները։ ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծմանը զուգընթաց՝ Ակնաղբյուրի ու շրջակա գյուղերի վաշտերի միավորումով ստեղծված գումարտակի հրամանատար ընտրվեց (իսկ այնուհետև՝ նշանակվեց) բազում մարտերում իր մարտական ու հրամանատարական բարձր վարպետությամբ աչքի ընկած Արշոն՝ Արշավիր Սուրենի Ղարամյանը։ Արշոյի համար սկսվեց ինքնադրսևորման նոր շրջան՝ ավելի մեծ անձնակազմով, տարածքային ավելի լայն ընդգրկումներով։ Իհարկե, գումարտակը շարունակում էր նախկին վաշտի «որդեգրած» ավանդույթները՝ միշտ ստանալով ամենաբարդ հանձնարարություններն ու պատասխանատվության մեծ զգացումով կատարելով դրանք։ Եվ, իհարկե, բոլոր ձեռքբերումները մեծապես կախված էին հրամանատարի արհեստավարժ գործողություններից, ինչն էլ նպաստեց ստորաբաժանման՝ գումհրամանատարի անունով «Արշոյի գումարտակ» մկրտվելուն։ Ասկերանի պաշտպանական շրջանի կազմավորման հենց առաջին օրվանից էլ գումարտակի անձնակազմը մարտական դիրքերում էր՝ Մարտակերտի (ՉլդրանԿիչան), Լաչինի հարավային (ԼիսագորՍաֆյանՖարաջան) և հյուսիսային (ՇռլանՖինգաՍարիբաբա) ուղղություններում, մինչև 1993ի հունվարը։ Իսկ փետրվարին գումարտակը կրկին տեղափոխվեց Ասկերանի ուղղություն։ Փետրվարի 7ին անհաջող մարտեր մղվեցին Խրամորթ գյուղի ազատագրման համար։ Գյուղն ազատագրվեց միայն փետրվարի 19ին։ Այստեղ տղաները մնացին մինչև մարտի 4ը, որից հետո կրկին Մարտակերտի ուղղություն տեղափոխվեցին, ուր արդեն մեկ ամիս էր, ինչ հաջողությամբ իրականացվում էր շրջանի գերեվարված գյուղերի ազատագրման գործընթացը։ Գումարտակայիններն առանց երկմտելու ցանկություն հայտնեցին իրենց մասնակցությունը բերել այդ նախաձեռնությանը ու մարտի 5ին արդեն Դրմբոն գյուղում էին։ Նույն օրն էլ հետախուզվեց Կուսապատի ուղղությունը, քանի որ հրամանատարության կողմից գյուղն ազատագրելու մարտական հրաման կար։ Բայց թշնամին ատամներով էր պաշտպանվում, չէր ուզում Կուսապատը հանձնել, քանի որ մարտավարական կարևոր նշանակություն ուներ։ Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումներն արդեն ձախ կողմից գրավել էին Սարսանգի ջրամբարի տարածքն ու իջել Մեծ շենի ուղղություն։ Եվ Կուսապատի բարձունքը կարծես թե թշնամու վերջին հենարանն էր, որից էլ այնպես համառորեն կառչել էր։ Բայց մարտի 6ի առավոտյան, կատաղի մարտերից հետո, հակառակորդն, այնուամենայնիվ, ստիպված էր թողնել մարտական դիրքերն ու նահանջել։ Ոչնչացվեց մեկ ՀՄՄ2, երկուսն՝ առգրավվեց։ Եվ, ահա, տղաները կանգնել էին Դամիրլվի բարձունքում, որտեղից, ինչպես ափիդ մեջ, երևում էին Մարտակերտն ու Աղաբեկալինջը։ Մարտն ավարտված էր արդեն, շրջակայքը՝ խաղաղված, բայց թփուտներից արձակված կրակոցները ճակատագրական դարձան երկու հայ մարտիկների համար։ Դրանք կատաղի մարտում պարտված թշնամու վերջին ճիգերն էին, իսկ արդյունքում՝ անտեղի զոհեր, և դա գումարտակայիններին ավելի համախմբեց միակ ու գերագույն նպատակի շուրջ՝ մինչև վերջ ջարդել ոխերիմ թշնամուն։ Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ գործող զորամասը հաջողությամբ կատարելով մարտական առաջադրանքը՝ գրավեց Ջանյաթաղ և Գյուլաթաղ գյուղերն ու ընդհուպ մոտեցավ «Պուշկեն յալ» բարձունքին։ Հակառակորդն անիմաստ դիմադրություն ցույց տալուց հետո ստիպված էր թողնել մարտական դիրքերը։ Բայց քանի որ Մոնթեն իր զորախմբով շուտով պիտի հեռանար դեպի Քելբաջարի ուղղություն, Արշոյի գումարտակին հրամայվեց դիրքերն առաջ տալ և պաշտպանության տակ առնել գրավյալ բարձունքները։ Դրան զուգընթաց, մարտի 20ից նախապատրաստություն սկսվեց նաև Մարտակերտի հեռուստաաշտարակի բարձունքում տեղակայված թշնամական կրակակետերը վերացնելու համար։ Մի քանի օր շարունակ հետախուզական մարտեր մղվեցին, իսկ մարտի 28ին սկսվեց հիմնական գրոհը, որը, սակայն, կրկին անհաջողության մատնվեց, որովհետև հակառակորդն այստեղ հսկայական ուժ էր կուտակել և ամրապնդել պաշտպանությունը։ Տղաները, միաժամանակ, և° հեռուստաաշտարակի բարձունքի մարտերին էին մասնակցում, և° «Պուշկեն յալում» մարտական հերթապահություն իրականացնում, բայց ապրիլի 2ին, հակառակորդի բազմաթիվ գրոհներից հետո, Արշոն ստիպված ետ քաշվեց «Պուշկեն յալից»։ Դրան նպաստեց հատկապես այն հանգամանքը, որ թշնամին աջ թևից ճեղքեց մեր պաշտպանական գիծն ու շրջանցեց՝ թիկունքից հարվածելու համար։ Ետ քաշվելով ելման դիրքերը՝ տղաները մոտ տասն օր ստիպված եղան մնալ այդտեղ, մինչև հրաման ստացվեց մշտական տեղակայման վայր տեղափոխվելու մասին։ Մի քիչ «շունչ առնելուց» ու համալրվելուց հետո գումարտակը կրկին վերադարձավ Մարտակերտի ուղղություն և մինչև հունիսի առաջին տասնօրյակի վերջը մարտական հերթապահություն իրականացրեց ԱլիաղալուԳյուլաթաղ ճակատային գծի ողջ երկայնքով, իսկ հունիսի 10ին կրկին ետ կանչվեց՝ Աղդամի ռազմական հենակետի վնասազերծման ուղղությամբ ձեռնարկվելիք ռազմագործողությանը լրջորեն նախապատրաստվելու համար։ Առաջին գրոհներն սկսվեցին հունիսի 12ին ու մատնվեցին անհաջողության. Աղդամի ճանապարհին, հենց «Գյոռոտ» տեղամասում, զորամասը կենդանի ուժի զգալի կորուստ կրեց։ Նույն օրը Աղդամի ռազմագործողության մեկ այլ ուղղությունում զոհվեց լեգենդար Ավոն՝ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը։ Նման անհաջողությունը, գումհրամանատար Արշավիր Ղարամյանի կարծիքով, զորամասերի միջև համագործակցության ոչ հստակ դրսևորման արդյունք էր թերևս։ Հունիսի 13ին տեղափոխվելով Քարագլուխ, գումարտակը 4րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի հետ առաջադրանք ստացավ գրոհով մտնել ադրբեջանաբնակ Ջինլի գյուղը։ Առաջադրանքը կատարվեց։ Դրան նպաստեց և այն, որ ձախից առաջ էին շարժվում Շուշիի գնդի տղաները, ովքեր, կարելի է ասել, գերազանց էին կատարում իրենց առջև դրված խնդիրները։ Նրանք գրավեցին Ալիաղալու գյուղը, իսկ Արշոյի տղաները՝ «Բոզդաղ» բարձունքը։ Այդ շեշտակի հարվածից խուճապի մատնված հակառակորդը նահանջեց մինչև «Եդդիխրման» բարձունքը, որը Աղդամի համար մարտավարական կարևոր նշանակություն ուներ։ Թշնամին մոտ մեկ շաբաթ (ավելի կոնկրետ՝ մինչև հունիսի 18ը) արյունահեղ մարտեր էր մղում, որպեսզի վերագրավի կորցրած դիրքերը։ Հունիսի 18ի մարտում վերջին ճիգերը գործադրեց, բայց այլևս ոչինչ ուղղել հնարավոր չէր՝ բարձունքը մնաց Արշոյի տղաների վերահսկողության ներքո։ Մեր կողմից վիրավորվածներ կային, իսկ զոհեր՝ ոչ, որովհետև մարտադադարների ընթացքում լավ էին խրամատավորվել։ Հակառակորդից առգրավված հրանոթներն էլ արդեն գործում էին իրենց նախկին տերերի դեմ։ Անձնակազմին հանգիստ էր տրված, բայց Շահբուլաղի բարձունքին պարզ երևացող հոյակերտ տաճարն այնպե՜ս գայթակղում էր տղաներին։ Իսկ երբ գումհրամանատարը նրանց պատմում էր, որ այն կառուցել է «ծովից ծով Հայաստանի» տիրակալ Տիգրան Մեծը, նաև՝ քաղաք՝ իր անունով, որի տեղանքն այսօր օտարաշունչ Շահբուլաղ է հորջորջվում, տղաներն ավելի գոտեպնդվեցին՝ օր առաջ գրավել հազարամյակներով հայ բազկի ուժին սպասող բարձունքը։ Խորհրդակցելով պաշտպանական շրջանի հրամանատար Վիտալի Բալասանյանի հետ, գումարտակի տղաները հենց հաջորդ առավոտյան գրոհով մտան ադրբեջանաբնակ Չուլլի գյուղն ու որոշեցին շրջանցել բարձունքը, քանի որ դիմացից լիովին անմատչելի էր այն։ Բայց գյուղ մտնելուց հետո տղաների մեջ գտնվեցին նաև հնարամիտներ։ Վաշտերի հրամանատարներ Կարմեն Ավետիսյանն ու Արմեն Հայրապետյանը, գումհրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ Արմեն Գասպարյանը որոշեցին, ինչ գնով էլ լինի՝ մագլցեն ժայռն ու անսպասելիորեն հայտնվեն թշնամու առաջ։ Հուլիսի 4ի ժամը մոտ 14001500ին տղաներն իրար օգնելով մագլցե ցին ժայռն ու հասան բարձունքի գագաթը։ Դրան նպաստեց «Բոզդաղ» բարձունքում դիրքավորված տանկը« որը« տղաների պահանջով« ժամանակ առ ժամանակ արկակոծում էր հակառակորդի դիրքերը։ Բարձունքի գագաթը հասնելուն պես՝ մարտի բռնվեցին։ Տաճարի մերձակա դիրքերում գտնվող 100ին մոտ ասկյարները խուճապի մատնվեցին ու փախան, իսկ ովքեր չհասցրին փախչել՝ խրամատում պայթեցրին նռնակներն ու վերջ տվին իրենց թշվառ կյանքին։ Երեկոյան ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից կապվեց Սերժ Սարգսյանը։

Ինչպե՞ս է վիճակը, հարցեց։
«Գվարդիական» դրոշն արդեն ծածանվում է բարձունքի վրա, հպարտ էր հնչում գումհրամանատարի պատասխանը։

Այս անգամ էլ ապահովված է հաղթանակն ու դիրքային առավելությունը պահպանելու համար «Քարհանքում» հակառակորդի կողմից լքված բուլդոզերներով ողջ գիշերը բարձունքի ստորոտից մինչև գագաթը ճանապարհ բացվեց և կապ հաստատվեց թիկունքի հետ« իսկ առավոտյան մեր մարտական տեխնիկան հեշտությամբ բարձրացավ անառիկ թվացող այդ բարձունքը։ Հուլիսի 5-ն ու 6ը համեմատաբար հանգիստ անցան, իսկ 7ի վաղ առավոտից հակառակորդը զենքի բոլոր տեսակներով սկսեց «կարկտահարել» բարձունքը։ Տասն օր շարունակ։ Զոհվեց կապավորը, մոտ 30 զինվոր կոնտուզիայով տեղափոխվեց հոսպիտալ, բայց բարձունքը շարունակ պաշտպանվում էր՝ գումարտակայինների քաջության ու նվիրվածության, Հայրենիքի ճակատագրի հանդեպ ունեցած պարտքի ու պատասխանատվության գիտակցման շնորհիվ։ Իսկ երբ թվում էր, թե այլևս ոչինչ հնարավոր չէ անել, վաշտի հրամանատար Արմեն Հայրապետյանը անմիջապես դուրս նետվեց դիրքից ու, որ հակառակորդի համար պարզ լսելի ու հասկանալի լինի՝ հրաման արձակեց վարժ ռուսերենով. «Առաջին դասա՛կ՝ աջից, երկրորդ դասա՛կ՝ ձախից, երրորդ դասա՛կ՝ իմ ետևից, առա՜ջ...» Եվ՝ թուրքերը... խուճապահար փախան զբաղեցրած դիրքերից։ Նման հնարամտությունը շատ անգամ է օգնել վտանգի մեջ հայտնված մեր տղաներին։ Գումարտակը մարտական նույն տրամադրվածությամբ է մասնակցել նաև Աղդամում տեղակայված ռազմական հենակետերի վնասազերծման գործողությանը։ Հուլիսի 22ին գումարտակայիններն արդեն Գիյասլի գյուղում էին, իսկ հաջորդ օրն առաջադրանք ստացան փակել Եվլախ տանող ավտոխճուղին։ Իսկ մինչ այդ՝ թշնամին խուճապահար փախչում էր։ Հուլիսի 23-ի առավոտյան տղաներն արդեն Աթեմազլի գյուղում էին, ԱղդամԵվլախ խճուղու վրա, ուր և՝ միացան պաշտպանական շրջանի 33րդ մոտոհրաձգային գումարտակին, որի անձնակազմը ռազմագործողությանը մասնակցել սկսել էր Ասկերան ավանի կողմից, Աղդամ քաղաքի միջով մինչև վերջ անցել մարտերով ու Աթեմազլի հասել։ Դրանից հետո, քանի որ արդեն լիովին վնասազերծված էր Աղդամն ու ավարտված ռազմագործողությունը, Արշոյի գումարտակը դիրքեր գրավեց Աթեմազլի գյուղից մինչև Խաչենի գետահովիտը, ներառյալ՝ Շահբուլաղի բարձունքը։ Մի քանի օրից հետո 32-րդ մոտոհրաձգային գումարտակը պիտի փոխարինելու գար, բայց հուլիսի 28-ի երեկոյան հակառակորդից առգրավված «Ժիգուլի» ավտոմեքենայով վերադառնում էր գումարտակի տեղակայման վայր, երբ... ...Ճամփեզրին մի քանի մարդ նկատեց, որոնցից մեկը մոտեցող մեքենային արգելակելու նշան արեց։ Արշոն ոչինչ չկասկածելով իսկույն արգելակեց ավտոմեքենան։ - Ո՞ւր եք գնում, «տեղական» հայերենին «գրական երանգներ» հավելելով հարցրեց նրանցից մեկը, երբ արդեն որոշակիորեն մոտ էր մեքենային։ - Աղդա°մ։

- Մեզ չե՞ք տանի։
- Ինչո՞ւ՝ չէ, հոժարակամ պատասխանեց Արշոն։

«Ուղևորները» տեղավորվեցին մեքենայում և անմիջապես էլ, մի ակնթարթում, հաջողվեց վնասազերծել Արշոյին։ Քիչ անց քնաբերի ազդեցությունից ուշքի գալով՝ հասկացավ ինչն ինչոց է ու սկսեց դիմադրել։ Բայց դարանակալները երևի թե չէին ցանկանա ձեռքից տալ նման «ավարը»։ Բազում մարտերում փառաբանված Արշոն այլևս անուժ էր, և դարանակալները նույն օրվա կեսգիշերին նրան թշնամական ռազմակայան հասցրին։ Գյանջայի (նախկինում՝ Գանձակ, Կիրովաբադ) Ղարաբաղյան ճակատի շտաբում էր, գեներալ Սադիխովի մոտ։ Անմիջապես էլ հարցաքննեցին։ Նախ՝ ուզում էին ռազմագերու ով լինելը պարզել, իսկ անձը հաստատող փաստաթղթով նա ոչ թե Արշո է, այլ՝ Արշավիր։ «Զրույցհարցաքննությունը» չորս ու կես ժամ տևեց, բայց այդպես էլ չհասկացան, որ իրենց մոտ, ռազմագերու կարգավիճակով, նույն ինքը՝ լեգենդար Արշոն է որ կա։ Ինչո՞ւ են հայերը գրավել Աղդամը, հետագա ի՞նչ նպատակներ են հետապնդում. գեներալի «հարցասիրության» սահմաններն անընդգրկելի էին, իսկ գործադրած ամեն ջանք՝ ապարդյուն ու անիմաստ։ Գերության մեջ մնաց մեկ ամիս, որից հետո կատարվեց փոխանակություն, մեկը՝ 33ի դիմաց։ Արշոն կրկին գումարտակի հրամանատարն էր, և կրկին՝ ամենաթեժ կետերում։ Մինչև դեկտեմբերի վերջը դիրքային մարտեր մղվեցին ՇահբուլաղԱղդամՍալահլի Քենգերլի պաշտպանական գծի ողջ երկարությամբ, իսկ 1994ի հունվարից գումարտակը կրկին շարունակեց իր հաղթարշավը, նախ՝ ՔելբաջարՕմար, իսկ այնուհետև՝ ՍումմաԳյուլիջա և Շիխլյար Բաշ Քարվենդ ուղղություններով, հունվարի 23ից մինչև փետրվարի 18ը մասնակցեց Հորադիս և Ներքին Աբդուռահմանլի գյուղերի համար մղված պաշտպանական և հարձակողական մարտերին։ Մարտի 27ին Սալահլի Քենգերլի ուղղությամբ հակառակորդի կողմից հարձակողական գործողություններ սկսվեցին, որոնք կասեցվեցին գումարտակի մոտոհրաձգայինների և պաշտպանական շրջանի հրետանավորների ջանքերով։ Իսկ հաջորդ օրվա առավոտյան թշնամին փախուստի դիմեց՝ մարտադաշտում թողնելով 14 միավոր զրահատեխնիկա։ Որոշվեց ապրիլի 10ին հակահարձակում ձեռնարկել։ Գումարտակը հանձնարարություն ստացավ գրոհել Ջավահիրլիից՝ Սալահլի Քենգերլի հատվածում։ Հարձակումն սկսվեց ապրիլի 13ին և պսակվեց հաջողությամբ, բայց թանկ գնով՝ զոհվեց վաշտի հրամանատար Վարդան Ջիվանշիրյանը։ Երեկոյան կողմ հակառակորդը սկսեց ուժգնորեն հրետակոծել մեր տղաների դիրքերը։ Ավելորդ զոհեր չտալու նպատակով որոշվեց ետ քաշվել։ Ապրիլի 18ին կրկին հարձակողական գործողություն սկսվեց նույն ուղղությամբ, ինչի արդյունքում վնասազերծվեցին հակառակորդի բոլոր կրակակետերը՝ թշնամուն պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստ, առգրավվեց մեծ քանակությամբ ռազմավար՝ զինամթերք, ինքնաձիգեր, խոշոր տրամաչափի զենքեր, գերի վերցվեց 20 հոգուց բաղկացած հետախուզական մի դասակ։ Փոխելով հարձակման ուղղությունը, ապրիլի 2627ին վնասազերծվեցին ՇիխլյարԲաշ ՔարվենդՋավահիրլի գծի ռազմական հենակետերը, ուր թշնամու կողմից մարտնչում էին աֆղան մոջահեդներն ու չեչեն գրոհայինները՝ Շամիլ Բասաևի հրամանատարությամբ։ Մայիսի 2ին, համալրվելով նոր ուժերով, հակառակորդի 701րդ բրիգադի ստորաբաժանումների կողմից կրկին հարձակում ձեռնարկվեց Շիխլյար գյուղի ուղղությամբ, բայց այս անգամ էլ կոչումը Ալիխան Համբարձումյանի, երկրորդ վաշտի հրամանատար« կապիտան Գրիգոր Գասպարյանի ու երկրորդ վաշտի երկրորդ դասակի հրամանատար« ավագ լեյտենանտ Անդրեյ Գասպարյանի հնարամտության շնորհիվ թշնամին ծուղակի մեջ ընկավ։ 1994ի մայիսյան հրադադարի հաստատումից հետո դադարեցվեցին լայնածավալ ռազմագործողությունները և գումարտակայինները շարունակեցին մարտական հերթապահություն իրականացնել սահմանագծի՝ գումարտակին հատկացված պաշտպանական հատվածի ողջ երկարությամբ։ ...ԼՂՀ կառավարության որոշմամբ Արշավիր Ղարամյանը 1996ի ապրիլի 1ից մինչև 1997ի հունվարի 10ն ընկած ժամանակահատվածում աշխատեց որպես Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։ Դա ևս համարելով զինվորական հանձնարարություն, ձգտում էր անել ամեն հնարավորը՝ դժվար ժամանակաշրջան ապրող Շուշին կրկին վերակենդանացնելու ուղղությամբ։ Առաջին հերթին ուսումնասիրվում էին շուշեցիների սոցիալկենցաղային պայմանները։ Քաղաքի բնակչության մեծ մասը զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ էին, շատերն՝ անաշխատունակ, իսկ աշխատունակների համար չկային համապատասխան աշխատատեղեր, չէին գործում քաղաքի (առանց այն էլ՝ սակավաթիվ) ձեռնարկությունները։ Բարձիթողի վիճակում էր նաև շրջանի գյուղատնտեսությունը։ Իր տեղակալ Մելս Հակոբջանյանի հետ 25 տարվա զարգացման ծրագիր մշակեց, ուր հիմնական ուշադրությունը դարձվում էր վերականգնողական աշխատանքներին։ Իհարկե, երկրորդ պլան չմղվեց նաև քաղաքաբնակների սոցիալկենցաղային պայմանների բարելավման հիմնախնդիրը, առաջնահերթ էր հատկապես՝ բնակչությանն ալյուրով ապահովելու գործը, ջրամատակարարման ցանցի վերագործարկումը։ Սակավաթիվ մանր բիզնեսմեններին ու ձեռներեցներին տրվում էր ազատ ու անկաշկանդ աշխատելու հնարավորություն, մի քանի ձեռներեցների հետ էլ հացաթխման գործն էր որոշակիորեն կարգավորվում։ Երևի թե կշարունակվեին հաջողությամբ իրականացվել նախանշված ծրագրերը, եթե 1997ի հունվարի 10ին նոր իրողության առջև չհայտնվեր Արշավիր Ղարամյանը։ Բանն այն է, որ հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նա այդ օրն արդեն Պաշտպանության բանակի թիվ 34153 զորամասի հրամանատար էր նշանակվել։ Այն զորամասի, որի գումարտակներից մեկի «գործուն մեխանիզմն» էր ինքը՝ արցախյան ազատամարտի ողջ ընթացքում։ Իսկ հիմա «կռվելու արվեստը» պիտի նորակոչիկ զինվորներին սովորեցներ, նախապատրաստեր նրանց վաղվա վճռական պայքարին, եթե հանկարծ կրկին նոր ռազմագործողություններ սկսվեին։ Նախկինում տարբեր վայրերում տեղակայված գումարտակները միավորվել էին և գտնվում էին մեկ միասնական տեղակայման վայրում, ու, թեև անձնակազմը գտնվում էր վրաններում, իսկ միակ քարաշեն շենքում տեղակայված էր զորամասի շտաբը միայն, այնուամենայնիվ, զինվորական առօրյան հետաքրքիր էր անցնում, սպաները պատասխանատվության առավել մեծ զգացումով էին վերաբերվում իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը՝ կրթել ու դաստիարակել արժանի հերթափոխ։ Եվ դրանում ավելի քան զգալի էր զորամասի հրամանատարի ներդրումը։ ...Արցախի հերոս« ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների և «Շուշիի ազատագրման համար», «Արիության համար», «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» մեդալների ասպետ Արշավիր Սուրենի Ղարամյանը 2004ին ոստիկանության գեներալմայորի կոչման արժանացավ՝ գտնվելով ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնում։ Այնուհետև ԼՂՀ ոստիկանության պետ նշանակվեց, ԼՂՀ Գլխավոր դատախազ, սակայն մի պարզ ճշմարտություն հուշում է այն, որ ինչ պաշտոն էլ զբաղեցնելիս լինի նա և ինչ կոչում էլ ունենա՝ նրա մեջ նստած է զինվորի պատրաստակամությունպատասխանատվությունն ու հրամանատարի մտահոգվածությունը, որովհետև, ի վերջո, պիտի այրվես, որ լուսավորես շրջապատդ, այլապես՝ անիմաստ կլինի ապրածդ պահը, օրը, տարին։ Ինչու՝ չէ, նաև՝ կյանքդ...

«Մարտիկ» թերթ, 2000 թ., դ 48 (394), էջ 4,6


ԼԵՅՏԵՆԱՆՏ ԿԱՐՈՆ[խմբագրել]

Ամեն անգամ հարազատ զորամաս գալով՝ օտարության մի դառն զգացում է պաշարում ինձ։ Դառնությունը եռք է տալիս կրծքիս տակ, ու... Ես ինձ մեղավոր եմ զգում, որ հիմա այստեղ չեմ։ Լքե՞լ եմ, թե՞ դա էլ կենսական ինչոր անհրաժեշտություն էր՝ դժվար է ասել։ Դժվար է նաև համակերպվել։ Դրա համար էլ ծանրությունը, որ կրծքիս տակ է՝ նեղում է ներսից, իսկ դրսից... Ընկերներիս հայացքները՝ բարյացակամ ու նաև... հանդիմանող։ ...Սթափվում եմ մտքերից։ Շուրջս՝ ծանոթ դեմքեր են, բայց, այնուամենայնիվ, կաշկանդվածությունս մինչև վերջ ուղեկցում է ինձ. ես ո՞նց կարող եմ հյուր լինել այստեղ։ Յուրայինների համար խո՞րթ եմ, կողմնակի մա՞րդ, ինձ պիտի այստեղ մոռանա՞ն արդեն, իսկ ե՞ս։ Ես կարո՞ղ եմ, արդյոք, մոռանալ, չէ՞ որ կյանքիս մի մասն այստեղ է մնացել ու հիմա դա անցյալ է դառնում ինձ համար։ Ես կարո՞ղ եմ դա անցյալ համարել՝ դժվա°ր թե։ Ես կարո՞ղ եմ դա մոռանալ՝ դժվա°ր թե։ Իսկ եթե հանկարծ մոռանամ՝ տղաները կներե՞ն ինձ։ Այն տղաները, ովքեր եղել են ինձ հետ միասին, թե° ճակատում, թե° զորանոցում՝ միշտ քաջ, միշտ ճշտապահ, ու հիմա չկան... Դժվա°ր թե։ ...Հոգնած եկել ենք բազա։ Լամպի թույլ լույսի տակ հազիվ նշմարվում են զինվորների դեմքերը, որը՝ նստած, որը՝ կիսապառկած, մտքերի մեջ՝ տանն են, հարազատների մոտ։ Շուտով, երկու ժամից, նոր տարի է այստեղ, իսկ մենք զրկված ենք այդ հաճույքից՝ լինել տնեցիների հետ։ Ի՞նչ անես՝ պատերազմ է։

Ոչի°նչ, մի° մտածեք մենք այստեղ էլ, թշնամու քթի տակ, նշելու ենք Նոր տարին, վաշտի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալիս խոսքում հուսադրող ինչոր բան պիտի պարունակի, չէ՞։ Բայցևայնպես, Աղդամ քաղաքի կենտրոնում զարդարված է Ամանորյա տոնածառը, եկել են Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը։ Զինվորները երգում են, պարում, և ուրախ են, որ թեև այս վիճակում, բայց էլի մի երկու ժամով գոնե հնարավորություն ունեն կտրվել իրականությունից։

Շամպայն ենք ստացել, օղի, միս, յուրաքանչյուր զինվորին՝ շոկոլադի մեկական սալիկ։ Արքայություն չէ՝ ի՞նչ է։ Ո՞վ կպատկերացներ նման բան։ Ուղիղ ժամը 12ին թռչում է շամպայնի խցանն ու արքայական փրփրահեղուկը կլթկլթալով լցվում է բաժակների մեջ։ Դասակի հրամանատար, լեյտենանտ Կարո Միքայելյանը վերցնում է շոկոլադներով լի տուփն ու.

Ամանորդ շնորհավոր, ասում ու հաջորդին է մոտենում։

Այսպես, մեկմեկ, շնորհավորում է բոլորի Ամանորն ու գալիս նստում է մոտներս՝ տխուր ու մոլորված։

Ինչի՞ ես թթվել...
Ես բոլորի°ն շնորհավորեցի, իսկ ի՞նձ ով պիտի շնորհավորի։

Ծիծաղում եմ, վերցնում շոկոլադի տուփը։ Մի հատիկ է մնացել մեջը։ Տուփը ձեռքիս մոտենում եմ.

Շնորհավո°ր Ամանորդ, Կարո°, թող տարին բարի լինի։

...Տարին, իհարկե, բարի եղավ, բայց... Մայիսին հրադադար հաստատվեց, իսկ սկսվեց դժվարությամբ։ Ծանր մարտեր էին ընթանում Ֆիզուլու ուղղությամբ։ Հակառակորդն ուզում էր, ինչ գնով էլ լինի, ճեղքել մեր պաշտպանական գիծը։ Առաջին զոհերը տվեցինք հունվարի 8ին՝ Արմեն Բաբայանն էր, Կարո Միքայելյանը, շարքից դուրս եկավ նաև ծանր վիրավորված Ժիրայր Մկրտումյանը՝ մեր վաշտի քաջարի հրամանատարը... ...Կարո Արտեմի Միքայելյանը ծնվել է 1968ի նոյեմբերի 1ին, Ստեփանակերտում։ 1986ին ավարտել է քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 198789ին՝ ծառայել Խորհրդային բանակի շարքերում, զորացրվելուց հետո աշխատել կոնդենսատորների գործարանի մեխանիկական արտադրամասում, ուր և՝ մի խումբ համախոհ ընկերներով սկսել են զբաղվել զինագործությամբ, իրենց անուրանալի ներդրումը բերելով Արցախյան ազատագրական շարժման ընդհատակյա պայքարին։ Մասնակցել է պաշտպանական ու հարձակողական մի շարք ռազմագործողությունների։ Զոհվել է... ...Այս էլ ո°րերորդ անգամ եմ կարդում կենսագրական հակիրճ տեղեկությունները։ Կարդում ու մտածում եմ. մի՞թե այս մի քանի տողերը կարող են ընդգրկելվերջակետել մի փոթորկալից ու հախուռն կյանք, մի անչափ թանկ ճակատագիր... Կարոն ընդամենը 25 տարի 2 ամիս ու մեկ շաբաթ ապրեց։ Չամուսնացավ, ընտանիք չկազմեց, ամեն ինչ հետոյին թողնելով՝ գիտեր, որ պատերազմն ամենակուլ է, գիտեր ու գուցեև հոգու մի անկյունում թաքուն սպասում էր այդ պահին։ Սպասում էր, բայց երբեք տեղի չտվեց, չընկրկեց։ Միշտ առաջիններից մեկն էր մարտի նետվում, իսկ ենթակաների նկատմամբ միաժամանակ և° հոգատար, և° խստապահանջ էր։ Ընկերասիրության զգացումը նրա հոգում մանկությունից էր արմատավորված։ Թաղամասի տղաներն իրենց ձեռքով ֆուտբոլի խաղադաշտ էին կառուցապատել, ազատ ժամանակն այնտեղ էին անցկացնում, մրցում քաղաքի տարբեր թաղամասերի ֆուտբոլային թիմերի հետ։ Կարոն որպես դարպասապահ՝ միշտ էլ հիանալի էր իր դերում։ Խորհրդային բանակում ծառայելու տարիներին ավելի առնականացավ, իսկ զորացրվելուց հետո, երբ կոնդենսատորների գործարանում խառատ էր աշխատում, երկաթի հետ ինչ ասես՝ անում էր։ Երկաթի հետ այնպես էր լեզու գտել, որ ինչ ուզում էր՝ անմիջապես ստացվում էր։ Այնպիսի զարմանահրաշ իրեր էր պատրաստում, որ կարելի էր նույնիսկ... թանգարաններո°ւմ ցուցադրել։ Դա էլ «մատնեց» նրան ու տեղն իսկույն իմացան։ Կարևոր գործ էր, հայրենանվեր գործ, իսկ Կարոն՝ ուղն ու ծուծով հայրենասեր տղա, անմիջապես էլ գործի կպավ՝ հասկանալով հանձնարարության կարևորությունը։ Զինամթերքի ու զինատեսակների պատրաստումը մահացու վտանգավոր էր, երբ քաղաքում պարետային ժամ էր, իսկ ամենուր վխտում էին սանձարձակ օմոնականներն ու ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները, ստուգում, վերահսկում։ Վերահսկողության նման խիստ պայմաններում այդ նվիրյալ տղաների պատրաստած զենքերն ու զինամթերքները բազմիցս են օգնել անելանելի իրավիճակներում հայտնված հայ մարտիկներին։ Երբ Արցախում սկսեցին ձևավորվել կանոնավոր բանակի ստորաբաժանումները, Կարոն անմիջապես ընդգրկվեց Դավիթ Առուշանյանի հրամանատարությամբ գործող զորաջոկատի (այնուհետև՝ գումարտակի) կազմում, մասնակցեց բոլոր ռազմագործողություններին, իսկ պետական գնահատման միայն հետմահու արժանացավ՝ պարգևատրվեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ժիրիկը, Սոսը, Խոսրովը, «Ծատուրովը», երևանաբնակ դիպուկահար Անդրեյ Հակոբյանը՝ Կարոյի հետ մի հրաշալի համաստեղություն էին, որ կարողացան բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարել։ Լեյտենանտ Կարոն դասակի հրամանատար էր, սպայի այսօրվա բոլոր պահանջներին համապատասխան, հրամանատարի խոսքը միայն հրաման չէր, նաև հորդոր էր, խնդրանք, թեև նրա խնդրանքն էլ հրամանի պես էր հնչում և հրամանի ուժ ուներ՝ տղաները գիտեին դա և անում էին ամեն ինչ։ Նա իր ենթականերից ամենայն խստությամբ էր պահանջում պահպանել զենքի հետ վարվելու կանոնները՝ զենքը մաքրելու համար քանդելուց առաջ հանել պահունակն ու քաշել փակաղակը։ Եվ միայն ստուգողական կրակոց արձակելուց հետո էր իրավունք տալիս քանդել զենքը։ Ինքն էլ նստում էր տղաների հետ ու նույն ձևով վարվում, ինչպես պահանջում էր մյուսներից։ Կարևորում էր հրամանատարի անձնական օրինակը, և միշտ՝ բոլոր պարագաներում էլ, գնում էր առջևից։ Հրամանատարի կայուն ունակություններ դրսևորեց հատկապես Կույջակի (Ջաբրայիլի շրջան) 1993ի հոկտեմբերի 10ի մարտում։ Իր դասակի տղաների հետ նա անսպասելիորեն փակեց հակառակորդի առաջխաղացումն ավտոխճուղու կողմից, և արվեց ամեն հնարավորն ու անհնարը։ Թեև այդ օրը գումարտակից զոհեր շատ եղան, Կարոյի դասակից էլ, բայց դրությունը փրկվեց հակառակորդի ուժերի լիովին ջախջախումով, որովհետև զինվոր թե հրամանատար՝ բոլորն էլ միայն մեկ նպատակամղվածություն ունեին՝ հակառակորդի նկատմամբ բնագծային առավելության հասնել, և բոլորն էլ գիտեին իրենց տեղն ու անելիքը։ Դրանից առաջ էր, Աղդամի շրջանի Շիխբաբալի գյուղի մերձակայքում ծավալված մարտում Կարոն հերթական անգամ փայլեց իր հրամանատարական ունակություններով։ Իրեն հանձնարարված դիրքն այնպես էր պահում, որ ճանճն անգամ չէր կարող անցնել։ Իսկ գիշերը գերեվարեց հեռահար հրանոթի՝ ազգությամբ ռուս հրետանավորին ու անմիջապես կապվեց «գրադի» Ժորայի հետ, թե.

Քեզ համար լավ «նվեր» ունենք, համեցեք մեր «ֆազենդան»...

...Ծանր էր սկսվել 1993ի դեկտեմբերյան վերջին շաբաթը։ Դեռևս ամսի 19ից անընդհատ գրոհներ էին ձեռնարկվում հակառակորդի կողմից, որոնք մի քանի օրից հետո լայնածավալ հարձակման վերաճեց։ Թշնամին ամեն կերպ ուզում էր ճեղքել մեր պաշտպանական գիծը և միայն հունվարի առաջին օրերին կարողացավ որոշակի հաջողությունների հասնել ու խորանալ մեր զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ ընդհուպ մոտենալով Ֆիզուլի քաղաքի մատույցներին։ 1994ի հունվարի 7ի երեկոյան Կենտրոնական պաշտպանական շրջանի մի շարք ստորաբաժանումներ, այդ թվում՝ մայոր Դավիթ Առուշանյանի հրամանատարությամբ գործող գումարտակը, հանվեցին զբաղեցրած դիրքերից և տեղափոխվեցին Ֆիզուլու ուղղություն։ Հունվարի 8ի վաղ առավոտյան սկսվեց կատաղի մարտը։ Հակառակորդի գրոհը ոչ միայն ետ մղվեց, այլ՝ վերաճեց լայն հակագրոհի։ Կապիտան Ժիրայր Մկրտումյանի հրամանատարությամբ գործող վաշտի կազմում մարտնչող Կարոյի դասակի տղաներն առաջացան նշված տեղամասով՝ Ներքին Սեիդահմեդլի գյուղի ուղղությամբ նահանջող հակառակորդին հետապնդելու համար։ Բայց խաղողայգին եզերող խճուղուն հասնելով՝ շարքային Արմեն Բաբայանը հանկարծ ընկավ դարանակալ թշնամու գնդակից։ Տեսնելով զինվորի մահը՝ դասակի հրամանատարն աղաղակեց. Արմենն ընկա՜վ, ու նետվեց առաջ։ Հաջորդ վայրկյանին ճարճատեց թշնամական ինքնաձիգն ու կարճ կրակահերթը գետնին տապալեց նաև Կարոյին։ Տղաները կրակի տակ առան ողջ մացառուտը, բայց դարանակալը նետեց վերջին հոգեպահուստ նռնակը, և պայթյունի հետևանքով վիրավորվեցին ու շարքից դուրս եկան վաշտի հրամանատար Ժիրայր Մկրտումյանն ու յոթութ մարտիկներ։ Մարտն ավարտված էր։ Տղաները դիրքավորվեցին՝ հակառակորդի հնարավոր հարձակումները կասեցնելու և հաջորդ առավոտյան նոր հարձակում ձեռնարկելու համար։ Իսկ Արմենը, Կարոն, վիրավոր մյուս տղաները, որ դուրս բերվեցին կրակի գծից՝ այլևս անհաղորդ էին ետմարտյա կարճատև խաղաղությանն ու հետագա նոր գրոհներին։ Մարտադաշտում նրանց տեղը նորերն զբաղեցրին, իսկ կյանքում... Եվ նրանց մարմնական բացակայությունը երիցս ապացուցվում է պարույրսևակյան այն պարզ ճշմարտությամբ, որ «այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար»...

«Ակունք» թերթ, 2005 թ., դ 25, էջ 10

ԱՆՑԱԾ ՕՐԵՐԻ ՁԱՅՆԸ[խմբագրել]

1995 թվականի մայիսի 9ն է։ Քաղաքամայր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Պաշտպանության բանակի զորասյուները հերթով անցնում են կենտրոնական ամբիոնի մոտով, իսկ մինչ այդ՝ բարձրախոսն արդեն «ներկայացրել էր» հրապարակ մտնող հերթական զորամասը։ Հրապարակ են մտնում Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ գործող Առաջին պաշտպանական շրջանի քաջարի զինվորները։ Բարձրախոսը Ռուդոլֆ Մարտիրոսյանի ձայնով «հիշեցնում է», որ «զորամասը մասնակցել է ղարաբաղյան ռազմաճակատի երկարությամբ ծավալված բազմաթիվ մարտական գործողությունների և վստահորեն պաշտպանել Արցախի հարավարևելյան սահմանների անառիկությունը»։ Եվ քայլում են զինվորները՝ հպարտ ու հաղթական։ Քայլում են ինքնավստահ։ Վերածննդի հրապարակում ժողովուրդը ցնծության մեջ է. այսպիսի շքերթ երբևէ չի տեսել։ Արցախյան բանակն առաջին անգամ է իր ողջ հզորությամբ քայլում այս հրապարակով, հանրապետության սահմաններն այսուհետ ևս անառիկ պահելու հաստատ վճռականությամբ։ Իսկ այդ բանակի հզոր օղակներից մեկն էլ հենց Առաջին պաշտպանական շրջանն է... ...Զորանոցում քիչ մարդ կա՝ դիրքերում են։ Եղածն էլ՝ անվերջ զբաղված։

Հատուկ առաջադրանք ենք կատարում, ասում է գումարտակի հրամանատար, կապիտան Կամո Պետրոսյանը։ Արդեն ձեռք ենք բերել անհրաժեշտ քանակությամբ երկաթե ու փայտե հենասյուներ, մետաղալար, ցանց։

Առաջադրանքը տրվում է ամենօրյա առավոտյան տողանում։ Տողանից հետո զրուցում ենք զինվորների հետ։ Խոսում են թերացումների ու ձեռքբերումների, ծառայության ընթացքում ի հայտ եկող անհարկի դժվարությունների մասին։ Ի դեպ, «Գետակում» գումարտակը լավ է տեղավորված և միայն նախկին աշխարհազորայիններով է կազմավորված, այսինքն՝ այն տղաները, ովքեր անցնելով բազում փորձությունների, արյան ու կրակների միջով՝ հրաշքով ողջ են մնացել և արդեն ընտանիքատեր, երեխատեր, բայց էլի ծառայության մեջ են, մարտական դիրքում։ Նրանցից մեկն էլ՝ գումհրամանատար Կամոն։ Բազում դեպքեր է հիշում Մարտակերտյան ճակատում մղած մարտերից« Մեհմանայից« Կոճողոտից։ Հետաքրքրվում եմ (Կոճողոտն իմ հայրենի գյուղն է)։ Ու սկսում է պատմել։ ...Այլևս անհնար էր մնալ։ Մյուս գյուղերի նման պիտի թողնեին նաև Կոճողոտը« բայց գյուղի վերջին փողոցներից մեկում Կամո Պետրոսյանի հրամանատարությամբ գործող վաշտի տղաներին դեմհանդիման է ելնում մի պառավ կին« ով դեռ չէր հասցրել հեռանալ գյուղից։

Ինչի՞ չես հեռանում« ախր թուրքերը գալիս են« հանդիմանում են նրան։
Թորքերը՞։ Մա°տաղ« պա հենա շենումը մելիցա կա է՜«երևի ուզում է ասել՝ զինվորներ։

...Է՜հ« միամի°տ պառավ« ի՞նչ գիտես դու« որ զինվորը« թեև դժվարությամբ« այնուամենայնիվ« ստիպված է լինում նաև նահանջել... Ու ասես երևում է նախկին զինվորհրամանատարի հոգում պահված այդ օրերի ողջ դառնությունը։ Քիչ լռելուց հետո դառնությամբ շարունակում է.

Թուրքերով լցվում է գյուղը։ Սկսում են նվագել հարմոնի վրա« երգել...

Մեկմեկ երբ մենակ է մնում« խոստովանում է« վերհուշների գիրկն է ընկնում։ Անցած օրերի ձայնը հանկարծ բացում է հիշողության ծալքերը՝ պատերազմական դառն ու ¥երբեմն նաև՝ հաճելի¤ դրվագներով« Մեհմանայի անտառում մղած ձեռնամարտի տեսքով« երբ տանկի մի կողմից մեր զինվորն է բարձրանում« մյուս կողմից՝ թուրքը և հասնելով իրար՝ մեկի ավտոմատը հանկարծ երկուսի ձեռքում է հայտնվում ու սկսում են քաշքշել, ամեն մեկն՝ իր ուղղությամբ։

Վերջում« իհարկե« մեր զինվորն է հաղթում« հպարտությամբ շեշտում է հրամանատարը։ Ինչպես՝ միշտ։ Ամեն մարտում ու ռազմագործողության ժամանակ։ 

Բայց եղել են նաև պարտության ժամանակներ։ 1992ի հուլիսյան դառն օրերը դժվար թե մոռացվեն իր վաշտով մարտակերտյան ճակատում մարտնչած նվիրյալ զինվորհրամանատարի համար։

...Իրավիճակն այլ է հիմա «Գետակում»։ Պատերազմը ետևում է մնացել, բայց ամեն պահի՝ պայթելու հավանականությամբ« ուստի« աշխարհազորային տղաները« համեմատաբար խաղաղ պայմաններում« շարունակում են ծառայությունը՝ ինչքան էլ ընտանեկան լուրջ խնդիրներ ունենան« որովհետև առաջին հերթին հայրենիքի անվտանգության ապահովման խնդիրն է կարևորը« հետո՝ մնացածը։

Զրուցելով տղաների հետ՝ կրկին համոզվում եմ դրանում։ Պարզ երևում է, որ գումարտակում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ է։ Չեն դժգոհում զորանոցային պայմաններից, իրենք են ծառայության համար հնարավոր տանելի պայմաններ ստեղծում, դիրքերում հերթափոխվելուց հետո հանգստանալու էլ են գնում, տան հոգսերով զբաղվելու ժամանակ էլ է լինում։ Կարգապահությունը պահանջվող մակարդակի վրա է, անձնակազմը գիտակցական վերաբերմունքով է վերաբերվում ծառայողական պարտականությունների կատարմանը, պահակակետերում զգոն են, աշխատելիս էլ չեն ծուլանում, որ ժամանակին կարողանան տուն գնալ, տան հոգսերով զբաղվել հասցնեն։ Բայց մեկմեկ նաև կարգազանցներ են լինում« որոնց պատժելու ձևն ավելի հետաքրքիր է« այսինքն՝ ծառայության վայրն ինքնակամ լքածներն ինչքան բացակայել են՝ այնքան ավելի երկար են մնում պահակակետերում։ Գումհրամանատարի կողմից սահմանված այդ պատժաձևը դրականորեն է ընդունվել նաև բանակի հրամանատարության կողմից։ Գումարտակի անձնակազմը ևս սրտանց պաշտպանում է դա« գոհ են հրամանատարի նման վերաբերմունքից։ Բայց« դե« միևնույն է« էլի դժգոհողներ լինում են« ինչն էլ կարգազանցության տեղիք է տալիս։ Գումարտակի հրամանատարի տեղակալ« ավագ լեյտենանտ Ալեքսանդր Ավանեսյանի ուղեկցությամբ դիրքեր ենք մեկնում։ Պահակակետերում զինվորներն իրենց իսկական դերի մեջ են։ Բայց էլի հարցերը զուտ նյութական բնույթ են կրում« հիմնականում՝ հետաքրքրվում են աշխատավարձով.

Ֆինբաժնի պետը փողն ստացե՞լ է« շարքային Ավագյան Լյովայի հարցը բոլորի անունից է հնչում« դրա համար էլ Ալեքսանդրը ¥ընկերական շրջապատում՝ Սաշան¤ պատասխանը բոլորին է ուղղում.
Ստացել է« բայց մենակ է« չի հասցնում« դրա համար է ուշանում։
Քանի՞ օր է« որ այստեղ եք« հետաքրքրվում եմ։
Տասը։
Չե՞ք հոգնել։
Չենք հոգնի...

Անցնում ենք դիրքից դիրք։ Ամենուր տղաների տրամադրվածությունը տեղն է« վճռականությունը՝ նույնպես։ Հայրենիքի սահմանում կանգնած զինվորն« ինչ էլ լինի« պիտի պաշտպանի իրեն վստահված պահակակետը։ Դրան զուգահեռ՝ նաև ինժեներական սարքավորվածությունն է կարգավորվում« հաղորդակցման գծերը« գնդակոծման հատվածները« փակ կրակակետերը« բլինդաժներն են ներկայացվող պահանջներին համապատասխանեցվում։ Պահակակետերի միջև անխափան գործում է հեռախոսակապը։ Դասակի հրամանատար Մելքումյան Միշան բաճկոնակը հագին է պահում միշտ« պահունակները՝ լիցքավորված։ Պատրաստ են նաև նրա հրամանատարության տակ գտնվող զինվորները՝ Գրիգորյան Կիման« Օհանյան Լեռնիկը« Բաղդասարյան Բեգլարը« Սահակյան Լեռնիկը« մյուսները։ Լավ գիտեն իրենց գործը և խոստանում են« որ հակառակորդի կողմից ձեռնարկված ոչ մի ոտնձգություն ոչ միայն անպատասխան՝ անպատի°ժ չի մնա։ Նրանց խոսքն, իրոք, համոզիչ է հնչում« հավատացնող« ու ակամա մտածում ես« որ եթե բոլորն իրենց հանձնարարված գործն այնպես կատարեն՝ ինչպես հարկն է« երևի ոչ մի բնագավառում թերացում չլինի։ ...Կապիտան Կամո Պետրոսյանի հրամանատարությամբ գործող գումարտակի պաշտպանության տակ գտնվող վերջին պահակակետից իջնելիս ես ծառից մի նուռ պոկեցի։ Կիսելուց հետո միայն տեսա« որ նռան մեջ որդ է ընկել ու կլանում է հատիկների մեջ կուտակված քաղցրահամ հյութը և ակամա մտածեցի՝ դա է կյանքի մեծագույն չարիքը։ Մեր կյանքի չարիքը պատերազմն է« որ երիտասարդ շատ զինվորների կյանքեր է կլանել ու դեռ հարց է« թե ինչքան է շարունակվելու դա։ Եվ ինչքան շուտ վերջակետվի այդ չարիքը՝ այնքան քիչ կորուստներ կունենանք թե° մենք« թե° մեր խրամատների դիմաց կանգնած հակառակորդ խրամատավորները...

«Մարտիկ» թերթ, 2001 թ., դ 36 (434), էջ 3


ՀԱՎԵՐԺ ՏՐՈՓՈՂ ՄԻ ՍԻՐՏ[խմբագրել]

Արմեն Փարավոնի Ադամյանը ծնվել է 1969ի մայիսի 1ին, Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցում, այնուհետեւ՝ Բաքվի ինդուստրիալ ինստիտուտում։ Սակայն դեռ առաջին կուրսում՝ զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը։ Զորացրվելուց հետո տեղափոխվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։ Զոհվել է, երբ հինգերորդ կուրսի ուսանող էր դեռևս... 19691992։ Այս երկու թվերի արանքում ամփոփված է մի ամբողջական կյանք, հավերժ տրոփող մի սիրտ, որ թպրտում է անհանգիստ՝ ժամանակի առէջքներում։ Մարտական կենսագրությունը Կրկժանով սկսվեց, հետո՝ Ղայբալիշեն, Ջամիլու, Ջանհասան, Քյոսալար, Շուշի։ (Շուշի՝ թանկ ու նվիրական անուն)։ ...Կրկժանում փոխհրաձգությունն ի վերջո վերածվեց ճակատամարտի։ Այդ օրն ուրախուրախ եկավ տուն՝ հաղթել էին թշնամուն, նաև ասկյարների անձնական վկայականներ առգրավել։ Ջանհասանից գնդակոծվում էր քաղաքամայր Ստեփանակերտը։ «Գրադի» հրթիռներից բռնկվել էին բնակելի ու վարչական շենքերը, այլ շինություններ։ Հակառակորդն ուժեղացրել է դիրքերը, որ կանխի մեր առաջխաղացումը դեպի Շուշի։ 1992ի հունվարի 27ի այդ մարտում զոհվեցին Արմենի մարտական ընկերները՝ Ռաֆիկը, Մհերը, Դավիթը։ Իսկ ինքը ծանր վիրավորների հետ էր՝ գնդակը խոցել էր աջ թևը, խորացել մարմնի մեջ այնքան, որ վիրաբույժները դժվարությամբ կարողացան հանել ու նոր միայն՝ վիրահատության ուղարկել Երևան։ Իսկ վիրահատությունը տևեց մոտ չորս ժամ, իսկ՝ արդյունքում... 22ամյա հաշմանդա՞մ, զարմացել է, ուրեմն՝ ի՞նչ, տնային կալա՞նք, ուժերի ջլատո՞ւմ, մարտական շարքերի նոսրացո՞ւմ՝ անթույլատրելի է։ Ու, կրկին, երկար բուժումներից հետո, շարք վերադարձավ, մարտական ընկերների հետ կրկին գրոհի նետվեց։ Իսկ նոյեմբերի 22ին մարտական ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի հետ, դաժան մարտերի բովով անցած, և հանկարծ... ազատագրված Շուշիի խաղաղ փողոցներից մեկում... հեռահար հրետանու արկի բեկորից... ...Դա 1992ին էր, իսկ չհայտարարված պատերազմն Արցախում շարունակվում էր և լրիվանալու միտում չէր էլ կարող նկատվել, քանի դեռ թշնամու կրնկի տակ հեծում էին մեր շեն ու բարգավաճ գյուղերը, ավաններն ու քաղաքները, անքնին ու անթարթ համբերությամբ սպասում իրենց ազատարարներին։ Եվ ամեն մի թիզ հողի համար ընկնում էին քաջարի հայորդիները՝ իրենց բոսորագույն արյամբ ցողելով հողը հայրենի։ ...Հայրենիքը բարձր է գնահատել իր նվիրյալ զինվորներից մեկի՝ Արմենի մարտական ծառայությունը. նա պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» մեդալով, իսկ հայոց հինավուրց բերդաքաղաքի փողոցներից մեկը հենց այսպես էլ կոչվում է՝ «Արմեն Ադամյանի փողոց»...

«Մարտիկ» թերթ, 1998 թ., դ 22 (267), էջ 4


ԳՅՈՒՂԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՀԱՏԱԿԸ[խմբագրել]

Ճիշտն ասած, երբեք չեմ պատկերացրել, թե կգա մի այնպիսի օր, երբ մեր սիրելի ընկերներից ու հարազատներից շատերն այլևս չեն լինի ու ստիպված կլինենք նրանց մասին խոսել անցյալ ժամանակով։ Արթուր Շուրայի Դանիելյանը ծնվել է 1966ի փետրվարի 11ին Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ Ստացել է միջնակարգմասնագիտական կրթություն, ծառայել խորհրդային բանակի հրթիռահրետանային զորքերում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում, այնուհետև՝ հակակարկտային ծառայությունում։ Բոլորանվեր տրվել է Արցախյան շարժմանն ու ընդհատակյա պայքարին, այնուհետև մասնակցել շրջանի մի շարք գյուղերի համար մղված պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992ի մարտի 12ին՝ Բաշգյունեփայա գյուղի մատույցներում ծավալված անհավասար մարտում։ ...Նա իր բարի ու սրտացավ խոսք ու վարմունքով արդեն գտել էր իրեն, մարդիկ տեսնում էին և ընդունում, իսկ հարազատ գյուղի հրաշագեղ բնությունը մանկությունից էր սիրում։ Դպրոցում սովորելու տարիներին այդ կապն ավելի ամրապնդվեց՝ բնանկարներ էր անում, պատի թերթ ձևավորում, իսկ տղաները եթե պարսատիկով մեկմեկ ծիտ էլ էին սպանում՝ չէր թողնում, որ բները քանդեն։ Ութերորդ դասարանից սկսեց զբաղվել նաև որսորդությամբ, բայց որսում էր միայն... գիշատիչ կենդանիներին։ Վարպետ լողորդ էր նաև։ Միջնակարգն ավարտելուց հետո մեկնեց Երևան, լուսանկարչական արվեստին տիրապետելու նպատակով ընդունվեց թիվ 11 պրոֆտեխուսումնարանը, այնուհետև զորակոչվեց Խորհրդային բանակի շարքերը։ Զենիթահրթիռային կայանքի հրամանատար էր, ավագ սերժանտ։ Հրամանատարությունը չէր շռայլում գոհունակության զգացումները, որ ցուցաբերվում էին նրա նկատմամբ, նա դրանք վաստակում էր, որովհետև գիտեր՝ բանակն էլ դպրոց է, և այստեղ սովորածն էլ պետք է գալու կյանքի ոլորաններում։ Այդպես էլ եղավ, զորացրվելուց հետո աշխատանքի անցավ հակակարկտային ծառայությունում, իսկ երբ սկսվեց Արցախյան շարժումը՝ բոլորանվեր ձուլվեց սրբազան պայքարին, որովհետև Արցախում չեն հրամայում պաշտպանել հարազատներին, ծնողներին, հայրական տունն ու հայրենիքը։ Երբեմնի «լայնարձակ հայրենի երկիրը» սեղմվել ու դարձել էր մի բուռ, մի փոքրիկ Արցախ աշխարհ, որն անընդհատ ավերում ու արյան մեջ խեղդում էր այն բանակը, որի շարքերում, շատ հայ երիտասարդների նման, ինքն էլ մի օր երդվել էր «անձնվիրաբար ծառայել»։ Ընկերների հետ գաղտնի զենք ու զինամթերք էր հայթայթում, որովհետև արդեն զգում էր, որ «միայն զենքով կա հային փրկություն»։ Տեղափոխում էին «Պուշկենյալն» ու թաքցնում, իսկ օմօնականները հո այդքան ապուշ չէին, որ չկռահեն, ԽՍՀՄ ՆԳՆ ստորաբաժանումների օժանդակությամբ «սանրում էին» հայկական գյուղերը։ Նրան ևս «հայտնաբերում են», գիշերվա ժամը 4ին։ Ուզում են զենքի տեղն իմանալ, իսկ դե, պարզ է, Արթուրն՝ ինչպես... ձուկը։ Ու անմիջապես տեղափոխում են Ադդամ, իսկ հետո Ստեփանակերտ (դատախազությունից թույլտվություն էր պետք՝ Շուշիի բանտում «տեղավորելու» համար), բայց հենց դատախազության շենքի մուտքից, օգտագործելով հարմար պահը, հասցնում է «ճողոպրել»։ Մի անգամ էլ, Կիչան գյուղի մոտ, քիչ մնաց «ընկներ» նորից։ ՆԳՆ ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող պահակակետում կանգնեցնում են Ստեփանակերտից գյուղ վերադարձող ավտոբուսը։ Փաստաթղթերի ստուգում էր։ Օմոնականները եկել էին նախօրոք կազմված ցուցակներով։ Կողքի նստատեղին, պատուհանի դիմաց նստած էր Մերուժան Սարգսյանը՝ իր մանկության խաղընկերն ու մարտական զինակիցը։ Պատուհանի տակով անցնող օմոնականի ձեռքի ցուցակում նկատում է Արթուրի անունազգանունն ու անմիջապես զգուշացնում ընկերոջը, իսկ Արթուրը, մինչ օմոնականն ավտոբուս կբարձրանար՝ պատուհանից իջնում է ու... «ինչպես քամին՝ բաց տափաստանում»։ Ճիշտ է, հասցնում են կրակել, բայց նրա ետևից գնդակն անգամ չի հասնի։ Այդ օրվանից էլ հենց թողնում է աշխատանքն ու միանում գյուղի կամավորականներին։ Ֆիդայական խմբի տղաների հետ մասնակցում է Չափար, Գետավան, Զագլիկ գյուղերի պաշտպանությանը։ Առանձնապես կարևոր էր Չափարում ձեռնարկված գործողությունը, բայց Խաչենի ձորում մեծ ուժեր էին պետք, թշնամին Սրխավենդից փակել էր ճանապարհը և Մարտակերտն ու Շահումյանը կտրել կենտրոնից։ Ընկերներով անմիջապես շտապում են Կիչան և հաջողությամբ դուրս քշում թուրքերին Սրխավենդից, բայց ԲաշԳյունեփայան դեռ դիմադրում էր... Հաղթանակով ավարտվեց այդ մարտը, ճնշվեց հակառակորդի այդ կրակակետը ևս, բայց Արթուրն ու իր ինն ընկերները չտեսան այդ հաղթանակը։ Ինչո՞ւ մյուսները օգնության չհասան, ինչո՞ւ նրանք տասը հոգով միայնակ մնացին մինչև ատամները զինված թշնամական հրոսակների դեմհանդիման։ Ու թեև անհավասար էին ուժերը, այնուամենայնիվ, կռվեցին աներեր կամքով, մեջքմեջքի օղակված, թիկունքթիկունքի, մինչև վերջին փամփուշտը... ...Արևոտ էր 1992ի մարտի 15ի օրը։ Թաղման արարողություն էր Կոճողոտ գյուղում։ Թաղում էին երեք օր առաջ զոհված և նախօրյակին միայն հայտնաբերված նրա դիակը, նրա՝ գյուղի առաջին նահատակի։ Խռնվել էին մեծ ու փոքր։ Օրն արևոտ էր, իսկ մարդկանց սրտերում մշուշ էր ու ցավ, մղձավանջ ու... Ծնվեց գեղեցիկ, ապրեց գեղեցիկ, Վատի ետևից երբեք չգնաց, Հայ ազգի համար իր կյանքը զոհեց, Ու զոհված անգամ՝ գեղեցիկ մնաց... , հետագայում ցավով «թղթին կհանձնի» հայրը՝ վաստակաշատ մանկավարժ Շուրա Դանիելյանը... Նա, ով Երկրորդ աշխարհամարտում հայր ու չորս հորեղբայր է կորցրել, իսկ այս պատերազմում՝ որդուն։ Հասկացա՞վ, արդյոք, նրան Արթուրը, երբ շատ անգամ ուզում էր ետ պահել որդուն։ Չէր վախենում կորցնելուց։ Երբեք։ Պարզապես գիտեր, որ կամավորական ջոկատների հիմքի վրա ի վերջո կանոնավոր բանակ է ձևավորվելու, որ հնարավոր լինի քոչվոր հրոսակների դեմն առնել։ Եվ Արթուրի զինվորական մասնագիտության կարիքն այն ժամանակ զգացվելու էր ավելի՝ քան երբևէ։ Բայց որդին լսել անգամ չէր ուզում։ Չէր կարող։ Ու՝ գնաց...

«Մարտիկ» թերթ, 1999 թ., դ 39 (334), էջ 4


ԱՅՍ ԽԱՂԱՂ ԱՌԱՎՈՏԻ ՀԱՄԱՐ[խմբագրել]

Գուրգեն Շուրայի Վարդանյանը ծնվել է 1968ի մայիսի 18ին՝ Մինգեչաուր տեղափոխված կոճողոտցու ընտանիքում։ Ստացել է միջնակարգմասնագիտական կրթություն։ 198688ին ծառայել է խորհրդային բանակում։ 1989ից աշխատանքի է անցել Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում։ 1991ից զինվորագրվել է Արցախյան գոյապայքարին։ Զոհվել է Չարեքտար դյուղի պաշտպանության համար մղված անհավասար մարտում՝ 1992ի հունիսի 10ին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ ...Հայրենի գյուղը միշտ ապրում էր նրա մեջ, նրա կյանքի ամեն ակնթարթում, թեև ծնվել էր օտարաշունչ, բայց հայաշատ ու հայահոծ Մինգեչաուր քաղաքում։ Ու գալիս էր գյուղ։ Գալիս էր ամառային օրերին միայն։ Որպես հովեկ։ Գալիս էր՝ եղբոր, քույրերի ու ծնողների հետ։ Իսկ ի՜նչ հրաշալի էին մեր մանկության ամառները։ Քաղաքաբնակ մեր հասակակիցների ներկայությունն ավելի էր շատացնում երեխաներիս առօրյայի բերկրալի երանգները։ Վերդունց Սամսոնի (իր պապի) տան բակում երեխաներիս խաղը վերջ չէր ունենում։ Մեզ միանում էին Գուրգենի հորաքրոջ, հորեղբայրների երեխաները, ովքեր գալիս էին Հրազդանից ու Ստեփանակերտից, մի մասն էլ գյուղում էին ապրում։ Նաև իմ քույրերն ու եղբայրս։ Հարևաններ էինք... Այնպես ազատ ու անկաշկանդ էինք երեխաներով, չկար բակերն իրարից անջատող սահման ու ցանկապատ։ Հեաո կամացկամաց մենք մեծացանք։ Ժամանակի հետ նաև մեր շրջապատը փոխվեց, նաև բակերը ցանկապատվեցինկիսվեցին՝ բաժանեցին բակերն իրարից, մեր մանկություններն իրարից։ Ու թեև ցանկապատված բակերը հետո բանջարանոցների վերածվեցին՝ մեր մանկությունները մշտապես մնացին միասին։ ...Գուրգենը Մինգեչաուրում ավարտելով միջնակարգը՝ տեղափոխվեց Երևան՝ ուսումը շարունակելու մեքենաշինական տեխնիկումում, հետո՝ ծառայեց խորհրդային բանակում, հեաո եկավ բաղձալի 1988ը։ Եվ վերադարձավ գյուղ՝ հայրական տունը շենացնելու։ Եկավ ու նո՞ր միայն նկատեց Արմետային, թե՞ վաղուց էր աչքադրել՝ չգիտեմ, բայց մի բան հաստատ է՝ նրանք երկուսով համոզված էին, որ իրենց համատեղ կյանքը կլինի հետաքրքիր ու բովանդակալից։ Իսկ երբ Գուրգենի ծնողները ևս վերջնականապես վերադարձան գյուղ՝ նրա նորաստեղծ ընտանիքը տեղավոխվեց Ստեփանակերտ, ոչ թե նրա մեջ արթնացած քաղաքային ասֆալտի հանդեպ ունեցած կարոտախտն էր խոսում, այլ «տան մեծերը» նրանց ազատ ու անհոգ ապրելու հնարավորություն տվեցին։ 1989ին էր« աշխատանքի ընդունվեց քաղաքի կոնդենսատորների գործարանում և նա խելացի ու բարի բնավորության շնորհիվ կարճ ժամանակաընթացքում արժանացավ աշխատանքային ընկերների հարգանքին ու վստահությանը, իր ազնվությամբ համակեց բոլորին։ Բայց հարազատացած կոլեկտիվում աշխատեց ընդամենը երկու տարի. արդեն ալեկոծված Արցախյան շարժումը 1991ին իր ալիքների մեջ առավ նաև Գուրգենին, ու նա աներկբայորեն անդամագրվեց հայրենի գյուղի կամավորականների ջոկատին։ Ու վերաիմասաավորվեց նրա կենսագրությունը. մարտական ընկերների հետ անընդհատ դիրքերում էր։ ...1992ի հունիսը սկսվում է հակառակորդի մեծաքանակ հետևակի ու զրահատեխնիկայի՝ Հաթերքի ու հարակից գյուղերի ուղղությամբ անընդհատ ձեռնարկվող հարձակումներով։ Առաջին գիծ են շտապում շրջակա գյուղերի ֆիդայական ջոկատները։ Սկսված կատաղի մարտը շարունակվում է մի րանի օր։ Հունիսի 10ի մարտում, հակառակորդի դիմահար կրակից« վնասվում է մեր զրահամեքենաներից մեկը, և անմիջապես մի շատ ծանոթ ձայն է լսում.

Օգնեցե՜ք, ես վիրավո՜ր եմ...

Ո՞վ է՝ հանկարծ լարվում է Գուրգենը, բայց հիշողությանը զոռ տալու ժամանակ չկա, պետք է շտապել, ու վազում է դեպի զրահամեքենան, իսկ այդ պահին հակառակորդի հրետանին ուղիղ նշանառությամբ կրկին խոցում է նույն նշանակետը. բոցավառվում է զրահամեքենան՝–իր հրե օղակի մեջ առնելով վիրավոր ընկերոջն ու Գուրգենին։ ...Հայրենիքը բարձր է գնահատել նրա անձնվեր վերաբերմունքը՝ Գուրգենը պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Դա նրա վերջին «դասին» ստացած գնահատականն էր՝ «դասանյութը» գերազանց յուրացնելու համար։ Իսկ տանը նրան սպասում էին ծնողները, եղբայրը, սիրասուն կինը... Եվ երկու դստրիկները, որ անթարթ աչքերով նայում են պատի մեծադիր լուսանկարին ու մեծավարի հասկանում, թե ինչքա՜ն մեծ սեր պիտի ունենալ հայրենիքի նկատմամբ, որ նրա անվան համար նաև ողջակիզվել կարողանաս... Իսկ վերջում պարզապես ուզում եմ ավելացնել՝ իմ ծննդյան օրը ես առաջին հերթին հիշում եմ նրան, որովհետև այդ օրը նույնքան էլ իրենն է, որքան որ իմն է։ Վերջակետն է նրա երկրային կյանքի ու սկիզբը մշտնջենականի... Հիշում եմ՝ այս խաղաղ առավոտի համար, որ նաև նրա արյունով է սրբագործված...

«Մարտիկ» թերթ, 1999 թ., դ 43 (338), էջ 6


ՄԵՐ ԱՌԱՎՈՏՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԽԱՂԱՂՎԵՑԻՆ[խմբագրել]

Մեր առավոտները կրկին խաղաղվեցին։ Իսկ ո՞ւմ մտքով կանցներ, որ հայ ոգու աննախադեպ այդ զարթոնքը նման ճակատագրի կարժանանար... Մերուժան Սուրենի Սարգսյանը ծնվել է 1966ի հուլիսի 31ին՝ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ Ստացել է միջնակարգ կրթություն, ծառայել խորհրդային բանակում, այնուհետև աշխատանքի անցել Մարտակերտի թիվ 28 շրջիկմեքենայացված շարասյունում։ 1990ից գյուղի ֆիդայական ջոկատի կազմում էր։ Պահակություն է արել սահմանային գոտում, մասնակցել մի շարք մարտերի։ 1992ի հունիսի 10ին վիրավորվել է Չափարում, մահացել Երևանի ՆորՆորքի 3րդ զանգվածի հիվանդանոցում՝ հունիսի 21ին։ ...Իսկ մանկությունն՝ անհոգ, Կոճողոտի հիասքանչ անտառներում։ Դանիելյան Արթուրի հետ որսորդությա՞ն էր գնում, Թարթառի կապտակոհակ ջրերում լողանալո՞ւ, ձուկ որսալո՞ւ՝ չգիտեմ։ Գիտեմ միայն, որ եթե Արթուրի ընկերն էր՝ ծտի բույն չէր քանդի։ Եվ կենսագրությունն էլ բնավ չի տարբերվում իր հասակակից տղաների կենսագրություններից՝ դպրոց, հետո՝ իարհրդային բանակ, հետո՝ աշխատանք... Նա ամենուր գիտեր քո տեղը, խոսքի արժեքը, գործելակերպը վստահ էր, նաև՝ համառ։ Մարտակերտի թիվ 28 շրջիկ մեքենայացված շարասյունում լավ էին հասկանում նրան՝ ի°ր «դեմքն» ուներ։ 1988ը հիմնովին վերափոխեց մեր կյանքը։ Համայնավարական բազում տասնամյակների նիրհից մեր ոգին պոռթկաց, կոհակվեց ալիքալիք, ծովացավ։ Մեր մի պտղունց աշխարհը բռունցքվեց, իսկ Չարը դեռ ուժեղ էր, Չարը դեո շատ էր չար ու մեզ վրա մատ էր թափ տալիս։ Ելք պիտի գտնվեր, ու ձևավորվեցին ֆիդայական ջոկատները։ 1990ին գյուղում երկու ջոկատ կար արդեն՝ Համոյի ու Գարիկի։ Բայց՝ ինչո՞ւ տարանջատում, չէ՞ որ նպատակը մեկն է։ Մերուժանը Համոյի ջոկատում էր։ Հետո, մեկ տարի անց, գյուղում տարանջատվածությանը վերջ դրվեց՝ ջոկատները միավորվեցին։ Նա իր մարտական ընկերների հետ պահակություն էր անում սահմանամերձ գոտում, մասնակցում հակառակորդի հետ զինված ընդհարումներին, որոնք շատ հաճախ նաև կատաղի մարտի տեսք էին ստանում։ Կիչան, ՔաշԳյունեփայա, Նարեշտար, Աղդաբան, Չափար, Զագլիկ. ահա Մերուժանի մարտական կենսագրության համառոտ աշխարհագրությունը։ 1992-ի հունիսը Չարեքտարից ծանր էր նստել սահմանի վրա. վտանգված էին Չափարը, Հաթերքը, Գետավանը, շրջակա մյուս գյուղերը։ Առավել կատաղի էր հունիսի 10ի մարտը, պետք էր ամեն գնով վերջ դնել հակառակորդի նկրտումներին՝ մաքրելով Չարեքտարը։ Ու զինավառ խումբը կաթնապրանքային ֆերմայից րարձրանում է դեպի գյուղ, րայց դեռ չդիրքավորված՝ թշնամին անսպասելիորեն կրակ է բացում։ Գնդակներից մեկն էլ Մերուժանին է գտնում։ Գարիկ Հայրիյանն իսկույն մոտ է վազում, իսկ նա, զգալով իր վիճակի անհուսալի ծանրությունը, ուզում էր համոզել ընկերոջը, ավելին՝ սպառնալ, որ թողնի ու հեռանա, կյանքը վտանգի տակ չդնի, նույնիսկ ստիպում, որ իրեն այդ վիճակում չթողնի, վերջ տա... տանջանքներին ու նոր գնա։ Բայց Գարիկի համառությանը չէր կարող դիմանալ, գիտեր դա, ու տեղի է տալիս։ Երևի առաջին անգամ Մերուժանի անկոտրում ոգին տեղի է սալիս, զինակից րնկերոջ աոաջ սակայն։ Գարիկը Մերուժանին մի կերպ դուրս է հանում կրակի գծից։ Բայց Մերուժանի ուշքն ու միտքը մնում է դիրքերում. աչքերի առաջ զրահամեքենայի պայթյունն էր, որի ուղղությամբ վազում էր Վարդանյան Գուրգենը։ Հետո էլ, երևանյան հիվանդասենյակում, բոլորովին անհուսալի վիճակում, այցելուներից անընդհատ Գուրգենի մասին էր հարցնում։ Չգիտեր, որ նա չկա այլևս։ Իսկ Մերուժանին ինչպե՞ս ասեին։ Չգիտեր, որ տասնմեկ օր հետո սպառվելու էր նաև իրեն «տրամադրված» ժամանակը։ Չգիտեր, որ մեկ ամիս տասն օր հետո Արթուրին, Գուրգենին, Մերուժանին՝ նաև Գարիկն էր «միանալու»։ (Իսկ նրանք ե՞րբ են անբաժան եղել)... Չգիտեր, որ...

«Մարտիկ» թերթ, 1999 թ., դ 49 (344), էջ 6


21-Ը ԴԵՌ ՉԲՈԼՈՐԱԾ[խմբագրել]

Գարիկ Փարավոնի Հայրիյանը ծնվել է 1971ի հոկտեմբերի 9ին« Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ Սովորել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում։ 198991 թթ. ծառայել է Խորհրդային բանակի տանկային զորքերում։ Զորացրվելուց հետո կրկին շարունակել է ուսումը« միաժամանակ՝ ընդգրկվել գյուղի ֆիդայական ջոկատում։ Մասնակցել է Մարտակերտի« Հասանղայայի« Մարաղայի« ԲաշԳյունեփայայի և Սրխավենդի թեժ մարտերին« պաշտպանել Կիչանի ու Չլդրանի դիրքերը։ Զոհվել է 1992ի հուլիսի 30ին« Չափար գյուղի պաշտպանության համար մղված մարտում։ ...21ը լրացավ 71 օր հետո։ Տխուր էր« անասելի տխուր։ Հետո ամեն տարի նշվեց այդ օրը. 21ին հաջորդեց 22ը« հետո՝ 23ը« հետո՝ մյուս բոլոր օրերն... առանց Գարիկի։ Հոկտեմբերի 9ի այդ օրվան գումարվեց ևս մեկը՝ հուլիսի 30« ամեն տարի նշելու հրամայականով։ Միայն իրենը չէ« գյուղում բոլորի համար տարին երկու անգամ մարդիկ գերեզմանոց են գնում՝ ծննդյան օրը և... նահատակվելու օրը։ Պարտադիր։ Կյանքի մտոք։ Հիշատակելո՞ւ։ Նաև շնորհակալ լինելու համար« որ խաղաղ այսօր են պարգևել իրենց... Իսկ մինչ այդ... Ավարտելով գյուղի միջնակարգը՝ պատմական 88ին« անմիջապես էլ ընկավ Արցախյան շարժման հորձանուտը։ Ու թեև հաջողությամբ հանձնեց ընդունելության քննություններն ու դարձավ Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի ուսանող« բայց համարյա միշտ էլ գյուղում էր« իր հասակակից տղաների հետ« ավագներից ետ չմնալու վճռականությամբ։ Ի դեպ« պարապմունքներից էլ անմասն չէր մնում։ Հետո զորակոչվեց բանակ« ծառայեց Լենինգրադում տեղակայված զորամասերից մեկում« ուր վեցամսյա դասընթացներից հետո« տանկի մեխանիկվարորդի մասնագիտությամբ տեղափոխվեց Լեհաստան՝ շարունակելու զինվորական ծառայությունը։ Իսկ զորացրվելուց հետո կրկին լսարան վերադարձավ։ Բայց կարո՞ղ էր լսարանում հանգիստ նստել« երբ բզկտվում է իր ժողովուրդը« հինավուրց հողը արցախական։ Երկմտելու հնարավորություն չուներ այլևս՝ Հայրենիքի սերը ձգում էր նրան իր ողջ հզորությամբ և կարո՞ղ էր չանսալ այդ կանչին։ Բնավ։ Գարիկն առանց երկմտելու նվիրվեց Արցախ աշխարհի հայության սրբազան ազատամարտին։ Հայրենի հողը տնքում էր նորօրյա թուրք հրոսակների կրնկի տակ« և նա« որպես այդ հողի քաջարի զինվորն ու զավակը՝ չէր կարող անմասն մնալ« մեկուսանալ« կամ էլ՝ հեռանալ՝ օտար ափերում երջանկություն որոնելու։ Մնաց« որ հայրենի գյուղի ֆիդայական ջոկատի քաջազունների թիվը մեկով ավել լինի« թե չէ՝ հնարավո՞ր կլինի« արդյոք« դիմակայել մինչև ատամները զինված բարբարոսներին։ Հնա՞ր« դիմակայելուդիմանալո՞ւ... Ավելին։ Իսկ հայ մեծատաղանդ բանաստեղծը կասեր. «Քաջեր միշտ էլ կան« զենք է հարկավոր»... Զենք էլ կարելի էր գտնել« իսկ տանկ՝ դեռ չկար« ու տանկիստի իր փորձն անկարող էր ի նպաստ բերել հայրենիքին։ Իսկ Մարտակերտում« Հասանղայայում« Մարաղայում թեժ մարտեր են մղվում ու հետևակային ընկերների հետ առաջին գծում էր« պաշտպանում էր Կիչանի ու Չլդրանի դիրքերը« մասնակցում ԲաշԳյունեփայայի, Սրխավենդի կռիվներին։ Չափար գյուղի պաշտպանության համար մղված 1992ի հուլիսի 30ի մարտը վերջինն էր Գարիկի մարտական կենսագրության մեջ։ Ակամա հիշում է 20 օր առաջ Չարեքտարի համար ծավալված հերթական կատաղի մարտը« ընկերների կորուստը՝ Վարդանյան Գուրգենի« մյուսների« ծանր վիրավոր Սարգսյան Մերուժանի խնդրանքը. «Գարի°կ« վերջ տուր ինձ՝ դու փախիր« թշնամին քեզ էլ կխփի»։ Հը՜մ... Փախի°ր... Ինչպե՞ս։ Ո՞ւմ թողնեք մեր հողը« մեր գյուղը« մեր տունը՝ օտարի՞ն« քոչվորի՞ն։ Լինելո՞ւ բան է քո խնդրանքը« Մերուժա°ն... Վիրավոր ընկերոջն ապահով վայր հասցրեց ու կրկին դիրքեր վերադարձավ։ Հիշում է« կրճտացնում ատամները՝ քոչվորին հող պետք չէ« թող հեռու չքվի մեր տնից։ Կրկին առաջանում է« կրկին ու կրկին... Բայց... 21ը դեռ չբոլորած... Նա էլ մյուսների պես... Իր ընկերների նման... Անմնացորդ... Անշահախնդիր... Գյուղի գերեզմանոցում նրանց բոլորի գերեզմանները կողքկողքի են« 15 անթագակիր հերոսների« երկու շարքով« իսկ կենտրոնում՝ հայրենյաց զինվորի հավաքական հուշարձանն է։ Երկինք միտված այդ կոթողն այսօրվա խաղաղության պատվարն է ու անցած պատերազմի հիշողությունը« որ եկավ« անցավ մեր գյուղերով ու շատ ընտանիքներում թողեց սևերիզ լուսանկարներ։ Սակայն թող դա« թեև տխուր« բայցև՝ մնա որպես հիշողություն՝ մեր ծանր« տանջալից և հերոսական օրերի... «Մարտիկ» թերթ, 2000 թ., դ 13 (360), էջ 6


ՆԱՅԵԼՈՎ ՄԱՀՎԱՆ ԱՉՔԵՐԻՆ[խմբագրել]

Աշոտ Ռոբերտի Ավետիսյանը ծնվել է 1967ի սեպտեմբերի 3ին« Մարտակերտ քաղաքում։ Սովորել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում« ծառայել խորհրդային բանակի տանկային զորքերում՝ որպես նշանառուօպերատոր, եղել մարտական ու քաղաքական պատրաստության գերազանցիկ։ Շարժման սկզբից ընդգրկվել է Մարտակերտի ինքնապաշտպանական ջոկատի կազմում։ Տանկի հրամանատարի ու նշանառուօպերատորի կարգավիճակում մասնակցել է շրջանի մի շարք գյուղերի ազատագրման համար մղված մարտերին։ Զոհվել է 1993ի հուլիսի 15ին« Մաղավուզի բարձունքներում ծավալված մարտում։ ...Մենք երբևէ չենք հանդիպել կյանքի խաչուղիներում, ոչ խաղաղ, ոչ էլ՝ խառնակ ժամանակներին։ Միայն հիմա հանդիպեցինք իրար։ Միայն հիմա, երբ իմ գրասեղանին նրա լուսանկարն է՝ խորհրդային բանակի զինծառայողի համազգեստով։ Լուսանկարում դեմքն առնական է ու հաղթ, իսկ աչքերից բարություն է կաթում, երևի դա էլ՝ իր հավատավոր սրտի արտահայտությունն է։ Արտահայտություն, որն ուղեկցել է նրան ու օգնել կյանքի բոլոր դժվարություններին ու զրկանքներին դիմակայելու։ Դպրոց, հետո՝ պրոֆտեխուսումնարան, հետո՝ բանակ, ապրել է սովորական կյանքով, բոլորի նման։ 88ը փոխեց, տակնուվրա արեց ամեն ինչ։ Եկավ նոր ծրագրով, նոր գաղափարով առաջնորդվելու, ապրելու ժամանակը։ Հինը ինքն իրեն դուրս մղվեց։ Հինն այլևս ի զորու չէր պահել իր իշխանությունը և ոչնչացավ։ Իսկ նորն ընդունելը, պահելը, արմատավորելը՝ դժվար։ Դա էր հիմնական խոչընդոտը, որ մեր արդար պահանջին ի պատասխան՝ սկսեցին սուր ճոճել մեր երբեմնի «բարյացակամ» հարևանները, իբր՝ «հողն արյունով են առնում»։ 88ից էլ ընդգրկվել է Մարտակերտի ընդհատակյա խմբում, պարտիզանական գործողություններ ծավալել համախոհ ընկերների հետ, իսկ երբ հասել է պահը՝ անդամագրվել ինքնապաշտպանական մարտական ջոկատին և իր բոլորովին բացահայտ բնույթով ի հայտ եկած պատերազմի պայմաններում արդեն իր անելիքը գիտեր պարզորոշ։ Մարտակերտում առաջին տանկը երևաց թե չէ՝ բոլորը գիտեին՝ Աշոտինն է։ Իր անձնակազմով մասնակցել է շրջանի համարյա բոլոր գյուղերի համար մղված մարտերին։ 1993ի հուլիսի 15ին Մաղավուզի բարձունքներում ծավալված կատաղի մարտերից մեկը վերջինը եղավ Աշոտի համար։ Հակառակորդը մարտի դաշտում խփում է 5 տանկ, այդ թվում և՝ Աշոտինը։ Տանկի փողն այլևս պիտանի չէր կրակելու համար, ու, անձնակազմի հետ «լքում» է տանկն ու միանում հետևակայիններին՝ շարունակելու մարտը։ Իսկ հակառակորդն ունենալով թվային ահռելի գերակշռություն՝ առաջ էր ընթանում։ Պետք էր դիմանալ, դիմակայել, բայց հրամանատարը զգում է, որ նման պայմաններում անհնար է շարունակել մարտն, ու տղաներին հրամայում է անհապաղ ետ քաշվել։ Իսկ թշնամին գնդակոծում է արդեն շատ մոտիկ դիրքերից։ Կրակելով տարված՝ չի զգում, որ արդեն ծուղակի մեջ է։ Իսկ երբ «ուշքի» է գալիս, նոր միայն զգում է ետ քաշվելու անհնարին լինելը և, որպեսզի չգերվի հակառակորդի կողմից՝ անմիջապես ծոցագրպանից հանում է հոգեպահուստ վերջին նռնակն ու առանց հապաղելու քաշում օղակը... Առանց հապաղելու. չէ՞ որ ասում են՝ հապաղելը մահվան է հավասար, իսկ Աշոտի համար երկու դեպքում էլ մահն անխուսափելի էր, և՝ նախընտրեց պատվո°վ մեռնելը... ...Մենք շատ հաճախ էինք տեսնում, թե ինչպես է կինոէկրանի վրա հերոսանում զինվորը՝ սեփական մարմնով փակելով թշնամական հրակնատը, կամ էլ՝ տարանելով ինքնաթիռը, կամ էլ... Այս պատերազմում մենք մեր մաշկի վրա զգացինք այդ ամենը, տեսանք մեր խիզախ ընկերների հերոսանալը՝ մեր իսկ աչքերի առաջ, իրական կյանքում։ Որովհետև սա մե°ր պատերազմն էր, մե°նք էլ պետք է լինեինք այդ պատերազմի գործող հերոսները։ Տարիներ են անցել այդ մղձավանջային օրերից, չքացել է պատերազմի մռայլ ուրվականը, և այսօրվա համեմատաբար խաղաղ պայմաններում ավելի է իմաստավորվում հայրենյաց համար ընկածների կյանքը, արածն ու թողածը։ Հիմա էլ, տարիներ անց, նա կրկին անբաժան է իր մարտական ընկերներից, ովքեր մարտնչեցին նրա հետ ու ընկան։ Ընկան ողջակիզված՝ հայրենիքի սիրով։ Աշոտի հետ կողքկողքի հանգչում են Արթուրը, Գուրգենը, Մերուժանը, Գարիկը, Հրանտը, Ռոբերտը, Մեխակը, Բորիսը, մյուս Արթուրը, Մանվելը, Ազատը, Կամոն, Արարատը, Անդրանիկը, թվով՝ 15 հոգի, 15 անձնազոհ խիզախներ, որ կարողացան աներկյուղ նայել մահվան աչքերին ու ծիծաղել նրա անկարողության վրա։ Ծիծաղել անկաշկանդ, լիաթոք ու ինքնամոռաց... «Մարտիկ» թերթ, 2000 թ., դ 7 (354), էջ 6


ՆՎԻՐՈՒՄՈՎ ՈՒ ԱՆՁՆՈՒՐԱՑԱԲԱՐ[խմբագրել]

Արցախյան շարժման ու զինված պայքարի տարիներին մարդկային կամքի ու ոգու տոկունության շատ դրսևորումներ են ի հայտ եկել։ Մեծ ու փոքր՝ բոլորն անխտիր, միակամ ու միանպատակ՝ կանգնել են հայրենի երկրամասի ազատության ու անկախ գոյակցության համար մղված պայքարի առաջնագծում։ Երբ խաղաղ ցույցերով, հանրահավաքներով ու երթերով արդարություն պահանջող արցախցիներին պատերազմ է պարտադրվել «ինտերնացիոնալիստ» հարևանների կողմից, սկզբնական շրջանում՝ գաղտնի, իսկ այնուհետև՝ բացահայտ կազմավորված ինքնապաշտպանական ջոկատներում մեծահասակների հետ կողքկողքի, ծնողներից ու հարազատներից գաղտնի, կամավորագրվել են նաև դպրոցահասակ պատանիները։ Նրանց մշտապես արգելել են տարեց ջոկատայինները՝ հուշելով, որ պատերազմը երեխաների համար չէ, որ մեծահասակները միայն կարող են գլուխ հանել դրանից։ Այնուամենայնիվ, շատ դպրոցականներ դասարան մտնել չկարողացան այլևս, պարզապես չէին կարող հանգիստ ու անհոգ կյանքով ապրել, երբ իրենց հայրերն ու ավագ եղբայրները գտնվում էին առաջին գծում, հարազատները՝ հակառակորդի կողմից ռմբակոծության, հրթիռահրետակոծության մշտական վտանգի ներքո։ Այդ շատերից մեկն էլ կոճողոտցի Սուրեն Տիգրանի Խաչատրյանն էր, ով 11 թե 12 տարեկանում արդեն կռվող տղաների հետ էր։ Թեև շատ էին արգելում, չէին թողնում, որ որևէ ռազմագործողության մասնակցություն ունենա, բայց լսո՞ւմ էր նա։ Գնում էր։ Օգնում էր՝ ինչպես և ինչով կարողանում էր։ Զենք ու զինամթերք էր հասցնում, վիրավորներին էր անհրաժեշտ օգնություն ցույց տալիս։ Կռվել է Քելբաջարում, Օմարում, Մատաղիսում, հասել մինչև Ղուբաթլու։ ԼՂՀ բանակային կառույցների օրօրի ամրապնդվող դիրքերում նաև այդ տարիքի տղաները մեծ ավանդ ունեցան և հակառակորդն այլևս անկարող եղավ նոր ռազմագործողություններ ձեռնարկել, արդյունքում հրադադար հաստատվեց։ Հաճախ ենք մտածում, թե ի՞նչն էր, իրոք, դրդում այդ տղաներին՝ նետվել մարտի։ Չէ՞ որ, եթե չափահասները, մեղմ ասած, պարտադրված էին զենք վերցրել, ապա նրանց ոչոք չէր ստիպում, ընդհակառակը, պարզապես արգելում էին, նույնիսկ՝ կոպտորեն քշում, բայց նրանք էլի գալիս էին ու գալիս։ Խոսքն այստեղ կոնկրետ Սուրեն Խաչատրյանի մասին է, բայց նրա նմանները՝ շատերն Արցախյան պատերազմի տարիներին կարողացան ինքնադրսևորվել։ Շատերը դա միանշանակ հայրենասիրություն ու ազգանվիրում են համարում։ Ես ավելին կասեի՝ մեծերին նմանվելու ձգտումը։ Պատերազմի հետևանքով նրանք կորցրին իրենց մանկության հեքիաթային աշխարհը և հայտնվեցին բոլորովին այլ իրողության առջև։ Սովորեցին ու սիրեցին այն, ինչ տեսան։ Պարզապես ուզեցին նմանվել մեծերին ու նմանվեցին՝ իրենց վարքով ու գործելակերպով, իրենց նվիրումով ու անձնուրացությամբ։

«Արցախի կոմունիստ» թերթ, 2017 թ., դ 08 (210), էջ 2


ՏԱՔ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ[խմբագրել]

...Թուրքի գնդակը նրան չկպավ, նա չհաղթվեց հակառակորդի հետ վարած ոչ մի մենամարտում։ Արկի բեկո°րը նրան Ստեփանակերտում գտավ, ուր եկել էր ճակատային գծին համալրում տանելու։ Նա զոհվեց 1993ի օգոստոսի 13ին՝ խաղաղ մայրաքաղաքում, որ հրթիռակոծվում էր օդից ու ցամաքից։ Զոհվեց, բայց ոչ որպես հասարակ մահկանացու, այլ որպես այր մի՝ մարտերում թրծված ու առնականացած... Սլավիկ Սերոբի Աբրահամյանը ծնվել է 1950ի օգոստոսի 10ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ 1968ին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգն ու զորակոչվել խորհրդային բանակ, ծառայել է ԳԴՀում տեղակայված խորհրդային զորքերի ստորաբաժանումներից մեկում։ Զորացրվելուց հետո ավարտել է Ստեփանակերտի առևտրահաշվապահական դասընթացները, բայց աշխատանքային կենսագրությունն սկսել է ոչ իր մասնագիտությամբ՝ 1971ին աշխատանքի անցնելով ԱրփաՍևան շինարարական տրեստի Արզնիի տեղամասում՝ որպես հորատողթունելագործ, իսկ այնուհետև տեղափոխվել է Վարդենիսի տեղամասը։ Սակայն հայրենի գյուղը միշտ էլ ձգել է նրան և նա 1975ին մշտապես վերադարձել է Մաղավուզ։ ...1988ի ալիքը Մաղավուզն էլ ակնթարթորեն ընդգրկեց, և Սլավիկը ստանձնեց շարժման կազմակերպչի ու առաջամարտիկի դերը։ Ստեղծեց կամավորականֆիդայական ջոկատ։ Կարողանում էր եղբոր միջոցով Երևանից զենք ու զինամթերք հայթայթել, իսկ ջոկատում ընդգրկում էր միայն այն տղաներին, ում ինքն անձամբ ճանաչում ու վստահում էր։ Ջոկատին միացավ նաև մյուս եղբայրը՝ Ռոբերտը։ Իր ջոկատով Սլավիկը դիրքային հաջող մարտեր մղեց Քաջավանում ու Մաղավուզում, Մանաշիդում ու Բուզլուխում, իսկ երբ ձևավորվեցին վաշտերն ու գումարտակները՝ ստանձնեց դասակի հրամանատարի պարտականություններն ու շարունակեց պայքարն արյունռուշտ ոսոխի դեմ՝ Ղազանչիում, Չափարում, Մեծ շենի ճակատային գծում, Սարսանգի ջրամբարի մերձակայքում։ ...Քաջավանի վրա պտտվում էր թշնամու «Կոբրան», պտտվում էր գյուղի վրա, գալարվում, թույն թափում, գնդակոծում տուն, ղպրոց, մանկապարտեզ... Նա կանգնել էր բլրի վրա և նռնակները ձեռքին՝ թափահարելով, բղավում էր.

Արի, շան որդի, արի...

Թշնամի օդաչուն նկատեց հանդուգն մարտիկին և սլացավ դեպի բլուրը, իսկ Սլավիկն արդեն նռնականետն ուսին պատրաստ կանգնած էր և, ահա, նշանացույցի հատիկն ու ուղղաթիռը հայտնվում են մի կետի վրա։ Սեղմում է ձգանը, ու «Կոբրան» սև ծուխ արձակելով՝ տապալվող ծառի պես ընկնում է ժայռերի վրա։ Այդ օրը՝ 1992ի ապրիլի 18ին Սլավիկը լիաթոք շնչեց, հետո կործանված ուղղաթիռի հրթիռային կասետներն ինքնաշեն հարմարանքով օգտագործեց Շոթլանլու, Միրբաշիր և այլ բնակավայրերում տեղակայված թշնամական կրակակետերի դեմ։ Մարտակերտի օրհասական օրերին Սլավիկ Աբրահամյանն անձնուրաց մարտեր էր մղում Մատաղիսի բարձունքներում ու հայրենի Մաղավուզում, ուր և խփեց հակառակորդի հետևակի մարտական մեկ մեքենա, «Տ72» մակնիշի երկու տանկ, ոչնչացրեց հակառակորդի 140ից ավելի զինվոր ու սպա (6ը գերեվարեց), տարբեր տրամաչափի 14 զինտեխնիկա, մեկ զենիթային կայանք, մեծ քանակությամբ զինամթերք ու հանդերձանք։ Սակայն Սլավիկի մարտական կյանքը կարճ տևեց։ Նա չհասցրեց ազատագրված տեսնել հայրենի լեռնաշխարհը, չտեսավ մեր հաղթական բանակի Շուշիից սկսած հաղթարշավը դեպի Քելբաջար, Աղդամ, Օմարի ձյուներից մինչև Արաքսի ափերն ընկած ճանապարհներին մեր քաջարի զինվորների սխրագործություններով հակառակորդի կրակակետերից վնասազերծված ու ազատագրված տարածքները։ Չտեսավ։ Բայց հոգով արի ու առնական, 42ամյա այդ հասուն այրը գիտեր, որ այդ նվաճումները պիտի լինեն, քանի որ «ով սրով գա, այդ սրից էլ կընկնի»։ Անպայման։ ...Գյուղում ավերակ է տունը։ Թուրքն է ավերել։ Պիտի վերանորոգել, որ չորս տղաներն ու այրի կինը Հրազդանի իրենց ժամանակավոր կացարանից գյուղ վերադառնան։ Գյուղում միայն մայրն է ապրում՝ Արուսյակ մայրիկը։ Ապրում է ու հոգու խորքում, որպես տաք հիշողություն, պահում բոլոր հուշմասունքները, որ կապված են որդու՝ Սլավիկի հետ։ Հիշում է համագյուղացիների կշտամբանքները. «Քո Սլավիկը կանչում է մեր տղաներին, տանում, փորձանքի մեջ կգցի»։ Հիշում է ու... Իսկ ի՞նքն ում կշտամբի, իսկ իր Սլավիկի՞ն ով է կանչում, տանում... Հողը, հայրենի հողը, հանգստանում է Արուսյակ մայրիկն ու սպասում թոռների վերադարձին։ Ահա, տունը կվերաշինվի և կվերադառնան Սլավիկի այրի կինն ու տղաները՝ Պարույրը, Սպարտակը, Մեսրոպը, Սերոբը։ «Մարտիկ» թերթ, 1997 թ., դ 27 (227), էջ 4


ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԵՎ ԶՈՀՎԵԼ Է ՊԵՏՔ[խմբագրել]

Ես նրան մահից հետո միայն ճանաչեցի։ Մահից հետո միայն իմացա, որ իսկապես իր Հայրենիքի նվիրյալ զավակն էր։ Իսկ այլ կերպ հնարավո՞ր էր արդյոք։ ...Շամոն՝ Շամիր Էդիկի Խաչատրյանը, ծնվել է 1970ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ծառայել Խորհրդային բանակի շարքերում։ Ծառայության ընթացքում զբաղվել է «Արևելյան կարատե» մարզաձևով։ Զորացրվելուց հետո ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազգայինազատագրական պայքարին։ 1992ի մայիսից մինչև հունիսի կեսերն իր ջոկատի տղաների հետ կատաղի մարտեր է մղել Ասկերանի ուղղությամբ, այնուհետև մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Կրկժանի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի, Չլդրանի ռազմական գործողություններին։ 1992ի հուլիսի 18ին ծանր վիրավորվել է, տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, ապաքինվելուց հետո կրկին շարք է վերադարձել։ Զոհվել է 1992ի սեպտեմբերի 2ին, Չլդրանի պաշտպանական մարտում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ ...Ընդամենը երեք տարեկան տղայիկ էր, երբ մահացավ հայրը։ Առանց հայրական գուրգուրանքների մեծացավ։ Հայրենի գյուղի միջնակարգն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ, իսկ ծառայության ժամկետը լրանալու վրա կատարվեց աներևակայելին, անհավանականը՝ պռնկեպռունկ լցված բաժակը մի ակնթարթում փշուրփշուր եղավ, վեր բռունցքվեց ապրելու ու հարատևելու հավատամքը։ Միանգամից էլ շարժման մեջ ընկավ, բայց ոչ թե ընթացքի հետ գնալու, այլ ընթացքավորելու, ուղի նշելու՝ իր ուժի, կամքի ու կարողությունների չափով և երջանիկ էր, որ ժողովուրդն արթնացել էր, արթնացել ու արդարություն էր պահանջում իր մի պռունկ հողակտորի համար։ Բայց հանրահավաքներով ու ճառերով չէ, որ պիտի հասնեինք նպատակակետին։ Դա հենց էն գլխից գիտեր Շամոն և սկսեց մարտական խումբ ստեղծելու մասին հոգալ։ Քաղաքի մի խումբ համախոհ տղաների հետ ստեղծեց ցեղակրոնների մարտական ջոկատն ու մի քանի օրից, ընկերների հետ, արդեն հայրենի Թալիշ գյուղում էր, պաշտպանական դիրքերում։ Այդպես էլ սկսվեց նրա պատերազմը։ Մարտական մկրտությունը ստացավ Շահումյանում՝ Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ գյուղերի հերոսական պաշտպանության ժամանակ։ Այստեղ էլ առաջին անգամ վիրավորվեց (դա 1991ի սեպտեմբերին էր), առաջին անգամ տեսավ իր բոսորագույն ու տաք արյունը։ Տեսավ ու կարկամեց՝ Աստված իմ, որքա՜ն կարմիր է մեր արյունը... Թվաց՝ վերջ։ Բայց ի ուրախություն մարտընկերների՝ շուտ ապաքինվեց ու շարք վերադարձավ, կրկին գրոհի նետվեց։ Ու շարունակվեց պատերազմը ու պատերազմի խաչուղիներում քայլեց Շամո Խաչատրյանն իր խիզախ ընկերներիդ հետ՝ Խոջալու, Դահրազ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մոխրաթաղ, Մեծշեն, Մեհմանա, Չլդրան... Միշտ՝ առաջին գծում, միշտ՝ մարտական ընկերների հետ՝ և° հաղթանակների ժամանակ, և° դառն անհաջողությունների պահերին։ 1992ի մայիսին Սառնաղբյուրի պաշտպանության համար ծավալված ծանր մարտում հակառակորդը գործի էր գցել տասնյակ զրահատեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։ Հարկավոր էր դիմակայել։ Իր նռնականետով երկու զրահամեքենա ոչնչացրեց, ու թեև ցեղակրոնների 17հոգանոց ջոկատին աջակցում էին նաև սառնաղբյուրցիները, բայց և այնպես, զրահատեխնիկայի ու կենդանի ուժի բացարձակ առավելութուն ունեցող հակառակորդի առաջ ստիպված ետ ընկրկեցին։ Այնուհետև պաշտպանական մարտեր էին ծավալվում Դահրազ գյուղի համար, ուր և վիրավորվեց երկրորդ անգամ, իսկ երրորդ անգամ վիրավորվեց Նախիջևանիկում, հուլիսին, բայց երբեք էլ կարևորություն չտվեց վերքերին, քանի որ նրա մեջ այրվում էր ուրիշ մի վերք. անընդհատ աչքերի առաջ, քուն թե արթմնի, գերված Թալիշն էր՝ գյուղն իր հայրենի ու գերեվարված մայրը, ում գտնվելու վայրն այդպես էլ չիմացավ... Ու կրկին մարտակերտյան ոազմաճակատ նետվեց։ Ետ մղվեց հակառակորդի՝ Մոխրաթաղի վրա ձեռնարկած հերթական հարձակումը, կազմակերպվեց նոր ռազմագործողություն՝ Մեծշենի ազատագրման համար (իսկ այդ ուղղությամբ համարյա ամեն օր կատաղի մարտեր էին ծավալվում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի ու տեխնիկայի գգալի կորուստներ)։ Ռազմավար վերցվեց մեկ Տ72 մակնիշի տանկ, հետևակի երկու մարտական մեքենա։ Այսքանով հանդերձ՝ հակառակոդը չէր ուզում զիջել իր զբաղեցրած դիրքերը, ավելին՝ դիմադրում էր վիրավոր գազանի նման ու համալրվելով նոր ուժերով, կրկին աոաջ էր շարժվում։ Եվ այդպես՝ ամբողջ 1992ի օգոստոսը։ Իսկ սեպտեմբերի 2ի մարտը Մեհմանայի բարձունքում էր արդեն, ուր և թիկունքից մահացու վերք ստացավ Շամոն։ Ընկերները նրան անմիջապես տեղափոխեցին Չլդրանի դաշտային հոսպիտալ, բայց ապարդյուն, երկու ժամ հետո նա այլևս... չկար... ...Ստեփանակերտի Հուշահամալիրում նրա շիրիմը միշտ թարմ է, անպակաս են ծաղիկները, որոնք հիշեցնում են իր 22ամյա կյանքի և անկատար մնացած երազանքների մասին։ Այսօր Շամոն ապրում է որպես քաղցր հիշողություն, իսկ Թալիշ ծննդավայրը, որ կանգնած է ուղիղ սահմանագծին՝ օրորում է պատերազմի անդորրն ու սպասում իր հերոս որդու վերադարձին...

«Մարտիկ» թերթ, 1997 թ., դ 10 (204), էջ 4


ՃՈՒՏՈՅԻ ԲԱԺԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ[խմբագրել]

Սամվել Յաշայի Ավետիսյանը (Ճուտոն) ծնվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում, բայց մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Իջևանի շրջանի Ազատամուտ ավանում։ Երբ Արցախի երկնակամարում կուտակվեցին մահաշունչ ամպերը՝ չգալ այլևս չէր կարող։ Եկավ Ստեփանակերտ, կամավոր։ 1993ի փետրվարի սկզբին էր։ Անմիջապես էլ ներկայացավ գումարտակի շտաբ՝ ծառայության։ Երկրորդ գումարտակի շտաբի պետ Անդրեյ Սարուխանյանը երկմտեց՝ ի՞նչ անել։ Եվ գտավ պատասխանը.

Սպասիր գումհրամանատարը գա։

Վահան Ղարիբյանը չուշացավ։

Ուրեմն ուզում ես կռվե՞լ։
Այո, վճռական էր նրա պատասխանը։
Մինչև վե՞րջ։
Ինչքան կհասցնեմ։
Դե՝ զենք ստացիր, Մեհմանա ենք մեկնում։

«Թղթաբանությամբ» երկարբարակ զբաղվելու ժամանակ չկար։ Ծառայության ընդունելու հրամանի համար անհրաժեշտ տվյալները միայն գրի առան՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվը, ծննդյան վայրը, բնակության վայրը... Ու՝ վերջ։ Մարտական կենսագրության սկիզբն էր դա՝ 1993ի փետրվարի 10ի Մեհմանան։ Անփորձ էր դեռևս։ Տեսավ անտառում թշնամու զինվորների խառնիճաղանչ թափված դիակները։ Անակնկալի եկավ՝ ինչքան շատ են, գրողը տանի։ Չէ, չվախեցավ։ Դիակից որ վախեցավ՝ մինչև ատամները զինված ու անընդհատ առաջ շարժվողների դեմն առնել չի կարողանա։ Ընդհակառակը, ոգևորվեց ավելի, ուրեմն՝ ուժեղը մենք ենք, որ կարողանում ենք այսպես «փրթել»։ Բայց երբ գնդացրորդը կողքից սկսեց «աշխատել»՝ իրենից անկախ փակեց ականջները։

Հը°, վախեցա՞ր, ճուտի°կ։
Ճուտո°, համեստորեն «ուղղեց» ընկերոջն ու, իբր՝ նեղացած մի կողմ քաշվեց։
Արի, արի ծառի ետևը, կանչեց վաշտի հրամանատար Վարուժանը, իմ պահունակները կլցնես, մինչև...

Չշարունակեց։ Բայց Ճուտոն հասկացավ նրա ակնարկը՝ մինչև ընտելանա, վարժվի։ Այդ օրվա մարտն էլ հաջողությամբ պսակվեց՝ ետ մղվեց հակառակորդի հերթական գրոհը, նույնիսկ՝ երեք ասկյար գերի վերցվեց։ Քելբաջարում վիճակը բարդանում էր։ Զորամասի հրամանատարության որոշմամբ, 30 հոգուց բաղկացած մի զորախումբ ընտրվեց և Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նշանակման վայր ուղևորվեց։ Ճուտոն էլ էր ընտրյալների հետ, գոհ էր, որ արդեն վստահում են, իսկ զորամասի հրամանատարի ներկայությունն ավելի էր ոգևորում նրան։ Տղաները Քելբաջարում դժվարությունների հանդիպեցին հատկապես Օմարի համար մղված մարտերի ժամանակ։ Շրջանցելով՝ իջան, գրավեցին հակառակորդի պահակակետը, սկսեցին շրջակա տարածքը վնասազերծել հակառակորդից։ Դիպուկ կրակոցից վերջին ասկյարն էլ ընկավ, բայց որոշ ժամանակ անց, ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվելուց հետո, թուրքերը նոր գրոհ ձեռնարկեցին։ Պետք էր շտապ ետ քաշվել, բայց մեր տղաներից երեքը չկան։ Ի՞նչ անել։ Կրակոցները սաստկանալով մոտենում էին։ Մերոնք շտապ բեռնատարի թափք բարձրացան։ Հրամանատարը խցիկ բարձրանալիս վիրավորվեց, ոտքից։ Թափքից ողջ տարածքը տեսադաշտում էր. հեռվում երևում էին դեպի յուրայինները վազող մեր տղաները, իսկ նրանց կրնկակոխ՝ թուրքի ԲՄՊն ու մի «Ուրալ»։ Հակառակորդի համար նույնիսկ ընթացքից՝ մեր «Ուրալը» ևս նկատելի էր, և ահա, ուրոր է՝ ԲՄՊն կխփի։ Երկու կրակոց լսվեց, տանկի։ Մեր «Ուրալը» կանգ առավ։ Թշնամու ԲՄՊն շուռ եկավ հարվածից, «Ուրալը»՝ նույնպես։

Ավոյի տանկերն են, ուրախացան տղաները։

Երկու շաբթից ավելի տևած ռազմագործողությունն ավարտված էր, տղաները, հերթափոխվելով, զորամաս վերադարձան՝ մի քիչ հանգստանալու, իսկ որոշ ժամանակ անց վերսկսվեցին մարտերը Մարտակերտի ուղղությամբ։ Եվ կրկին՝ դիրքեր։ ...Հունիսի սկզբներին Ճուտոյին թույլատրվեց տուն վերադառնալ։ Իսկ այնտեղ էլ՝ սահմանային գոտի, անընդհատ կրակոցներ... Համարյա նույն պատկերն էր, ուստի, երկար մնալ չկարողացավ, համ էլ մարտընկեր տղաների կարոտն էր անչափ ձգում նրան։ Զորանոցում միայն «օրուժեյնիկն» էր՝ Աշոտ Մարտիրոսյանը, տղերքը դիրքերում էին։

Բա, գիտե՞ս, Վիլենը... հունիսի 20ին... Փափրավենդում..., Աշոտի կցկտուր խոսքից հասկացավ. ընկերը չկա, կրկժանցի Վիլեն Գասպարյանը։ Ու երդվեց կռվել մինչև վերջ, վրեժխնդիր լինել։

Հուղարկավորության արարողությունից անմիջապես հետո պարենամթերքի մեքենայով դիրքեր մեկնեց՝ Մարտակերտ, «Պուշկեն յալ»։ Ու կռվեց՝ երդմանը, ուխտին հավատարիմ, անմնացորդ նվիրումով։ Հետո, պատերազմական ճանապարհները նրան տարան հայրենի Հադրութի գյուղերը, Ջաբրայիլ։ Իսկ Առաքելում սեպտեմբերի 4ին մարտական ընկերները մեծ շուքով նշեցին նրա ծննդյան 19րդ տարեդարձը։ Ներկա էր նաև ֆրանսիական «Արմենիե» հանդեսի ֆոտոթղթակից Մաքս Սիվասլյանը (Արշակը), ով անընդհատ լուսանկարում էր տղաներին։ Տոնը՝ տոն, պատերազմն էլ իր ուրույն օրենքներով է առաջնորդվում։ Եվ առավոտյան կրկին շարունակվեցին դիրքային մարտերը։ Մեր տղաները օրերով քայլ առ քայլ, դիրք առ դիրք առաջացան դեպի հակառակորդի կողմից վերահսկվող տարածքի խորքը։ Դրանից ավելի կատաղեց թշնամին, հավաքեց ուժերը՝ աննախադեպ, վճռակա°ն հակահարված տալու համար։ Եվ դա չուշացավ։ Ծանր է հիշել հոկտեմբերի 10ի մարտը՝ Կույջակի համար։ Հատկապես, երբ տեսնում ես քիչ առաջ իրենց հերոսությամբ փայլող մարտընկերներիդ արդեն ծվատված ու անօգնական մարմինները։ Ի մի բերելով, Ճուտոն մարտադաշտից մի կերպ հանեց գումհրամանատարի տեղակալ Վարդան Գրիգորյանի դիակը։ Զոհերի թիվը իննի էր հասնում, երեք անհայտ կորած, տասնյակ վիրավորներ, բայց, այնուամենայնիվ, զինվորների մարտական ոգին մնաց իր բարձրության վրա։ Նրանց ոգևորում էր հատկապես այն հանգամանքը, որ, թեև կոտրված ձեռքով, գիպսում, առաջին գծում էր նաև գումհրամանատար Դավիթ Առուշանյանը, և դա, թերևս, հանդիսացավ մարտի դաշտում ձեռք բերված հաջողության ամենամեծ երաշխիքը։ Ու մեր տղաները, թեև արյունաքամ, բայց կարողացան այդ մարտը ևս հաղթանակով եզրափակել։ Հոկտեմբերնոյեմբեր ամիսների ընթացքում գումարտակը մեր առաջապահ ստորաբաժանումների կազմում դիրք առ դիրք շարժվեց դեպի հարավարևելք, իսկ նոյեմբերի վերջերին մարտերն արդեն Հորադիսի ուղղությամբ էին ծավալվում։ Այդ մարտերի հաջող ընթացքից հետո Ճուտոն կրկին տուն գնալու հնարավորություն ստացավ, ինչի հետևանքով «բաց թողեց» դեկտեմբերի վերջին օրերին հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը Ֆիզուլու ուղղությամբ, որը տևեց մինչև 1994ի հունվարի կեսերը։ Ճուտոն գումարտակի Ֆիզուլու տեղակայման վայր հասավ «ուշացումով»։ Բայց պատերազմը դեռ շարունակվում էր, և ինքնադրսևորման դեռ շատ առիթներ կունենա նա։ Դադարած ռազմագործողությանը հետևեց դիրքապահությունը, իսկ 15 օրից հետո գումարտակը տեղափոխվեց Մարտակերտի ուղղություն՝ 13րդ պահակակետ։ Նռնակաձիգը վիրավորված էր, Ճուտոն էր փոխարինում նրան, երբ գումհրամանատարը հայտնեց ռադիոկապով, որ վաշտի հրամանատար Արթուրը վիրավորվել, բազա է տեղափոխվել։

Վաշտը վերցրու, առա°ջ անցիր, հապաղելու ժամանակ  չկա...

Հրամանն ու խնդրանքը չես կարողանում տարբերակել արդեն։ Իրավիճակն է այդպիսին՝ պետք է։ Ու՝ վերջ։ Շղթա կազմած՝ վաշտն առաջ շարժվեց։ Թուրքերը դիմադրելով նահանջեցին։ Բարձունքը գրավված էր, Ճուտոն կրակեց փախչող թուրքերի ետևից, մի յոթութ հոգի ընկան։

Գնդացիրը բերե՜ք, շու՜տ...

Թուրքերն անմիջապես նկատեցին հանդուգն զինվորյալին, ու՝ կրակոցը դիպուկ էր։

Ո՜տքս, ու էլ ոչինչ չէր հիշում։

1994ի հունվարի 28ին էր։ Հարությունյան Վիտոն էր կողքին։ Մի հինգ հոգի էլ վազելով մոտեցան։ Գցելով շինելի վրա՝ սկսեցին քարշ տալ։

Արյունաքամ է լինում, շտապեցնում էին մեկը մյուսին։

Հանկարծ հակառակորդի հրետանին կրկին սկսեց «աշխատել»։ Քարշ տալը թողեցին ու տապ արին, մինչև վտանգն անցնի։ Հետո մի կերպ անվտանգ վայր հասցրին վիրավոր ընկերոջը։ Գումարտակի բուժակ Սամվել Գրիգորյանն առաջին բուժօգնությունը ցուցաբերեց, և ցավազրկիչ սրսկելուց հետո գումհրամանատարի «ուազիկով» նրան անմիջապես Դրմբոնի դաշտային հոսպիտալ հասցրին։

Պիտի ապրի°, գումհրամանատար Դավիթի պահանջն զգաստացրեց  բժիշկներին։
 Միքայելյանի հիվանդանոցից բժիշկ կա գյուղում, հուշեցին նրանք ու Դավիթն անմիջապես գնաց բժշկի ետևից։

Վիրաբույժ Սաշա Արամյանը դաշտային պայմաններում կատարեց առաջին վիրահատությունը, որից հետո Ճուտոյին դաշտային հոսպիտալ տեղափոխեցին, ուր տասը ժամ հետո միայն կարողացավ բացել աչքերը։ Հաջորդ օրն այցելության եկան գումհրամ Դավիթը՝ մի խումբ մարտընկերներով։ Երկու օր անց լուծվեց նաև ուղղաթիռի հարցը, Արսեն Պետրոսյանի ու Անդրեյ Սարուխանյանի համառ ջանքերով։ Ճուտոն տեղափոխվեց Երևանի Միքայելյանի անվան վնասվածքաբանական հիվանդանոց, ուր չորս անգամ վիրահատելուց հետո միայն բժիշկները կարողացան հուսադրել.

Լավ է լինելու...

...Տարիների հեռավորությունից այս ամենն այնպե՜ս զարմանահրաշ է թվում։ Պատերազմը մի սև մղձավանջ էր ասես, որ եկավ ու անցավ։ Եվ մարդ արարածն ակամայից զարմանում է, որ կարողացավ ապրել այդ մռայլ ժամանակն ու հաղթելով՝ գոյատևել։ Իսկ նրանք, ովքեր ողջ ծանրությունն իրենց մաշկի վրա զգալով՝ մարտադաշտերում նաև եղբայր ու ընկեր կորցրին, չկարողացան կտրվել զինվորական կյանքից ու շարունակում են ծառայությունը Պաշտպանության բանակի շարքերում։ Դա էլ՝ վրիժառության մի ուրույն ձև է. արժանի հերթափոխ դաստիարակել։ Սամվել Ավետիսյանը մնաց բանակի շարքերում, թեև՝ հյուծված առողջական վիճակով։ Մնաց՝ փորձելու վրիժառության այդ ձևը ևս։ Ու՝ հաջողվեց...

«Մարտիկ» թերթ, 1997 թ., դ 25 (219), էջ 4



ԲԱԶՈՒՄ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ[խմբագրել]

Ո՞րն է, ընդհանրապես, ամենախաղաղասիրական մասնագիտությունը։ Ուսուցիչը՝ կպնդի մեկը, մյուսը՝ բժիշկը, երրորդը՝ շինարարը, չորրորդը՝... Բոլորն էլ յուրովի արդարացի են. ուսուցիչն ուսուցանում է մատաղ հոգիները, բժիշկը դարմանում է հիվանդ մարմինները, շինարարը կառուցում է մեր տները։ Իսկ եթե ասվի, որ ամենամարդասիրական մասնագիտությունը հողագործինն է՝ մեխանիզատորինը, ոչոք, թերևս, չի առարկի, որովհետև նա հաց է արարում։ Մեխանիզատոր էր Շահեն Վարդանի Խաչատրյանը, հաց էր արարում, հետո՝ 1983ից, աշխատանքի ընդունվեց Ստեփանակերտի ճանապարհաշինարարական վարչությունում, որովհետև ոչ միայն հացը, նաև ճանապարհներն էին կարևոր։ Ու հռնդում էր Շահենի ճապոնական հսկա «Կոմացուն» մերթ՝ Քարաշենում, մերթ՝ Գանձասարի ճանապարհին, մերթ՝ Տողում ու Ճարտարում։ Եվ իզուր չէ Շահենի ինքնախոստովանանքն այն մասին, որ Արցախում գյուղ չկա, ուր ոտք դրած չլինի։ ...Արցախյան շարժման սկզբնական շրջանը դեռևս նպաստավոր էր ճանապարհաշինարարության առումով, բայց երբ գործադուլներին հաջորդեց խուլ շրջափակումը՝ շինանյութերի ու վառելիքի պակասն զգացվեց, աշխատելն այլևս անհնար դարձավ։ Ճարտարում աշխատանքը կիսատ մնաց։ Տեխնիկան կանգնեցվեց հիմնարկի հավաքակայանում, իսկ աշխատողները մշտական բնակության վայրեր վերադարձան՝ համալրելու կամավորականֆիդայական ջոկատների շարքերը։ Թաղավարդցի Շահենը, համագյուղացի բազում երիտասարդների հետ, ընդգրկվեց Կարմիր Շուկայի՝ Կոկայի հրամանատարությամբ գործող մարտական ջոկատում, որը հիմնականում դիրքապահությամբ էր զբաղվում, թե՝ չլինի՞ հանկարծ հարևան Ղաջարից ներս սողոսկեն չարեկամները։ Հսկողության տակ էր պահվում ողջ տարածքը՝ ֆերմաները, գինեգործարանի շրջակայքը, կենսապահովման կարևոր օբյեկտները։ Իսկ երբ մարտական ջոկատի բազայի վրա նույն Կոկայի՝ Նիկոլայ Բաբայանի, հրամանատարությամբ կազմավորվեց թիվ 21 մոտոհրաձգային գումարտակը, պաշտպանականին գումարվեց նաև ազատագրական պայքարը։ Եվ դա այն բանից հետո, երբ ադրբեջանական 6 թե 7 տանկ, շարժվելով Ֆիզուլու կողմից, 1992ի հունիսի 28ին ընդհուպ մոտեցան Կարմիր շուկայի գինեգործարանին, մեր մարտիկները ցուցադրեցին աներեր կամք ու անկոտրում ոգի՝ ետ մղելով նախահարձակ հակառակորդին։ Իսկ մինչ այդ... Տանկերն ու հետևակը (զրահափոխադրիչի ուղեկցությամբ) մոտենում էին տարբեր ուղղություններով։ Հանդիպելով մերոնց՝ անմիջապես մարտի մեջ մտան։ Մեր մարտիկներին կարճ ժամանակամիջոցում հաջողվեց խփել մեխանիկվարորդին, վերցնել զրահափոխադրիչն ու կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Տանկերը դեռ անարգել առաջ էին շարժվում և բավականին խորացան մեր տարածքում։ Բայց երբ զգացին, որ առանց հետևակի են՝ շփոթված շտապեցին հեռանալ եկած ճանապարհով։ Ետդարձին տանկերից մեկը հակառակորդի դիրքերում պայթեց ականի վրա, մյուսներն անվնաս ետ քաշվեցին։ Մի քանի օրից հետո նոր կազմավորված մոտոհրաձգային գումարտակին նաև S72 մակնիշի մեկ տանկ տրամադրվեց։ Մեխանիկվարորդն արդեն կար. Շահենը Խորհրդային բանակում տանկիստ էր, զորացրվելուց հետո՝ մինչև արցախյան շարժման սկիզբը, մեխանիզատոր։ Շահենն ինքն էր դիմել։ Տանկն ընդունեց, բայց դեռ ոչ նշանառուօպերատոր կար, ոչ էլ տանկի հրամանատար։ Թաղավարդցի Ալավերդյան Համլետը նույնպես ժամկետային ծառայությունն անց էր կացրել Խորհրդային բանակի տանկային ստորաբաժանումներից մեկում։ Թեև այլ մակնիշի տանկի էր սովոր, բայց մի քանի օրվա ընթացքում հարմարվեց։ Շուտով, որպես տանկի հրամանատար, մեխանիկվարորդ Շահենին ու նշանառուօպերատոր Համլետին կամավոր միացավ նաև գումարտակի հետևակայիններից մեկը՝ կիրովաբադցի Պետոն։ Տանկի անձնակազմն արդեն կար, մնում էր՝ փորձարկեն իրենց կարողությունները։ Առաջին փորձը հակառակորդի խփված տանկի վրա էր։ Երեք արկ արձակվեց, վերջինը խոցեց թիրախը։ Զգացին, որ կարող են «աշխատել» հակառակորդի վրա ու անմիջապես էլ գործի անցան։ Հադրութի «յալից» սկսվեց անձնակազմի մարտական կենսագրությունը։ Ղաջարի, Խազազի ուղղությամբ էր նրանց «աշխատանքը»։ Ղաջարը գրավելուց հետո նաև հակառակորդի՝ դեռևս հունիսի 28ին խփված տանկն ավարառվեց և վերանորոգումից հետո շարք վերադարձվեց, բայց արդեն՝ իր նախկին տերերի դեմ։ Մոտոհրաձգային գումարտակը, որի կազմում ներառված էին Շեխերի, ՍարգսաշենԶարդանաշենի, Կարմիր Շուկայի մարտական վաշտերը, տեղակայված էր Ֆիզուլի քաղաքում։ ՊետոՇահենՀամլետ տանկային անձնակազմը շատ մարտերի մասնակցեց՝ ԱղդամՖիզուլի մարտական գծի համարյա բոլոր գյուղերի վնասազերծման ռազմագործողություններին, ամենուր պատվով կատարեց առաջադրված մարտական բոլոր խնդիրները։ Այդ ընթացքում Շահեն Խաչատրյանին լեյտենանտի զինվորական կոչում շնորհվեց, նշանակվեց տանկային դասակի հրամանատար, իսկ, այնուհետև, երբ արդեն ավագ լեյտենանտի ուսադիրներ էր կրում՝ գումարտակի հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալն էր արդեն, բայց միշտ, բոլոր վճռական մարտերում իր անձնակազմի հետ էր, մինչև ԺդանովսկԲեյլականի համար 1993ի անհաջող ռազմագործողությունը։ Մինչ այդ՝ մի քանի անգամ արդեն «հասցրել էր» կոնտուզիա ստանալ։ Իսկ միայն այդ վերջին մարտում տանկը երկու անգամ խփվեց։ Պատերազմի սկզբից բոլոր մարտերը հաղթությամբ հաղթահարած, իսկ հիմա թեև վիրավոր, բայց հաղթ հոգով զինծառայողն ինչպե՞ս կարող էր նայել ֆագոտահարված բոցավառ տանկին։ Շահեն Խաչատրյանը, հրադադարի հաստատումից որոշ ժամանակ անց, 1994ի ամռանը, հետագա ծառայության տեղափոխվեց «Ն» առանձին ինժեներասակրավորական զորամաս, ուր և՝ պատվով ու պատասխանատվությամբ շարունակեց փակոցահանման դասակի հրամանատարի իր հետագա ծառայությունը, ինչի համար բազում անգամ է պարգևատրվել պատվոգրերով ու թանկարժեք նվերներով, իսկ 1999ի սեպտեմբերի 2ին, Արցախի հանրապետության հռչակման հերթական տարեդարձի օրը, արժանացել է «Արիության համար» մեդալի։

«Ակունք» թերթ, 2006 թ., դ 11 (36), էջ 11


ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ[խմբագրել]

Բոլորովին պատահականորեն իմացա, որ իմ ընկերներից մեկը՝ Գուրգեն Հայրապետյանը, ստեղծագործում է։ Դեռևս ԿՊՇ-ում մեր համատեղ ծառայության տարիներին եմ նկատել նրա համակրանքը գրական ստեղծագործության ու ստեղծագործողներիս նկատմամբ, բայց որ ինքն էլ էր մեկմեկ «գրական փորձեր անում»՝ բոլորովին չեմ կասկածել։ Առիթն ինքնին ներկայացավ ու այլևս նպատակահարմար չգտավ թաքցնել։ Զանգեց, ամաչկոտ-ամաչկոտ՝ թե.

Մի քանի բանաստեղծություններ եմ ուղարկել «Ստեփանակերտ» թերթի խմբագրությանը։ Մի երկու ամիս կլինի՝ դեռ չի տպագրվել« անհարմար եմ զգում զանգել տեղեկանալ...
Բանաստեղծությո՞ւն, անակնկալ էր ինձ համար, բայց և հասկանալի՝ սկսնակի ամոթխածության զգացումը։ Խոստացա հետաքրքրվել։ Զանգեցի խմբագրություն։ Գլխավոր խմբագիր Անահիտ Քոչարյանը ոչ միայն «հաստատեց» փաստը, այլ, որ ավելի հետաքրքիր էր ինձ համար, գովեց հեղինակին՝ խոստանալով տպագրել առաջիկա համարում։ Համարը չուշացավ։ Կարդացի, հավանեցի, խրախուսեցի։ Առաջին տպագրված բանաստեղծությանը հետևեց երկրորդը, երրորդը...

...Երբ նրան ծառայության հրավիրեցին Կենտրոնական պաշտպանական շրջան՝ երկմտելու կարիք չուներ։ Եկավ՝ թեև 53 տարեկան էր արդեն։ «Կօգնեմ իմ կարողությունների չափ, մտածեց, պարտավոր եմ օգնել»։ Մասնագիտությամբ կապավոր էր, պահեստազորի ավագ լեյտենանտ, իսկ տասնամյակներ շարունակ աշխատել էր կապի տեխնիկական շահագործման բաժնում, երրորդ կարգի մեխանիկից հասել մինչև գլխավոր ինժեների պաշտոնին, Արցախի ներքին գործերի նախարարությունում և շրջանային կապի հանգույցներում տեղադրել ավտոմատ հեռախոսակայաններ, բաժիններում՝ կապի հեռախոսային կառավարման կենտրոններ։ ԿՊՇ հրավիրվելն էլ հենց ավտոմատ հեռախոսակայան տեղադրելու նպատակ էր հետապնդում։ Եկավ ու աշխատանքի լծվեց ՊՇ-ի հեռախոսային դասակի հրամանատար Հենրիխ Խաչատրյանի հետ։ Մեկ լրիվ տարի միասին աշխատեցին եռանդով։ Հեռախոսակայանն արդեն աշխատում էր՝ իրար կապելով պաշտպանական շրջանի հրամանատարական ու զինվորական բոլոր օղակները։ Ու երբ աշխատանքներն ընկան նորմալ հունի մեջ« ավագ լեյտենանտ Հայրապետյանն աշխատանքը շարունակեց մենակ։ Հեռախոսակայանում ամենօրյա վերահսկողություն սահմանելով՝ նա կարևորեց հատկապես կաբելի նորացումն ու կրկնապատկումը։ Այդ էլ իրագործեց, որից հետո ձեռնամուխ եղավ վերահսկող ազդանշանիչի տեղադրմանը։ Կապի վաշտի հեռախոսային դասակի հրամանատարի տեղակալ, ենթասպա Վաղինակ Ավետիսյանի, շարքայիններ Վալերի Սիմոնյանի և Գարեգին Օհանյանի օգնությամբ ժամանակին ավարտեց հիմնական աշխատանքները՝ հեռախոսալարերի անցկացումն ու սեղմակոճակների տեղադրումը կարևոր օբեկտների դռների ու պատուհանների վրա։ Հետո հեռախոսային վերաբաշխիչ տեղադրեց, ապահովեց զորամասի հերթապահի ուղիղ կապը պահակային ծառայության, հսկիչ-անցագրային կետի հետ, կատարելագործեց հեռախոսակայանը՝ փոխելով երկու ստատիվներից մեկը։ Եվ այսպես շարունակ՝ նա ամեն օր իր համար մի նոր գործ էր գտնում և, ասեն-չասեն, կատարում՝ իր մասնագիտությանը սիրահարված« զինծառայողին վայել բարեխղճությամբ ու սրտացավորեն։ Եվ՝ լարված, առանց հանգստյան օրերի աշխատանքից ոչ միայն չէր տրտնջում« այլև« ընդհակառակը, եռանդով էր լծվում ամեն մի նոր առաջադրանքի կատարանը։ Շուտով նորակառույց օբեկտների համար նաև հարյուրանոց կաբել անցկացվեց, ռադիոֆիկացման աշխատանքներն իրականացվեցին, վերադասավորվեցին ու համալրվեցին կապի վաշտի տեխնիկական սարքավորումները։ Իսկ դրանք իրականացնելու համար համառ ջանքեր էին պահանջվում և ավագ լեյտենանտ Գուրգեն Հայրապետյանի հրամանատարությամբ գործող հեռախոսային դասակի կապավորներն այդ խնդիրները կարողացան լուծել ժամանակին ու անթերի։ ...Գուրգեն Հայրապետյանը վաղուց զորացրվել ու թեև այլևս զինվորական համազգեստ չի կրում, բայց քաղաքացիական կյանքում ևս նույնն է մնացել, զինվորականին վայել նույն պարտաճանաչն ու բարեխիղճը...

«Մարտիկ» թերթ, 1995 թ., դ 21 (115), էջ 3 «Ակունք» թերթ, 2006 թ., դ 12 (37), էջ 11


ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ[խմբագրել]

Ալեք Արմիկի Մովսիսյանը ծնվել է 1957ին« Նորագյուղում« իսկ երկու տարի հետո ընտանիքով տեղափոխվել Ստեփանակերտ։ Ավարտել է քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցը« իսկ մասնագիտական կրթությունը ստացել է Բաքվում« այնտեղից էլ զորակոչվել Խորհրդային բանակի շարքերը« որպես տանկի հրամանատար ծառայել Մոնղոլիայում տեղակայված ստորաբաժանումներից մեկի կազմում։ Զորացրվելուց հետո երկու տարի աշխատել է Բաքվում« իսկ 1980ին վերադարձել Ստեփանակերտ« ավարտել ավտոդպրոցը« ավտոկռունկավարի դասընթացները և որոշել հետագա կենսագրությունը շարունակել որպես արհեստավարժ ավտոկռունկավար։ ...1991« ֆիդայական շարժում« Բերքաձորի ջոկատ։ Անցկացրած զինվորական կյանքի վերաիմաստավորում։ Պահակակետային աչալրջություն« զգոնություն« որ հանկարծ թուրքը չհանդգնի քայլ անգամ առաջանալ« մինչև կհասնի հակառակորդի՝ այդ գյուղերում տեղակայված կրակակետերի վնասազերծման պահը« մինչև կմաքրվեն Բերքաձորը« Մալիբեկլուն« Խոջալուն։ 1992ի հուլիսի 18ից կրկին ապրեց տանկիստի հաճելի բերկրանքը՝ վեցերորդ վաշտում« բայց բանակում ծառայելու ժամանակ իրենց ստորաբաժանման տանկերը Տ54 մակնիշի էին միայն« իսկ այստեղ« Տ72ի վրա« դժվարանում էր մի քիչ։ Ավշառյան եղբայրները՝ Մխիթարն ու Գագիկը« մեկ օրում նրան ծանոթացրին նոր տանկի բոլոր «բարեմասնությունների» հետ« այնպես« որ մարտի ժամանակ երբեք սխալ գործողություն թույլ չտրվի։ Պատերազմն իր հորձանուտի մեջ առավ Ալեքին։ Չլդրան« Գյուլաթաղ« Մեծշեն՝ ամենուր իրեն բանիմացորեն դրսևորեց« ապրեց առաջխաղացման բերկրանքն ու նահանջի դառնությունը« մարտական ընկերների կորուստը... Եվ բորբոքվում էր նրա հոգում վրեժխնդիր լինելու անմարելի մղումը« նետվում էր մարտի՝ ժամ առաջ նպատակին հասնելու համար։ Մեծշենում զոհված Սեգոյի վրեժը լուծեց անմիջապես՝ խփելով մեկ ՀՄՄ2 և անխնա ոչնչացնելով հակառակորդի բազմաքանակ հետևակը։ Հետո իր տանկով շտապեց Մաղավուզ՝ օգնելու ծուղակի մեջ հայտնված «Կայծի» տղաներին։ Հակառակորդի ուժերը գործում էին նաև Քելբաջարի տարածքից« ուստի« մեր մարտիկները ստիպված էին մարտեր մղել երկու ճակատով« հաճախ՝ մի ճակատից մյուսը տեղափոխելով առկա տեխնիկայի որոշ մասը« կամ էլ՝ որևէ առանձին ջոկատ կամ վաշտ։ Սեգոյի զոհվելուց հետո հրամանատարությունն իր վրա վերցրած Սամվել Հարությունյանի գլխավորությամբ տղաները տեղափոխվեցին Հարությունագոմեր« օգոստոսի կեսերին հարմար դիրքեր զբաղեցրին գյուղի պաշտպանությունն իրականացնելու համար« իսկ հակառակորդի մի տանկ« որ պայթել էր ականի վրա« բայց էականորեն չէր տուժել՝ բերեցին գյուղ։ Հարությունագոմերի 15օրյա պաշտպանության ընթացքում ավարառվեց ևս մեկ «Շիլկա» կայանք« խփվեց հակառակորդի մեկ տանկ« ոչնչացվեց ահագին քանակությամբ հետևակ։ Ալեքը երկու անգամ վիրավորվեց պատերազմի դաշտում։ 1992ի օգոստոսի վերջին խփվել էր տանկը և նա ցնցակաթվածով Առաջաձորի դաշտային հոսպիտալ տեղափոխվեց« իսկ այնուհետև՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց« ուր միամսյա բուժումներից հետո կրկին շարք վերադարձավ ¥երկրորդ անգամ վիրավորվեց 1994ի ապրիլի 12ին« Յուսիֆջանլվում¤։ 1992ի հոկտեմբերի վերջերից Ալեքն իր անձնակազմով Աշանում էր« ուր« հիմնականում« դիրքային պահակություն էր իրականացվում Գյուլափլուի կողմից հակառակորդի ցանկացած հարձակում ժամանակին կանխելու նպատակով« մինչև... Սկսվել էր Քելբաջարում տեղակայված կրակակետերի վնասազերծման ռազմագործողությունը« իսկ Ալեքի անձնակազմը« չգիտես՝ ինչու« հայտնվել էր «խաղից դուրս վիճակում»։ Չորս օր անց խփվեց Մարտունու տանկերից մեկը և իրենց «հերթին սպասող» տղաները՝ տանկի հրամանատար Համլետը« նշանառուօպերատոր Ալեքն ու մեխանիկվարորդ Արամը շտապեցին Քելբաջար՝ կռվելու լեգենդար Ավոյի հետ կողքկողքի« մնացին մինչև ռազմագործողության ավարտը« մինչև Արցախի հյուսիսարևմուտքը լիովին մաքրվեց հակառակորդ ուժերից ու տղաները վերադարձան Մարտունի։ 1993ի հուլիսօգոստոսին վնասազերծվեցին Բաղմանլարում տեղակայված կրակակետերը« իսկ Աղդամի համար մղված ռազմագործողության ընթացքում տղաներն իրենց հսկողության տակ առան Իսմայիլբեյլի« Սայբալու« Մարզիլու« Նովրուզլու բնակավայրերը։ Երբ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերում կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին՝ ստեղծվեցին պաշտպանական շրջաններ ու առանձին զորամասեր« փորձառու տանկիստ Ալեք Մովսիսյանը ծառայությունը շարունակեց Երրորդ պաշտպանական շրջանի կազմում« մասնակցեց Կուրոպատկինոյի հունվարյան կատաղի մարտերին« պաշտպանեց հակառակորդի կողմից անընդհատ հրթիռահրետակոծությունների ու հարձակումների ենթարկվող «Ռաֆո» և «Սևաններ» պահակակետերը։ Իսկ երբ ճակատային գիծը համեմատաբար «հանգստացավ»« իր զինվոր ընկերների հետ շարունակեց մարտական հերթապահությունը դիրքերում։ Եվ այդպես՝ մինչև 1994ի ապրիլի 11ը։ Ապրիլի 12ին հակառակորդը կրկին նոր հարձակում ձեռնարկեց« որը ևս« մեր քաջակորով տղաների ջանքերով« կրկին անհաջողության մատնվեց« թշնամին թողեց հերթական բնակավայրը՝ Յուսիֆջանլուն։ Բայց այս անգամ կրկին խփվեց Ալեքի տանկը ու նա ստիպված էր 20 օր անցկացնել հոսպիտալային պայմաններում« հետո կրկին վերադառնալ« այս անգամ՝ Արցախի հյուսիսարևելյան հատված՝ Կարմիրավան« մարտական հերթապահության։ Արդեն՝ համեմատաբար հանգիստ« հրադադարային պայմաններում։ Իսկ հրադադարի պայմաններն էլ« հասկանալի է« իրենց առանձնահատուկ պահանջներն ունեն« այն է՝ վերադասավորել ուժերը« զբաղվել կադրերի վերապատրաստման գործով« դիրքերում կարգի բերել ինժեներական կառույցները և այլն։ Ալեքը տեղափոխվեց տանկային ուսումնական գումարտակ։ Նոր նշանակված դասակի հրամանատարին շնորհվեց լեյտենանտի զինվորական կոչում։ Նա սկսեց իր մարտական հարուստ փորձն ու տեսական կայուն գիտելիքները փոխանցել նորակոչիկներին« ովքեր էլ պետք է որոշակի պատրաստություն անցնելուց հետո համալրեն Պաշտպանության բանակի տանկային զորքերի շարքերը։ Հետագա տարիներին ինչ պաշտոն էլ զբաղեցրել է Ալեք Մովսիսյանը (վաշտի հրամանատար« գումարտակի շտաբի պետ« տանկային զորամասի հետախուզության պետ« Պաշտպանության բանակի մարտական պատրաստության բաժնի տանկային ստորաբաժանումների ու զորամասերի պատրաստման բաժանմունքի պետ)՝ բարեխղճորեն կատարել է իր ծառայողական պարտականությունները։ Բարձրանալով ծառայության աստիճաններով, հասնելով փոխգնդապետի զինվորական կոչման ու ՊԲ ՄՊԲ բաժանմուքի պետի պաշտոնի՝ նույն համեստ ու բարեխիղճ զինվորն է մնացել, նաև համեստորեն, առանց աչքի զարնվելու մղման՝ կատարել հրամանատարության առաջադրանքները։ Եվ միայն պատահական զրույցի ընթացքում է պարզվում, որ մեր կողքին, մեզ հետ «պատերազմական իր ուրույն կենսագրությամբ» ապրում է Մարդը՝ մեր ժամանակի ու պատմության, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ալեք Արմիկի Մովսիսյանը...

«Մարտիկ» թերթ, 1999 թ., դ 6 (301), էջ 3


ՍԱՀՄԱՆ ՔԱՋԱՑ...[խմբագրել]

1993-ի պատերազմական դեկտեմբերը կիսվել էր արդեն։ Հայկական պաշտպանական զորամասերը հուսալիորեն վերահսկում էին իրենց տրամադրության տակ գտնվող սահմանահատվածները։ Դեկտեմբերյան վերջին օրերին, սակայն, կրկին բարդացել էր իրավիճակը, հակառակորդը լայնածավալ հարձակում էր ձեռնարկել մեր նորանկախ հանրապետության սահմանների ողջ երկայնքով, փորձելով, ի վերջո, բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ։ Ամեն օր ռազմաճակատային բոլոր ուղղություններում մարտեր էին՝ համառ ու անզիջում, կենաց ու մահու մարտեր։ Ոտքի ելան բոլորը՝ զինվորագրվածները և նրանք, ովքեր դեռ պահպանում էին «անձեռնմխելիության» իրենց իրավունքը։ 1994-ի հունվարին հայրենյաց պաշտպանների շարքերը համալրողների թվում էր նաև «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի փառաբանված ռմբարկու, կենտրոնական հարձակվող Վալերի Հայրիյանը... Փոքր տարիքից էր տարվել ֆուտբոլով։ Ինը տարեկան էր դեռ, երկրորդ թե երրորդ դասարանի աշակերտ, երբ սկսեց պարապել սիրած մարզաձևով։ Իսկ տասներեքում արդեն «Կաշվե գնդակի» մարզային առաջնություններին էր մասնակցում, լավագույն խաղացողի անուն վաստակում, մրցանակ ստանում, որից հետո էլ՝ նաև հանրապետական մրցասպարեզ դուրս եկավ։ 1967 թվականը խոստումնալից պատանու աստեղային ժամն էր, որին նորանոր հաղթանակներ հետևեցին, իսկ Խորհրդային բանակում (1972-74 թթ.) ծառայությունն ավարտելուց հետո կրկին հարազատ միջավայր վերադարձավ, մինչև հաստատվեց թիմի հիմնական կազմում։ 1977ին Ստեփանակերտի «Ղարաբաղ» թիմը Ադրբեջանում լավագույնը ճանաչվեց՝ զբաղեցնելով առաջնության աղյուսակի ամենաբարձր հորիզոնականը, հետագա տարիների ընթացքում մի քանի անգամ ևս թիմը մրցանակային տեղեր գրավեց, և այդ գործում քիչ չէր կենտրոնական հարձակվող Վալերի Հայրիյանի ավանդը։ Ավելին« բոլոր հանդիպումներում առկա էր նրա հախուռն բնավորությունը, մարտահրավերի պատրաստ կայուն կենսակերպը։ Նա բոլոր հնարավորությունները կարողանում էր խելացիորեն օգտագործել և հասնել նպատակին։ Վ. Հայրիյանը մեծ ֆուտբոլում մնաց մինչև 1990 թվականը, հընթացս՝ հասցնելով նաև միջազգային մի շարք ընկերական հանդիպումների մասնակցել։ 1989-ին «Ղարաբաղ» թիմը հյուրընկալվել էր Սիրիայում, ընկերական հանդիպումներ ունեցել ինչպես այդ պետության օլիմպիական թիմի ու չեմպիոնի« այնպես էլ՝ հայկական թիմերի հետ։ Ի դեպ, օլիմպիական թիմի հետ հանդիպման ընթացքում ոչոքի (1։1) գրանցվեց, իսկ չեմպիոնի հետ հանդիպումը 1։0 հաշվով շահեցին ղարաբաղցիները։ Հայկական թիմերի հետ կայացած 23 հանդիպումներում հաղթողներ ու պարտվողներ չեղան։

Այլ էին հանդիպումները Մալիում։ Ճիշտ է, երկրի հավաքականի հետ հանդիպման ընթացքում կրկին ոչոքի (2։2) գրանցվեց« բայց ներպետական առաջնության չեմպիոն թիմը պարտության մատնվեց (աֆրիկացիները պարտվեցին 0։3 հաշվով)։

Անգլիական հանրահայտ «Լիվերպուլ» ակումբի այցը հետաքրքիր անակնկալ էր ստեփանակերտցի ֆուտբոլասերների համար« Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտի տրիբունաները լեփլեցուն էին« մարզասերներն ուզում էին տեսնել իրենց հարազատ թիմի արժանի խաղը՝ արժանավոր հակառակորդի հետ հանդիպման ընթացքում։ Եվ նրանց հույսերն արդարացան. հանրահայտ ակումբի ու մեր թիմի վետերանների հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով՝ հօգուտ ստեփանակերտցիների։ Վալերի Հայրիյանը քանիցս արդարացրել է իր երկրպագուների սպասելիքները։ Կենտրոնական հարձակվողը պաշտոնական հանդիպումներում 183 անգամ վարպետորեն խոցել է հակառակորդի դարպասը։ ...Ռմբարկուի հախուռն տարերքը, անդադրում բնավորությունը նրան հանգիստ չէր տալիս։ Նա իրեն միշտ հարձակման մեջ էր տեսնում, իսկ հիմա... Ոնց որ «խաղից դուրս» վիճակում էր հայտնվել։ Պատերազմը գնալով ահագնանում էր ու Վալերին որոշեց թողնել ամեն ինչ։ 1994-ի հունվարն էր՝ թիվ 7 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վալերի Հայրիյանը դարձավ Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումներից մեկի զինվորը։ Եվ ասես վերագտավ իրեն, կրկին «կենտրոնական հարձակվողի» դերն ստանձնեց։ Իսկ երբ ամիսներ անց հակառակորդը ստիպված էր հրադադարի պայմանագիր աղերսել ու պաշտպանական բնագծերում դադարեցվեցին ռազմագործողությունները, Վալերին չփութաց վերադառնալ քաղաքացիական խաղաղ կյանքի, գերադասեց պահպանել զինվորականի իր կենսակերպը, բայց երբեք չկտրվեց երկրամասի մարզական կյանքից։ Ավելին, 1996-ին ԿՊՇից հետագա ծառայության տեղափոխվելով ՊԲ շտաբի մարտական պատրաստության բաժնի ֆիզպատրաստության և սպորտի բաժանմունք (նախ՝ որպես ավագ սպա, իսկ այնուհետև՝ բաժանմուքի պետ՝ փոխգնդապետի զինվորական կոչումով)՝ իր կարողությունների չափով նպաստեց Պաշտպանության բանակի մարզիկզինծառայողների մարզական հմտությունների ու կարողությունների հետագա զարգացմանը։

«Մարտիկ» թերթ, 2004 թ., դ 38 (591), էջ 5


ՀԱՅՐԵՆԱՆՎԻՐՈՒՄ[խմբագրել]

Կենսուրախ ու կատակասեր տղա է Գառնիկ Պետրոսյանը, բայց երբ սկսում է վերհիշել պատերազմական դառն ու զրկանքներով լի օրերը՝ անմիջապես լրջանում է։ Պատերազմը բոլորիս տներն է ներխուժել ու իր սև ձեռագիրը թողել բոլորիս սրտերում։ Նա էլ պատերազմի դաշտում մարտական շատ խիզախ ու անձնվեր ընկերներ է կորցրել, բայց երբեք չի ընկճվել, չի ընկրկել, ընդհակառակն, ավելի է գոտեպնդվել և ընկերոջ մահվան ցավը սրտում սեղմած՝ նետվել գրոհի։ Իսկ երբ 1991ի մայիսին Խորհրդային բանակի շարքերում ծառայող, դանակի 13 հարված ստացած Արթուր եղբոր մահվան բոթն է ստացել, դարձյալ ոխով չի լցվել, թեև ձեռագրից երևում էր սպանության «հեղինակի» ով լինելը, նախընտրելով միայն մարտի դաշտում դեմդիմաց հայտնվել թշնամուն և արժանի պատիժը տալ։ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ծնված Գառնիկը նախ գյուղի ինքնապաշտպանական ջոկատում էր, Քարինտակում, Քիրսում՝ դիրքապահությունում ընդգրկված համագյուղացի տղաների հետ։ 1992ին տեղափոխվեց Ստեփանակերտ, զինվորագրվեց չորրորդ գումարտակին։ Գնդացրորդ էր, դիպուկահար, հրաձիգ, տիրապետում էր հրաձգային բոլոր զինատեսակներին և օգտագործում տվյալ պահին պետք եկածը։ Սառնաղբյուրի, 13րդ պահակակետի, «Ուղտի մեջքի» ուղղությամբ մղված մարտերին է մասնակցել, հետո Մարտակերտյան ճակատ տեղափոխվել, կռվել «Պուշկեն յալում», հետո՝ Ֆիզուլիում ու Հորադիսում։ Գառնիկի երկու եղբայրները՝ Արմենն ու Հովիկը, նույնպես Արցախյան պատերազմի մասնակիցներ են։ Արմենը եղբայրներից ավագն է, վիրավորվել է և° Քարինտակի, և° Շուշիի համար մղված մարտերի ընթացքում, բայց 1992ի մայիսի 8ին ՀՄՄ1ից արձակված արկի բեկորը խիզախ մարտիկին ստիպել է ընդմիշտ թողնել մարտադաշտն ու համակերպվել պատերազմի հաշմանդամի ճակատագրի հետ։ Մյուս եղբայրը՝ Հովիկը, ծառայում էր շտաբային վաշտում, իսկ այնուհետև՝ որպես ականանետորդ, չորրորդ գումարտակ էր տեղափոխվել, անցել պատերազմական դաժան փորձությունների միջով, ազատագրական ու պաշտպանական մարտերին իր արժանի ավանդը բերել։ Հրադադարի հաստատումից հետո՝ 1994ին, Գառնիկը, որպես շարքային զինվոր, շտաբային վաշտ տեղափոխվեց։ 1995ից՝ ՊԲ շտաբի կապի բաժնի սուրհանդակափոստային ծառայությունում էր, նախ՝ շարքայինպայմանագրային էր, իսկ ենթասպայի զինվորական կոչումը նրան 2003ի մայիսի 5ին շնորհվեց։ Եվ շարունակեց զինվորական ծառայությունը՝ նույն զգոնությամբ ու պատրաստակամությամբ, պատասխանատվության նույն զգացումով, որովհետև, եթե կրկին սպառնա թշնամին, կրկին իր գերիշխանութունն արցախահայությանը պարտադրել ցանկանա՝ զինվորը պիտի իր դիրքում լինի։ Հիմա իրավիճակը համեմատաբար կայուն է, դա ձեռք է բերվել անցած տարիների ընթացքում գործադրած համառ ջանքերի շնորհիվ։ Գառնիկը համոզված է, որ մարտադաշտում ձեռք բերված հաջողություններն ի դերև կդառնան, եթե դրանք չամրագրվեն դիվանագիտական ճակատում տարած հաղթանակով և հավատում է, որ Արցախյան ռազմաճակատի բոլոր մարտադաշտերում մարտնչած զինվորների պես մեր դիվանագետները ևս հաղթանակ կտոնեն։ Իսկ ինչ վերաբերում է հուսալիորեն վերահսկվող մեր պետական սահմանից անդին հնչող ռազմատենչ հայտարարություններին, թույլ ժպտում է քթի տակ ու իրեն հատուկ տոնով ընդգծում քմծիծաղը, թե իբր «հաչող շունը չի կծում»։

Համենայնդեպս, շարունակում է նա, շունը շուն է մնում, ուստի, չպետք է կորցնել զգոնությունը։

«Եղիցի լույս» թերթ, 2005 թ., դդ 67 (55), էջ 4



ԵԼԵՆԱ ՄԱՅՐԻԿԻ ԵՐԱԶԱՆՔԸ[խմբագրել]

Բորիս Սանթուրի Ստեփանյանը ծնվել է 1967ի մարտի 28ին, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Աշխատանքային մկրտությունը ստացել է Կարմիր շուկայի խաղողագործական տնտեսությունում։ 1989ից Թաղավարդի Հ. Բաբաջանյանի անվան տնտեսության տրակտորիստն ու կոմբայնավարն էր։ Իր գործուն մասնակցությունն է բերել Արցախյան համաժողովրդական շարժմանը՝ զենքի ու զինամթերքի հայթայթումտեղափոխում, մարտական հերթապահություն և այլն։ Մասնակցել է մի շարք ռազմագործողությունների։ 1993ի հունվարի 3ի Գևորգավանի ծանր մարտում իր մարտական հինգ ընկերների հետ գերվել է հակառակորդի կողմից։ Դիակը հայտնաբերվել է մոտ երեք ամիս հետո միայն։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը։ ...Կենսագրական հակիրճ տեղեկություններ։ Մի քանի տողերի արանքում՝մարդկային ամբողջական ապրած կյանք։ Բոլորանվեր։ Անմնացորդ։ Եվ՝ ընդամենը 26 տարի։ Շա՞տ է, քի՞չ է՝ ասվածը համեմատական հասկացություն է սոսկ, որովհետև մարդու կյանքը միայն ապրած տարիների քանակով չի չափվում։ Բորյան հացագործի ամենախաղաղ մասնագիտությունն ուներ։ Հնձում էր հասուն հասկերի ծփանքով շորորող համայնական արտերը։ Հնձում ու ամբարում էր ցորենը, նույնիսկ՝ արկերի ու ռումբերի դղրդյունների ուղեկցությամբ։ ...42ամյա Ելենա մայրիկն արու զավակ ունեցավ, իր առաջնեկը՝ Բորյան։ Անչափ ուրախ էր նաև ամուսինը՝ Սանթուրը, ով առաջին ամուսնությունից երեք անմայր երեխա ուներ։ Բայց այդ ուրախությունը երկար վայելելու հաճույքը տրված չէր նրանց. հազիվ չորս տարեկան էր Բորյան, երբ հայրը հանկարծամահ եղավ։ Մանկահասակ Բորյայի հետ մոր խնամքի տակ մնաց նաև Ստելլան (Սենորն ու Սիլվան արդեն ամուսնացած էին)։ Ինը տարեկանից Բորյան իրեն տան տղամարդ էր զգում արդեն, օգնում էր մորը՝ վարելու տնային տնտեսությունը։ Եվ նրա «տղամարդկային վարք ու բարքով» երաշխավորվածության զգացում էին ապրում մայրն ու քույրը։ Դպրոցում էլ՝ լավ էր սովորում, դա էլ մորը հուսալու հիմք էր տալիս, որ որդին միջնակարգն ավարտելուց հետո անպայման կշարունակի ուսումը։ Բայց... Բորյան ևս թաքուն երազանք ուներ։ Նրան իր ողջ հմայքով գերում էր գյուղատնտեսական տեխնիկան և նա անկարող էր չանսալ այդ «կանչին»։ Մարտահրավերի պես էր հնչում այդ կանչը։ Բորյան անկարող էր նույնիսկ երկմտել, թե կկարողանա՞ արդյոք հասնել իր երազանքին։ Պետք է, ու՝ վերջ։ Գուցե մայրը զարմանար նաև, թե ինչո՞ւ հատկապես դա է Բորյայի ընտրությունը, բայց նա արդեն հասկանում էր, այո, այստեղ ինչոր նախախնամություն կար, և այդ սերը որդուն փոխանցվել էր հորից՝ հողի անդավաճան մշակ Սանթուր Ստեփանյանից։ Հայրը վաղուց չկար, բայց որդու երակներով նրա° արյունն էր հոսում։ Կարմիր Շուկայի տնտեսության հողագործբանվոր Բորյան կամացկամաց մարմին էր տալիս երազանքին։ Իր գործին էր թեև՝ միայն իրեն հատուկ պատասխանատվության զգացումով, բայց ականջն անընդհատ մոտակայքում աշխատող տրակտորի հռնդյունին էր։ Սիրում էր երկաթը և համոզված էր, որ կգա այն օրը, երբ իրեն կենթարկեցնի երկաթե այդ հսկան՝ տրակտորը, կոմբայնը։ 1984ին 17ամյա պատանին Աղբուրունի արտերում կոմբայնով արդեն հունձ էր անում։ Այստեղ նա ինքնահաստատման լուրջ հայտով ներկայացավ։ Եվ շատերի°ն զարմացրեց։ Շատերն ուրախացան, իսկ մոր հրճվանքին չափ չկար։ Սահման չկար։ Այս ե՞րբ հասցրեց։ Այս ե՞րբ սովորեց։ Այս ե՞րբ այսքան առնականացավ իր երեխան։ Երեխա՜։ Հը՜մ, լսեր Բորյան՝ ծիծաղը կգար, իբր՝ ի՜նչ երեխա։ Երեխա՜... չէ° մի։ Նա հողի մշակ հոր արժանի ժառանգորդն էր, դրա համար էլ համեստ էր ընտրության մեջ։ Բարձրագոչ ճառեր չէր սիրում, ճառողներին՝ առավել ևս։ Ինքնահաստատման ա°յս ձևն էր ընտրել և գոհ էր իր ընտրությունից։ Աշխարհի ամենախաղաղ մասնագիտությունը, հացագործի, և ինքը՝ խաղաղ բնավորության տեր մարդը։ Աշխարհում սակայն հաճախ են այլ նախախնամություններ գլուխ բարձրացնում, և փորձում խլացնել հողի աշխատավորի ձայնը։ Մեկ անգամ՝ գուցե հաջողվի, երկու անգամ՝ թերև°ս։ Բայց «շատին հավերժ խաբել չկա»։ Ո՞վ է ասել մեր բանաստեղծներից՝ չեմ հիշում, բայց որ դիպուկ է ասվածը՝ կասկածի տեղիք չի տալիս։ Ու Բորյան նույնպես՝ իր ձայնին արդարացի պատասխան էր ակնկալում։ Բայց խուլ էր աշխարհի ականջը, իսկ ակնկալիքները՝ ապարդյուն ջանքեր։ Ու հասկացավ ժամանակին, հասկացան ընկերտղաները։ Ո°չ, գիտեի°ն։ Ի սկզբանե°։ Եվ գաղտնի գործող ջոկատների համար զենք ու զինամթերք էր հայթայթվում, գաղտագողի նշանակված վայրեր տեղափոխվում։ Բորյայի տրակտորով։ Ցորենով լի պարկերի տակ։ Օմոնականների աչքի առաջ։ Բայց՝ միշտ անտես ու աննկատ։ Դա՝ սկզբնական շրջանում։ Իսկ, ընդհանրապես, Արցախյան շարժման ու զինված պայքարի բոլոր տարիներին, Բորյան՝ թեև անբաժան տրակտորից ու կոմբայնից, միշտ, տղաների հետ, առաջին դիրքերում էր։ 92ի ամռանն էլ՝ անկարող էր չմասնակցել հնձին։ Եկավ, նստեց կոմբայնի ղեկին։ Անվստահ էր մի քիչ, մատներն անսովոր ջղաձգվեցին։ Ինչո՞ւ մարդն իր սեփական հողի վրա չպիտի կարողանա ազատ ու անկաշկանդ ապրել ու աշխատել։ Ինչո՞ւ անպայման պիտի պարտադրեն մեզ իրենց բութ ու անմարդկային օրենքները։ Հարցեր, հարցեր, իսկ պատասխանը միանշանակ է՝ պայքարել մինչև վերջ։ Բայց բոլորի՞ն էր տրված մինչև վերջ գնալը, վերջնականին հասնելը։ Բորյան ևս մնաց կես ճանապարհին, բայց հաղթանակի նկատմամբ հավատը երբեք չլքեց նրան։ Իսկ Ելենա մայրիկի երազա՞նքը, հարսի, թոռների մասին անուրջնե՞րը... Բայց նրան երբեք մղձավանջ չթվաց այս ամենը, որովհետև մոր սիրտ է նրա սիրտը՝ լայն ու մեծահոգի։ Իսկ նվիրաբերումն էլ՝ թեկուզ ամենաթանկը, անափսոսանք, որովհետև Բորյայի չապրածը երևում է այսօրվա Արցախի երեխաների անհոգ աչքերում...

«Մարտիկ» թերթ, 2001 թ., դ 8 (406), էջ 4


ՀԻՇԵՆՔ ԵՎ ԿԱՊՐԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ[խմբագրել]

Իշխան Ավետիսյանը դեռևս 13ամյա պատանի էր, երբ խորապես հիասթափվեց խորհրդային իշխանությունից. դաժանաբարո 1937ը կլանեց և° պապին, և° հորը։ Իսկ հոգու մեջ բույն դրած ատելությունն ուղեկցեց նրան ողջ կյանքի ընթացքում։ Եվ երբ 60ականներին Արցախյան հարցը նոր սկիզբ ունեցավ, թվաց, թե եկել է հատուցման ժամը։ Ավաղ, նա կրկին հիասթափություն ապրեց, և ակտիվիստների շարքում Իշխանը նույնպես ՊԱԿի կալանախցում գտնվելու «բախտին» արժանացավ։ Հիասթափվեց, բայց երբեք հուսալքություն չապրեց, արթուն պահեց հոգու մեջ հայրենասիրության զգացումը ու... շարունակեց տաքսիստի իր համեստ աշխատանքը, մինչև... 1988ի փետրվարը նորովի իմաստավորեց տաքսիստ Իշխանի կյանքը. նա բոլորանվեր տրվեց համազգային շարժմանը։ Հանրահավաքներում նրա կրակոտ ելույթները նոր լիցք էին հաղորդում մայրաքաղաքի հրապարակներում արդար բողոքով պայքարի ելած հոծ բազմություններին։ ...Հայրենասիրության դասերը պապից էր առել չորս տարեկանից այդ հարկի տակ ապրող թոռը՝ Սամվելը, ում 16ը 1988ի ապրիլի 26ին պիտի լրանար դեռևս։ Իշխան պապն ու Ժենյա տատը ձգտում էին նրան լավագույնս նախապատրաստել մեծ կյանք մտնելու համար։ Դպրոց, հետո՝ պրոֆտեխուսումնարան, հետո... 1988ի փետրվարը Սամվելի համար յուրովի դպրոց էր, շատ անգամ՝ նույնիսկ անհասկանալիանբացատրելի շրջադարձումներով... Իսկ հակառակորդի հետ առճակատման առաջին փորձը 1988ի սեպտեմբերի 26ին էր, Խոջալվում, երբ ազերի ճանապարհահենները հարձակվել էին Հայաստանից մարդասիրական օգնություն բերող ավտոշարասյան վրա։ Կարո՞ղ էր Սամվելը չանսալ սրտի ձայնին ու օգնության չշտապել։ Կարո՞ղ էր... թեկուզ՝ առանց զենքի, բայց ոչ անզեն. նրա զենքը ատելությունն էր՝ թշնամու, և ցասումը՝ անարդարության հանդեպ։ Փորձն, ինչպես ասում են, փորձանք չէ, և առաջին հաջողությամբ ոգևորված Սամվելն սկսեց բազում փորձություններով լի մի մարտուղի։ Ու թեև վիրավորվել էր Խոջալվում (ոտքի վերքը գաղտնի էր բուժում, որ հանկարծ Մոսկվայից ժամանած քննչական խմբի ճանկը չընկնի), բայց, այնուամենայնիվ, անկարող էր Կրկժանում թշնամու կողմից նեղվող հայրենակիցներին օգնության չհասնել։ Իսկ կասկածվողների նկատմամբ վերսկսվեցին զանգվածային հալածանքները։ Սամվելին նույնիսկ խոստացան օգնել քննիչ դառնալու վաղեմի երազանքն իրականություն դարձնելու գործում, բայց խիզախ պատանին չհրապուրվեց այդ սնամեջ խոստումներով, այլ ավելի զգուշացավ և ընկերներին զգուշանալու հրահանգներ տվեց։ Ինչպե՞ս կարող էր նա իր երազանքը իրականություն դարձնել ստոր ճանապարհով, ուստի, ժամանակավորապես թողեց Արցախը, բայց օտարության մեջ կարո՞ղ էր երկար մնալ, երբ պապն ու տատը մնացել էին վտանգված երկրամասում։ Վերադարձավ ու անմիջապես էլ անդամագրվեց Վաչագան Իշխանյանի հրամանատարությամբ գործող զինված ստորաբաժանմանը. Արցախում արդեն սկսվել էր չհայտարարված պատերազմը։ Խիզախ հայորդիները դաժան մարտեր էին մղում Կրկժանի, Խոջալուի, Քյոսալարի, Ջանհասանի, Ղայբալիշենի թշնամական կրակակետերը լռեցնելու ուղղությամբ։ Այդ մարտերին իր անձնվեր մասնակցությունն էր բերում նաև հեղափոխական պապի արժանավոր թոռը։ Բայց Ղայբալիշենի համար մղված մարտը վերջինը եղավ նրա համար. 10 հոգով հանձնարարություն էին ստացել հետախուզել հակառակորդի հսկողության տակ գտնվող տարածքը, բայց, դեռ կես ճանապարհին՝ լուր առան, որ հակառակորդը հարձակվել է Ղայբալիշենին մերձ մեր դիրքերի վրա, և անմիջապես անհավասար կռվի մեջ մտան, ետ մղեցին թշնամական հարձակումը։ Քիչ անց՝ երեք կամավորներով կրկին մտան կրակի գիծ՝ դուրս բերելու վիրավոր ընկերներին, ու երեքն էլ՝ Սամվելը, Սեգոն, Մուրադը, ընկան թշնամու կրակի տակ։ 1992ի մարտի 29ին վերջակետ դրվեց Սամվելի երկրային կյանքին։ Բայց Իշխան և Ժենյա Ավետիսյանների հարկի տակ նա մշտապես ներկա է՝ և° առօրյա խոսակցություններում, և° մտորումների մեջ։ Սրտի կսկիծով պատմում են Սամվելի մասին, հպարտության զգացում ապրում նրա հետմահու պարգևներով՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, «Արիության համար», «Շուշիի ազատագրման համար», «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» մեդալներով։ Ու թեև ափսոսանք են ապրում 20ը դեռ չբոլորած իրենց թոռան կորստի համար, բայց և հպարտ են, որ կարողացել են նրան այդպես դաստիարակել՝ անձնվեր ու տոկուն ոգով։ Իշխան պապը, որպես արվածի դրվատում ու գնահատանք, ԼՂՀ նախագահի 2001ի սեպտեմբերի 2ի հրամանագրով, ԼՂՀ անկախության գործին զգալի ավանդի ու ջանքերի նվիրաբերման համար պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ Իհարկե, պատիվ է կառավարական պարգևի արժանանալը, բայց տաքսիստ Իշխանի համար կարևորը ոչ թե պարգևն է, այլ անցածը հիշելն ու գնահատելը։ Չմոռանանք, որ հանկարծ չարժեզրկվի արժանիքը, արժանավորը։

«Մարտիկ» թերթ, 2003 թ., դ 48 (550), էջ 7



ՊԱՏՐԱՆՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ[խմբագրել]

Կոմիտաս Արսենի Հակոբյանը ծնվել է 1972ի հունիսի 1ին, Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ Տեղի միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի (այժմ՝ Արցախի պետական համալսարան) բանասիրական ֆակուլտետը։ Երբ արցախյան խաղաղ շարժումը պարտադրաբար մտել է զինված պայքարի փուլ՝ ինստիտուտի գերազանցիկ ուսանողը կամավոր մասնակցել է պաշտպանական ու ազատագրական մի շարք մարտերի, իսկ Մաճկալաշենի գումարտակի կազմավորումից հետո՝ մարտական կենսագրությունը շարունակել այդ գումարտակի կազմում։ Իր արիությամբ ու անկոտրում կամքով նա մարտնչել է «Խազազի» բարձունքում, Դիվանլար, Ղաջար, Մարզիլու, Ամիրանլար գյուղերում ու Գևորգավանի տեղամասում գործող թշնամական կրակակետերի վնասազերծման գործողությունների ընթացքում, մասնակցել Ֆիզուլու և Աղդամի շրջանների զգալի տարածքների ազատագրմանը՝ Մաճկալաշենի գումարտակի կազմում, նախ՝ որպես վաշտի, իսկ այնուհետև՝ գումարտակի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ։ Պատերազմական գործողություններին զուգընթաց՝ Կոմիտասը հասցնում էր կարգավորել նաև ուսման հետ կապված խնդիրները՝ հաջողությամբ հանձնում էր ընթացքային քննությունները, և, որ ամենակարևորն է՝ ստեղծագործել։ Ի դեպ, 1993ին «Արցախ» հրատարակչության կողմից Ստեփանակերտում տպագրվեց արդեն Գրողների միության շարքերն ընդունված Կոմիտաս Հակոբյանի բանաստեղծությունների «Գոյության պատրանք» խորագիրը կրող անդրանիկ ժողովածուն։ Հերոսաբար զոհվել է Մարտակերտի Կարմիրավան գյուղի համար մղված ազատագրական հերթական մարտում, 1994ի մայիսի 5ին... Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ 1997ին «ԱռերեսումԱնի» հրատարակչական համալիրը Երևանի պետական համալսարանի տպարանում հետմահու... տպագրել է Կոմիտաս Հակոբյանի բանաստեղծությունների «Նվիրում» խորագրով երկրորդ ժողովածուն։ Գրքում տեղ են գտել նաև հեղինակի օրագրային գրառումները, որոնք ավելի պարզ ու ընդգրկուն են դարձնում բանաստեղծմարտիկի ամբողջական դիմագիծը։ ...Կոմիտաս Հակոբյան բանաստեղծն իրեն զգացնել տվեց ոչ միայն «Գոյության պատրանք» առաջին գրքով, նա արդեն կա°ր իր ձեռագրերում, որոնցից երկնային լույս էր ճառագում։ Ամեն անգամ էր այդպես, բանաստեղծությունները կարդալիս այնպես էր թվում, ասես՝ գտել ես քո ամենամոտ հարազատին, եղբորդ։ Նա մաքուր էր, անաղարտ հոգով՝ աղարտված շրջապատի մեջ, և այդ գոյությունը բնավ էլ պատրանք չէր, այլ՝ ինքնահաստատման վկայագիր դարձավ, թեև այն «պատրանք» անվանվեց։ Ինչո՞ւ՝ «պատրանք», երբ «գոյությունն» իր մեջ երկու ձև է պարունակում՝ նյութական ու ոգեղեն, և այդ երկու ձևերը փոխարինում են մեկըմյուսին, լրացնում... Երբ նյութին փոխարինելու է գալիս ոգին՝ մարդն էլի շարունակում է ապրել, բայց արդեն գոյության մի այլ կերպում։ Ապացո՞ւյց է պետք՝ խնդրեմ։ Ահա, թերթում եմ Կոմիտասի երկրորդ գիրքը, որ «Նվիրում» խորագիրն է կրում։ Ցավոք, գիրքը հեղինակը չի կազմել։ Նա միայն «ապահովել է» իր ոգեղեն ներկայությունը։ Միայն հուշել է.

Մի օր կծրարես Իմ վարքը՝ Որպես հիշողություն...

Ես չեմ լինի...

Բանաստեղծի «վարքը» գրքի ձևով «ծրարել է» նրա սիրելի Նունեն (հետագայում՝ Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նունե Խաչատրյանը)։ Ու թեև «այս կյանքի բարդ թոհուբոհում լոկ մի գիշեր էր Տերը պարգևել» նրան, սիրո մի գիշեր, բայց դա մի ամբողջ հավիտենություն էր նրա համար, հավերժական մի կյանք՝ բնական ու անսեթևեթ։ Եվ փետրվարյան ցուրտ գիշերվա երկնքում դեռ մրսում էին աստղերը, իսկ բառընդերքում տաքանում էր... սերը։ Սակայն «հեռու չէր նաև... բաժանումը»։ Ու «ամեն ինչ մնաց հիշողության ընդերքում, և մի պառավ տատիկ մեր հուշերն է վաղուց ավլել այն փողոցից»։ Եվ կրկին՝

Քեզ հիշելուց արյունս ցավում է։ Այլևս... արի°...

«Արի°», սակայն «անկյանք փողոցներում» զինվորներն են վխտում միայն, ովքեր «ստվերներ են փնտրում՝ պարետատուն տանելու համար», և «թափառական շներն անգամ խույս են տալիս» նրանցից ու հաչում զինվորական «ուղեղի մեջ սսկված հիստերիկ գաղափարների վրա»։ Ներարկվա°ծ գաղափարների։ Պարետային ժամ է, ու թեև «օրն այստեղ կարող է վերջանալ իրիկնամուտին, իսկ գիշերն առանց զոհի չի վերջանում»։ Ահավասիկ՝

Ցուրտ պարետատան ներքնահարկերում Ծխենք դողալով Եվ հիշենք, Որ չապրածի համար Չի վճարելու ոչ մեկը կյանքում։

Կարդում ես բանաստեղծությունները, կարդում կրկին ու կրկին, և բոլորն՝ ապրած, իրական, մի բան միայն, որ անընդհատ կրկնվում է.

Օր, իմ ցանկությամբ և կամավն Աստծո տուր ինձ ապրելու մի ուրիշ ձև։

Կամ՝

Ես վախենում եմ, որ մի օր չլինեմ, և օրս, հաշմված օրս ավերվի իմ չգոյությունից...

Սակայն «ուրիշ կյանքով ապրել» չես կարող. Զի Աստված մի օր, այս ճանապարհն է իմ դեմ երկարել, որ տառապանքով պիտի վերծանվի։

...Այո, նա ուրիշ ճանապարհ չգիտեր։ Իմանար էլ՝ ա°յս մեկը կընտրեր, ինչպես որ ընտրեց։ Անպայմա°ն։ Ու մինչև վերջ ա°յս ճանապարհով կգնար, ինչպես որ գնաց։ Իսկ բանաստեղծությունը, որ նվիրում է, ինչպես որ նրա գոյությունն էր նվիրում, երբեք չի թվա պատրանք, այլ կլինի գոյություն՝ այսօր և միշտ։

Իսկ ինքնությունս զննելու համար տողերս պիտի վկայակոչվեն։

Կվկայակոչվեն... Անպայմա°ն...

«Ակունք» թերթ, 2006 թ., դ 8 (33), էջ 5


ԴԺՎԱՐ ՃԱԿԱՏԱԳԻՐ[խմբագրել]

Գորիսի Կոռնիձոր գյուղում երևի թե դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են Հայրապետ Բաբայանին։ Իսկ գուցե չկա՞ն այլևս՝ գուշակել չեմ ուզում։ Պարզապես՝ շատ տարիներ են անցել։ Հայրապետի ընտանիքում ութ զավակ էր աշխարհ եկել, բայց այդ ութից միայն երկուսը մնաց։ Գրիգորին ու Ավագը։ Ինչ իմանաս՝ ինչ պատճառով, ժամանակները ծանր էին, ապրուստի միջոցներ հայթայթելը՝ դժվար։ Գրիգորին ու Ավագը մեծացան, առնականացան ու կարողացան դրսևորել իրենց և անխոնջ աշխատանքով մեծ հարստություն ձեռք բերեցին։ Ամուսնացան եղբայրները, Գրիգորին՝ Գյուլվարդի, իսկ Ավագը՝ Վարսենիկի հետ, տունտեղ դրեցին։ 1922ին ծնվեց Գրիգորիի անդրանիկ որդին՝ Ասատուրը, և ասես պակաս ոչինչ չկար՝ իրենց լիարժեք երջանիկ զգալու համար։ Բայց, ահա, իշխանության եկած «կարմիր վաշխառուների» աչքին վատ երանգներով երևաց աշխատասիրությամբ ու ջանադրաբար ձեռք բերված նրանց հարստությունն ու սկսեց ազգայնական, դաշնակցական, այլևայլ պիտակներ մոգոնվել նրանց հասցեին։ 1925ին, արդեն սկսված կուլակաթափման գործընթացի «բերանն» ընկավ նաև Բաբայան եղբայրների ունեցվածքը՝ տոննաներով ցորենն ու ողջ անասնագլխաքանակը, իսկ Գրիգորին նույնիսկ 15 օրով կալանքի տակ վերցվեց։ Ազատվելով բանտից՝ նա իր և եղբոր ընտանիքների հետ փախավ Ղարաբաղ։ Ավագը տեղավորվեց Մարգուշավանում (Մարտակերտի շրջան), իսկ Գրիգորին՝ ՄիրԲաշիրի շրջանի Ղափանլու գյուղում։ Կրկին սկսեցին տունտեղ դնել, ապրուստի միջոցներ հայթայթել՝ գոնե մի կերպ յոլա գնալու համար։ Գրիգորիի ընտանիքում 1926ին ծնվեց Փառանձեմը, իսկ 1928ին՝ Երվանդը։ Գրիգորին ստիպված էր բատրակություն անել ադրբեջանցի Սոյուխանի համար, որպեսզի կարողանա իր երեխաների համար հանապազօրյա հաց վաստակել։ Շատ դեպքերում սակայն՝ տանը նույնիսկ ցամաք հաց չէր լինում երեխաներին տալու համար, իսկ տան փոքրը՝ Երվանդը, այլևս չկարողանալով դիմանալ քաղցածությանն՝ ասում էր.

Ես հաց չեմ ուզում, գոնե մի քիչ փթռուկ տվեք։
Ալյուր չկա, ո՞նց փթռուկ եփեմ քեզ համար, լացով պատասխանում էր մայրը։ Ասում են՝ դաշնակի երեխան պիտի սովամահ լինի...

Երբ երեխաներն արդեն դպրոցահասակ դարձան՝ Գրիգորին ընտանիքով տեղափոխվեց հարևան հայաբնակ Կարմիրավան գյուղը, որպեսզի երեխաները հայկական կրթություն ստանան։ 1936 թվականին ծնվեց ընտանիքի երրորդ երեխան՝ Սամվելը, իսկ 1940ին՝ չորրորդը՝ Ռաֆիկը։ Ավագ որդին՝ Ասատուրը, գերազանց գնահատականներով ավարտեց գյուղի չորսամյա, իսկ այնուհետև՝ Սեյսուլանի յոթնամյա դպրոցները, իսկ Շուշիի մանկավարժական տեխնիկումի ավարտական քննությունների նախօրյակին, 1940ին, զորակոչման ծանուցագիր ստացավ։ Շտապ վերադարձավ գյուղ՝ ծնողներին հրաժեշտ տալու, բայց ասաց, թե իբր արձակուրդ է եկել, և շուտով կգնա ավարտական քննություններ հանձնելու։ Զորակոչվեց Կարմիր բանակի շարքերն ու անմիջապես ուղարկվեց ֆիննական ճակատ, իսկ այնուհետև մասնակցեց Հայրենական պատերազմին, անցավ մահերի ու կրակների միջով։ 1942ի օգոստոսի 5ին Ղրիմի ռազմաճակատում մղված մարտն ավելի կատաղի բնույթ էր կրում։ Արդյունքում՝ կարմիրբանակային Ասատուր Բաբայանն ընկավ թշնամու ձեռքը, հայտնվեց Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներից մեկում, այնուհետև նրան տեղափոխեցին Ֆրանսիա, ուր մի խումբ համախոհների հետ կարողացավ փախուստի դիմել և միանալ հակաֆաշիստական գործողություներ ծավալող պարտիզանական խմբերից մեկին։ Պարտիզանների մոտ էլ հանդիպեց ֆաշիստական գերությունից փախած իր ուսուցչին՝ Մովսես Խաչատրյանին, ով հետագայում կապ հաստատեց Ֆրանսիայի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Մորիս Թորեզի հետ, աշխատակցեց Փարիզի կոմունիստական մամուլին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ավարտից որոշ ժամանակ անց Մովսեսը վերադարձավ հայրենիք, ուր և՝ հայրենիքի դավաճանի պիտակով այնուհետև աքսորվեց Սիբիր։ Իսկ Ասատուր Բաբայանի անհայտ ճակատագրի մասին առաջին տեղեկությունները Կարմիրավան հասան 1953 փրկարար թվականից հետո միայն։ Նրա մասին հիանալի հուշեր էին պահպանում Շուշիի մանկավարժական տեխնիկումի այն ժամանակվա տնօրեն Արսեն Խաչատրյանը, մանկավարժներ Սամվել Շինականյանն ու Թեմուր Ամիրջանյանը... ...1949 թվականը հայտնվել էր արդեն, 37ից ավելի վայրագ կերպարանքով, կլանելու ժողովուրդների ընտրանին, սերուցքը։ Դեպի անհուն ու անափ հյուսիսներ էին ձգվում անմեղ մարդկանցով (կանայք, երեխաներ, ծերեր, պատերազմի վետերաններ) լեցուն շարժակազմերը, որոնց անմիջապես «կլանում» էին սիբիրյան ձյունապատ անծայրածիր տափաստանները։ Գրիգորի և Ավագ Բաբայան եղբայրների ընտանիքները (մանկահասակ երեխաներով) ևս բացառություն կազմել չէին կարող։ Թերթում եմ ինձ տրամադրված փաստաթղթերը. «ԽՍՀՄ պետանվտանգության նախարարությանը կից հատուկ խորհրդակցության 1949 թ. հոկտեմբերի 8ի որոշման համաձայն, Գրիգորի Հայրապետի Բաբայանին (1891 թ. ծնվ.), նրա կնոջը՝ Գյուլվարդ Մանուչարի Բաբայանին (1899 թ. ծնվ.), որդուն՝ Երվանդ Գրիգորիի Բաբայանին (1928 թ. ծնվ.), որդու կնոջը՝ Օլգա Խաչատուրի Բաբայանին (1928 թ. ծնվ.), որդուն՝ Սամվել Գրիգորիի Բաբայանին (1936 թ. ծնվ.), որդուն՝ Ռաֆիկ Գրիգորիի Բաբայանին (1940 թ. ծնվ.), որպես դաշնակազգայնականի ընտանիքի՝ 1949 թ. հուլիսի 14ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղից ՆԳՆ ուժերի խիստ հսկողության ներքո աքսորել Ալթայի երկրամասի հատուկ բնակավայրեր՝ կրելու իրենց պատիժը»։ Ավագ Բաբայանն աքսորվեց կնոջ՝ Վարսենիկի ու դստեր՝ Արուսյակի հետ։ Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասի Ներքին գործերի վարչության տեղեկատվական վարչությունից ստացվել են արխիվային տեղեկանքներ, ուր նշված են բոլոր աքսորյալների տվյալները, վկայումներ նրանց բռնադատման ու աքսորավայրերից ազատման մասին։ Փաստաթղթերը սոսկ վկայագրեր են անցած դաժան ու մռայլ ժամանակաշրջանի մասին, և չեն կարող արտացոլել այն ամբողջ իրական պատկերը, որ հեռավոր հյուսիսներում աքսորյալներն են զգացել իրենց մաշկի վրա։ Եվ, իրոք, մարդը զարմանահրաշ երևույթ է բնական արարածների համապատկերում, որ ընդունակ է վերապրել այս ամենն ու նույնիսկ... ողջ մնալ։ Դաժան 1949ին Ռաֆիկ Բաբայանն ընդամենը 9 տարեկան էր, Սամվելը՝ 13։ Նրանք, որ դեռ իրենց երեխայական չարաճճիություններով պիտի ուրախացնեին շրջապատի մարդկանց, միայն սառած ժպիտներ կարողացան թողնել հյուսիսի ձյուներում։ Ռաֆիկը նաև տեսողությունը վնասեց, ինչի հետևանքով էլ չկարողացավ դպրոց հաճախել։ Չդիմացավ միայն ընտանիքի հայրը՝ Գրիգորին, ու երբ 1956ին ներվեց այդ գերդաստանի չգործած մեղքը և թույլատրվեց վերադառնալ, նրա հայրենակարոտ ոսկորները հավիտյանս մնացին սիբիրյան անհալ ձյուների տակ։ Վերադարձողները կրկին շենացրին տարիներով անտեր մնացած իրենց հայրական օջախը, հետագայում նաև առանձնատներ կառուցեցին Կարմիրավանում ու երբեք նախնիների հայրենիք չվերադարձան, Սյունյաց աշխարհը նրանց համար մշտապես երազանք մնաց։ Տարիների հետ սպիացավ ցավը, սիրտ կեղեքող մորմոքը, կյանքն աստիճանաբար մտավ սովորական հունի մեջ։ Սամվել Բաբայանի ընտանիքում ծնվեց Գրիգորի Բաբայանկրտսերը, որ հայրենի հողում գերեզմանվելու բախտին չարժանացած պապի անունը մի քանի սերունդ ևս հավերժացվի։ Հորը վերջին հրաժեշտը տված տասնութամյա պատանին՝ արդեն ծերունազարդ Սամվելը որդուց էր հոր կարոտն առնում... Բաբայանների ընտանիքի համար երևի թե ի վերուստ էր սահմանված, որ դառնությունների շարքը դեռ երկար շարունակվեր։ Սամվելի կինը՝ Մարտակերտի 22րդ կուսհամագումարի անվան խաղողագործական պետտնտեսության առաջավոր խաղողագործուհի Լենա (Ռիգա) Բաբայանը երևի թե կրծքի տակ անբուժելի ցավ էր պահում։ Ո°չ իր ցանկությամբ` իհարկե։ Բայց աշխատանքը կարծես թե մոռացնել էր տալիս այդ ցավը, թեև՝ ժամանակավոր։ Բայց եկավ և ա°յդ պահը՝ ինքնասպառմա°ն։ Ժամանակը չբուժե°ց վերքը։ Ժամանակը վերջակետե°ց հիվանդությունը։ Ու 45ամյա երիտասարդ կինը հրաժեշտ տվեց այս կյանքին, գնաց դեպի հավերժություն։ Իսկ երեխաները՝ դեռ կարոտ մայրական խնամքի ու սիրո։ 1985 թվականին էր` ավագ որդի Յաշան ընդամենը՝ 25, ամենակրտսեր Անժելա դստրիկը՝ հազիվ 6 տարեկան։ Որդի Աշոտն էլ անբուժելի հիվանդություն ուներ՝ դիմացավ մինչև 1993ի սեպտեմբերի 10ը և 26 տարեկանում «լքեց» հարազատներին։ ...Արցախյան համազգային շարժումը նորովի վերադասավորեց Բաբայանների գերդաստանի ճակատագիրը։ Անխուսափելի էր առճակատումը, և լկտիացած ադրբեջանցիները հերթական անգամ ուզում էին թելադրել «խաղի կանոնները», բայց քաջազուն հայորդիները ոտքի ելան փրկելու Արցախի պատիվն ու ազատությունը։ Բազում կարմիրավանցիների հետ պատերազմի դաշտ մեկնեցին նաև Սամվել և Ռաֆիկ Բաբայան եղբայրների որդիները՝ Յաշան ու Գրիգորին, Արմենը, Մասիսն ու Հենրիկը։ Յաշան ամենատարիքովն էր և 1992ին արդեն վեց երեխայի հայր էր, Գրիգորին՝ երեք։ Արմենը, Մասիսն ու Հենրիկը դեռ չէին հասցրել ամուսնանալ։ Յաշան ադրբեջանական օմոնականների դաժանությունն առաջին անգամ 1991ի մայիսի 15ին զգաց, երբ ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զինծառայողների ուղեկցությամբ անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով Կարմիրավան ներխուժեցին։ Արդյունքում ձերբակալվեցին Յաշա Բաբայանն ու ևս 8 կարմիրավանցիներ՝ Վոլոդյա Հասրաթյանը, Վիտյա Նավթալյանը, Կամո Սարգսյանը, Ալբերտ ու Ալիկ հայր ու որդի Ափյանները, Սեդրակ Մկրտումյանը, Ալյոշա Գալստյանը, Սերգեյ Բախշյանը։ Ձերբակալվածները նախ ՄիրԲաշիրում «հյուրընկալվեցին», Բարդայում պահվեցին 10 օր, որից հետո Շահբուլաղի բանտ տեղափոխվեցին։ Յաշան ազատ արձակվեց երկու ամիս հետո միայն՝ հյուծված առողջական վիճակով։ Խաղաղ աշխատանքով զբաղվելու հնարավորություն չկար այլևս, թշնամին անընդհատ հրթիռահրետակոծում էր Կարմիրավանն ու շրջակա տարածքները, զինված հարձակումներ ձեռնարկում, որոնց հետևանքով գյուղն ամբողջությամբ հայտնվել էր հակառակորդի կողմից վերահսկվող տարածքի շրջագծում։ Հայ վրիժառուներն անում էին ամեն հնարավորը։ Չեմ ուզում գերագնահատել նրանց վաստակը, հատկապես՝ կարմիրավանցի Իգոր Հասրաթյանի, ով կռվել է Կարմիրավանի, Մարտակերտի, Շահումյանի գյուղերի, Կրկժանի, Խոջալուի, Ջանհասանի, Շուշիի պաշտպանական ու ազատագրական մի շարք մարտերում, կանգնել Խրամորթի, Քարագլխի, Նախիջևանիկի, Սառնաղբյուրի, մի շարք այլ գյուղերի պաշտպանների կուռ շարքերում։ Յաշա Սամվելի Բաբայանը ևս հանգիստ նստել չէր կարող։ Մասնակիորեն վերականգնելով առողջությունը, նա ծառայության անցավ «Ազատագրական բանակի» Վլադիմիր Բալայանի անվան ջոկատում և ծառայակից տղաների հետ մասնակցեց բազում մարտերի (զոհվել է 1993ի հունիսի 26ին, Մաղավուզի ազատագրման համար մղված մարտում)։ Հայրենիքին իր արժանի ծառայությունն է մատուցել նաև Յաշայի միջնեկ եղբայրը՝ Գրիգորին՝ ծառայելով նույն ջոկատում, մասնակցել պաշտպանական ու ազատագրական բազում մարտերի, վիրավորվել։ Իսկ հաստատված հրադադարի համեմատաբար խաղաղ տարիներին իր արժանի մասնակցությամբ օժանդակել է բանակաշինության գործընթացին։ ...Ստեփանակերտի Հուշահամալիրում կողքկողքի հանգչում են Արմեն և Մասիս Բաբայան եղբայրները։ Ռաֆիկ Բաբայանի տան դուռը չար բոթը մեկ տարում (1994ին) երկու անգամ է բախել, ու երկու որդիները՝ 22 և 18ամյա հասակում, մշտապես հրաժեշտ են տվել երկրային կյանքին՝ դիմագրավելով անարգ թշնամու առաջխաղացմանը։ Իսկ հայրենի Կարմիրավան գյուղը քանի՜քանի անգամ ձեռքից ձեռք անցավ, քանի՜ քաջակորով կարմիրավանցիներ իրենց մատաղ կյանքը նվիրաբերեցին հայրենիքի փրկության սրբազան գործին։ Եկավ հաղթանակի բաղձալի պահը, բայց Կարմիրավանն այդպես էլ մնաց հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում։ Եվ այդ սուրբ նահատակների արժանի հուշարձանն է այսօրվա ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ ամրապինդ է իր ուժեղ բանակով և կայունացող օրինական դաշտով։ Ստալինյան բռնադատության ճիրաններում հայտնված Սամվել և Ռաֆիկ Բաբայան եղբայրներն այսօր լիովին արդարացված են և ԼՂՀ արդարադատության նախարարությանը կից ստեղծված բռնադատվածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից ստացել են բռնադատվածի կարգավիճակ և նախատեսված արտոնություններից օգտվելու հնարավորություն։ Նաև՝ դրամական փոխհատուցում։ Ահա հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքներից մեկը. «Տրվում է բռնադատված քաղաքացի Սամվել Գրիգորիի Բաբայանին առ այն, որ համաձայն ԼՂՀ կառավարության մայիսի 16ի (տարեթիվը նշված չէ. հեղ.) թիվ 99 որոշման՝ նրա սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց նրան ենթակա է վճարման միանվագ դրամական փոխհատուցում ԼՂՀ օրենսդրությամբ հաստատված նվազագույն աշխատավարձի տասներկուպատիկի չափով»։ Ահա՝ այսպես, յոթ երկար ու ցրտաշունչ տարիների տաժանակիր աշխատանքի դիմաց՝ նորանկախ հանրապետության հնարավորությունների չափով։ Իսկ կյանքը շարունակվում է, և ամեն նոր բացվող օր նորովի է իմաստավորում տառապանքի բազում պարունակներով անցած Բաբայանների գերդաստանի հուսալի այսօրը...

«Մարտիկ» թերթ, 2001 թ., դ 5 (403), էջ 6


ՄԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ[խմբագրել]

Մարտակերտում մի համեստ ընտանիք էր ապրում. ուստա Խորենի ընտանիքն էր։ Իսկ ո՞վ չէր ճանաչում ուստա Խորենին. Մարտակերտում շատ տներ նրա ձեռքերով էին կառուցվել։ Կինը ռուս էր՝ ռուս Կատյա. այդպես էին ճանաչում նրան։ Երեք դուստր ու երկու ուստր էին դաստիարակվում այդ հարկի տակ։ Եվ ապրում էին առօրյա հոգս ու ցավերով։ Արցախյան շարժումը վերաիմաստավորեց այդ ընտանիքի ճակատագիրը եւս։ Խաղաղ ցույցերին ու հանրահավաքներին հաջորդում է հերթական քայլը՝ ֆիդայական ինքնապաշտպանական ջոկատների կազմավորումը։ Մարտակերտի խորհտնտեսության տարածքում դեռևս 1990ի հունվարից գործող ջոկատի կազմում ընդգրկվածները հիմնականում տնտեսության աշխատողներն էին. անմասն չմնացին նաև ուստա Խորենի երկու տղաները՝ Սերգեյ և Սաշա Պետրոսյանները, ովքեր նույնպես այդ տնտեսության մեխանիզատորներից էին։ 1992ի ամռանը շրջանի մի շարք գյուղեր մեկը մյուսի ետևից ընկան։ Ժողովուրդը քամու բերանն ընկավ, ծերերը, կանայք ու երեխաները ապաստան գտան Ստեփանակերտի դպրոցների, հյուրանոցի, մանկապարտեզների շենքերում, իսկ տղամարդիկ մնացին՝ կասեցնելու արյունռուշտ թշնամու առաջխաղացումը։ Սերգեյի ընտանիքը (ծնողների հետ) տեղավորվեց հյուրանոցում, իսկ Սաշայինը՝ քաղաքի դպրոցներից մեկում։ Քույրերն իրենց ընտանիքներով արդեն տեղափոխվել էին Հայաստան։ Մարտադադարներից մեկի ժամանակ՝ 1992ի օգոստոսի 13ին, Սերգեյն արձակման գրությամբ Ստեփանակերտ հասավ՝ ընտանիքի հետ տեսակցվելու, բայց քաղաքում զինվորական պարետատան ծառայողների կողմից կալանվեց. անուշադրության մատնվեց նույնիսկ ազատման գրությունը։ Տեղում, իհարկե, հանգամանքները պարզվելուց հետո Սերգեյն ազատ արձակվեց ու եկավ հյուրանոց, բայց անարդարությունը դառնության երանգներ հաղորդեց նրա զգայուն ներաշխարհին։ Վեցամյա Էրիկը թռվռում էր ուրախությունից. հայրն էր մարտադաշտից վերադարձել ողջառողջ։ Հաջորդ օրը, ադամամութին, հերթական անգամ հրետակոծվում էր Ստեփանակերտը։ Արկերը պայթում էին հյուրանոցի մերձակայքում, իսկ մի արկ էլ՝ հյուրանոցի չորրորդ հարկի հենց այն սենյակում, ուր խաղաղ քնով քնած էին Սերգեյն ու կինը՝ Հասմիկը՝ իրենց երեք անչափահաս երեխաների՝ Սոնյայի, Նոնայի ու Էրիկի հետ։ Հայրը՝ ուստա Խորենը, ջրի էր գնացել ու անտեղյակ էր կատարվածին, իսկ մայրը՝ ռուս Կատյան, կարկամել էր տեսածից. մի ակնթարթում՝ տղան, հարսը, երեք թոռները... Աստված իմ, այս ի՜նչ է կատարվում... Հինգից ոչ մեկը... Նրանք չտեսան օգոստոսի 14ի արևածագը։ Նրանց թաղեցին միասին, Ստեփանակերտի Հուշահամալիրին կից գերեզմանոցում։ Իսկ դրանից ուղիղ մեկուկես ամիս առաջ՝ 1992ի հունիսի 29ին, Դրմբոն գյուղի պաշտպանական մարտի ընթացքում ծանր վիրավորվել ու Երևանի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոն էր տեղափոխվել Խորենի կրտսեր որդին՝ Սաշան։ Հյուրանոցում կատարվածը վախի անասելի զգացումով էր համակել Խորեն և Կատյա ամուսիններին. նրանք վերցրին Սաշայի կնոջը՝ Անուշին, երեք անչափահաս թոռնիկներին՝ Նելսոնին, Արթուրին, Ալեքսեյին, ու հեռացան Արցախից։ Փոքրինչ ապաքինվելուց հետո Սաշան ընտանիքի գիրկը վերադարձավ հաշմանդամության երկրորդ կարգով։ Արցախում վաղուց հրադադար է, իսկ նրանք նույնիսկ ճանապարհածախս չունեին վերադառնալու համար։ Ռուսաստաններում մի կերպ օրվա հաց էին վաստակում։ Սաշայի ավագ որդին՝ Նելսոնը, ծանր հիվանդ էր. սրտի արատով էր ծնվել, չէին կարողանում նույնիսկ վիրահատության համար քիչ-քիչ փող ետ գցել։ Եվ գտնվեցին բարի մարդիկ, հովանավորեցին վիրահատությունը. սրտի չորս փականներից երեքը չէին աշխատում. փոխարինվեցին արհեստականով։ Խորենը ծանր էր տանում Սերգեյի ընտանիքի կորուստը, վերադարձավ, աճյունները տեղափոխեց Մարտակերտ և փոքրինչ հանգստացավ։ Բայց չար դիպվածը, անմիտ պատահարը վերջակետեց նրա բովանդակալից, նաև դառնություններով լի կյանքի պատմությունը։ Նելսոնի առողջական վիճակը գնալով վատթարանում էր, իսկ կրկնակի վիրահատության հնարավորություն չկար, ու խնդրեց ծնողներին՝ վերադառնալ հայրենիք, ամեն գնով։ Ուզում էր հայրենիքում մահանալ։ Այդպես էլ ասաց ծնողներին. «Ինձ այստեղ չթաղեք»... Ու վերադարձան։ Իսկ հայրենի Մարտակերտում նա ընդամենը յոթ ամիս ապրեց. 2002ի փետրվարի 3ի առավոտը կրկին անդառնալի կորստյան ցավով բացվեց այդ բազմատանջ ու բազմաչարչար գերդաստանի համար. կյանքից հեռացավ 18ը դեռ չբոլորած պատանին, ով անվերջ տառապում էր հիվանդության մագիլներում։ Այդպես էլ շարունակում են ապրել նրանք՝ պատերազմի դաժան պատկերը պատերի ներսում ամփոփած մարտակերտյան իրենց տանը։ Պատերազմի դառն հիշողությունը անզատելի, անբաժանելի է նրանց ճակատագրից։ Ապրում են այն հույսով, որ գոնե մյուս երկու որդիները կքայլեն հպարտ ու անհողդողդ՝ նորոգ հայրենիքի արևածագը դիմավորողների շարքերում...

«Ազատ Արցախ» թերթ, 2002 թ., հինգշաբթի, դ 69 (1283), էջ 5


ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐ՝ ՄԵԿ ՃԱԿԱՏԱԳԻՐ[խմբագրել]

Ստեփանակերտցի Վիլեն և Ռամելա Աղաջանյանների ընտանիքում երեք երեխա էր մեծանում՝ երկու ուստր և մեկ դուստր։ Ունեցածով գոհ էին ու ապրում էին համեստ կյանքով։ Բայց երբ տղաները հասան զորակոչային տարիքի՝ մեկեն զգաստացան ծնողները։ Վախի զգացում չունեցան, պարզապես նրանց թվաց, թե շատ շուտ անցավ այդ ամբողջ ժամանակը։ Երկու եղբայրները հերթով ծառայեցին Խորհրդային բանակում, վերադարձան։ Ավագ որդին՝ Էդուարդը, ընտանիք կազմելու մասին դեռևս չէր մտածում, թեև զորացրվելուց հետո անմիջապես աշխատանքի անցավ քաղաքի ծայրամասում իր գործունեությունը սկսած մեքենաների կապիտալ նորոգման գործարանում։ Կրտսերը՝ Արսենը, անմիջապես ամուսնացավ, տունտեղ դրեց։ Առաջնեկն էլ՝ Դիանան, 1988ին ծնվեց, արցախյան շարժման հետ։ Էդուարդի ճանապարհն այլ էր. նա արդեն աղետի գոտում էր, փրկարարների ջոկատում, որից հետո ընդգրկվեց ազգային ազատագրական շարժման մարտիկների շարքերում, իսկ մարտական մկրտությունը ԳետաշենՇահումյանում ստացավ ու ձգվեց նրա մարտական ճանապարհը՝ Հադրութով, Ջամիլվով, Կրկժանով... մինչև Խոջալու։ Ծանր էին մարտերը, հատկապես՝ երբ զենքի ու զինամթերքի պակաս էր զգացվում, մյուս կողմից էլ, որ ադրբեջանցիներին «մենակ չէին թողնում» ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զինծառայողները։ Բայց արիակամ հայ մարտիկները եթե պարտվում էլ էին, ապա՝ արժանապատվորեն։ Հետո հաղթանակներն սկսեցին հաջորդել մեկը մյուսին։ Շահումյանում էր վիրավորվել, ոտքից։ Ապաքինվելուց հետո կրկին շարք վերադարձավ ու 1991ից երրորդ վաշտի կազմում կռվող ջոկի հրամանատար Էդուարդ Աղաջանյանը գիտեր իր անելիքը ու գործում էր՝ չխնայելով ոչինչ, ոչ ուժ, ոչ եռանդ, ոչ առողջություն։ Հակառակորդի կրակակետերի վնասազերծման մեկը մյուսին հաջորդած ռազմագործողությունները Ջամիլվում ու Կրկժանում՝ հաջողությամբ պսակվեցին։ Հեշտ է ասվում, բայց հաղթանակն այնքան էլ հեշտ չի տրվում խրամատում մարտնչող զինվորին։ Կրկժանի համար քանի՜ անգամ ռազմագործողություն ծրագրվեց, մարտ մղվեց։ Միայն վերջին մարտում, 1992ի հունվարի 20ին, հայ մարտիկները կարողացան վայելել վաղուց սպասված հաղթանակի քաղցր բերկրանքը, այն, որ մայրաքաղաքի՝ Կրկժանին մերձ հայաբնակ թաղամասերը վերջնականապես ազատ շունչ կքաշեն։ Բայց ինչպե՞ս, երբ ամեն պահի իրենց ներկայությունն էին հուշում ազերի հրոսակները՝ Շուշիից ու Խոջալուից հրթիռահրետակոծելով ԼՂՀ մայրաքաղաքն ու շրջակա բնակավայրերը։ Հասունացել էր պահը, և հայ ազատամարտիկների հերթական թիրախ էր ընտրվել Խոջալուն, որից հետո հերթը նաև Շուշիին պիտի հասներ։ Բայց Էդուարդի համար ամեն ինչ Խոջալվում ավարտվեց։ Ինչո՞ւ՝ ամեն ինչ։ Միայն՝ երկրային կյանքը։ Չէ՞ որ ասում են՝ կա նաև հետմահո°ւ կյանք։ Էդուարդը Խոջալուից հետո շարունակեց ապրել իր երկրորդ՝ հետմահո°ւ կյանքով, նաև՝ պետական գնահատանքով (ԼՂՀ ԳԽ «Արցախ» պաշտոնաթերթի 1994ի փետրվարի 12ի համարում հրապարակված՝ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Էդուարդը մի խումբ քաջազունների շարքում հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով)։ Արսենը չէր կարող հանգիստ տանել եղբոր կորուստը։ Չցանկացավ նաև, որ նրա տեղը թափուր մնա մարտական շարքում, նախ «տեղավորվեց» Նորոգմանվերականգնման առանձին գումարտակի ստորաբաժանումներից մեկում, որպեսզի հանգստացնի մորը՝ Ռամելային ու դեռատի կնոջը՝ արդեն երեք երեխաների մայր Լաուրային, հետո միայն եղբոր վաշտը տեղափոխվեց, որի կազմում մինչև 1994ի մարտի սկիզբը մասնակցեց ազատագրական ու պաշտպանական բազում մարտերի։ Վերջին անգամ 1994ի փետրվարի 26ին տուն եկավ՝ եղբոր գերեզմանին այցելելու։ Ու՝ գնաց։ Իսկ մարտի 5ի մարտը Ֆիզուլու շրջանում՝ վերջինը եղավ նրա համար։ Երկու եղբայրները մշտապես միացան իրար, նույն ճակատագրով։ Ու մղկտում է մոր սիրտը. Ինչո՞ւ այդպես վարվեցիր, Աստվա°ծ իմ, գոնե երկուսից մե°կը ողջ մնար...

«Ակունք» թերթ, 2006 թ., դ 5 (30), էջ 11


ՉՈՐՍԻՑ ԵՐԿՈՒՍԸ՝ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ[խմբագրել]

Ժորա և Բելա Պողոսյան ամուսինները չորս անգամ ապրեցին արու զավակ ունենալու բերկրանքը, բայց ընտանիքի հայրը չապրեց մինչև արցախյան զարթոնքի սկիզբը։ Տղաները շարունակեցին շեն պահել հայրական օջախը։ Իսկ երբ սկսվեց Ազատամարտը, չորսից երեքը՝ Սլավան, Սեյրանն ու Մեսրոպը, անմիջապես ընդգրկվեցին հայրենյաց պաշտպանների շարքերում։ Սամվելը, սակայն, որ հիվանդության պատճառով չէր կարող մարտադաշտ գնալ, մնաց թիկունքում և իր կարողացածին չափով ծառայություն մատուցեց. լուսանկարիչ էր, իր մասնագիտության առումով մատուցվող ծառայությունն էլ կարևոր նշանակություն ուներ։ Իսկ ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտնչող եղբայրները հիմնականում կենտրոնացան Հադրութում՝ իրենց պապերի հայրենիքում։ Հարազատության զգացումն անասելի մեծ էր Հադրութի նկատմամբ, ո՞նց թողնեն, որ թուրքն այնտեղ երկար նստի... Բայց պատերազմն անողոք է և զոհեր է պահանջում։ Առաջինն այս ընտանիքից Սլավան՝ ավագ որդին «զիջեց» դիրքերն ու «անձնատուր» եղավ։ Բայց դե՝ Սլավան ողջ լիներ և թուրքի առաջ դիրքերը զիջե՞ր... Ծնվել է 1956ի մարտի 26ին, Ստեփանակերտում։ Սովորել է քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև զորակոչվել Խորհրդային բանակի շարքերը, ուր ծառայելով տանկային զորամասում, տիրապետել է մեխանիկվարորդի մասնագիտությանը։ 198283 թվականներին աշխատել է Ռյազանի կոնդենսատորների գործարանի Ստեփանակերտի մասնաճյուղում, այնուհետև տեղափոխվել տեղի մանկավարժական ինստիտուտ և աշխատել որպես լաբորանտ։ 1983ին ամուսնացել է, իսկ հաջորդ տարում արու զավակ ունեցել։ Երբ արցախահայությունը պատմական արդարության վերականգնման համար դիմել էր խաղաղ ցույցերի, նա կոշկի ֆաբրիկայում էր աշխատում։ Զգում էր, որ այս ամենն այլ ընթացք կունենա։ Ու 1991ից արդեն տանը հանգիստ նստել չէր կարողանում, երբ քաղաքում վայրագություններ էին անում օմոնականներն ու թուրքական «քաղաքակրթության» դպրոցն անցած ռուսազգի զինծառայողները։ Վստահելի տղաների հետ պարտիզանական գործերով էր զբաղված, ինչքան հնարավոր էր՝ շատ վնաս հասցնել անկոչ հյուրերին։ Հայրենիքը վտանգի մեջ էր։ Ամեն օր արյան ներարկման պահանջ էր զգացվում Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում և այդ մասին ռադիոյով անընդհատ հայտարարություններ էին եթեր հեռարձակվում, իսկ վիրավորների քանակն օրօրի մեծանում էր։ Մի օր էլ իր անունազգանունը լսեց ռադիոյով.

Սլավա Գեորգիի Պողոսյան, շտապ ներկայանալ զինկոմիսարիատ...

Անմիջապես գնաց։ Հակառակորդից առգրավված Տ72 մակնիշի մի տանկ էին բերել, նորոգեց և ծառայության անցավ առանձին տանկային վաշտում՝ որպես մեխանիկվարորդ։ Իր գործը լավ գիտեր նա, գումարած՝ մարդամոտությունն ու կենսասիրությունը։ Արդեն «իրենը դարձրած» Տ72ով բազում ռազմագործողությունների մասնակցեց։ Իսկ վերջինը՝ Կուսապատի ազատագրման համար մղված մարտն էր, 1992ի ամռանը։ Կենաց ու մահվան մարտեր էին մղվում Մարտակերտի շրջանում։ Հայկական վաղնջական գյուղերը ձեռքիցձեռք էին անցնում։ Սլավան նոր էր դիրքերից եկել տուն, պառկել՝ հանգստանում էր։ Հանկարծ ներս մտավ Մխոն՝ հրամանատարը, թե՝ գնում ենք։ Առանց բառ անգամ արտաբերելու՝ վեր կացավ ու գնաց հետը։ Կուսապատը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ և պետք էր անպայման ազատագրել գյուղը։ Հուլիսի 25ին սկսվեց ռազմագործողությունը, սակայն մարտի ընթացքում վնասվել էր ընկերոջ տանկը։ Սլավան տանկով մոտեցավ, որ օգնի վտանգի մեջ հայտնված ընկերոջը՝ հենց այդ պահին պայթեց հակառակորդի կողմից արձակված հերթական արկն ու մարտական չորս ընկերները՝ երկու տանկերի մեխանիկվարորդներն ու հրամանատարները, որոնք դրսում ճոպանն էին կապում վնասված տանկը կրակի գծից հանելու համար, զոհվեցին անմիջապես։ Սլավայի դիակը քաղաք հասցվեց երեկոյան։ Հուղարկավորության ժամանակ կինը՝ Անահիտը, ամուսնու գերեզմանի առաջ երդվեց վրեժն առնել թշնամուց։ Մեկ ամսից հետո Անահիտ Թամրազյանն արդեն մարտադաշտում էր՝ կանանց նորաստեղծ վաշտի կազմում։ Իր մարտական ընկերուհիների՝ Անահիտ Պետրոսյանի, Մարգարիտ Սարգսյանի, Կարինե Դանիելյանի, մյուսների հետ Անահիտը բազում ռազմագործողությունների է մասնակցել և արժանի հակահարված հասցրել հակառակորդի թշնամական նկրտումներին... ...Պատերազմը կլանեց նաև եղբայրներից կրտսերին՝ Մեսրոպին (ծնված՝ 1962ի սեպտեմբերի 1ին)։ Քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո պրոֆտեխուսումնարանում ավտոփականագործի մասնագիտություն է ձեռք բերել։ Աշխատելով մի քանի ամիս՝ 1981ին զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը, իսկ զորացրվելուց հետո, 1983ին, կրկին նախկին աշխատավայրն է վերադարձել, ուր երեք տարի աշխատելուց հետո մեկնել է Երևան և «Զվարթնոց» օդանավակայանում որպես ակումուլյատորագործ աշխատել։ Այստեղ էլ ամուսնացել է։ Կինը՝ Սվետլանան, Մեսրոպին երկու արու զավակ է պարգևել։ Առաջնեկին Ժորիկ (վաղամեռիկ Ժորա հոր անունով) են կնքել, իսկ երկրորդին շնորհվել է Արթուր անունը։ Արցախյան շարժումն սկսվելուն պես վերադարձավ։ Կարո՞ղ էր Երևանում հանգիստ նստել, երբ հայրենի երկրամասն ընդվզման մեջ էր։ Վերադառնալուն պես էլ՝ իսկույն կամավորագրվեց հայրենյաց նվիրյալների շարքերում և բազում ռազմագործողությունների մասնակցեց, իսկ 1993ի օգոստոսի 18ին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի համար մղված մարտը վերջինը եղավ Մեսրոպի համար։ Զոհվեց խիզախ զինվորը՝ հավիտյան մնալով ապրողների հիշողության մեջ... ...Իսկ կյանքը շարունակվում է։ Մյուս երկու եղբայրները՝ Սամվելն ու Սեյրանը շարունակում են ապրել քաջարի եղբայրների ու նրանց զոհված մարտընկերների արյամբ սրբագործված հողի վրա, ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Հրադադարից բազում տարիներ են անցել, իսկ Սեյրանի վերքը դեռ թարմ է, չի սպիանում նրա սրտի ցավը.

Չեմ կարող ներել ինքս ինձ, անընդհատ կրկնում է նա, ինչո՞ւ թողեցի, որ Մեսրոպը գնա այդ օրը։ Եթե իմանայի, որ այդպես կստացվեր՝ ե°ս կգնայի այդ օրը, ե°ս...

...Ունկերիս մեջ շարունակ զրնգում է՝ «ե՜ս...», և կրկնակի կորստի ցավ ապրած եղբոր տառապանքները եռք են տալիս հոգուս խորքում...

«Մարտիկ» թերթ, 1997 թ., դ 37 (229), էջ 4


ՔԱՅԼԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ[խմբագրել]

Աննկատելիորեն լրացավ ժամկետը և «Մարտիկ» թերթի ֆոտոթղթակից, կապիտան Աշոտ Երամիշյանը «հայտնվեց» պահեստազորում։ ...Ծառայում էր Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումներից մեկում, երբ «Մարտիկ» թերթի կազմավորման առաջին օրերին հրավիրվեց ֆոտոթղթակցի պաշտոնում շարունակելու հետագա ծառայությունը։ Դա 1993ի մարտի 16ին էր, իսկ որոշ ժամանակահատված անց պարզ դարձավ, որ ընտրությունն ավելի քան տեղին էր։ Ու քայլեց Աշոտ Երամիշյանը պատերազմական ճանապարհներով, եղավ բոլոր ռազմաճակատներում, իր լուսանկարչական խցիկով հավերժին պահ տվեց բազում նվիրական պահեր, լուսանկարեց կիզիչ ամռանն ու ցրտաշունչ ձմռանը՝ հանուն հայրենիքի մարտնչող քաջարի հայորդիներին, հետևակի հետ եղավ կրակի առաջին գծում, հայտնվեց հրետանավորների մոտ, տանկիստների հետ ակոսեց թշնամու կրնկի տակ հեծող հայրենի հողը, լուսանկարչական խցիկով «որսաց» «Գրադ» կայանքից արձակված հրթիռը։ Պատերազմը մի դաժան փորձություն էր, որ պարտադրվեց մեր ժողովրդին ու դառն հիշողություններ թողեց բոլորիս սրտերում։ Նաև՝ Աշոտի լուսանկարներում։ Ի դեպ, նրա աշխատանքը հատուկ ուշադրության է արժանի։ Ո°չ միայն պատերազմական շրջանի լուսանկարները։ Նաև հետո՝ բանակաշինության համեմատաբար խաղաղ տարիներին, Աշոտի լուսանկարչական խցիկն արձանագրեց հայ զինվորի ու սպայի ջանադիր գործունեությունը բանակաշինության գործընթացի ողջ ընթացքում։ «Մարտիկ» թերթի ֆոտոթղթակցի 13ամյա ծառայությունն ուղեկցվեց մասնագիտական բարեխղճությամբ ու մարդկային ջերմ վերաբերմունքով, արժանացավ հրամանատարության ու բանակի ողջ անձնակազմի համակրանքին ու վստահությանը։ Իր գործի արհեստավարժ մասնագետը մի շարք անհատական ու խմբային ցուցահանդեսների միջոցով հանդիսատեսի դատին ներկայացավ պատերազմական ու խաղաղ ժամանակաշրջանն արտացոլող հետաքրքիր ու գունեղ լուսանկարներով։ Մի բաց, թերևս, մնում է առ այսօր։ Դա Աշոտ Երամիշյան արվեստագետի՝ մեր երկրամասի պատմության վերջին երկու տասնամյակն արտացոլող լուսանկարների ալբոմի տպագրումն է, որը, հուսանք, մի օր իրականություն կդառնա։ «Մարտիկ» թերթ, 2006 թ., դ 23 (683), էջ 2


ՑԱՎԻ ԶԳԱՑՈՒՄՈՎ[խմբագրել]

Սերգո Պետրոսյանը մահն առաջին անգամ տեսավ 1989ի դեկտեմբերի 28ին, երբ Խոջալվի մատույցներում մահացու խոցվեց եղբայրը՝ Սուրիկը։ Այդ օրվանից էլ՝ համակ բողոք դարձավ ու բռունցքվելով պատրաստվեց, որ վրեժը՝ հոգու մեջ եռք տված, երբևիցէ տեղի չտա։ Իսկ երբ ծնվեց առաջնեկը, թվաց՝ մի քիչ հանդարտվեց, որովհետև նոր Սուրիկ էր ծնվել և նա նորովի կիմաստավորի իր կյանքը։ Եղբոր կարոտն էր իր մեջ կուտակված ու եկավ այդ փոքրիկ արարածը, որ մխիթարանքի անրջանքներ բերի իրեն։ Ու երբ ծնվեց Անդրանիկը, նա մեղմացավ քիչ թե շատ, բայց հիմնականում մնաց նույնը, թեև ոխը մարեց մի քիչ՝ վրեժի զգացումը մշտավառ մնաց նրա մեջ ու գնաց... Գնաց՝ մարտնչելու հանուն Հայրենյաց։ Իսկ մինչ այդ, կրտսեր եղբայրը՝ Կամոն ևս, որ սովորում էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում, արագորեն վճռեց վերադառնալ ծննդավայր ու ընդգրկվել պաշտպանական ուժերում և լինում էր ամենաթեժ կետերում։ Սերգոն վերջին անգամ ռազմաճակատ մեկնելուց առաջ պինդ գրկեց տնեցիներին, համբուրեց երեխաներին։ Երևի մի ներքին զգացում հուշում էր, որ... Ոչ, չեմ ուզում ասել, չեմ ասի։ Բայց, նախազգացումն, այնուամենայնիվ, կար, ինչ ուզում եք ասեք՝ կար։ Ինչո՞ւ հանկարծ... և ինչո՞ւ՝ հենց փետրվարի 23ին՝ Հայրենիքի պաշտպանի օրը։ 1994ի փետրվարի 23ը նրա՝ Սերգո Պետրոսյանի համար արդեն տոնական չէր, և հետայսու ևս ցավի զգացումով է միշտ երևալու իր ընտանիքում, իսկ ինքն էլ երևի հիշեցնելու է տնեցիներին իր հին կատակները, իր կրակոտ պարը, իր...

«Մարտիկ» թերթ, 1998 թ., դ 7 (252), էջ 7


ԱՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՆՉԻՆ ՈՒՆԿՆԴԻՐ[խմբագրել]

1995ի աշնանն էր։ Գործուղվել էի թիվ 36534 զորամաս։ Երբ տեղ հասա՝ օրն արդեն երեկոյանում էր, իսկ հարթ տարածությունում տիրաբար փռվել էր վրանային քաղաքիկը, ուր մեկմեկ վառվում էին էլեկտրական լամպերը՝ սարերից ցած իջնող խավարը ցրելու համար։ Ընթրիքից հետո զինվորներն ազատ են, կարող են նամակներ գրել, զբաղվել որևէ այլ գործով։

Լավագույն ստորաբաժանումներից մեկը հետախուզական վաշտն է, ասում է զորամասի հրամանատար Մովսես Հակոբյանը, գրիր վաշտի հրամանատար Սաշիկի մասին, արժանի տղա է։

Սաշիկ... Ալեքսանդր Ալեքսանյան... Ծնվել է Բաքվում։ Այստեղ էլ հասակ է առել, ավարտել միջնակարգն ու 1986ին զորակոչվել Խորհրդային բանակ։ Սակայն զորացրվելուց հետո կրկին «հարազատ» քաղաքը վերադառնալ չի կարողացել։ Վիճակված չէր։ Ճակատագիրն այլ ճանապարհ էր նախանշել նրա ծնողների համար։ Այո, Արցախում խաղաղ ընթացք ունեցող շարժմանը մեր «ինտերնացիոնալիստ» հարևանները պատրաստի մի պատասխան ունեին միայն, սումգայիթյան նախճիր, կամ էլ՝ բռնագաղթ։ Ծնողներին Երևանում գտավ։ Այստեղ սկսվեց նրա նոր կենսագրությունը։ Բայց հոգու մեջ միշտ էլ անհաշտ էր այն մտքի հետ, որ այլևս դեպի հինը վերադարձ չկա. չի տեսնի մանկության վայրերը, բնակարանը, ուր ապրել է, տնային իրերը, որոնցից շատ քիչ բան են կարողացել տեղափոխել։ Ու ծնվել է կարոտը, ինչն էլ նրան ստիպել է համոզել Սոս գյուղում ծնված հորն ու մաճկալաշենցի մորը՝ վերադառնալ դեպի ակունքները։ Ու Մարտունի քաղաքում նոր օջախ է ավելացել։ Տան երդիկից պալանպալան բարձրացող ծուխը երևի թե կորչեր հարևան ադրբեջանաբնակ գյուղերից ավեր ու մահ սփռվող անընդհատ հրթիռահրետակոծությունների ծուխ ու փոշու մեջ, եթե չլինեին մեր ազատամարտիկների անկոտրում կամքն ու համառությունը, ոգին ու եռանդը, վճռականությունը։ Եվ Սաշիկը գնաց։

Ես պիտի նրանց հետ լինեմ, ասաց ու գնաց։

Այդ օրվանից էլ տղաների հետ էր՝ Մավոյի գումարտակում, գիշեր ու ցերեկ, իսկ 1992ի հունվարից զինվորագրվեց Արթիկի խմբին։ Երբ Արցախում սկսեց կանոնավոր բանակ ստեղծվել՝ Ն զորամասի կազմում Արթիկի հրամանատարությամբ գործող վաշտը վերակազմավորվեց հետախուզականի։ Իր մարտական ընկերների հետ մասնակցելով բազում ռազմագործողությունների՝ Սաշիկն աչքի էր ընկնում ոչ միայն համեստությամբ, այլև տրված հանձնարարությունները ժամանակին ու բանիմացորեն կատարելով։ ...Թուրքերը հարծակվել էին Զոմբի վրա։ Մեր տղաները կարողացան ետ մղել բոլոր գրոհներն, ու հակառակորդը ստիպված նահանջեց՝ թողնելով բարձունքը։ Մարտում զոհված Ժիրայր Ազիզյանի դիակը հանեցին կրակակետից և, պահակախումբը թողնելով դիրքերում՝ վերադարձան Մարտունի։ Երեկոյան հայտնվեց Ավանեսյան Կոմիտասն ու...

Հավաքվեք՝ գնում ենք, թուրքերը գրավել են 17-ի դիրքերը, ռադիոկապով են հաղորդել...

Դա 1994ի հունվարի 26ի գիշերն էր։ Թուրքերը կրկին առաջ են շարժվել ու, հասնելով դիրքային առավելության՝ 17ից բացի գրավել են մի բարձունք ևս։

Ի՞նչ եք անում, Կոմիտաս։ Սպասում եք տեխնիկան գա՞, թե՞..., Սողոմոնյան Նելսոնի հարցը կիսատ է մնում։
Չէ, բարձրանում ենք, ժամանակ չկա...

Դիրքավորվում են բարձունքի ստորոտում՝ մի բլրակի վրա։ Վաղ առավոտյան Կոմիտասը, երկու հոգու հետ, իջնելով բլրակից՝ աջ կողմով սկսում են բարձրանալ հակառակորդի դիրքերի ուղղությամբ ու այդ վայրկյանին կրակաքողարկում իրականացնելու նպատակով գործի են դրվում մեր երկու գնդացիրները։ Սաշիկն ու Ֆելիքսը ուղիղ մեկ ժամ դիմահար կրակի տակ են պահում հակառակորդի դիրքերը, իսկ Արթուրը հազիվ ցինկերն էր հասցնում։ Կոմիտասը ընկերների հետ հասնելով խրամատներին՝ սկսում է կրակել։ Կատաղի դիմադրություն են ցույց տալիս, բայց երբ Սաշիկը, Ֆելիքսը, Արթուրը տեղ են հասնում՝ թուրքերը սկսում են նահանջել՝ բազմաթիվ դիակներ թողնելով մարտադաշտում, իսկ արդեն համալրված՝ մոտ 30 հոգով, մերոնք առաջ են շարժվում ու ազատագրում 17ի բարձունքը ևս։ Այսպիսի շատ դեպքեր են հիշում տղաները, երբ մի քանի հոգով անհավասար մարտի մեջ մտնելով հակառակորդի հետ՝ կարողացել են հասնել հաջողության։ ...Թուրքերը գրավել էին «Լոռի»ի դիրքերը։ Պետք էր ոչ միայն կասեցնել հակառակողի առաջխաղացումը, այլև ազատագրել գրավված դիրքերը։ Հակոբյան Մովսեսը, Ավանեսյան Կոմիտասը, Ալեքսանյան Սաշիկը... Հինգվեց հոգով առաջ են շարժվում։

1994ի փետրվարի 16ին էր, չէ՞, Սաշիկն է, դու այդ մարտում վիրավորվեցիր։

Կոմիտասը թեք հայացք է նետում ընկերոջը՝ իբր.

Ի՞նչ, կռիվ է, էլի, կռվում վիրավորվել էլ կա, զոհվել էլ, կարևորը՝ գիտես ինչի համար ես գնում այդ քայլին։

...Հանկարծակի դուրս գալով ձորից՝ անընդհատ կրակահերթեր արձակելով հասնում են հակառակորդի դիրքերն ու... Բարձունքն ազատագրված է։ Կա վիրավոր ու նաև, ցավոք սրտի, զոհ՝ Գարիկ Բաբայանը։ Պատմում են տղաները ու, ամեն անգամ, հիշելով իրենց զոհված ընկերներին՝ դառնության մի պաղ ալիք է անցնում նրանց դեմքի վրայով...

Իսկ դու, կարծեմ, վիրավորվել ես հրադադարից մի քանի օր առաջ, դիմում եմ Սաշիկին։
Այո, քմծիծաղում է դա՜ռըդառը, 1994ի ապրիլի վերջերին էր. հակառակորդի տանկը մեր դիրքերը պահում էր դիմահար կրակի տակ և, ահա, հերթական արկի, մի բեկոր էլ ինձ «բաժին» ընկավ։

Բայց լինելով անհանգիստ բնավորության տեր Սաշիկը հազիվ մի ամիս կարողացավ մնալ «խաղից դուրս վիճակում»։ Կրկին շարք վերադարձավ ու թեև հրադադար էր (այսպես կոչված)՝ հակառակորդի դիրքերից շարունակվում էին կրակահերթերը։ Պարզապես պետք էր աչալուրջ լինել, զգոն։ Արժանանալով հրամանատարության վստահությանը՝ Սաշիկը նշանակվեց դասակի, իսկ 1994ի դեկտեմբերից՝ վաշտի հրամանատար։ Համագործակցելով զորամասի հետախուզության պետ Կոմիտաս Ավանեսյանի հետ Սաշիկը նորակոչիկներին սովորեցնում էր տիրապետել հետախույզի դժվարին ու պատասխանատու մասնագիտության գաղտնիքներին։

Դիրքերում դիտակետեր ունենք, ուր անց ենք կացնում շուրջօրյա մարտական հերթապահություն...
Այսօրվա պայմաններում՝ հիմնական ուշադրությունը դարձնում ենք տեխնիկական հետախուզության վրա, ընկերոջը լրացնում է Կոմիտասը։
Իսկ հետախուզության գնո՞ւմ եք, հարցնում եմ։

Տղաները ժպտում են։ Հիշում են մի դեպք։ Գնացել էին «լեզու» բերելու։ ...1995-ի գարնանային մի օր ողջ ցերեկը դիտակետից հսկողության տակ էին պահում հակառակորդի խրամատները՝ անցուդարձին ծանոթանալու նպատակով, իսկ կեսգիշերին դիրքերից 5 հոգով իջնում են դեպի հակառակորդի պահակակետերը։ Կոմիտասն է, Սաշիկը, ևս երեք հոգի։ Մութ գիշեր է, ակնակիր։ Անընդհատ անձրև է տեղում։ Հասնում են խրամատներին։ Քիչ հեռվում երկուսով կանգնած են։ Հանկարծ նրանցից մեկը երևի ինչոր ձայն լսելով.

Քի՞մ սան (ո՞վ ես), հարցնում է։

Տղաները լուռ են։ Հարցը նորից է կրկնվում ու նորից պատասխան չկա։ Բլինդաժից երկու ազերի ևս գալիս են իրենց ժամապահների մոտ։

Կրակենք, կամաց շշնջում է Սաշիկը, մեկ է՝ այս խավարի մեջ մեզ չեն գտնի, ազատ կարող ենք հեռանալ։
Չէ, ի՞նչ ես ասում, սաստում է Կոմիտասը, աղմուկ կբարձրանա, մի քիչ էլ սպասենք...

Սպասում են ևս 40 րոպե։ Թուրքերը զրուցելով գալիս են դեպի իրենց։ Նռնակները պատրաստ պահած՝ սպասում են։

Մի քիչ էլ մոտենաք՝ ձեր հերը կանիծեմ, կրճտացնում է ատամները։

Կոմիտասը հայացքով սաստում է ընկերոջ զայրույթը.

Հանգիստ...

Կամացկամաց սկսում են ետ քաշվել ձեռնունայն։

Չկարողացանք կենդանի բռնել, գոնե կոտորեինք, շանսատակ անեինք...

...Կանգնել ենք երեքով. Սաշիկն անհանգիստ է. Կոմիտասի հայացքը հեռուներում է։ Վրանային քաղաքիկում, ուր տեղավորված է զորամասը, հանգիստ է՝ զինվորները գնացել են ճաշելու։ Իսկ պահակակետերում գործն ընթանում է նախկին հունով, տղաները դիտակետերից անընդհատ վերահսկում են հակառակորդի դիրքերը, իսկ կասկածելի շարժում նկատելու դեպքում իսկույն տվյալները կոորդինացվում ու հաղորդվում են շտաբ։ Փորձառուներն իրենց գիտելիքները փոխանցում են երիտասարդներին, որ վաղը նրանք էլ իրենց պես կարողանան գործել անվարան ու սառնասրտորեն, նաև, որ ամենակարևորն է՝ մասնագիտական բարձր վարպետությամբ։ Իսկ Սաշիկի՝ Ալեքսանդր Ալեքսանյանի համար օրվա կարևոր պահանջը դա է, ինչով թերևս արդարացվում է նաև իր գոյությունն ու պայքարը՝ արմատների կանչին ունկնդիր... ...Սաշիկը մահացու վիրավորվեց դիրքում, 1996ի օգոստոսին, հակառակորդի գնդակից։ Կոմիտասի համար դժվար էր նրան տեսնել այդ վիճակում, բայց դե, ի՞նչ անես, ճակատագրից չես փախչի։ Ի դեպ, Կոմիտասը ևս «գնաց»՝ հակառակորդի դավադիր ականի պայթյունից, իր յոթ հետախույզ ընկերների հետ։ Հիմա զորամասը տեղավորված է հարմարավետ զորանոցներում, կառուցված են բոլոր օժանդակ շինությունները։ Դրան զուգընթաց՝ զինանձնակազմի դաստիարակության գործը տարվում է ըստ ամենայնի։ Եվ զոհված տղաների հիշատակն է ըստ արժանվույն պահպանվում՝ Սաշիկի, Կոմիտասի, Արսենի, Արթուրի, Վարդանի... Բոլորի...

«Մարտիկ» թերթ, 2429 օգոստոսի 1998 թ., դ 33 (278), էջ 2


ԹԵԿՈՒԶ՝ ԲԱՐԻ ԽՈՍՔ, ՋԵՐՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ[խմբագրել]

Կարեն Հարությունյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, երկու զավակի հայր։ Ընտանիքն ապրում է վարձու բնակարանում։ Թոշակով են ապրում ու մեկ էլ ջրամաքրման կայանից ստացվող պահակի իր չնչին աշխատավարձով։ Կինը չի աշխատում։ Երկու սենյականոց բնակարանն, ուր ապրում է Կարենի ընտանիքը՝ նորոգման խիստ կարիք ունի։ Առաստաղի ծեփը տեղտեղ թափված է, պատերը՝ խունացած։ Կարենը բնակնորոգման փող չունի, հազիվ է ծերը ծերին հասցնում, տանտերն էլ չի նորոգում։ Այդպես էլ ապրում են՝ գոհ ու դժգոհ՝ գորշ օրերի շարանից։ Կարենն իմ մարտական ընկերն է, միասին անցել ենք պատերազմի բազում խոչ ու խութերով, միասին վնասազերծել հակառակորդի գերռազմականացված բնակավայրհենակետերը, միասին ընկերներ կորցրել, վիրավորվել։

Արցախյան շարժումը բացեց մեր աչքերը, մենք կարողացանք ընկալել մեր ազգի վիճակը, տեսանք դարերով ապրած նրա տառապանքը, դառը ճակատագիրը, հիշեցինք Վարդան Մամիկոնյանին, Սմբատ Բագրատունուն, մյուս հայ քաջերին, ովքեր պայքարել են հայոց հողը պաշտպանելու համար։ Հիմա հերթը մեզ էր հասել՝ Դավիթ Առուշանյանին. Սոս և Ժիրայր Մկրտումյան եղբայրներին, Կարո Միքայելյանին, Խոսրով Սարգսյանին, ու հավաքվեցինք, համախմբվեցինք ընկերհարևանբարեկամ տղաներով՝ ջոկատվաշտգումարտակներ ստեղծեցինք, որ կարողանանք հակառակորդին արժանի հակահարված տալ, պաշտպանել մեր հողը, մեր պատիվը...

Պատմում է Կարենը, իսկ ես մտովի զգում եմ 19929394ի տխուրուրախ օրերի ծանրությունը։ Տխուր, որովհետև պատերազմի դաշտում ինչպես ասում են՝ չամիչ չեն բաժանում, ուրախ, որ կարողանում ենք հակառակորդին քշել մեր նորանկախ հանրապետության սահմաններից շատ հեռու։

Ես մանկությունից ուզում էի նմանվել Սամվելին, շարունակում է Կարենը, ոչ թե ծնողներիս սպանելու համար, ինչպես Սամվելը, որ Րաֆֆին է նկարագրել, այլ ազգիս պատիվը, արժանապատվությունը բարձր պահելու համար։ Ես, իմ մարտական ընկերները, բոլորս՝ նման գաղափարներով էինք դաստիարակվել։

Կարենը 1989ից է գործողության մեջ, երբ քաղաքում խաղաղ ցույցեր ու հանրահավաքներ էին ընթանում, ինքն արդեն գիտեր, որ այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծվողներից չէ, ու մի խումբ համախոհ տղաների հետ ընդհատակյա պաշտպանական գործերով էր զբաղված, իսկ հինգերորդ վաշտի ստեղծման հենց առաջին օրերից էլ շարունակում է զինված պայքարը՝ վաշտի կազմում։ Շարքային զինվորի, իսկ հետո նաև՝ դասակի հրամանատարի կարգավիճակով մասնակցել է հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման համար մղված համարյա բոլոր ռազմագործողություններին։ Վիրավորվել է երկու անգամ, 1992ի ապրիլի 18ին՝ 06 պահակակետում և 1993ի դեկտեմբերի 29ին՝ Աղդամի շրջանի Բոյահմեդլի գյուղում տեղակայված հակառակորդի ռազմական հենակետը վնասազերծելու համար մղված կատաղի մարտում։ Դա էլ նրան վերջնականապես ու անվերադարձ «հանել է» մարտադաշտից։ Հետո սկսվել է բուժումների երկարամյա «գործընթացը» երևանյան հիվանդանոցներում, իսկ արդյունքում՝ երկրորդ կարգի հաշմանդամություն։

Կարծում էի՝ մեր հաղթանակից հետո ես ամեն ինչ կկարողանամ ստեղծել իմ ընտանիքի համար, թեկուզև՝ զրոյից սկսելով։ Բայց չեմ իմացել, որ այսօրվա սոցիալական կոչվող հիմնախնդիրներն ավելի անհաղթահարելի են։

Կարենը չի ուզում իր խոսքերին դժգոհության երանգներ հադորդել, բայց միևնույն է՝ նա իրեն նվաստացած է զգում, թերարժեքության զգացում ապրում, թեև ճգնում է իր ընտանիքի համար անել ամեն հնարավորը։ Իսկ առողջական վիճակը վատ է։ Մեկմեկ՝ հանկարծ երիկամային սուր ցավերն են զգացնել տալիս, ատամների թուլացում է նկատվում, տեսողության հետագա վատացում։

Առողջության պահպանման համար անհրաժեշտ հնարավորություններ չկան, ասում է Կարենը։  Արտոնություններ, թվում է, ունեմ, մի շարք, բայց թե ինչպես օգտվել դրանցից՝ չգիտեմ։ Օրենքը կա, օրենքի գործարկման մեխանի°զմը չկա։

Մեկնաբանություններն ավելորդ են թերևս ու անիմաստ։ Մնում է հուսալ միայն, որ պատերազմի դաշտում Կարենի պես իրենց կյանքը չխնայած տղաները կարոտ չեն մնա գոնե մի բարի խոսքի, ջերմ վերաբերմունքի...

              «Մարտիկ» թերթ, 1318 նոյեմբերի 2000 թ., դ 46 (392), էջ 6


ՀԱՆԴԻՊՈՒՄ[խմբագրել]

Անցյալ դարի 90ականների սկիզբը ծանրորեն բացվեց ոչ միայն հայոց Արցախի համար։ Հայաստանի նորահռչակ երրորդ հանրապետության ողջ սահմանամերձ գոտին ևս հայտնվեց թշնամական հրթիռահրետակոծության մշտական վտանգի տակ։ Եվ՝ որ «միայն զենքով կա հային փրկություն»՝ դարձավ գաղափար ու իրագործում։ Սուրեն Խաչատրյան անունազգանունով հայ մարդը ևս անկարող էր քաշվել մի կողմ, երբ մի ամբողջ ժողովրդի գոյությունն էր դրվում հարցականի տակ։ Ու Սուրենով, նրա նմանների շնորհիվ կազմավորվեց «Արաբո»ն, դարձավ անագորույն թշնամուն պատժող ջոկատ, մարտի մտավ ամենադժվարին իրավիճակներում, ազատագրեց Ղարադաղլուն, կռվեց Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի գյուղերի համար մղված մարտերում։ 70ից ավելի մարտընկերների հետ Սուրեն Խաչատրյանը ևս հայտնվեց թշնամական ծուղակում և արժանացավ անհայտ ճակատագրի։ Դա 1992ի հունիսի 29ին էր, ՀասանղայաԼենինավանՋրաբերդ գյուղախմբի մերձակա տարածքում։ Իսկ տանը նրան սպասում էին կինը, դուստրն ու որդին։ Կինը ծանր տարավ ամուսնու անհայտանալու լուրը, որդին դեռ շատ էր փոքր։ Իսկ դուստրն արդեն չափահաս էր, 17 տարեկան, գիտեր՝ ինչի համար է գնացել հայրը։ Տեղյակ էր, թե ինչի է ընդունակ նա՝ իր վճռական կեցվածքով ու աներեր կամքով։ Սուրենը երազում էր Հրանուշ դստերը տեսնել Կոմիտաս երգելիս։ Տարավ նրան երաժշտական դպրոց, հետո՝ կոնսերվատորիա։ Բայց երբ Հրանուշն արդեն երգում էր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, Սուրենն այլևս չէր լսում նրան, Սուրենն արդեն չկար։ Հրանուշը երգում էր, ու մտքի մեջ հայրն էր, հայոց կռիվն էր, հոր ընկերներն էին։ Երգեց վեց տարի, երգեց հուսալով, բայց հույսն էլ մեռավ, որովհետև հայրն այդպես էլ չվերադարձավ։ Մայրը ևս չդիմացավ ու հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Հրանուշը թողեց երգելն ու զինվորական համազգեստ հագավ։ Ուզում էր, որ հոր տեղը թափուր չմնա Հայոց բանակում։ Ու արդեն քանի՜ տարի է՝ ՀՀ զինված ուժերի Ն զորամասում ԷՀՄ տեխնիկօպերատոր է ենթասպա Հրանուշ Սուրենի Խաչատրյանը։ Ծառայակից ընկերները, ծանոթբարեկամներն, իհարկե, Հրանուշ չեն անվանում նրան, այլ քնքշորեն Անուշիկ են կանչում, և ավելի է քաղցրանում այդ անունը նրանց շուրթերին։ Բայց ԱնուշիկՀրանուշի աչքերում թանձրացել են տխրության երանգները, հոր կարոտը խեղդում է նրան։ Ու մի օր էլ, 2009ի հունիսի 25ին Արցախ եկավ, տեսնելու այն չքնաղ երկրամասը, որի համար իր կյանքն է զոհել հարազատ հայրը, քայլելու այն մարդկանց կողքին, ովքեր կռվել են թշնամու դեմ՝ հոր հետ ուսուսի, զգալու այն ներշնչանքը, որ հայրն է զգացել թշնամու դեմ մենամարտի դուրս գալիս և այն փոքրիկ հողակոշտը, որին հոր արյունն է խառնվել։ Տեսավ ու խաղաղվեց։ Արցունքի մի կաթիլ սահեց աչքերից ու կաթեց իր զինվորական համազգեստի վրա։ Ու մտմտում է ինքն իրեն. «Իմ Արգամ որդին դեռ փոքր է, հազիվ 13 տարեկան է, բայց նա իր Սուրեն պապի թոռն է, եթե ուզեմ էլ՝ չեմ կարող ետ պահել, երբ էլ պահանջվի՝ կգա նա իր Սուրեն պապի պես, կգա՝ պաշտպանելու այդ հողակոշտը, որին պապի արյունն է խառնված։ Կգա, անպայման։ Ես էլ՝ նրա հետ։ Որովհետև ոչինչ այլևս չենք ունենա կորցնելու, եթե կորցնենք հողակոշտն այդ՝ հայրենյաց մարտիկնահատակի արյամբ մկրտված»։

«Մարտիկ» թերթ, 29 հունիսի6 հուլիսի 2009 թ., դ 26 (839), էջ 3


ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՄԱԴՐՈՒՄՆԵՐՈՎ[խմբագրել]

Ալյոշա Միքայելի Մաղաքելյանը ծնվել է 1953ին, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում, ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուտետը, մասնագիտացվել որպես վիրաբույժվնասվածքաբան։ Բժշկությամբ սկսել է զբաղվել 1976ից։ 1988ից հետագա գործունեությունը կապել է զինվորական բժշկության հետ։ Բժշկական գիտությունների թեկնածու է, բ/ծ մայորի զինվորական կոչումով գլխավորել է ՊԲ կենտրոնական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքը։ Բժիշկ Մաղաքելյանը եղել է Արցախի ռազմական բժշկության ձևավորման ակունքներում, բայց, միանշանակ, թիվ մեկ բժիշկը Վալերի Մարությանն էր։ Նրանց միացան նաև չորրորդ կուրսի ուսանող Բազյան Կարենր, անեսթեզիոլոգ Չինավարյան Միշան, բուժքույրեր Հայրապետյան Գյուլնարան, Աղաբեկյան Լիդան։ Դա՝ արդեն 1991ի հոկտեմբերին էր։ Ամսի 20ից։ Բժիշկների խմբին «շտապ օգնության» մեկ ավտոմեքենա տրամադրվեց, որի մեջ տեղավորել էին վիրահատական սեղան՝ իր բոլոր անհրաժեշտ պարագաներով ու դեղամիջոցներով։ Այդ մեքենայով շրջում էին առճակատման գոտիներում և բժշկական օգնություն ցուցաբերում տուժածներին, ընդհուպ՝ մինչև վիրահատություն։ Կարելի է ասել, բանակի բժշկական ծառայությունը սաղմնավորվել է հենց այդ ժամանակներում։ Իսկ ո՞ւմ հայտնի չէ, որ 1988ի փետրվարից հետո հայտնի դեպքերի հետևանքով, թեև ոչ բացահայտ, բայց պատերազմ, այնուամենայնիվ, վարվում էր ադրրեջանցիների կողմից, տուժածներ լինում էին, իսկ նրանք, թեև, կարիք էին զգում բժշկական (նույնիսկ՝ վիրահատական) միջամտության, բայց, բնականաբար, հասկանալի պատճառներով պետական բուժհաստատություններ դիմել չէին կարող։ Զինված ջոկատների կազմում խումբը լինում էր նաև հակառակորդի հետ բախման շրջանում և վիրավորներին հենց տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալիս։ Դա՝ մինչև 1991ի հոկտեմբերը։ Իսկ հոկտեմբերի 20ից հետո, երբ տրամադրվեց առանձին ավտոմեքենա, արդեն գործում էին ինքնուրույն և լինում ամեն տեղ։ Թերևս, հենց այդ ժամանակից էլ, կարելի է ասել, արդեն փաստացի առկա էր ռազմաբժշկական ծառայությունը՝ որպես առանձին միավոր։ Տողի ազատագրման ժամանակ վիրավորված ազատամարտիկներին բժշկական օգնություն ցույց տալուց հետո։ Իհարկե, բժշկախումբը բոլոր աշխատանքները կազմակերպում էր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լյուդմիլա Օվչարենկոյի իմացությամբ և գործուն աջակցությամբ։ Մեքենայով լինում էին ամենուր՝ և° Խաչենի ձորակում, և° Հաթերքում (հայտնի դեպքերի ժամանակ), և° Սարինշենում ու Հադրութի մի շարք այլ գյուղերում։ Այդ գործողություններին մասնակցել են նաև բժիշկներ Մուսայելյան Վովան, Բազյան Կարենը, Մովսիսյան Սերգեյը։ Մեքենայի պայմաններում, այսպես ասած՝ ոտքի վրա, աշխատեցին մինչև 1992ի փետրվարն ու անցան համեմատաբար ստացիոնար բժշկության, որովհետև Խոջալուի ռազմագործողությունից հետո, ելնելով երկկողմ զինված ընդհարումների հաճախակիացումից և վիրավորների քանակի աճից, այլևս հնարավոր չէր նման ձևով շարունակել աշխատանքը։ Եվ հենց նույն ամսից էլ (1992ի փետրվարի 25ին, թե՝ 26ին) նախկին մարզկոմի շենքի նկուղում բացվեց աոաջին զինվորական հոսպիտալր, իսկ ապրիլի վերջին, երբ ծրագրվում էր Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողությունը, հոսպիտալը երկու մասի բաժանվեց, Ա.Մաղաքելյանն իր բուժանձնակազմով մնաց, իսկ բժիշկ Մարությանը տեղափոխվեց Ախտորոշման կենտրոնի նկուղում բացված հոսպիտալը։ Կանխազգում կար, որ Շուշիի ռազմագործողության ժամանակ վիրավորները կարող են շատ լինել։ Պետք էր ցանկացած անակնկալի պատրաստ լինել և երկու հոսպիտալներում ու Ստեփանակերտի հանրապետական (նախկինում՝ մարզային) հիվանդանոցում հնարավոր ամեն պայման ստեղծել կարողանալ՝ վիրավորներին բժշկական լիարժեք օգնություն ցույց տալու համար։ Բայց դա չէր նշանակում, թե ստացիոնար բժշկության անցումն արդեն իրականություն էր դարձել, պատերազմի պայմաններում դա բոլորովին էլ հնարավոր չէր, և բժիշկներն իրենց բուժանձնակազմերով, բոլոր անհրաժեշտ պարագաներով ու դեղամիջոցներով լինում էին ռազմագործողության իրականացման անմիջական վայրերում, վրանհոսպիտալներում կազմակերպում իրենց աշխատանքը։ Նման վրանհոսպիտալներ տեդադրվում էին ամենուր՝ պատերազմական գոտու հետ անմիջական շփման պայմաններում։ Ի դեպ, պետք է ասել, որ շրջանային բոլոր հիվանդանոցներն անխտիր այդ տարիներին զինվորական հոսպիտալի դեր էին կատարում՝ միաժամանակ սպասարկելով նաև քաղաքացիական բնակչությանը, իսկ 1992ի հոկտեմբերից բաժանվելով առողջապահության նախարարությունից՝ անցան զինվորական հրամանատարության անմիջական ենթակայության տակ։ Հրադադարի հաստատումից հետո միայն հնարավոր դարձավ վրանհոսպիտալները փոխարինել իսկապե°ս ստացիոնար կարգով գործող հոսպիտալներով։ Զինվորական բոլոր կայազորներն ունեցան բժշկական լիարժեք գործունեություն ծավալող իրենց հոսպիտալները, իսկ բոլոր զորամասերն ապահովվեցին անհրաժեշտ դեղորայքով ու բժշկական համապատասխան սարքավորումնեով հագեցած բուժկետերով։ Հայտնի է, որ պատերազմի ընթացքում բոլոր ստորաբաժանումներն անխտիր ունեին իրենց սանհրահանգիչներն ու բուժակները։ Եվ անգնահատելի է նրանց ներդրումը։ Նրանք վիրավորներին հանում էին առաջին գծից, իրենց հնարավորությունների սահմաններում առաջին օգնություն ցույց տալիս, որից հետո լուրջ բժշկական միջամտություն էին ստանում վրանհոսպիտալներում։ Շատ ստորաբաժանումներում այդ աշխատանքը կանայք ու աղջիկներն էին կատարում և իրենց փխրուն ուսերի վրա կրում պատերազմական այդ դառն ճակատագիրը։ Ա. Մաղաքելյանը նաև գիտական լուրջ աշխատանքով է զբաղված, բժշկական գիտությունների թեկնածու է, և, բնականաբար, զինվորական բժշկությունը պատշաճ ձևով արտացոլված է նրա գիտական գործերում։ Իսկ այլ կերպ հնարավոր էլ չէ, որ ապրես մի կյանքով, բայց հետազոտես բոլորովին այլ բնագավառ։ Ռազմական բժշկությանն են վերաբերում նրա գիտական բոլոր հոդվածները, «Հրազենային վերքերի բուժման սկզբունքները» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ Իր այդ ուսումնասիրություններում նա ամբողջությամբ վերլուծել է գնդակային, բեկորային, ականապայթյունային վերքերի բուժման սկզբունքներր, արագ վերականգնման (ռեգեներացիայի) հարցերը, տվել պատերազմի սկզբնական շրջանում թույլ տրված սխալների գիտական վերլուծումը և դրանց վերացումը՝ հրազենային վերքերի ժամանակակից բուժման մեթոդներով։ Վերլուծում է նաև ներկայումս իրականացվող ոչ միայն իր, այլև բաժանմունքում կատարվող բոլոր վիրահատությունները, փնտրում նոր եղանակներ՝ նորովի ընկալելու և լուծելու օրվա խնդիրը։

«Մարտիկ» թերթ, 2000 թ., դ 47 (393), էջ 4


ՄԻ ՁԵՌՔՈՒՄ ԻՆՔՆԱՁԻԳԸ,
ՄՅՈՒՍՈՒՄ ՎՐՁԻՆԸ՝ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ
ԿԱՆԱՉ-ԿԱՐՄԻՐ ԳՈՒՅՆԵՐՈՎ ԹԱԹԱԽՎԱԾ
[խմբագրել]

Ապրիլի 13-ին, նահատակության 13-րդ տարելիցի օրը, նորագյուղցիները կրկին հավաքվել էին` խնկարկելու հիշատակը մի մարդու, ում ողջ գիտակցական կյանքը բոլորանվեր ինքնայրում էր ու ինքնանվիրում` «հայրենիքի ազատություն» կոչվող սրբազան մի գաղափարի։ Միջոցառումն ավելի հետաքրքիր դարձրեց դպրոցականների հայրենասիրական ասմունքն ու երգը։ ...Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում ինժեներէներգետիկի մասնագիտություն էր ստացել Վիտալի Հակոբի Պետրոսյանը։ Բայց նրա կոչումը գեղանկարչությունն էր, ուստի, ուսմանը զուգընթաց, նաև գեղանկարչության դասընթացներ էր հաճախել նա։ Եվ երբ ուսումնառության ավարտից հետո հայրենի գյուղ էր վերադարձել, անմիջապես աշխատանքի անցավ կոլտնտեսությունում։ Ինչ գործ տային՝ անում էր անտրտունջ, բայց հոգու մեջ նստած իր էությունն իրենն էր պարտադրում, ու ողջ ազատ ժամանակը գեղանկարչությանն էր տրամադրվում ակամա։ Ուստի, ոչ միայն ընկերական շրջապատում, նաև հայրենի գյուղի միջավայրից դուրս արդեն ճանաչում ձեռք բերած գեղանկարիչ էր Վիտալին, երբ արդեն ափեափ լցվել էր արցախահայի համբերության բաժակը։ Եվ փշուրփշուր եղած բաժակի «պարունակությունը» լցվեց Ստեփանակերտի ու Երևանի փողոցներն ու հրապարակները, Արցախի գյուղերն ու շրջկենտրոնները։ Վիտալին ևս թողեց ամեն ինչ, կտավներն ու ներկերը նրան ասես չէին հետաքրքրում այլևս, նետվեց պայքարի հորձանուտը։ Դեռ ստորագրահավաքի շրջանում էր աոաջիններից մեկը, հետո հավաքեց մի խումբ ընկերների ու գնաց կաթնապրանքային ֆերմա՝ հորթեր պահելու, որպեսզի ֆերմայում աշխատող ադրբեջանցիներից ազատվել կարողանան։ Խոջալուն հանգիստ չէր տալիս, ուստի, գյուղից ներքև պահակակետ էր դրվել, երեք օրը մեկ հերթափոխվում էին տղաները, բայց հերթափոխվելուց հետո էլ Վիտալին հրաժարվում էր տուն գնալ, մնում էր տղաների հետ, անհնար էր համոզելը։ Իր ու եղբայրների ձեռքի գործն էր ինքնաշեն հրանոթը, որից պոկ չէր գալիս, սիրում էր մարտական ընկերներին, առանձնապես «քաջ կռվող» (իր բնորոշմամբ) Զորիկին։ Բայց երբ մարտի թեժ պահին վիրավորվեց Զորիկը, խնդրեց, որ ուրիշները հանեն նրան կրակի գծից, ինքը «ժամանակ չուներ», պիտի ջարդել թշնամուն, ինչքան հնարավոր է՝ շատ։ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման շրջանում ավագ լեյտենանտ էր, ստորաբաժանման հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ նշանակվեց, բայց էլի մարտադաշտում՝ առաջին գծում էր, զինվոր ընկերների հետ։ Ականատեսները պատմում են, որ երբ Աղդամի գերեզմանոցի մոտ մարտն ավարտվեց, Վիտալին չկար, ողջ գիշերը փնտրեցին ո°չ ողջերի, ո°չ էլ նահատակվածների մեջ չկար։ Տանն իմաց տվին, իրարով անցան։ Հայտնվեց շատ ուշ, քրտինքի մեջ կորած։ Պարզվեց, որ ահագին տարածության վրա փորսող տալով ասկերանցի երկու տղայի դիակ էր հանել մարտադաշտից, որ թշնամու ձեռքը չընկնի։ Օմար մեկնողներից առաջին կամավորականն էր։ Վերադարձավ հաղթանակով, բայց... ոտքերը ցրտահարած։ Բուժվելու մասին չմտածեց, բուժկետում մեկ օր մնալուց հետո մարտադաշտ գնաց, ընկերների մոտ։ Աղդամը վերցնելուց հետո այնքան էր ոգևորվել, որ ընկերներին թողել՝ առաջ էր անցել, հասնելով թշնամու խրամատներին՝ հանկարծակիի բերել նրանց ու նռնակներ նետել խրամատները։ Էլի առաջ կգնար, բայց գումհրամանատարը սաստեց։ Հնազանդվեց, ետ դարձավ Վիտալին, և ընկերներն առաջին անգամ նրա բերանից հայհոյանք լսեցին։ Քաջ էր նա ու համարձակ, միաժամանակ՝ համառ ու անկոտրում։ Բոլոր մարտերում ցուցաբերեց իր այդ հատկանիշները, բայց ԳարագաշլըՔենգերլի հատվածում մղված կատաղի մարտը վերջինը եղավ նրա համար։ Ընկավ քաջ զինվորը՝ 33 տարեկան հասակում։ Իսկ աշխարհում 1994ի ապրիլի 13ն էր։ Ընդհանրապես, 13 թվի նկատմամբ առանձնակի վերաբերմունք ուներ Վիտալին։ Սեպտեմբերի 13ն իր ծննդյան օրն է՝ իր թիվն էր համարում 13ը ու երբեք չէր հաշտվում՝ այն ձախորդ անվանելու մտքի հետ։ Եվ ճակատագրի նախախնամությամբ 13ը մնաց Վիտալիի հետ մինչև մահ, նաև մահից հետո։ Զոհվեց ապրիլի 13ին։ Գերեզմանոցում ամփոփվեց 13րդ գերեզմանում։ Երբ հարազատներն ի մի էին բերում նրա զինվորական օրագրերը, հաշվեցին՝ 13 տետր էր։ ...2007ի ապրիլի 13ն է։ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ (բոլոր մարտերում հաղթանակած, միայն մահին պարտված) Վիտալի Հակոբի Պետրոսյանի նահատակության 13րդ տարելիցի օրը։ 13րդ անգամ խնկարկվում է հիշատակը մի մարդու, ով ծնվեց ապրելու և ապրեց անմնացորդ նվիրվելու առ հայրենին իր, որ Արցախ է կոչվել դարեր ու պիտի հետայսու ևս կոչվի այդպես։

«Մարտիկ» թերթ, 2007 թ., դ 16 (728), էջ 6

ՕՐԵՐ, ՈՐ ՀՈՒՇ ԵՆ ԱՐԴԵՆ[խմբագրել]

1992-ին Մխիթար Ալբերտի Բալայանն ընդամենը 15 տարեկան էր, բայց Արցախյան հուժկու շարժումն ու դրան հետևած պատերազմական առաջին ամիսների արյունահեղությունն այնպես տպավորվեցին ստեփանակերտաբնակ պատանու մատաղ հոգու մեջ, որ նա այլևս ոչնչի մասին չէր կարողանում մտածել, միայն՝ անել ինչոր բան վտանգված հայրենիքի համար։ Ու վճռականությունը նրան բերեց 4րդ վաշտ, Ասկերանի գունդ։ 4րդ պահակակետում մնաց 34 ամիս։ 92ի նոյեմբերն էր։ Հիշում է, թե ինչպես զորամաս հասավ։ Տրանսպորտ չկար, ոտքով՝ մինչև Ասկերան։ Նույն օրն էլ հենց հակառակորդի կողմից հարձակում ձեռնարկվեց պահակակետի վրա։ Տղաներն իրենց դերի մեջ էին կրկին ու պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրը՝ ետ մղեցին թշնամուն մինչև ելման դիրքերը։ Ու երբ տեսավ, որ տանկերն ու ՀՄՄներն ինչպես են աշխատում, պատանու սիրտն ասես ուզում էր դուրս թռչել կրծքավանդակից, բայց տարիքային անհամապատասխանությունը հաշվի առնելով չէին ընդառաջում նրա երազանքի իրականացմանը։ Մխիթարը ստիպված էր մի ելք գտնել։ Նա հաջորդ օրը զորամաս ներկայացավ ավագ եղբոր՝ Հովիկի ծննդյան վկայականով։ (Ստեփանակերտում իրավաբանական ֆակուլտետի ուսանող դարձած Հովիկը 2030 ստեփանակերտցի հասակակիցների հետ Երևանում ինչոր դասընթացներ հաճախելուց հետո Ռուսաստանում ռազմական օդադեսանտային ուսումնարանի կուրսանտ էր արդեն)։ Մխիթարին ընդունեցին 17ամյա Հովիկի ծննդյան վկայականով, չկասկածելով անգամ «կեղծարարության» մեջ, և նա վերջապես ՀՄՄի անձնակազմում ընդգրկվելու հնարավորություն ստացավ, բայց դեռևս պիտի սովորի, որ կարողանա լիարժեքորեն իրականացնել իր առաքելությունը։ Տանկային գումարտակում Մխիթար ու Գագիկ Ավշառյանները նրան սովորեցրին տեխնիկայի հետ առնչվելու հնարքներին։ Բայց երբ որոշակիորեն կարող էր կատարել իր պարտականությունները՝ նրան, ասես, անվստահությամբ էին վերաբերվում. «Օրապահ կկանգնես, մինչև...»։ Մխիթարը «չէ» ասաց ու վերադարձավ տուն։ Բայց մի քանի օրից կրկին եկավ ու այս անգամ նրան իր սրտի ուզած ձևով ընդունեցին։ Նոր կազմավորված անձնակազմով (Վագիֆ Քոչարյան՝ հրամանատար, Մխիթար Բալայան՝ նշանառուօպերատոր, Դավիթ Լադոյան՝ մեխանիկվարորդ) ՀՄՄ-2-ը սլացավ առաջ՝ դեպի Գյուլաթաղ։ Մխիթարն իր անձնակազմով հետագա ծառայությունը շարունակեց Առանձին մոտոհրաձգային գումարտակում, մասնակցեց մի շարք մարտերի, վիրավորվեց մի քանի անգամ։ Առաջին վիրավորումն ստացավ 1993ի հունիսի կեսերին, Բոյահմեդլիում, երբ դեռ 15 տարեկան էր։ 16ը հոսպիտալում լրացավ՝ հուլիսի 3ին։ Ծանր մարտ էր մղվել Բոյահմեդլիում, շատ տղաներ զոհվեցին այդ մարտում։ «Մարտից առաջ բարձր էր բոլորի տրամադրությունը, հիշում է Մխիթարը, Դավիթը լավ երգում էր, անեկդոտներ էինք պատմում»։ Մարտից հետո տղաների կորստով մի քիչ թևաթափվեցին, բայց որոշ ժամանակ անց կրկին վերագտան իրենց ու շարունակեցին ճանապարհը։ Իսկ մինչ այդ՝ Մեծշենում էին, Մաղավուզում։ «Մեխանիկվարորդ ունեինք՝ Կոզլով Սերգեյ, «հայկական խառնուրդով»՝ ռուս, պատմում է Մխիթարը, նրա երգերով էինք առաջ շարժվում, երգում էր ռուսական ընտիր երգեր»։ Կեսգիշերն անց էր արդեն, մարտընկերոջ ծննդյան տարեդարձն էին նշում, իսկ 4 ժամ հետո՝ առավոտյան ժամը 5ին, սկսվեց ռազմագործողությունը։ Բայց Մաղավուզի քարհանքում հաջողության չհասան։ Այնպիսի իրավիճակ էր, որ թեև ողջ տեխնիկան անսարք վիճակում էր՝ տղաները չէին ընկճվում, ինքնաձիգից էին խփում հակառակորդի տեխնիկայի թրթուռներին։ Ծուղակի մեջ հայտնվելով՝ այլևս ոչինչ չէին կարող անել։ Մխիթարի մեքենայի շարժիչն էլ «խփեց»։ Ստիպված էին թողնել տեխնիկան և... ամաչում էին դրա համար՝ ինչպե՞ս կարելի էր։ Իջան բարձունքից, բայց դեռ հույս ունեին, որ հնարավոր կլինի գուցե հետո մոտենալ ու քաշել տեխնիկան։ Մարտն ընթացավ 15 ժամ, իսկ տղաներից լուր չկար։ Անհայտ էր նրանց ճակատագիրը։ «Ուժեղ հրաձգություն էր, վազում էինք, իսկ մեր դիմաց մոշուտ է, ընկերս սաստում էր՝ ետ չնայես, առաջ գնա, միայն՝ առաջ։ Մեկուկես կիլոմետր էլ սողալով առաջ գնացինք ու դուրս եկանք կրակի գծից», դառնությամբ է հիշում Մխիթարը, բայցև՝ գեղեցիկ հուշերից մեկմեկ պայծառանում է հին զինվորի դեմքը։ Գնդացիրն ինքը վերցրեց՝ տղաների մեջ ամենակրտսերն ու ամենաուժեղը։ Խոտածածկ տարածքը վերջանում էր, մոտ 50 մետր լերկ ճանապարհ էր, որտեղից բարձունքն էր երևում, ուր, հավանաբար, մերոնք պիտի լինեին։ Այդ պահին նկատում է, որ բարձունքի ստորոտում, փոսի մեջ, բերանքսիվայր պառկած է մեկը։ Տղաների կողմից վարվող կրակի աջակցությամբ վազեց ու պառկեց կողքին, իսկ նա (պառկածը) ծպտուն անգամ չի հանում։ Ասում է. «Էյ, եղբայր, հանգստանալու ժամանակ չկա, վեր կաց՝ գնանք»։ Ձայն չկա։ Իսկ երբ շրջեց նրան (շատ վատ վիճակում էր)՝ հանկարծ մի ներքին վախ զգաց, որ դիակի հետ էր զրուցում այդքան ժամանակ։ Իսկույն ընկերների մոտ վերադարձավ։ Տղաները լիաթոք ծիծաղեցին. «Պատերազմի ընթացքում այնքա՜ն բան ես տեսել, բայց դիակից վախեցար»։ Վագիֆն ասաց. «Ծածկեք ինձ կրակով, գնամ և իսկույն դուրս հանեմ նրան այնտեղից»։ Բարձունքի վրա մեր հետևակն էր։ Բոլորն ուրախացան տղաների վերադարձով։ Հետագա մարտերը ծավալվեցին Մարտակերտի ուղղությամբ, իսկ հետո Մխիթարն իրեն Ղուբաթլվում գտավ՝ Սաշկայի (հրամանատար) և «պրոկուրոր» Կարենի (մեխանիկվարորդ) հետ։ Ամենաերիտասարդ անձնակազմն էր Բաշարաթում։ Նրա մարտական կենսագրության հետագա էջերը գրվեցին Հորադիսում, Գյուլիջայում, իսկ մինչ այդ՝ նաև Քելբաջարում էր եղել։ Պատերազմի ավարտից հետո Մխիթարը վերադարձավ խաղաղ կյանքի՝ 1995ին ընդունվեց Երևանի Հր.Աճառյանի անվան համալսարան՝ մենեջերմարկետինգի մասնագիտություն ձեռք բերեց, բայց միշտ էլ իրեն ՀՄՄ2ի վրա էր զգում, իր թանկ հուշերով լցված, չէ՞ որ վաղ պատանեկությունն այդ մեքենայում էր անցկացրել՝ գիշեր թե ցերեկ։ Իսկ մարտական ընկերների դեմքերը նրա աչքերի առաջ են՝ քուն թե արթուն։ Հիշում է նրանց ու ապրում այդ թանկ ու անմոռանալի հուշերով։

«Մարտիկ» թերթ, 2007 թ., դ 42 (752), էջ 3


ՀՈՒՇ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ[խմբագրել]

10 տարի շարունակ ծանր հիվանդությունը հյուծել էր նրա մարմինը։ Բժիշկներն այլևս ոչինչ չկարողացան անել։ Դա 2004ի հոկտեմբերի 10ին էր, իսկ ծանր վիրավորվածությունը ստացել էր 1994ի մայիսի 11ին։ Հաջորդ օրը՝ մայիսի 12ին, արդեն պայմանագիր ստորագրվեց նույն ամսի 16ի լույս 17ին՝ 0.00 ժամից կրակի դադարեցման մասին։ Իմացա՞վ, արդյոք, այդ մասին 4րդ գումարտակի վիրավոր զինվոր Վիլեն Արարատի Բալայանը՝ դժվար է ասել։ Իսկ իր հաշվով՝ արդեն մաքրել էր բոլոր հաշիվները պատերազմի հետ։ ...Իսկ պատերազմը նա սկսել էր դեռ ֆիդայական շրջանից, երբ նորնոր էին սկսում ձևավորվել ինքնապաշտպանական ընդհատակյա ջոկատները։ Իր մարտական ընկերների հետ կռվել է Շահումանի շրջանում, Չայլու, Թալիշ, Տոնաշեն և սահմանամերձ այլ գյուղերի համար մղված պաշտպանական ու ազատագրական մարտերին մասնակցել։ Վիրավորվել է մի քանի անգամ, բուժվել գաղտնի պայմաններում, որպեսզի խորհրդային զինվորների ու օմոնականների ձեռքը չընկնի։ Երբ 1991ի նոյեմբերին սկսեցին որոշակի բացահայտ պայմաններում մարտնչող զինված ստորաբաժանումներ ձևավորվել, Վիլենն ընդգրկվեց 2րդ վաշտի կազմում և մասնակցեց Տողի, Կրկժանի, Մալիբեկլվի, Խոջալվի, Ջամիլվի, իսկ հետո նաև Շուշիի ազատագրման համար մղված մարտերին, որոնց ընթացքում ցուցաբերեց իր նվիրվածությունն ու խիզախորեն պայքարեց հայրենի երկրամասի ամեն մի թիզը պաշտպանելու համար։ 1994ի մայիսի 11ին, 12ին, առաջիկա բոլոր օրերին ռազմաճակատային գծի ողջ երկարությամբ արդեն որևէ ռազմագործողություն չէր իրականացվում։ Կանգնեցվել էր մեր զորքերի արաջխաղացումը, հատկապես Մարտակերտի շրջանի դաշտավայրային գոտու՝ հակառակորդի կողմից գրավված գյուղերի մերձակա տարածքներում։ Սեյսուլանը սահմանային գոտի դարձավ, Կարմիրավանը, Մարաղան ու Մարգուշևանը, Չայլուն ու Լևոնարխը, մյուս գյուղերը՝ մնացին սահմանային գծից այն կողմ։ Հակառակորդը սակայն չէր զլանում կրակել անգամ պատերազմի վերջին օրը՝ գիշեր թե ցերեկ։ 1994ի մայիսի 11ին Գյուլիջայում Վիլեն Բալայանի «ստացած» գնդակը գուցեև դրանցից մեկն էր, որ ոչ միայն ծանր վիրավորվածության պատճառ դարձավ, այլև ստիպեց նրան հրաժարվել զինվորական հետագա ծառայությունից և հրաժեշտ տալ իր մարտական ընկերներին, որոնց հետ բազում փորձությունների միջով է անցել նա։ Գնդակ, որ սպանեց հայրենյաց նվիրյալ զինվորին՝ կրակոցից 10 տարի անց։ Շուշիի ազատագրման 15րդ տարեդարձի օրը Վիլենը հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով։ Դա ուշացած գնահատականն էր այն ամենի, ինչ արել է պատերազմի դաշտում Վիլենն իր այնքա՜ն սիրելի հայրենիքի համար։ Նաև՝ սփոփանք Նաիրուհի կնոջն ու Գրետա, Անահիտ, Արմինե դուստրերին։ Նրանց հետ, թեկուզև մտովի, դեռ շարունակում է ապրել Վիլենը։ Ապրում է որպես թանկ հուշ և հպարտություն՝ ապրածի ու ապրվածի համար։

«Մարտիկ» թերթ, 2008 թ., դ 25 (787), էջ 4


ՈՐ ՉՄՈՌԱՑՎԻ ՈՉԻՆՉ[խմբագրել]

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում է ծնվել Գառնիկ Գուրգենի Հարությունյանը, 1968ի նոյեմբերի 15ին։ 1986ին ավարտել է Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցը« Երևանում ստացել ավտովերանորոգողի« իսկ Ստեփանակերտում՝ ավտովարորդի մասնագիտություններ և որպես ավտովարորդ ծառայել ԳԴՀում տեղակայված Խորհրդային զորախմբում։ ...Զորացրվեց« եկավ։ Ուշքն ու միտքը՝ սիրած մասնագիտության վրա։ Որպես ավտովարորդ աշխատանքի անցավ հայրենի գյուղի տնտեսությունում« ուզում էր խաղաղ աշխատանքով զարդարել իր կենսագրության էջերը« բայց այլ ճակատագիր էր նրա համար ի վերուստ նախանշված։ Արցախում արդեն փոթորկված էր իրավիճակը« ինչն իր ալիքների մեջ առավ նաև Գառնիկին։ Սկզբից որսորդական հրացաններով էին, հատուկենտ, իսկ զգուշանալու, պաշտպանվելու անհրաժեշտությունն արդեն զգացվում էր։ Խաչմաչի ինքնապաշտպանական ջոկատի զինվորը 1992ի հունվարի սկզբներից Ամարասի հովտում արդեն մարտական գործողությունների էր մասնակցում։ Այդպես սկսվեց Գառնիկի մարտական կենսագրությունն ու շարունակվեց Կիչանով, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերով, Շռլանով, մինչև... Նախկին ինքնապաշտպանական ջոկատը Սարուշենի վաշտի դասակներից մեկն էր արդեն և մտնում էր Ասկերանի պաշտպանական շրջանի կազմի մեջ։ Կենտրոնացված հրամանատարության ներքո գործող ստորաբաժանումներն արդեն հեշտությամբ ու ավելի նպատակային էին իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Շռլանում Գառնիկն իր զինակից ընկերների հետ կռվեց մինչև 1993ի փետրվարը« հետո տեղափոխվեց Նախիջևանիկի ուղղություն։ Հետո հայ քաջազունները հերթական անգամ ազատագրեցին Խրամորթը և տեղափոխվեցին Մարտակերտի ճակատային գիծ։ 1993ի հունիսին մտնելով Խաչենի հովիտ՝ ազատագրեցին փոքր և մեծ Ջիննիները« հուլիսի 4ին՝ Շահբուլաղը ¥հայոց արևելյան սահմանի վաղեմի հռչակավոր Տիգրանակերտը¤։ Հետո շարժվեցին դեպի Մաքսուդլու... ...Հիմա այնպե՜ս հեշտությամբ ենք թվարկում տեղանունները, նշում օրերը, իսկ այն ժամանակ... Օդը ծանրացել էր վառոդի հոտից, բայց հայ զինվորը հուսալքվելու իրավունք չուներ« որովհետև առջևում դեռ շատ ճանապարհ կար անցնելու։ Իսկ ամեն ռազմագործողություն իր դժվարությունն ու առանձնահատկությունն ուներ և մարդկային ամենալավ հատկություններով օժտված Գառնիկը միշտ էլ պատվով էր կատարում իր առջև դրված մարտական ամենաբարդ խնդիրն անգամ« օգնության հասնում ընկերներին« արկերի տարափի տակ մարտադաշտից հանում վիրավորներին։ ...Ծանր օրեր էին, բայց Մաքսուդլուն, այնուամենայնիվ, հայտնվեց մեր մարտիկների վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Նման «ճակատագրի» արժանացան Աղդամի շրջանի մի շարք գյուղեր ևս, թեև՝ ծանր ռազմագործողությունների ընթացքում« թանկ զոհերի գնով։ Գառնիկն էլ ասես իր «հերթին» էր սպասում« և« ահա« 1993ի դեկտեմբերի 29ը եկավ լրացնելու այդ «բացը»։ Մեր դիրքերն անընդմիջում ականակոծվում էին՝ տանկային ստորաբաժանմանը զգուշացնել էր պետք։ Մի օր առաջ զոհվել էր առաջին վաշտի հրամանատար Արմեն Հայրապետյանը։ Իմացա՞վ« արդյոք« Գառնիկը« որ դեկտեմբերի 29ին հրամանատարից ստացած հերթական առաջադրանքը վերջինը կլինի իր համար։ Հասկացա՞վ« արդյոք« որ իր երկրային կյանքի վերջակետը պիտի դրվի այդ առաջադրանքի կատարման ընթացքում։ Հասցրե՞ց« արդյոք« նվիրյալ զինվորը հերթական անգամ ¥թեկուզև՝ վերջին¤՝ պատասխանատվության զգացման նույն չափով կատարել իր առջև դրված խնդիրը, հերթական անգամ ¥թեկուզև՝ վերջին¤ արդարացնել հրամանատարության վստահությունը։ Պայթյունի ահեղ ալիքը ջնջեց ամեն ինչ« խլեց մարդկային մի համեստ կյանք։ Մարտական մի համեստ կենսագրությամբ ապրած զինվոր դարձավ պատմություն ու կմնա հավերժ սերունդների երախտապատ հիշողության մեջ։ Կապրի այնքան« ինչքան՝ իր արյամբ սրբագործված երկիրը։ Եվ որպես պետական պարգև հետմահու ստացած «Արիության համար» մեդալը նաև ապացույցն է այն բանի« որ չի° մոռացվի ոչոք։ Չպիտի° մոռացվի...

«Մարտիկ» թերթ, 2006 թ., դ 45 (705), էջ 6


ՀՐԱԺԵՇՏԻՑ ԱՌԱՋ[խմբագրել]

Եվ կրկին՝ բարև։ Բարև, անծանոթ տղա, բարեկամս, եղբայրս, պարզապես՝ ազատամարտիկ ընկեր, դու չտեսար մեր խաղաղ այսօրը։ Չհասցրիր։ Որովհետև քո անելիքն ավելի կարևոր էր, քան «այսօրվան սպասելը»։ Քավ լիցի, մենք բոլորս՝ ողջերս ու նահատակներդ, անցել ենք Գողգոթայի նույն ճանապարհը։ Եվ այսօր, ավելի քան երբևէ, դժվար է պատասխանել այն հարցին, թե ո՞վ է ավելի ողջ՝ մե՞նք, թե՞... դուք։ Եվ՝ ո՞վ է ավելի... նահատակ։ Իսկ տողերն այս, որ դու երբեք չես կարդա՝ կյանքի հանգույն է, ի հաճոյս մեզ և ի հեճուկս մահի ու մոռացության, և պիտի հիշել տա քո, մյուսի, բոլորիդ արածը։ Հիշվի, որ չմոռացվի։ Եվ չկորչի խոտերի մեջ, այլ միշտ բանուկ լինի այն արահետը, որ դեպի զինվորի գերեզմանն է տանում։ ...Ես կրկին քո գերեզմանի մոտ եմ, եղբայրս։ Այստեղ դու քո ընկերների հետ ես։ Այստեղ դուք՝ բոլորդ, հավասար եք և վիճելու էլ հարկ չկա, թե ձեզնից ով է ավելի շատ ջանք թափել հայրենիքի փրկության սուրբ գործի համար։ Որովհետև բոլորդ էլ աներկբայորեն կատարել եք վերջին քայլը՝ գիտակցաբար գնացել եք մահվան՝ հանուն կյանքի, և ձեր զենքը եղել է ճշմարտությունը, իսկ ճշմարտության համար նահատակվողին հավիտենական կյանք է խոստացվում... Դուք այդ կենաց ճանապարհի վրա եք արդեն։ Սկզբից մինչև վերջ։ Այսօր ու միշտ։ Հավիտյանս հավիտենից...

19952009 թթ. Գործող բանակ