Jump to content

Ինչքան զանգ են տալիս — իմ միտն ես գալիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ինչքան զանգ են տալիս — իմ միտն ես գալիս

Ինչքան զանգ են տալիս - իմ միտն ես գալիս


Ինչքան զանգ են տալիս — իմ միտն ես գալիս`
Զանգի նման անուշ, հալա՜լ ես, գոզալ:
Ինչքան գարուն բացվի — դու հետն ես գալիս՝
Գարնան ջրի նման վարար ես, գոզա՜լ:

Ոնց որ պանդուխտ ըլիմ աշխարհում հիմի,
Անունիդ ո՜ւխտ ըլիմ աշխարհում հիմի,
Ասես թե` թո՜ւղթ ըլիմ աշխարհում հիմի —
Գարնան քամու նման տարար ես, գոզա՜լ:

Չես հասկանա իսկի, թե ի՞նչ ես արե.
Հազար մարդ ես էշխից գերեզման տարե.
Էշխդ օսկե գրիչ, սիրտս դա՜վթար է —
Արնե գրով գրած զարա՜ր ես, գոզա՜լ: