Jump to content

Իսկ Արցախիս...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իսկ Արցախիս...
Աղբյուր՝ Անսաստ երկիր (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 31)։

***



Իսկ Արցախիս սովյալների
Տառապանքի,
Ցավի հանդեպ
Աշխարհը դեռ աչք է փակում։

Ու թող այնքան փակված մնա,
Որ կուրանա աչքն աշխարհի...

(Բարձր է գոռում գողն ավելի`
Գողը փախավ,
Բռնեք գողին)։

...Մա´յր-Հայաստան,
Հայո´ց ոստան,
Քո արածից չե՞ս ամաչի,
Ինչքան էլ որ հողմեր ոռնան`
Արցախը կա,
Մի´շտ կլինի։

Ես հավատում եմ Արցախիս
Արշալույսի´ն վերընձյուղման։

03.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
08.09.2023 թ., Երևան, Շենգավիթ