Իրիկնային
Իրիկնային
Հորիզոնեն վար՝ քայքայված ու ցրվուն՝
Ոսկինարգես շառայլի փունջ մը կ’իյնա՝
Իրենց մորկան կաթին կանչող ուլերուն
Ժեռուտ ճամբեն գյուղակ դարձող հոտին վրա:
Բաժնըվեցան իրարմե արփ ու մըշակ,
Լուռ ձեռքերնին ճակտին դրած մեկմեկու.
Ու՝ թիկադարձ՝ արևն ալ տուն կը դառնա
Լեռներեն վեր՝ ինչպես մշակն իջավ գյուղ.
Առանց գոլին զույգ մ’հոգածու ձեռքերու,
Բացավայրին մեջ կը մնան հասկ ու շյուղ,
Գիշերին հետ անգա՜մ մըն ալ միս մինակ...
Սարերուն վրա կանանչ լույս մը կը ցաթի,
Աղբյուրներուն կ’ելլե խմբերգն արծաթի...
Օղամանյա՜կ մ’ըլլամ ես թանկ ու անմարմին.
Ու շուշփա մը՝ հաղորդությանըդ կաթնաձիր.
Գետեն անդին կանչե՛ս ինծի. Անցի՜ր, անցի՜ր.
Մեծ դյութության կայծակ մը տաս մըթար հոգվույս,
Ա՜հ, չըգայթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս.
Թող համբուրե՛ աչքըս ջահումն աչքերուդ կույս,
Ու չը գաթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս:
Երազներու սատափ ճամբեն ցրվե ամպեր.
Եվ իղձերուս կապույտին վրա, վարդ ամպը դուն,
Վարդ ամպն եղիր՝ մերթ լուսինկան պատմուճանող.
Դո՛ւն, աստվածյան գեղեցկության արփավո՜ր հարս,
Սրբության կո՜ւյսը ձյունաձիր ու հըրավարս:
Գիշերին մեջ կ’իջնե դեռ ուղխը լուսեղեն,
Կաթիլ մը կաթ՝ ծովացած քու սրբութենեն.
Ու տե՜ս, ահա՜, կը մանկանամ, Աստվածամար,
Ու տե՜ս, ահա՜ կը մանկանամ գիշերին մեջ՝
Ուր լըսեցի ես ատվածյան ձայնին վայրէջ՝
Որ կը շաչեր ատվածարյալ հոգվույս համար: