Jump to content

Լերինք ամենայն, այսօր ցնծացէք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լերինք ամենայն, այսօր ցնծացէք
Շարական, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի նշխարների գիւտ (գրաբար)

Լերինք ամենայն այսօր ցնծացէք ընդ մեծապայծառ փառսն Սեպուհոյ գերազանց լերինն. քանզի ի նմա բնակեցաւ սուրբն Գրիգորիոս սիւն լուսոյ Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ. որով ցնծայ ի փառս վերնոյն Սիովնի:
Որ առաւել խորին խորհրդով խնդայ քան զԱրարատեանն բարձր Մասիս. քանզի ի նմա հանգեաւ սուրբն Գրիգորիոս տապանն ապրեցուցիչ ի հոսանաց մեղաց Հայաստան ազանց. որով փրկիմք միշտ ի ջուրց հոսանաց: